ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյան

ԱՄՆ-ի ազգային պատմական վայրերի գրանցիչ (անգլ.՝ National Register of Historic Places), հուշարձանների պաշտոնական ցանկ, որը վարում է ԱՄՆ-ի կառավարությունը։ Ցանկի մեջ են ընդգրկվում առանձին շենքեր, պատմական թաղամասներ և այլ տեսակի օբյեկտներ (օրինակ` նավ-թանգարաններ)։

Տիպիկ ցուցանակ, որը կա Ազգային գրանցիչի բոլոր օբյեկտների վրա

Ազգային գրանցիչի մեջ ավտոմատիկորեն ընդգրկվում են բոլոր օբյեկտները, որոնք ունեն Ազգային պատմական հուշարձանի կարգավիճակ (անգլ.՝ National Historic Landmark)։ Սակայն գրանցիչի օբյեկտների մեծամասնությունը չունի այդ կարգավիճակը. ցանկի մոտավորապես 80.000 օբյեկտներից միայն 2430 ունեն դա։

Գրանցիչը բացվել է 1966 թվականին։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյան» հոդվածին։