Նատյուրմորտ (ֆր. nature morte - մեռած բնություն), կերպարվեստի ժանր, հիմնականում հաստոցային գեղանկարում, որտեղ պատկերվում է անշարժ, անշունչ առարկաներ՝ սովորաբար տնային կահկարասի, մրգեր, ծաղիկներ, ձկներ, խփված վայրի թռչուններ, որևէ մասնագիտության պիտույքներ[1]։

Ծաղկեփունջ, հեղինակ՝ Յան Բրեյգել Ավագ

Պատմություն խմբագրել

Նատյուրմորտի մոտիվները որպես մանրամասներ գոյություն են ունեցել դեռևս հին արևելյան, անտիկ, միջնադարյան, հին չինական և ճապոնական արվեստներում։
Նատյուրմորտը որպես ինքնուրույն ժանր սկզբնավորվել է նոր ժամանակի եվրոպական արվեստի կազմավորման զուգընթաց՝ հաստոցային նկարչության առանձնացումով և ժանրերի ճյուղավորված համակարգի առաջացումով։
Արդեն Վերածննդի շրջանի իտալական և նիդեռլանդական վարպետների աշխատանքներում մեծ ուշադրություն է դարձվել նյութական աշխարհի իրերի կոնկրետ- զգայական գեղեցկություններին[2]։

Նատյուրմորտը տարբեր երկրներում խմբագրել

  • Նատյուրմորտի պատմությունը, որպես հաստոցային գեղանկարչության ժանր և նրա խաբկանք (trompe-l'oeil) տիպը սկզբնավորվել է իտալացի գեղանկարիչ Յակոպո դե Բարաբարիի «Նատյուրմորտ» աշխատանքով(1504 թ.), սակայն նատյուրմորտի ժանրը մեծ տարածում է գտել միայն 16-րդ դարի երկրորդ կեսից և 17-րդ դարի սկզբից նիդեռլանդացի Պիտեր Արտսենի և նրա հետևորդների նկարներում։ Մեծ տեղ է հատկացված ուտեստներով, կահ-կարասիով ծանրաբեռնված խոհանոցների և կրպակների պատկերներին։ Նատյուրմորտը ծաղկում է ապրում Իտալիայում, նրա կազմավորմանը մըծապես նպաստել է Կարավաջիոյի նորարական բարեփոխումները, որոնք նկարիչների ուշադրությունը սևեռել են հասարակ «ցածր» մոտիվների վրա։ Իտալական նատյուրմորտը աչքի է ընկնում հորինվածքի բազմազանությամբ, վառ և հագեցած գույներով։
  • Կառավաջիոյի ազդեցությունը նկատելի է նաև իսպանական նատյուրմորտներում, սակայն դրանք առանձնանում են վսեմ խստությամբ և նշանակալիությամբ։ Հոլանդական նատյուրմորտը առաջացել է 17-րդ դարում միավորելով նախաճաշ, անուշեղեն, ձկներ, ծաղիկներ և մրգեր, խփված որս, այլաբանական՝ ունայնություն ունայնության (vanitas) նատյուրմորտի տիպերը։
  • Ֆլամանդական նատյուրմորտը պատկերում է շուկաներ, կրպակներ, ծաղիկներ և մրգեր։ Աչքի է ընկնում հորինվածքի հզոր թափով, պտղաբերության. առատության հզոր գովերգ է։
  • Նատյուրմորտը 17-րդ դարից զարգանում է Ֆրանսիայում և Գերմանիայում։ Ֆրանսիայում էլ կոչվել է նատյուրմորտ - մեռած բնություն, ընդգծված հակադրվելով ակադեմիստների արհամարհական վերաբերմունքին, որոնք ընդունում էին միայն կենդանի բնությունը (պատմական ժանր, դիմանկար)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Langmuir, Erica, Still Life, 2001, National Gallery (London), 1857099613
  2. Ebert-Schifferer, Sybille. Still Life: A History, Harry N. Abrams, New York, 1998, 0-8109-4190-2
  3. Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, 1982, հատոր 8, էջ197-198
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 197