Վարդան Ուռուտյան

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր, Ագրոբիզնեսի հետազոտությունների եվ կրթության միջազգային կենտրոնի (ԱՀԿՄԿ) նախկին տնօրեն, Ա

Վարդան Էդիկի Ուռուտյան (նոյեմբերի 1, 1977(1977-11-01), Մարալիկ, Անիի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի (ՀԱԱՀ) ռեկտոր (2018-2023)։

Վարդան Ուռուտյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 1, 1977 (46 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Մարալիկ, ՀԽՍՀ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԱզգությունՀայաստան Հայ
ԿրթությունՀայաստան Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Կանադա Գուելֆի համալսարան
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Տեխասի A&M համալսարան
Շվեյցարիա Մաաստրիխտի կառավարման դպրոց
Գիտական աստիճանՏնտեսական գիտությունների թեկնածու
ՄասնագիտությունՏնտեսագետ
 Vardan Urutyan Վիքիպահեստում

Ծնվել է 1977 թվականին՝ Անիի շրջանի (այժմ՝ Շիրակի մարզ) Մարալիկ քաղաքում[1]։ 1994 թվականին ոսկե մեդալով ավարտելով Մարալիկի թիվ 1 միջնակարգ դպրոցը՝ ընդունվել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտ (ներկայումս՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան)։ 1999 թվականին գերազանցությամբ ավարտել է ընդհանուր տնտեսագիտության ֆակուլտետը՝ «Համաշխարհային էկոնոմիկա» մասնագիտությամբ։ 1999-2002 թվականներին աշխատել է որպես «Տնտեսագիտության տեսություն» ամբիոնի ասպիրանտ։ 2002 թվականին ավարտել է ԵՊՏԻ ասպիրանտուրան՝ ստանալով տնտեսական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան[1][2]։

2003 թվականին ավարտել է Կանադայի Գուելֆի համալսարանի հետասպիրանտական հատուկ դասընթացը։ 2006-2012 թվականների ընթացքում Համաշխարհային բանկի ինստիտուտի կողմից արժանացել է 4 հավաստագրի, զբաղվել գիտահետազոտական աշխատանքներով, փորձի փոխանակման և վերապատրաստման նպատակով գործուղվել եվրոպական և ամերիկյան համալսարաններ։ 2008 թվականին ավարտել է Տեխասի A&M համալսարանի «Առաջնորդություն և կրթության կառավարում» հատուկ դասընթացը, իսկ 2011 թվականին ավարտել է Մաաստրիխտի կառավարման դպրոցի «Բարձրագույն ուսումնական հաստատությունների կառավարում» գործադիր կառավարման ծրագիրը[3][4]։

2000 թվականի սեպտեմբերից, որպես դասախոս և հետազոտող, աշխատանքի է անցել Ագրարային համալսարանի, ԱՄՆ գյուղդեպարտամենտի և Տեխասի A&M համալսարանի կողմից հիմնադրված Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնում (ԱՈւԿ)։ 2005 թվականին նշանակվել է կենտրոնի փոխտնօրեն, իսկ 2007 թվականի սեպտեմբերից մինչև 2018 թվականի օգոստոսը՝ տնօրեն[5]։ 2007 թվականին ստացել է դեցենտի կոչում։ 2010 թվականի փետրվարից հանդիսանում է Տեխասի A&M համալսարանի Գյուղատնտեսական էկոնոմիկայի դեպարտամենտի ասոշիեյթ պրոֆեսոր։ 2014 թվականից Վիրջինիայի պոլիտեխնիկական ինստիտուտի և նահանգային համալսարանի, Ֆրեզնոյի նահանգային համալսարանի, Փենսիլվանիայի նահանգային համալսարանի (ԱՄՆ) և Գայզենհայմի համալսարանի (Գերմանիա) հետ մշակել և զարգացրել է միջազգային չափանիշներին համապատասխանող մի շարք կրթական ծրագրեր։ Անդամակցում է Պարենի և ագրոբիզնեսի կառավարման միջազգային ընկերակցությանը (IFAMA), Գյուղատնտեսական տնտեսագետների միջազգային (IAAE) և Եվրոպական ընկերակցություններին (EAAE) և Կոոպերատիվների միջազգային դաշինքի հետազոտական խորհրդին (ICA RC) և մի շարք այլ գիտահետազոտական միջազգային կազմակերպությունների[1][6]։

Անգլերեն լեզվով դասավանդում է «Ֆինանսների կառավարում», «Ֆինանսների վերլուծություն» և «Գյուղատնտեսական կոոպերատիվներ» դասընթացները։ Մասնակցել է տարածաշրջանային և միջազգային մի շարք հետազոտական ծրագրերի։ Որպես փորձագետ աշխատել է Համաշխարհային բանկի, Ասիական զարգացման բանկի, ՄԱԿՊարենի և գյուղատնտեսության կազմակերպության զարգացման ծրագրերում՝ բազմաթիվ առիթներով մասնակցելով այդ կառույցների իրականացրած հետազոտական ծրագրերին որպես թիմի ղեկավար և գլխավոր հետազոտող[1][7]։

Հրատարակել է 37 գիտամեթոդական աշխատանքներ, որից 33-ը՝ ատենախոսության պաշտպանությունից հետո, իսկ 23-ը ներկայացվել են միջազգային գիտաժողովներում։ Աշխատանքային գործունեության ընթացքում արժանացել է բազմաթիվ գովասանագրերի և հավաստագրերի[1]։

2002 թվականին պարգևատրվել է ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուեյի, իսկ 2005 թվականին՝ Ջոն Էվանսի գնահատանքի հավաստագրով։ 2011 թվականին պարգևատրվել է ՀՊԱՀ ոսկե հուշամեդալով, իսկ 2015 թվականի ՀԱԱՀ ոսկե մեդալով։ 2013 թվականին խրախուսվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի շնորհակալագրով[1]։

Աշխատություններ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Կենսագրություն». «ANAU.am». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  2. «Ագրոպարենային համակարգը և նրա զարգացման պետական կարգավորման հիմնական ուղղությունները անցումային շրջանում (ՀՀ օրինակով)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  3. «TEDxYerevanSalon, Theme: Time and Space». «TED.com». Վերցված է 2019 թ․ փետրվարի 18-ին.
  4. «About us - Staff». «ICARE.am» (արխիվացված). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  5. «Ագրարային համալսարանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել». «panorama.am». 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  6. «VARDAN URUTYAN». «gfar.net».
  7. «Գյուղնախարարությունում քննարկել են «Գյուղատնտեսական կոոպերացիայի մասին» օրինագիծը». «armenianeconomy.com». 2013 թ․ ապրիլի 30. Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել