Վիկտորյա Քրուզ (անգլ.՝ Victoria Cruz, 1940-ականներ, Guánica, Պուերտո Ռիկո, ԱՄՆ), ամերիկացի ԼԳԲՏ ակտիվիստ և ընտանեկան բռնության ոլորտում թոշակի անցած փաստաբան։ Լինելով Մարշա Փի Ջոնսոնի և Սիլվա Ռիվերայի ժամանակակիցը, նկարահանվել է Մարշայի մասին պատմող 2017 թվականին էկրան բարձրացած «Մարշա Փի Ջոնսոնի մահն ու կյանքը» վավերագրական ֆիլմում[1]։

Վիկտորյա Քրուզ
Ծնվել է1940-ականներ
ԾննդավայրGuánica, Պուերտո Ռիկո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲրուքլինի քոլեջ
ՄասնագիտությունԼԳԲՏ իրավունքների ակտիվիստ

Վաղ կյանք և կրթություն խմբագրել

Քրուզը ծնվել է Պուերտո Ռիկոյի Գուանիկա քաղաքում[1]։ Ապրել է 11 երեխաներ ունեցող ընտանիքում և չորս տարեկանում ընտանիքի հետ միասին տեղափոխվել է Բրուքլին[2]։ Քրուզը քամինգ աութ է եղել որպես տրանսգենդեր վաղ հասակում, ավելի ուշ նշելով. «Ես ուրիշ էի ծնվել, և ես ինձ միշտ կնոջ նման էի պահում»։ Վերջինիս ընտանիքը նրան աջակցել է այդ հարցում[2]։

Քրուզը կոսմետոլոգիայի լիցենզիայով ավարտել է ավագ դպրոցը, իսկ ավելի ուշ Բրուքլինի քոլեջում մասնագիտացել է թատրոնի բնագավառում[1]։ Իր սեռը փոխելու հարցում բժիշկ գտնելուց հետո Քրուզը Վեսթ Վիլիջում գտնվող ակումբներում սկսել է աշխատել որպես մերկապարուհի։ Ստոունուոլի խռովությունների ժամանակ նա հաճախ է եղել Ստոունուոլ Ինն բարում, քանի որ ժամադրվում էր ակումբի դռնապաններից մեկի հետ։ 1970 թվականին՝ Ստոունուոլի խռովությունների բռնկումից մեկ տարի անց, Քրուզը մասնակցել է առաջին գեյ-շքերթին, որը նախկինում անվանում էին «Քրիստոֆեր փողոցի ազատագրման օր»[1]։

Կարիերա և գործունեություն խմբագրել

Բրուքլինի քոլեջն ավարտելուց հետո Քրուզը չէր կարողանում թատրոնում աշխատանք գտնել, ուստի սկսում է աշխատել որպես վարսահարդար։ Ունենալով ֆինանսական մեծ դժվարությունները, վերջինս շուտով կախվածություն է ձեռք բերել կռեկ-կոկաինից[1]։

Ապա Քրուզը սկսել է աշխատել Բրուքլինի Քոբլ Հիլ ծերանոցում։ 1996 թվականին իր 4 կին գործընկերներ նրա նկատմամբ սեռական ոտնձգություն են կատարել[1][3]։ «Բռնության դեմ պայքարի ծրագրի» շնորհիվ նա հաղորդում է ներկայացրել ոտնձգության մասին։ Այդ չորս կանանցից երկուսը մեղավոր էին ճանաչվել, իսկ մյուս երկուսը արդարացվել էին[1][2]։ Այս դեպքերի մասին Քրուզը հակիրճ պատմել է Մարշայի մասին պատմող վավերագրական ֆիլմում։

1997 թվականից Քրուզը սկսել էր աշխատել «Բռնության դեմ պայքարի ծրագրի» (անգլ.՝ Anti-Violence Project) հետ։ Նա իր կյանքը նվիրել է հոմոֆոբիայի և բռնաբարության զոհերին օգնելուն[2]։

2017 թվականին Քրուզը նկարահանվել է Դեյվիդ Ֆրանսի «Մարշա Փի. Ջոնսոնի մահն ու կյանքը» վավերագրական ֆիլմում։ Այնտեղ Քրուզը հետաքննություն է անցկացնում այն մասին, թե ինչպես է Ջոնսոնը, ում 1992 թվականի մահը համարվել էր ինքնասպանություն, իրականում մահացել[4][5]։ Ֆիլմում Մարշայի մասին խոսելիս Քրուզը նրան անվանել էր «...մեր [ԼԳԲՏ] համայնքի Ռոզա Փարքս»[6]։ Վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի Թրայբեքա կինոփառատոնում, և ներկայումս այն հասանելի է Նեթֆլիքսում[5][7][8]

Պարգևներ խմբագրել

  • 2012 թվականին արժանացել է «Հանցագործության զոհերի ծառայության ազգային մրցանակ»-ի (շնորհվել է գլխավոր դատախազ Էրիկ Հոլդերի կողմից)[2][3]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Desta, Yohana (2017 թ․ հոկտեմբերի 3). «Meet the Transgender Activist Fighting to Keep Marsha P. Johnson's Legacy Alive». Vanity Fair. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Steiner, Laura (2012 թ․ ապրիլի 27). «Victoria Cruz, Latina Transgender, Given Award From Justice Department For Her Work With Abuse Victims». Huffington Post. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 Weichselbaum, Simone (2012 թ․ ապրիլի 25). «Feds honor 66-year-old East Flatbush transgender woman». New York Daily News. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  4. Schager, Nick (2017 թ․ ապրիլի 23). «Tribeca Film Review: 'The Death and Life of Marsha P. Johnson'». Variety. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  5. 5,0 5,1 Carlson, Adam (2017 թ․ սեպտեմբերի 29). «Was LGBTQ Icon Marsha P. Johnson Killed Because of Her Activism?». People. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 4-ին.
  6. Tourjée, Diana (2016 թ․ մարտի 18). «Activists Rally as Accused Killer of Young Trans Woman Refuses Plea Deal». Vice. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  7. Eng, Matthew (2017 թ․ ապրիլի 20). «A Heroine, Rediscovered: David France on THE DEATH AND LIFE OF MARSHA P. JOHNSON». Tribeca Film Festival. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.
  8. McNary, Dave (2017 թ․ հունիսի 2). «Netflix Buys Documentary 'The Death and Life of Marsha P. Johnson'». Variety. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել