Ասիական զարգացման բանկ

տարածաշրջանային զարգացման բանկ

Ասիական զարգացման բանկ (ԱԶԲ) (անգլ.՝ Asian Development Bank. ADB), բանկ, որը հիմնադրվել է 1966 թվականին, նրա հիմնական խնդիրն է խթանել տնտեսության աճը Ասիայում և Հեռավոր Արևելքում՝ վարկեր ուղղելով այդ տարածաշրջաններին և տեխնիկական աջակցություն տրամադրելով։

Ասիական զարգացման բանկ
Изображение логотипа
Տեսակմիջազգային ֆինանսական կազմակերպություն, multilateral development bank? և հանրային ընկերություն
Երկիր Ֆիլիպիններ[1]
ՀապավումADB[2]
Հիմնադրվածդեկտեմբերի 19, 1966[3]
Գլխադասային գրասենյակMandaluyong, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ[1]
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն[4]
Գլխավոր քարտուղարMasatsugu Asakawa?[5]
Անձնակազմ3687 մարդ (2022)[6]
Կամավորներ68 երկիր[2]
Պարգևներ
«Դանաքեր» օրդեն
Կայքadb.org(անգլ.)

Գլխամասային գրասենյակը գտնվում է Մանիլայում (Ֆիլիպիններ)։ ԱԶԲ-ի նախագահը 2013 թվականի ապրիլի 28-ից ճապոնացի Տակեհիկո Նակաոն էր։ 2020 թվականի հունվարի 17-ին նախագահ է դարձել Մասացուգու Ասակավան, որն ընտրվել է 2019 թվականի դեկտեմբերի 2-ին[7]։

Կապիտալ խմբագրել

2015 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱԶԲ-ի բաժնետիրական կապիտալը կազմել է 147,55 մլրդ դոլար[8]։ ԱԶԲ-ի խոշորագույն բաժնետերերն են Ճապոնիան (բաժնետիրական կապիտալի 15,62%), ԱՄՆ-ը (15,51 %), ՉԺՀ-ն (6,45 %), Հնդկաստանը (6,34 %), Ավստրալիան (5,79 %), Ինդոնեզիան (5,45 %), Կանադան (5,24 %), Հարավային Կորեան (5,04 %) և Գերմանիան (4,33%)[9]։

Գործունեություն խմբագրել

 
ԱԶԲ անդամ երկրներ

ԱԶԲ-ից փոխառու միջոցների կարող են հավակնել ինչպես մասնակից երկրների կառավարությունները, այնպես էլ իրավաբանական անձինք։ Մեկ վարկի միջին գումարը կազմում է 15 մլն դոլար, ավելի մեծ վարկեր (մինչև 50 մլն դոլար) բանկը տրամադրում է բավականին հազվադեպ։ 2015 թվականի օգոստոսի 20-ին Ասիական զարգացման բանկը հավանություն է տվել Ղազախստանին 1 մլրդ դոլարի վարկի չափով, որը նախապես հայտարարել էր տենգեի արժեզրկման մասին, ինչը պետք է հարթի ազգային արժույթի ազատ փոխարժեքի հաստատման տնտեսական հետևանքները[10]։

2014 թվականին տրամադրված վարկերի ընդհանուր գումարը կազմել է 22.9 մլրդ դոլար[11]։

Ներդրումների գերակա ոլորտներն են տրանսպորտը և կապը, արդյունաբերությունը, էներգետիկան, գյուղատնտեսությունը և ֆինանսական հատվածը։

Վարկերը տրամադրվում են երկու հիմնադրամներից՝ սովորական և հատուկ։ Առաջինը նախատեսված է առևտրային պայմաններով վարկավորման համար, այսինքն շուկայական տոկոսադրույքով և ավելի կարճ ժամկետով, սովորաբար 15-25 տարի։ Հատուկ հիմնադրամը նախատեսված է երկարաժամկետ վարկավորման համար՝ 25-40 տարի ժամկետով, արտոնյալ տոկոսադրույքով (1-3%)։ Սովորական հիմնադրամից վարկերի համար արտոնյալ ժամանակահատվածը 3-5 տարի է, իսկ հատուկ հիմնադրամից՝ սովորաբար 10 տարի։ ԱԶԲ-ի մյուս գործիքներն իրենց անդամ երկրներին օգնելու համար, Բացի վարկերից, տեխնիկական աջակցությունն են, երաշխիքները և բաժնետոմսերի գնումը։

2006 թվականին բանկը որոշել է ներդնել «ասիական արժույթի միավոր»` AMU (անգլ.՝ Asian monetary unit), որը կարտացոլի տարածաշրջանի 13 երկրների դրամական միավորների բաժնետոմսերի գնանշումները, և, հնարավոր է, ժամանակի ընթացքում վերածվի եվրոյի ասիական անալոգի։

Բանկի միջոցները ձևավորվում են անդամ երկրների կողմից (բանկի կանոնադրական կապիտալի 7%-ը, որը կազմում է մոտ 55 մլրդ ԱՄՆ դոլար) պարտատոմսերի միջազգային շուկայում փոխառությունների և վարկավորումից ստացված եկամուտների հաշվին։

Քննադատություն խմբագրել

ԱԶԲ-ի գոյության առաջին իսկ օրերից քննադատները հայտարարել են, որ երկու հիմնական դոնորները` Ճապոնիան և Միացյալ Նահանգները, զգալի ազդեցություն են ունեցել վարկային, քաղաքական և կադրային որոշումների վրա[12]։

Oxfam Australia քննադատել է Ասիական զարգացման բանկին տեղական համայնքների նկատմամբ անզգայուն լինելու համար։ «Աշխատելով գլոբալ և միջազգային մակարդակում` այս բանկերը կարող են խաթարել մարդու իրավունքներն այն նախագծերի միջոցով, որոնք վնասակար հետևանքներ են ունենում աղքատ և մարգինալացված համայնքների համար»[13]։ Բանկը նաև քննադատության է ենթարկվել ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից, որի զեկույցում նշվել է, որ «աճի մեծ մասը շրջանցել է իր գյուղական բնակչության ավելի քան 70 տոկոսը, որոնցից շատերն ուղղակիորեն կախված են բնական ռեսուրսներից` ապրուստի և եկամուտների համար»[14]։

Քննադատություններ են հնչել, որ ԱԶԲ-ի լայնածավալ նախագծերը վերահսկողության բացակայության պատճառով սոցիալական և բնապահպանական վնաս են պատճառում։ ԱԶԲ-ի հետ կապված ամենահակասական նախագծերից մեկը Թաիլանդի Mae Moh ածուխաէլեկտրակայանն է։ Բնապահպաններն ու իրավապաշտպանները ասում են, որ ԱԶԲ-ի` շրջակա միջավայրի պահպանության քաղաքականությունը, ինչպես նաև բնիկ և հարկադիր վերաբնակեցման քաղաքականությունը, չնայած թղթի վրա համապատասխանում են միջազգային չափանիշներին, գործնականում հաճախ անտեսվում են, չափազանց անորոշ կամ թույլ են արդյունավետ լինելու համար կամ պարզապես սովորաբար չեն կիրառվում բանկի ծառայողների կողմից[15][16]։

Ասիական զարգացման բանկի հայտնի նախագծերը խմբագրել

Տարածաշրջանային անդամներ (49) խմբագրել

Աղյուսակի հետ կապված ցուցումներ.

Տարածաշրջանային անդամներ են նաև Ասիայի պետությունները, որոնք մասամբ գտնվում են Եվրոպայում (Ղազախստան), ասիական երկրները, որոնք պատմամշակութային և քաղաքական դրդապատճառներով պատկանում են Եվրոպային (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան), ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին վերագրվող երկրները (Ավստրալիա և Օվկիանիայի պետություններ):

  Ավստրալիա (1966)   Աֆղանստան (1966)   Հայաստան (2005)   Ադրբեջան (1999)
  Բանգլադեշ (1973)   Բութան (1982)   Բրունեյ (2006)   Վանուատու (1981)
  Վիետնամ (1966)   Հոնկոնգ (1969)   Վրաստան (2007)   Ինդոնեզիա (1966)
  Հնդկաստան (1966)   Ղազախստան (1994)   Կամբոջա (1966)   Կիրիբատի (1974)
  Չինաստան (1986)   Ղրղզստան (1994)   Լաոս (1966)   Մալայզիա 1966)
  Մալդիվներ (1978)   Մարշալյան կղզիներ (1990)   Միկրոնեզիա (1990)   Մոնղոլիա (1991)
  Մյանմա (1973)   Նաուրու (1991)   Նեպալ (1966)  

Նյուեյ (2019)

  Նոր Զելանդիա (1966)   Կուկի կղզիներ (1976)   Պակիստան (1966)   Պալաու (2003)
  Պապուա Նոր Գվինեա (1971)   Սամոա (1966)   Սինգապուր (1966)   Սողոմոնյան Կղզիներ (1973)
  Տաջիկստան (1998)   Թաիլանդ (1966)   Թայվան (1966)   Արևելյան Թիմոր (2002)
  Տոնգա (1972)   Տուվալու (1993)   Թուրքմենստան (2000)   Ուզբեկստան (1995)
  Ֆիլիպիններ (1966)   Ֆիջի (1970)   Շրի Լանկա (1966)   Հարավային Կորեա (1966)
  Ճապոնիա (1966)

