Սպորտային մարմնամարզություն

Սպորտային մարմնամարզություն, սպորտաձև, որը ներառում է մրցաձևեր մարմնամարզական սարքավորումների վրա, ազատ վարժություններից և հենացատկերից։ Ժամանակակից մարմնամարզական բազմամարտ․կանանց համար—տարբեր բարձրությունների բրուսիայի վրա, այծիկի վրա, հենացատկերից, ազատ վարժություններից․ տղամարդկանց համար ազատ վարժություններից, հենացատկերից, այծիկի վրա, օղակների վրա, զուգափայտերի վրա, պտտաձողի վրա։

Սպորտային մարմնամարզություն

Պատմություն խմբագրել

Մարմնամարզություն տերմինը ծագել է հին Հունաստանում, հին հունական մշակույթի ծաղկման ժամանակաշրջանում մ․թ․ա․ 8-րդ դարում, սակայն մարմնամարզական վարժությունները ծագել են դեռ հին աշխարհում։ Դեռևս 4000 տարի առաջ մ․թ․ա․ Չինաստանում, Հնդկաստանում և ուրիշ երկրներում մարմնամարզական վարժությունները օգտագործել են բուժական նպատակով։ Չինական գրքերում նշվում է, որ Չինաստանում եղել է մարմնամարզություն, որով զբաղվել են տանը առավոտյան և երեկոյան։ Լայն ճանաչում ունի նաև հնդկական յոգերի մարմնամարզական վարժությունները, որոնց ծագումը սկսվում է հին ժամանակներից։ Շատ հին պատմական աղբյուրներից (հուշարձաններ, նկարներ) հայտնի է, որ բոլոր հին ազգերի մոտ կիրառվել է մարմնամարզական վարժություններ․ եգիպտացիների, պարսիկների, ասորիների, Հարավային Կովկասի ժողովուրդների, հռոմեացիների և ուրիշ ազգերի մոտ մարմնամարզությունը մտել է ֆիզիկական դաստիարակության համակարգի մեջ և միջոց են եղել երիտասարդների մասնակցությանը օլիմպիական խաղերին։ 18-րդ դարի վերջից 19-րդ դարի սկիզբը արևմտյան Եվրոպայում և Ռուսաստանում ֆիզիկական դաստիարակության համակարգում օգտագործել են վարժություններ մարմնամարզական սարքավորումներով, հենացատկեր։ 19-րդ դարի երկրորդ կեսին արևմտյան Եվրոպայի սկսել են անցկացնել մրցումներ մարմնամարզական վարժությունների մի քանի ձևերից։ 1881 թվականին ստեղծվել է մարմնամարզության միջազգային ֆեդերացիան։ 1896 թվականից սպորտային մարմնամարզությունը մտցվել է Օլիմպիական խաղերի ծրագրի մեջ, 1928 թվականից Օլիմպիակն խաղերին մասնակցում են կանայք։ 1903 թվականից անցկացվում են աշխարհի առաջնություններ (մինչ 1913 թվականը տարեկան 2 անգամ, 1922 թվականից 4տարին մեկ անգամ), 1934 թվականից մրցումներին մասնակցում են կանայք։