Վիքիպեդիա:Կերպարվեստի բառարան
- Արվեստի թեմայով թարգմանությունները հեշտացնելու համար բառարանում ներկայացված են մոտ հարյուր բառի կամ եզրի՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն տարբերակները և համառոտ բացատրություն։
- Հայերեն բառեր ըստ այբբենական կարգի են։ Ռուսերեն ու անգլերեն եզրերը գտնելու համար կարող եք հավաքել
Ctrl+F
և հայտնված պատուհանում տեղադրել որոնվող բառը։ - Հայերենում եզրի կամ բառի առաջին օրինակը առավել շատ օգտագործվող տարբերակն է։
հայերեն | անգլերեն | ռուսերեն | բացատրություն |
---|---|---|---|
աբստրակցիոնիզմ | Abstract art | Абстракционизм | Հոսանք կերպարվեստում |
1․ աբրիս 2․ եզրագծագիր | abriss | абрис | Առարկայի, ֆիգուրայի կամ տեսարանի եզրագծային գծագրական պատկերը |
ածխամատիտ | charcoal,
fusain |
уголь | Բարակ ձողիկի տեսքով նկարչական նյութ |
ածխանկար | charcoal | уголь | Աշխամատիտով արված ստեղծագործություն, նկար |
ամպիր | empire style | ампир | Բարձր կլասիցիզմի անվանումը Ֆրանսիայում 19-րդ դարիա առաջին երեսուն տարիներին |
այլաբանություն | alegory | аллегория | Կերպարվեստում վերացական հասկացության արտահայտությունն առարկայական կերպարի և պատկանելիքների օգնությամբ |
1․ անդրադարձություն, 2․ ռեֆլեքս | reflection | рефлекс | Կերպարվեստում լույսի անդրադարձըբնօրինակի կամ արդեն պատկերված օբյեկտի վրա։ |
1․ անիմալիստական ժանր
2․ կենդանապատկերման ժանր |
animal art | aнималистика
aнималистический жанр |
Կերպարվեստի ժանր, որ պատկերում է կենդանիներ |
ապլիկացիա | appliqué | аппликация | Գունավոր թղթի կամ գործվածքի կտորտանքներով հարթության կամ զգեստի վրա ամրացված նախշ, պատկեր։ |
արխաիկա | archaic | архаика | Տերմինը գլխավորապես կիրառվում է արվեստաբանության մեջ՝ հին հունական արվեստի վաղ շրջանի (մ․ թ․ ա․ VII-VI դարեր) համար։ |
1․ արծն, 2․ արծնապակի, 3․ էմալ | vitreous enamel | эмаль | Սպիտակ կամ գունավոր, ապակեկերպ դյուրահալ ծածկույթ, որով պատում են մետաղները կոռոզիայից պաշտպանելու և գեղեցիկ տեսք տալու համար։ |
1․ արձան, 2․ անդրի | statue | статуя | Մետաղից, փայտից, կավից, գիպսից, մոմից կերտված մարդու կամ կենդանու պատկեր, որն ունի լրիվ եռաչափ ծավալ և բնականին մոտ կամ գերազանցող մեծություն |
արձանիկ | Figurine | статуэтка | Մարդու, կենդանու կամ երևակայական էակի փոքր քանդակ |
բազիլիկ | basilica | базилика | Ձգված ուղղանկյուն հատակագծով կառույց, որ ծածկը կրող սյունաշարերով (մույթաշարերով) ներքուստ բաժանված է 3 կամ 5 երկայնական մասերի՝ այսպես կոչված նավերի։ |
բազմագունություն | polychrome | полихромия | Կերպարվեստում ստեղծագործության բազմագունությունը |
բազմածալ պատկեր | polyptych | полиптих | 1․ Բազմափեղկ ծալկվածք, ամեն փեղկում ունի նկարչական կամ հարթաքանդակային պատկեր
2․ Նկարների շարք |
1․ բարձրաքանդակ,
2․ հորելիեֆ |
relief | горельеф | Քանդակագործության տեսակ, բարձր քանդակ, որի ուռուցիկ մասի ծավալի կեսից ավելին դուրս է ցցված ֆոնի հարթությունից, երբեմն քանդակապատկերը միայն հպվում է ֆոնին, իսկ որոշ դեպքերում նրանից անջատվում է մանրամասներով։ |
բարոկկո | Baroque | Барокко | 16-րդ դարի վերջի և 18-րդ դարի կեսի եվրոպական արվեստում իշխող ոճ։ |