Ոչ տարածաշրջանային անդամներ (19) խմբագրել

  Ավստրիա (1966)   Բելգիա (1966)   Միացյալ Թագավորություն (1966)   Գերմանիա (1966)
  Դանիա (1966)   Իսպանիա (1986)   Իռլանդիա (2006)   Իտալիա (1966)
  Կանադա (1966)   Լյուքսեմբուրգ (2003)   Նիդերլանդներ (1966)   Նորվեգիա (1966)
  Պորտուգալիա (2002)   ԱՄՆ (1966)   Թուրքիա (1991)   Ֆինլանդիա (1966)
  Ֆրանսիա (1970)   Շվեյցարիա (1967)   Շվեդիա (1966)

Նախագահների ցանկ խմբագրել

Անուն Ամսաթիվ Քաղաքացիություն
Տակեսի Վատանաբե 1966-1972   Ճապոնիա
Սիրո Ինոուե 1972-1976   Ճապոնիա
Տարոիտի Յոշիդա 1976-1981   Ճապոնիա
Մասաո Ֆուջիոկա 1981-1989   Ճապոնիա
Կիմիմասա Տարումիձու 1989-1993   Ճապոնիա
Միցուո Սատո 1993-1999   Ճապոնիա
Տադաո Տինո 1999-2005   Ճապոնիա
Հարուհիկո Կուրոդա 2005-2013   Ճապոնիա
Տակեհիկո Նակաո 2013-2020   Ճապոնիա
Մասաչուգու Ասակավա 2020-ից մինչ օրս   Ճապոնիա

Հիմնական վարկառուներ խմբագրել

Հինգ խոշորագույն վարկառու երկրներ[17][18]
Երկիր 2018 2017 2016 2015
միլիոն դոլար % միլիոն դոլար % միլիոն դոլար % միլիոն դոլար %
  Չինաստան 17,015 16.6 16,284 16.9 15,615 24.8 14,646 25.2
  Հնդկաստան 16,115 15.7 14,720 15.2 13,331 21.2 12,916 22.2
  Պակիստան 10,818 10.6 10,975 11.4 4,570 7.3 4,319 7.4
  Ինդոնեզիա 10,356 10.1 9,393 9.7 8,700 13.8 8,214 14.1
  Բանգլադեշ 9,169 8.9 8,685 9.0 - - - -
  Ֆիլիպիններ - - - - 5,935 9.4 5,525 9.5
Այլ 38,998 38.1 36,519 37.8 14,831 23.5 12,486 21.6
Ընդամենը 102,470 100.0 96,577 100.0 62,983 100.0 58,106 100.0

Պարգևներ խմբագրել

  • «Դանաքեր» շքանշան (2009 թվականի նոյեմբերի 30, Ղրղզստան)՝ Ղրղզստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար[19]։

Հետագա ընթերցում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.adb.org/contacts/main
  2. 2,0 2,1 https://www.adb.org/who-we-are/main
  3. https://www.adb.org/who-we-are/about
  4. https://www.adb.org/sites/default/files/institutional-document/32120/charter.pdf
  5. https://www.adb.org/who-we-are/management/masatsugu-asakawa
  6. https://www.adb.org/sites/default/files/page/41282/adb-glance-202206.pdf
  7. Asian Development Bank (2019 թ․ դեկտեմբերի 2). «Масацугу Асакава избран новым Президентом Азиатского банка развития» (ռուսերեն). Asian Development Bank. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 2-ին.
  8. «Архивированная копия» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  9. «Архивированная копия» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 21-ին.
  10. Азиатский банк развития (2015 թ․ օգոստոսի 21). «Азиатский банк развития одобрил кредит в $1 млрд Казахстану». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  11. ADB (2015 թ․ օգոստոսի 21). «ADB $1 Billion Loan to Help Kazakhstan Counter Economic Slowdown». ADB. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  12. Kilby, Christopher (2002). «Donor Influence in MDBs: The Case of the Asian Development Bank» (PDF). The Review of International Organizations. 68 (4): 509–528. Արխիվացված (PDF) օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 16-ին.
  13. «The Asian Development Bank and Food Security». Oxfam Australia. 2014 թ․ հունիսի 13. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 23-ին.
  14. «Inter Press Service – News and Views from the Global South». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 12-ին.
  15. «Large-scale ADB projects draw criticism». The Japan Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.
  16. «RFI – NGO criticises ADB and questions its ability to reduce poverty». rfi.fr. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 28-ին.
  17. «Management's Discussion and Analysis and Annual Financial Statements» (PDF). Asian Development Bank. 2016 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  18. «2018 FINANCIAL REPORT» (PDF). Asian Development Bank. 2018 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված (PDF) օրիգինալից 2020 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 14-ին.
  19. «Указ Президента Кыргызской Республики от 30 ноября 2009 года № 540 «О награждении орденом „Данакер" Азиатского Банка Развития»». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասիական զարգացման բանկ» հոդվածին։