Հիմնական գույները երեքն են՝ կարմիրը, դեղինը և կապույտը` 3Կ։ Այս գույները անհնար է ստանալ այլ գույներ իրար խառնելով, ընդհակառակը, այս երեք գույները խառնելով մենք ստանում ենք մնացած բոլոր գույները։ Հիմնական գույները, ինչպես նաև սևը և սպիտակը (որոնք գույներ չեն համարվում), իրար խառնելով՝ կարող ենք ստանալ ցանկացած գույնի ցանկացած երանգ։ Հիմնական գույներից ստացված այդ գույները և երանգները կոչվում են երկրորդային կամ լրացուցիչ գույներ՝ նարնջագույն, կանաչ, մանուշակագույն։

Գույների կոնտրաստությունը խմբագրել

Շրջակա գույները ազդում են մեր գույների ընկալման վրա։ Օրինակ՝ դիտարկելով նկարը՝ կարելի է ընդգծել, թէ ինչ տեսք ունի նույն կարմիր քառակուսին տարբեր գույների վրա։

 

Սև ֆոնի վրա կարմիր քառակուսին երևում է մեծ և ավելի պայծառ։ Սպիտակ ֆոնի վրա, ընդհակառակը, կարմիրը երևում է փոքր։ Նարնջագույն ֆոնի վրա կարմիրը երևում է ավելի եթերային, իսկ բաց կապույտի վրա` ընդհակառակը, կարմիրը ասես ավելի պայծառ լինի։

Գույնի ստացում խմբագրել

Գույնի ստացումը բաժանվում է 2 եղանակի՝ ադետիվ մեթոդ և սուբտրակտիվ մեթոդ։

Ադիտիվ մեթոդ խմբագրել


 
Ավելացնելով գույները խառնելու եղանակը։
Օգտագործվող գույներն են՝ կարմիրը, կանաչը, կապույտը։

Ադետիվ մեթոդը կամ գույների միախառնելու մեթոդը աշխատում է գլխավոր երեք գույները իրար միախառնելիս։ Եթե, օրինակ, միաժամանակ էկրանի վրա ուղղորդվի երեք լուսային ճառագայթ (կարմիր, կանաչ, կապույտ), ապա նրանց պայծառությունը (ինտենսիվությունը) կառավարելով՝ կարող ենք ստանալ բոլոր մնացած գույները։

Դեղին և կապույտ խմբագրել


 
Պակասեցնելով գույները խառնելու եղանակը։
Օգտագործվող գույներն են՝ դեղինը, կաիմիրը և կապույտը։

Սուբտրակտիվ մեթոդը երկրորդային խաժ, դեղին և բոսոր գույների խառնումից առաջնային կարմիր, կանաչ և կապույտ գույների ստացումն է։