բեմանկարչություն | scenography | сценография | Դեկորացիոն արվեստ։ Ներառում է դեկորների, զգեստների, բուտաֆորական իրերի ձևավորումը, գրիմավորումը և լուսավորումը |
բիսկվիտ | biscuit_porcelain | бисквит | Սպիտակ չջնարակված, փայլատ ճենապակի |
1. գծանկարչություն, 2․ գրաֆիկա | graphics | графика | Կկերպարվեստի տեսակ, որը ընդգրկում է գծանկարը, տպագիր գեղարվեստական ստեղծագործությունները (փորագրություն, վիմագրություն, օֆորտ և այլն)։ |
գրիզայլ | grisaille | гризайл | Որևէ մեկ գույնի (հաճախ գորշ) տարբեր երանգներով կատարված դեկորատիվ գեղանկարչության տեսակ։ |
գրոտեսկ | Grotesque | гротеск | 1․ Կերպարվեստի մոտիվների արտառոց, ֆանտաստիկ զուգորդումներով ստեղծված զարդապատկեր։
2․ Գեղարվեստական պատկերավորման տեսակ (կերպար, ոճ, ժանր), որ հիմնված է ֆանտաստիկայի, հիպերբոլի, երևակայականի և իրականի, գեղեցիկի և տգեղի, ողբերգականի և կատակերգականի, ճշմարտացի և ծաղրանկարայինի արտառոց զուգորդման ու հակադրության վրա։ |
1․ գունափոշի, 2․ պիգմենտ | pigment | пигмент | Գունավոր նյութ, փոշի, որը ներկերի բոլոր տարատեսակների կարևորագույն բաղկացուցիչ մասն է կազմում՝ որոշելով նրա գունային հատկանիշները։ |
գուաշ | gouache | гуашь | Սոսնձի ու հանքային սպիտականերկերի խառնուրդներով ջրի մեջ տրորված-բացված ներկ |
գունաբիծ | цветовое пятно | կտավի վրա վրձնի թողած գունային հետքը | |
1. գունախիճ, 2․ զմալտո | cobalt glass | смальта | Խճանկարում անթափանցիկ գունավոր ապակու կտրտանքներ, որոնգ գունավոր մարմարի հետ օգտագործվում է, որպես հիմնական գեղարվեստական նյութ։ |
դաջվածք | Woodblock printing_on_textiles | набойка | Դեկորատիվ արվեստի տեխնիկա, ձեռքով ռելիեֆային մակերեսներին |
դիզայն | design | дизайн | Շրջապատող առարկայական աշխարհի կառուցվածքային և գեղարվեստական նախագծման եղանակ։ |
1․ դիմահայաց, 2․ անֆաս | front view | анфас | Դեմքի կամ առարկայի տեսքը ուղիղ դիմացից |
1․ դիմապատկեր, 2․ դիմանկար,
3․ դիմաքանդակ |
portrait | портрет | Դիմապատկեր գեղանկարչության մեջ, գրաֆիկայում՝ դիմանկար, քանդակագործության մեջ՝ դիմաքանդակ՝ կոնկրետ մարդու կամ մի խումբ մարդկանց պատկեր |
դոլմեն | dolmen | дольмен | Հնագույն դամբարանային կառույց է։ Կառուցված են վիթխարի քարերից մինչև մի քանի տոննա։ Ծածկված են մեկ կամ մի քանի սալաքարերով։ |
1․ դրվագ, 2․ ֆրագմենտ | fragment | фрагмент | Արվեստի ստեղծագործության մի որևէ մաս, հատված։ |
1.դրվագամեդալ, 2․ պլակետկա | plaquette | плакета | Բազմանկյուն դեկորատիվ կամ հուշամեդալ։ |
1․ եզրազարդ, 2․ ֆրիզ | frieze | фриз | դեկորատիվ քանդակագործության և գեղանկարչության մեջ՝ հորիզոնական շերտի տեսքով դեկորատիվ կամ նախշազարդային տեսքով կոմպոզիցիա, որը գտմվում է օատի վերին եզրում։ |
Էկլեկտիզմ | Eclecticism | Эклектизм | Երբ մի աշխատանքի մեջ օգտագործված տարբեր պատմական ոճեր։ Այն հիմնականում մեծ կիրառություն ունի ճարտարապետությունում և դեկորատիվ արվեստում։ |
1․ էսքիզ
2․ նախապատկեր, |
sketch | набросок | Գեղարվեստական ստեղծագործության (նկարի, քանդակի, ճարտարապետական նախագծի, թատերական կամ կինոյի դեկորացիայի և այլն) կամ դրա որևէ մանրամասնի մտահղացման նախապատրաստական ուրվապատկեր։ |
1․ էքսպրեսիոնիզմ,
2․ արտահայտապաշտություն |
Expressionism | Экспрессионизм | 19-րդ դարի առաջին կեսի գրականության և արվեստի ուղղություն, որը միակ իրականությունը համարում է մարդու ենթակայական (սուբյեկտիվ) հոգեկան կյանքը, իսկ նրա արտահայտումը, կերպարավորումը դիտում է որպես արվեստի գլխավոր նպատակ։ |
1․ պուանտիլիզմ, 2. խազանկարչություն, 2․ իվիզիոնիզմ | pointillism | дивизионизм | Գեղանկարչական ոճ է, որում ամբողջական պատկերը ստանում են հիմնական գույներով նկարված առանձին-առանձին մանր կետերի բազմության միջոցով երկրորդական և միջանկյալ գույների տեսողական խաբկանք ստեղծելով։ |
ժայռապատկեր | petroglyph | петроглифы | Քարանձավների պատերին, առաստաղներին, ժայռերի և քարերի մակերեսներին արված հնագույն պատկերներ ու տեսարաններ։ |
խրիսոէլեֆանտինային_քանդակագործություն | chryselephantine sculpture | хрисоэлефантинная скульптура | Ոսկու և փղոսկրի կիրառմամբ քանդակագործություն։ |
1․ կիսանդրի, 2․ կիսարձան | portrait at bust length | бюст | Մարդու դեմքը, ինչպես նաև մինչև կուրծքը կամ գոտկատեղը պատկերող կլոր քանդակ։ |
կոթող | obelisk | обелиск | Ուղղաձիգ կանգնեցրած քարե քառանիստ, բազմանիստ, կլոր սյուն կամ տախտակ է, որն ունի հիմնականում հիշատակային նշանակություն։ |
կոյլանոգլիֆ | coilanaglyph | койланаглиф | Եգիպտական խորաքանդակի հատուկ տեսակ՝ հարթության վրա փորագրված ուրվապատկեր, որը շատ լավ հարմարեցված է վառ արևի տակ դիտելու համար։ |
կտավ | canva | холст | 1. գեղանկարի համար նախատեսված կտավ
2. գեղարվեստական նկար |
կրոմլեխ | cromlech | кромлех | Նեոլիթյան և հիմնականում բրոնզեդարյան մեգալիթյան կառույցի տեսակ է։ |
hախճապակի | faience | фаянс | Թափանցիկ կամ անթափանց ջնարակով պատած, հոծ, մանրածակոտկեն թրծազանգվածով (սովորաբար սպիտակ կավից` կաոլին) խեցեգործական կերտվածքներ |
1․ hրակավ, 2․ շամոտ | grog, firesand chamotte | шамот | մինչև պլաստիկության կորուստն ու քիմիապես կապված ջրի հեռացումը թրծած ու այս կամ այն չափով եռակալած հրակայուն կավ կամ կաոչին |
հովվերգություն | Idyll | пастораль | Անտիկ պոեզիայի ժանրերից, կյանքի երանելի վիճակ պատկերող ստեղծագործություններ |
լրացնող մանրամաս | accessory | аксессуар | Կերպարվեստում կողմնակի իր, առարկա, որ լրացնում է կերպարի բնութագիրը |
1․ հարթաքանդակ, 2․ բարելիեֆ | relief | барельеф | Քանդակագործության տեսակ, ցածր քանդակ, ռելիեֆ, որի ուռուցիկ պատկերը իր ծավալի կեսից ավելի դուրս չի ցցված ֆոնի հարթությունից։ |
1․ ճակատազարդ, 2․ ֆրոնտիսպիս | frontispiece | фронтиспис | 1 Ճարտարապետության մեջ գլխավոր ժակատամաս։
2 Գրքի գրաֆիկայում գծանկար կամ դիմանկար, որ զետեղվում է անվանաթերթի ձախ կողմի էջում։ |
ճաքճքվածք | craquelure | кракелюр | Գունանկարի կտավի հիմնաշերտի, գունաշերտի կամ լաքի ճաքճքվածությունը |
ճենապակի | porcelain | фарфор | Խեցեգործական նուրբ արտադրանք, սովորաբար ունի առանց ծակոտիների, սպիտակ, գուղձավորված, բարակ շերտում լուսաթափանց, ջրի և գազի համար անթափանց թրծազանգված։ |
