Վլադիմիր Այվազյան

հայ նկարիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Այվազյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Վլադիմիր Տիգրանի Այվազյան (մայիսի 15 (28), 1915[1][2], Փոռ, Հայաստան[1][2] - հունվարի 15, 1999(1999-01-15), Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967)։ Հայրենական մեծ պատերազմի[3]։

Վլադիմիր Այվազյան
Ծնվել էմայիսի 15 (28), 1915[1][2]
ԾննդավայրՓոռ, Հայաստան[1][2]
Վախճանվել էհունվարի 15, 1999(1999-01-15) (83 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգծանկարիչ և նկարիչ
Ժանրլինոփորագրություն[1][2], օֆորտ[1][2] և գեղանկարչություն[2]
ՈւսուցիչՍտեփան Աղաջանյան, Սուրեն Ստեփանյան և Արա Սարգսյան
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ[1] և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ[2]
Վլադիմիր Այվազյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

1934 թվականին եղել է ազատ ունկնդիր Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում։ Նրա ուսուցիչներն են եղել Ստեփան Աղաջանյանը, Սուրեն Ստեփանյանը, Արա Սարգսյանը։

1940-1946 թվականներին մասնակցել է Երկրորդ աշխարհամարտի Արևելյան ռազմաճակատի գործողություններին, սովորել զինվորական դասընթացներում, սպայական կոչումով 61-րդ հրաձգային դիվիզիայի 112-րդ առանձին վաշտի հետ արևմտյան սահմաններում 1942 թվականին դիմադրել է հակառակորդին։ Հետո տեղափոխվել է Հեռավոր արևելք, 204-րդ տանկային հատուկ միավորման մարտիկների հետ մասնակցել է ճապոնական դրագունյան բանակի ջախջախմանը։ Արժանացել է «Հայրենական մեծ պատերազմի» երկրորդ աստիճանի շքանշանի, «Մարտական ծառայությունների համար», Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար և բազմաթիվ այլ շքանշանների ու մեդալների[3]։

1948-1950 թվականներին աշխատել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի գրաֆիկայի բաժնում։ Աշխատել է լինոփորագրության, օֆորտի, գեղանկարչության բնագավառներում։ Հեղինակ Է միջնադարյան հայկական ճարտարապետական կոթողների, հայկական բնությունը ներկայացնող գրաֆիկական շարքերի, կենցաղային, անիմալիստական պատկերների, երփնագիր նատյուրմորտների, բնանկարների։ Ստեղծագործության սկզբնական շրջանում իրականությունը պատկերել Է առավել մանրամասն։ Հետագայում ձգտել է ձևերի պարզեցման և ընդհանրացման[4][5]։ Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[6]։

Ստեղծագործական ուղի խմբագրել

Գեղարվեստական ինքնատիպ հղացումներով են առաձնանում Այվազյանի բնականից կամ հիշողությամբ ստեղծած միագույն և գունավոր գծանկարները՝ մարդկանց, կենդանիների հետ ներկայացնող ժանրային պատկերները, հայ միջնադարյան ճարտարապետության կոթողներին նվիրված գրաֆիկական առանձին թերթերն ու բազմաթերթ նկարաշարերը։ Ստվար շարք են կազմում հայկական բնությունը, գյուղական կյանքի աշխատանաքային դժվար առօրյան ներկայացնող կենցաղային, անիմալիստական պատկերները, երփնագիր նատյուրմորտները և այլն։

Այվազյանն առաջինն էր, որ խորհրդահայ գրաֆիկայի մեջ ներմուծել է անիմալիստական ժանրը։ Նկարչի ստեղծագործության մեջ ուրույն տեղ է զբաղեցնում մերկ մարմնի պատկերումը, որին հայ գրաֆիկները հազվադեպ են անդրադարձել։

Այվազյանի՝ գրչածայրով, վիմագրական մատիտով, ասեղնափոր կամ կերագծված օֆորտի տարբեր եղանակներով ստեղծված փորագրություններն աչքի են ընկնում տեխնիկական բազմազանությամբ, արտիստիկ կատարմամբ։ Առանձնապես զարմացնում է տեխնիկական արտահայտչաձևերի առատությունը և բազմազանությունը՝ փափուկ լաք, ակվանտինա, ռեչերվաժ, խառը տեխնիկա։ Այվազյանը տիրապետում է նաև հեղինակային վիմագրության բազմատեսակ տեխնիկական հնարներին[7]։

  • «Նորք», 1953
  • «Ձմեռ», 1953
  • «Սանահին. զանգակատուն», 1959
  • «Ձմեռ», 1962 թ
  • «Էջմիածնի տաճարը», 1973
  • «Տալլին. Մեծ Հերմանի աշտարակը», 1965
  • «Նկարիչ Վրույր Գալստյանի դիմանկարը», 1967
  • «Օհանավանք, 13-րդ դար», 1969
  • «Պահլավունի իշխանների զինանիշը. 12-րդ դար», 1972

Պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ
  • Հայրենական մեծ պատերազմի երկրորդ աստիճանի շքանշան
  • «Մարտական ծառայությունների համար» շքանշան
  • «Ճապոնիայի դեմ տարած հաղթանակի համար» շքանշան
  • «Պատվո նշան» շքանշանի ասպետներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 Մուսաները չլռեցին։ Հայաստանի մշակույթի գործիչները 1941-1945 թթ. հայրենական մեծ պատերազմում, զոհված հայ արվեստագետներ։ Գիրք I. - Եր.: Խորհրդային գրող, 1989 թ., 392 էջ:
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  5. «Վլադիմիր Այվազյանի կենսագրությունը HiArtonline կայքում». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 26-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  6. Վլադիմիր Այվազյանի ստեղծագործությունները ՀԱՊ-ում
  7. Պրոֆեսիոնալ ուրույն մոտեցում օֆորտի բնագավառում, Վլադիմիր Այվազյան
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Այվազյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 349