Վիտալի Շչերբո, (ռուս.՝ Виталий Венедиктович Щербо, բելառուս․՝ Віталь Венядзіктавіч Шчэрба, հունվարի 13, 1972(1972-01-13), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և բելառուս մարմնամարզիկ, օլիմպիական խաղերի վեցակի չեմպիոն։ Համարվում է բոլոր ժամանակների լավագույն մարմնամարզիկներից մեկը. միակ տղամարդ մարմնամարզիկն է, որ աշխարհի չեմպիոն է դարձել բոլոր ութ մրցաձևերում՝ անհատական ու թիմային հաշվարկով, ինչպես նաև՝ բոլոր վեց գործիքների վրա։ Շչերբոն նաև միակ ոչ լողորդ մարզիկն է, որ կարողացել է վեց ոսկե մեդալ նվաճել մեկ օլիմպիադայում[1], ընդ որում՝ դրանցից չորսը՝ միևնույն օրը (մարզական այդ սխրանքը նա գործել է 1992 թվականին Բարսելոնում անցկացված ամառային օլիմպիական խաղերի ժամանակ)։ Իր մարզական այդ խոշոր ավարին հաջորդ՝ Ատլանտայի 1996 թվականի օլիմպիադայում նա ավելացրել է ևս չորս, բայց այս անգամ արդեն բրոնզե մեդալ[2]։

Վիտալի Շչերբո
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝բելառուս․՝ Віталь Венядзіктавіч Шчэрба
Մասնագիտացում՝սպորտային մարմնամարզիկ
Երկիր՝ ԽՍՀՄ,  Բելառուս և  ԱՄՆ
Ծննդյան ամսաթիվ՝հունվարի 13, 1972(1972-01-13) (52 տարեկան)
Ծննդավայր՝Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
169 սանտիմետր
Քաշ՝78 կիլոգրամ

Մասնակցելով մարմնամարզության աշխարհի վեց առաջնությունների՝ Վիտալի Շչերբոն ընդհանուր առմամբ նվաճել է 23 մեդալ (դրանցից տասներկուսը՝ ոսկե)։ Եվս 18 մեդալ (դրանցից 10-ը՝ ոսկե) նա նվաճել է Եվրոպայի 1990, 1992, 1994, 1996 թվականների առաջնություններում։

Մարզական աննախադեպ ձեռքբերումների համար Վիտալի Շչերբոն 1991 թվականին արժանացել է ԽՍՀՄ, 1994 թվականին՝ Բելառուսի Հանրապետության սպորտի վաստակավոր վարպետի կոչումների։ 2009 թվականին էլ, ուկրաինացի նշանավոր մարմնամարզիկ Վիկտոր Չուկարինի և ռումին Օկտավիան Բելուի հետ, նա ներառվել է մարմնամարզության միջազգային փառքի սրահում[3]։

Մեծահամբավ մարզիկը ներկայումս ապրում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նրա անունով է կոչվել ամերիկյան Լաս Վեգաս քաղաքի մարզապալատներից մեկը[4]։

Նվաճումներ խմբագրել

Օլիմպիական խաղեր խմբագրել

Մրցաձևը/Տարին Բարսելոն
1992
Ատլանտա
1996
Թիմային 1-ին 4-րդ
Ընդհանուր մրցումներ 1-ին 3-րդ
ազատ վարժություններ 6-րդ 7-րդ
նժույգ (վարժութ.) 1-ին -
օղակներ 1-ին -
նժույգ (ցատկ) 1-ին 3-րդ
զուգափայտեր 1-ին 3-րդ
պտտաձող - 3-րդ

Աշխարհի առաջնություններ խմբագրել

Մրցաձևը/Տարին Ինդիանապոլիս
1991
Փարիզ
1992
Բիրմինգհեմ
1993
Բրիսբեն
1994
Դորտմունդ
1994
Սաբա
1995
Սան Խուան
1996
Թիմային 1-ին 4-րդ 6-րդ
Ընդհանուր մրցումներ 2-րդ 1-ին 3-րդ 2-րդ
ազատ վարժություններ 2-րդ 2-րդ 2-րդ 1-ին 1-ին 1-ին
նժույգ (վարժություններ) - 1-ին 8-րդ - - -
օղակներ - 1-ին - - - -
նժույգ (ցատկ) 2-րդ - 1-ին 1-ին 3-րդ 4-րդ
զուգափայտեր 8-րդ - 1-ին 6-րդ 1-ին 2-րդ
պտտաձող 3-րդ - 4-րդ 1-ին 5-րդ 3-րդ

Եվրոպայի առաջնություններ խմբագրել

Մրցաձևը/Տարին Լոզան
1990
Բուդապեշտ
1992
Պրահա
1994
Կոպենհագեն
1996
Թիմային - - 1-ին 3-րդ
Ընդհանուր մրցումներ 5-րդ 3-րդ - 2րդ
ազատ վարժություններ 1-ին 1-ին - 1-ին
նժույգ (վարժություններ) - 2-րդ - -
օղակներ - 2-րդ - -
նժույգ (ցատկ) 1-ին 1-ին 1-ին 1-ին
զուգափայտեր 3-րդ - 1-ին
պտտաձող 1-ին - 2-րդ 3--րդ

Բռնաբարության կասկած խմբագրել

2017 թվականի հոկտեմբերին նախկին խորհրդային մարմնամարզուհի Տատյանա Գուցուն Վիտալիին մեղադրել է, որ նա բռնաբարել է իրեն, երբ ինքը 15 տարեկան է եղել[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://epoca.globo.com/especiais/olimpiadas/0828_ginastica.htm%7Ctitulo=O(չաշխատող հղում) ginasta bielo-russo Vitali Scherbo conquistou seis medalhas de ouro nos Jogos Olímpicos de Barcelona|data=|acessodata=21 de novembro de 2008|obra=|publicado=Globo.com|ultimo=|primeiro=|autor=}}
  2. http://dictionary.reference.com/browse/vitaly+scherbo?qsrc=2446 |obra= |autor= |titulo=Vitaly Scherbo |data= |acessodata=2009.06.25 |publicado=DictionaryReference |lingua=inglês}}
  3. http://www.ighof.com/honorees/honorees_Scherbo.html |obra= |autor= |titulo=VITALY SCHERBO- Belarus |língua= |data= |acessodata=30 de maio de 2009 |publicado=IGHF}}
  4. http://www.vssg.net/ |obra= |autor= |titulo=Vitaly Scherbo School of Gymnastics |data= |acessodata=2009.06.25 |publicado=VitalyScherboGinasium.com |lingua=inglês}}
  5. Flaherty, Bryan (2017 թ․ հոկտեմբերի 17). «Amid #MeToo, former Soviet gymnast Tatiana Gutsu accuses fellow Olympic gold medalist of rape». The Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիտալի Շչերբո» հոդվածին։