1․ ճեպանկար,, 2․ ճեպաքանդակ | croquis | кроки | Արագ, սահուն, արված բնորոշ շարժումը ցույց տվող ոչ մեծ գծանկար, գունանկար կամ քանդակ |
մենհիր | menhir | менгир | Նախնադարյան համայնական դարաշրջանի պաշտամունքային հուշակոթողներ են՝ նվիրված նախնյաց հիշատակին։ Մենհիրները ուղղաձիգ դիրքով կանգնեցված հսկա քարեր են ։ |
մոմե տախտակ | wax tablet | восковая табличка | Գրելու համար նախատեսված տախտակներ, որոնց խորության մեջ հալված մոմ էր լցվում |
յուղաներկ | oil | масло | Գեղանկարի կատարման նյութ` յուղով կամ ձեթով բաց արվող ներկ |
շողյուն | lusterware | люстр | Խեցեղեն կերտվածքների ջնարակե մակերեսը զարդանկարելու գունանյութ, որը, վերաթրծումից հետո, մետաղական կամ սադափի փայլով ի հայտ է գալիս առարկայի մակերեսին և ոսկեփայլ, շագանակագույն-ձիթապտղագույն, պղնձակարմիր, մանուշակագույն և այլ տոների հարուստ գունաշարի շնորհիվ ուժեղացնում զարդի գեղանկարչական էֆեկտը։ |
ոսկեհատում | golden ratio | золотое сечение | Հարմոնիկ մասնահատում, համաչափական համակարգ, |
1․ որմնանկար, 2․ ֆրեսկո | fresco | фреска | Թարմ, թաց կրասվաղի վրա, մաքուր ջրով կամ կրաջրով բացված ներկերով գեղանկարչական տեխնիկա |
պալետ | palette | палетка | Բարձրաքանդակով բարակ քարե սալ, որը բնորոշ է հիմնականում Հին Եգիպտոսի արվեստին: |
1․ պայմանանշան, 2․էմբլեմա | emblem | эмблема | Որևէ հասկացության, գաղափարի պայմանակն կամ խորհրդանշային պատկերը։ |
պատվանդան | pedestal | пьедестал | Հիմք, որի վրա կանգնեցվում է արձան (արձանախումբ, կիսանդրի) կամ սկահակ, սյուն, կոթող |
պլեներ | en plein air | пленэр | Դրսում, բաց օդում նկարելը |
1․ նախավերածնունդ, 2․ պրոտոռենեսանս | Proto-Renaissance | Проторенессанс | Իտալական մշակույթի պատմության փուլ, որը շատ բանով հող է նախապատրաստել Վերածննդի արվեստի համար։ |
ջնարակ | ceramic glaze | глазурь | Դեկորատիվ ապակենման բարակ շերտ, որվ պատվում է խեցղենի մակերեսը |
ջրաներկ | watercolour | aкварель | Սոսնձային ներկ, որ բացվում է ջրով |
ռակուրս | foreshorten | ракурс | Կերպարվեստում՝ պատկերված առարկաների հեռանկարային կրճատումը։ |
ռապպորտ | rapport | раппорт | Նկարի մոտիվի կամ նախշի կրկնվող մասը գործվածքի, ասեղնագործության, պաստառների վրա |
ռոկոկո | Rococo | Рококо | Ոճ արվեստում, որը ծագել է Ֆրանսիայում 18-րդ դարի առաջին կեսին բարոկկո ոճի զարգացման արդյունքում։ |
սափորագրություն | vase painting | вязопись | Սափորների վրա հատուկ ներկերով արվող զարդանկարային կամ ֆիգուրատիվ նկարչություն։ |
1․ սևաներկ, 2․ տուշ | India ink | тушь | Սև ներկ, որն ի տարբերություն մյուսների, ժամանակի ընթացքում չի կորցնում սև գույնը։ Օգտագործվում է գծագրելու, նկարելու, գրելու համար։ |
սյուժե | Plot | сюжет | Ստեղծագործությունում պատկերված որոշակի դեպքն է, իրավիճակը, որ հաճախ երևում է գործի անվան մեջ։ |
ստելա | Stele | Стела | Ուղղաձիգ կանգնեցված սալաքար է արձանագրություններով կամ հարթաքանդակներով, հին աշխարհում |
1․ ստվերապատկեր, 2․ սիլուետ | Silhouette | силуэт | Գծանկարի տեխնիկաներից մեկը,ֆիգուրների և առարկաների հարթապատկերային միատոն պատկերում։ |
