Գիպս

քիմիական միացություն

Գիպս կամ Գիպսաքար, միներալ, կալցիումի սուլֆատի բյուրեղահիդրատ՝ CaSO4•2H2

Գիպս
Ընդհանուր
Կատեգորիամիներալների տեսակ
Բանաձև
(կրկնվող միավորը)
CaSO₄·2H₂O[1]
Նիկել-Շտրունցի դասակարգում7.CD.40[2]
Շերտի գույնսպիտակ
Բյուրեղային համակարգՄոնոցիկլիկ բյուրեղային համակարգ
Մոոսի կարծրություն2
Ենթակատեգորիաgypsum mineral group?, սուլֆատների կարգ, kampo herb?, calcium sulfate dihydrate? և նյութ
Մաքուր գիպս

Բաղադրություն խմբագրել

Մաքուր վիճակում պարունակում է 32,56% CaO, 46,56% SO3 և 20,95% H2

Հատկանիշներ խմբագրել

Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է հոծ հատիկային (ալեբաստր) զանգվածներ, թիթեղաձև և սյունաձև թելային բյուրեղներ, հաճախ «ծիծեռնակի պոչ» կոչվող կրկնաբյուրեղը։ Մաքուր գիպսը անգույն և թափանցիկ է, խառնուրդների առկայությամբ՝ սպիտակ, դեղին, վարդագույն։ Կարծրությունը՝ 1,5։ Խտությունը՝ 2300 կգ/մ3։

Տարածվածություն խմբագրել

 
Գիպսի բյուրեղներ։

Անջատվում է սուլֆատային աղերով հարուստ ջրային լուծույթներից՝ ծովալճակներում և աղի լճերում։ Աղիության մեծացման դեպքում սկսում է անջատվել անհիդրիդ, ապա աղեր։ Լայնորեն տարածված է նստվածքներում։ Գիպսը համարվում է տիպիկ նստվածքային հանքանյութ։

Կիրառություն խմբագրել

Սելենիտը օգտագործում են ոչ թանկարժեք ոսկերչական իրերում։ Տաքացած գիպսը օգտագործում են որպես կապող նյութ՝ շինարարության և բժշկության մեջ։ Գիպսի դեղնավուն տեսակները համարվում են լավ շինանյութ։ 2005 թ. աշխարհում արտադրվել է գիպսի 110 մլն. տոննա։ Գիպսի համաշխարհային արտադրության 43%-ը բաժին է ընկնում ԱՄՆ-ին, Իրանին, Կանադային և Իսպանիային։

Թափոններ խմբագրել

Աշխարհում բացակայում են տեխնոլոգիաները, որոնք թույլ կտային էֆեկտիվ վերամշակել նման արտադրությունների թափոնները։ Արտադրության 1 տարվա կտրվածքով կուտակվում է 20 մլն. տոննա ֆոսֆո-գիպաս։ Դա հանգիստ չի տալիս բնապահպաններին, քանի որ առաջին հայացքից սպիտակ և մաքուր թվացող գիպսի փոշին տեղումների ազդեցության տակ շատ ուժեղ հանքայնացնում է շրջակա հողը, հասնելով գրունտային ջրերին և ավելացու մտցնելով նրանց կազմում։ Ֆոսֆո-գիպսի յուրացման խնդիրների լուծման համար, կամ ավելի լավ նրա օգտակար կիրառությունը ժողովրդական տնտեսության մեջ, ստեղծվեց հատուկ աշխատանքային խումբ՝ թափոնների վերամշակման հարցերի հետ կապված, որի կազմի մեջ մտան Բելառուսի բնապահպանության, առողջապահության նախարարության ներկայացուցիչները։ Վերջին հաշվով դեռևս ոչ մի երկիր էֆեկտիվ միջոց չի կիրառել նման թափոնների վերամշակման հարցում։ Հիմնականում ֆոսֆո-գիպսը պահեստավորում են բաց երկնքի տակ կամ լցնում են ծով և օվկիանոս։ Հիմնականում ֆոսֆո-գիպսը օգտագործում են ցեմենտի արտադրության մեջ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել