Լուիզիանա նահանգի Կապիտոլիում

Լուիզիանա նահանգի Կապիտոլիում (անգլ.՝ Louisiana State Capitol, ֆր.՝ Capitole de l'Etat de Louisiane), Լուիզիանա նահանգի օրենսդիր ժողովի շենք, որը գտնվում է Բաթոն Ռուժում։ Կառույցում գտնվում է նահանգի օրենսդիր մարմինը, մարզպետարանը, ինչպես նաև ծառայությունների մի մասը։

Լուիզիանա նահանգի Կապիտոլիում
(անգլ.՝ Louisiana State Capitol),
(ֆր.՝ Capitole de l'Etat de Louisiane)
Տեսակերկնաքեր և կապիտոլիում
ԵրկիրԱՄՆ
ՏեղագրությունԲաթոն Ռուժ
Ճարտարապետական ոճArt Deco architecture?[1]
Հարկեր34
ՍեփականատերԼուիզիանա
ՀիմնադիրHuey Long?
ՃարտարապետLeon C. Weiss?
Ժառանգության կարգավիճակԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ և Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[1]
Քարտեզ
Քարտեզ

Կապիտոլիումի բարձրությունը 137 մետր է, իսկ հարկերի քանակը՝ 34: Շինարարության ժամանակ դա ԱՄՆ-ի օրենսդիր ժողովի ամենաբարձր շենքն էր, ամենաբարձր շենքը Բաթոն Ռուժում և բարձրությամբ յոթերորդն էր Լուիզիանայում։ Կապիտոլիումը զբաղեցնում է 110 000 մ² տարածք, շուրջը ձգվում է զբոսայգի։

Կառույց խմբագրել

Լուիզիանայի կապիտոլիումը ճանաչվել է ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձան։

 
Հին Կապիտոլիում, 1847 թ.

Շենքը զարդարված է Լուիզիանայի և ԱՄՆ-ի պատմական քանդակներով։ Կենտրոնական մուտքի մոտ, քարի վրա փորագրված են Ռոբերտ Լիվինգսթոնի բառերը, «Մենք ապրում էինք երկար ժամանակ, բայց սա մեր ամբողջ կյանքի ամենաազնիվ աշխատանքն է։ Միացյալ նահանգները դասվում է աշխարհի առաջին տերությունների շարքում»:[2]

 
Լուիզիանա նահանգի Սենատի սրահը

Կապիտոլիումի մուտքի մոտ գտնվում է ԱՄՆ-ի բոլոր նահանգների անվանումներով սանդուղքը։ Առաջին 13 աստիճանները 13 նահանգներն են, որոնք ստեղծում են պետությունը և առանձնացված են մի փոքր հարթակով։ Դրա հետևում աստիճանն է, որը խորհրդանշում է ԱՄՆ-ի մնացած 48 նահանգները։ 49-րդ և 50-րդ նահանգները՝ Ալյասկան և Հավային, նահանգի կարգավիճակ ստացան 1959 թվականին, այդ ժամանակ Կապիտոլիումի շինարարաությունն արդեն ավարտվել էր։

Նախագծի պատմություն խմբագրել

Կապիտոլիումի շինարարության նախաձեռնությունը պատկանում էր Հյուի Լոնգին։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ, 1928 թվականին Լոնգը առաջարկել է մոդեռն ոճով նոր շենք կառուցել նահանգի օրենսդիր ժողովների համար հին` 1847 թվականից գործող շենքի փոխարեն։

Շինարարությունը սկսվել է 1930 թվականին և ավարտվել է 1932 թվականին, 27 ամիս հետո, ընդ որում ծախսելով 5 մլն $:

1935 թվականի սեպտեմբերին սենատոր Լոնգը Կապիտոլիումի վրա հարձակման հետևանքով մահացու հրազենային վնասվածք է ստանում։ Կապիտոլիումի պատերին մինչ այսօր պահպանվել են փամփուշտի հետքերը։ Սենատոր Լոնգը վիրավորվելուց երկու օր անց մահացել է, իսկ նրա մարմինը թաղված է Կապիտոլիումի այգում։

 
Նեբրասկա նահանգի Կապիտոլիում

Կապիտոլիումի նախագծի մշակման համար Լոնգը պայմանագիր էր կնքել Նոր Օռլեանի ճարտարապետական ընկերությունների հետ՝ Վեյս (անգլ.՝ Weiss), Դրեյֆուս և Սեյֆերս (անգլ.՝ Dreyfous and Seiferth): Նրանք որպես մոդել վերցրել էին Նեբրասկա նահանգի Կապիտոլիումը` Բերտրամո Գուդհյուի նախագիծը (անգլ.՝ Bertram Goodhue), սակայն այն ավելի ժամանակակից դարձրեցին և ամենին հաղորդեցին դինամիկա և հզորություն։

Կապիտոլիումի շենքը կարելի է տեսնել «Թագավորի ողջ թիկնազորը» ֆիլմում, որը նկարահանվել է Ռոբերտ Փեն Ուորենի վեպի մոտիվներով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցիչ — 1966.
  2. «The Louisiana State Capitol Building». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

Տես նաև խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզիանա նահանգի Կապիտոլիում» հոդվածին։