Վերածնունդ | Renaissance | Возрождение | Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակութային և գաղափարական զարգացման մի դարաշրջան, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին, |
1․ վիտրաժ, 2․ ապակենկար | stained glass | витраж | Խճանկարի սկզբունքով ապակիներից կամ այլ թափանցիկ նյութերից հավաքված պատկեր |
տեմպերա | tempera | темпера | Գեղանկարչություն այնպիսի ներկերով, որոնցում կապակցանյութը ջրից ու ձվի դեղնուցից ստացված, ինչպես և յուղի (կամ յուղի ու լաքի) հետ խառնված, ջրի մեջ լուծված բուսական կամ կենդանական սոսնձից պատրաստված էմուլսիաներն են։ |
1․ տրամապատկեր, 2․դիորամա | Diorama | Диорама | Գեղանկարչության տեսակ է, երբ պատկերը ստեղծվում է լուսաթափանցիկ, հատուկ լուսավորվող նյութի վրա։ Ժամանակակից իմաստով՝ գեղանկարչության տեսակ , երբ կտրվածքում կիսաշրջանաձև ենթաշրջանակի ներսակողմում ձգված ժապավենակերպ նկարը համադրվում է նրա առջև տեղադրված «առարկայական» պլանի հետ։ |
տրանսեպտ | transept | трансепт | Բազիլիկ և խաչաձև հատակագծով տաճարների լայնական նավը։ |
1․ ցուցադրանմուշ, 2․ ցուցանմուշ | exhibit | экспонат | Ցուցադրության հանված նմուշ կամ ստեղծագործություն, որը գտնվում է ցուցահնդեսում կամ թանգարանում։ |
ուխտի ընծաներ | votive offering | вотивные предметы | Տարբեր առարկաներ, որպես ընծա սրբատեղի բերելը։ Հնագույն ժամանակներից է տարածված։ |
ուրվագիծ | contour | контур | Կերպարվստում տեսարանի, ֆիգուրի կամ առարկայիձևը պատկերող գիծ։ |
ուրվանկար | sketch | зарисовка | Բնությունից կամ բնօրինակից արված նկար, որը սովորաբար նախորդում է մեծ նկարի վրա կատարվող աշխատանքներին։ |
փայլ | glare | блик | Լույսի ցոլք, փոքրիկ կետ գույնի վրա, որը նպաստում է լույսի և ստվերի խաղի արտահայտչականությանը |
փոփ արտ | pop-art | поп-арт | Մեկնաբանվում է նորպես անգլ.՝ popular art-ի՝ հանրամատչելի արվեստի կրճատ ձև, նեոավանգարդիստական ուղղություն կերպարվեստում: |
1․ փայտագրություն, 2․ քսիլոգրաֆիա | wood carving | резьба по дереву | փորագրություն փայտի վրա, քսիլոգրաֆիա, փորագրության առավել տարածված տեսակներից։ |
փարիան | parian | париан | Բիսկվիտի տեսակ, ունի մարմարի դեղնավուն երանգ |
1․ օֆորտ, 2․ մետաղագրություն | Etching | офорт | Մետաղի վրա փորագրության տեսակ, երբ տպաձևի խորացված, փորված տարրերը ստեղծվում են թթուներով մետաղը խածատելու միջոցով։ |
ֆակտուրա | texture | фактура | Գեղանկարչության մեջ ֆակտուրայի գունաշերտի կերպն է, քանդակագործության և դեկորատիվ-կիրառական արվեստում՝ արձանի, ռելիեֆի, արհեստագործական ստեղծագործության ողորկ, անհարթ և այլ մակերեսը։ |
ֆոն | background | фон | Նկարի ետին տարածական պլանը կամ այլ ստեղծագործությունների ետին մակերեսը։ |
Ֆովիզմ | Fauvism | Фовизм | արվեստի մոդեռնիստական ուղղություն է, որը ձևավորվել է Ֆրանսիայում 19-րդ և 20-րդ դարերի սահմանագծին և դրսևորվել է գեղանկարչության և երաժշտության մեջ։ |
ֆորզաց | endpaper | форзац | գրքի գրաֆիկայում և պոլիգրաֆիայում գրքի բացվածքի լայնության թուղթ, որի կեսը սոսնձվում է գրքի կազմի ներսում։ |
1․ ֆուտուրիզմ, 2․ապագայապաշտություն | Futurism | Футуризм | Ավանգարդ արվեստի շարժում է։ Այն հղացել է իտալացի բանաստեղծ Ֆիլիպպո Տոմազզո Մարինետտին։ |