Մարալիկ

Համայնք Հայաստանում

Մարալիկ, քաղաք Հայաստանի Շիրակի մարզում։ Հանդիսանում է Անի համայնքի կենտրոնը։

Քաղաք
Մարալիկ
Մարալիկի համայնապատկեր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՇիրակի
ՀամայնքապետԱրման Սարիբեկյան
Հիմնադրված է1828 թ.
Առաջին հիշատակում5-րդ դար
Այլ անվանումներԿապուտան
Մակերես4.06 կմ²
ԲԾՄ1750 մ
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն5 300[1] մարդ (2021)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունմարալիկցի
Ժամային գոտիUTC+4
Հեռախոսային կոդ+374 (242)
Փոստային ինդեքս2901
Փոստային դասիչ2901
Ավտոմոբիլային կոդ48
Մարալիկ (Հայաստան)##
Մարալիկ (Հայաստան)

Այստեղով անցնում են Գյումրի-Թալին-Երևան մայրուղին և Մարալիկ-Արթիկ-Գյումրի երկաթգիծը։ …

Աշխարհագրություն խմբագրել

Մարալիկը մարզկենտրոն Գյումրի քաղաքից հեռու է 27 կմ դեպի հարավ։ Զբաղեցնում է 4․06 կմ2 մակերես։

Պատմություն խմբագրել

Պարսկական և թուրքական տերությունների տիրապետությունից Արևելյան Հայաստանի վերջնական դուրս գալուց (1826-28 թթ) հետո Մարալիկում (այն ժամանակ՝ Մոլլա-Գյուկչա), ըստ ծխական հաշվառման, բնակություն հաստատեցին Արևմտյան Հայաստանի Մուշ, Տարոն, Խնուս, Վերին Բասեն, Ալաշկերտ, Էրզրում բնակավայրերից տեղափոխված 59 ընտանիք՝ 371 մարդ։

1927 թ. հոկտեմբերի 28-ին ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ Մոլլա-Գյոկչան վերանվանվեց Կապուտան։ 1929 թ. Կապուտանն ընդգրկվել է Լենինականի գավառի կազմում։ 1935 թ. հուլիսի 26-ին ՀԽՍՀ Կենտգործկոմի որոշմամբ Կապուտանը վերանվանվեց Մարալիկ։

1962 թ. Մարալիկն ստանում է քաղաքատիպ ավանի կարգավիճակ։ 1991 թ. սեպտեմբերի 21-ից Մարալիկը անկախ Հայաստանի Անիի շրջանային կենտրոնն էր։ 1996 թ. ընդգրկվել է Շիրակի մարզի կազմում։

Բնակչություն խմբագրել

Նախնիները 1828-1829 թթ.-ին գաղթել են Կարսից, Խնուսից, Ալաշկերտից և Մուշից։

Մարալիկի ազգաբնակչության փոփոխությունը.[2]

Տարի 1831 1897 1926 1939 1959 1980 1989 2001 2004 2011 2015
Բնակիչ 971 1302 1646 1882 2177 4443 7590[3] 5782 5800 5398[4] 5500

Տնտեսություն խմբագրել

Քաղաքի վարչատարածքում կա 1800 հա վարելահող, որից 240 հա ոռոգելի։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ, զարգանում է նաև արդյունաբերությունը։

Մարալիկի ամենախոշոր արդյունաբերական ձեռնարկությունը բամբակամանվածքային ֆաբրիկան է (ունեցել է մոտ 2000 աշխատող), որն այժմ մասամբ է գործում։ Ամենահինը Լուսատեխնիկական էլէկտրասարքավորումների գործարանն է (1962 թ.), որն ունեցել է 600 աշխատող, այժմ չի գործում։ Ներկայումս չեն գործում նաև շինանյութերի և շինիրերի կոմբինատը, երեք շինարարական կազմակերպությունները, պանրագործարանը, ավտոտրանսպորտային ձեռնարկությունը, երկաթուղային կայարանը, կինոթատրոնը, կենցաղային սպասարկման կոմբինատը։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

 
 Եկեղեցի Սուրբ Աստվածածին «Կարմիր վանք»

Մարալիկում պահպանվել են 1903 թվականիի Սուրբ Աստվածածին (Կարմիր վանք) եկեղեցին՝ վերակառուցված (1898-1903) 5-րդ դարի հինավուրց եկեղեցու հիմքի վրա, 19-րդ դարի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու ավերակները, և 19-րդ դարում վերակառուցված Սուրբ Ստեփանոսի վանքը։ Մարալիկի հյուսիս-արևելքում պապհպանվել են նաև Ք.ա. 2-րդ հազարամյակի կիկլոպյան ամրոց, դամբարանադաշտ և բնակատեղի։ «Ղուշի»-ի կոչված մատուռը որը պատկանում է ուշ միջնադարյան շրջանին, գտնվում է Մարալիկից 4.5 կմ հյուսիս-արևելք։

Քաղաքի վարչատարածքում կարելի է գտնել բազմաթիվ վաղ և ուշ միջնադարյան շրջանի խաչքարեր։

Հասարակական կառույցներ խմբագրել

Գործում են կապի և փոստային ծառայություններ, երկու դպրոց, ուսումնարան, մշակույթի տուն, շրջանային գրադարան, հյուրանոց, երկու նախադպրոցական հիմնարկ, հանրային սննդի օբյեկտներ և այլն։


Մարալիկի համայնապատկերը


Պատկերասրահ խմբագրել

Հայտնի մարդիկ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի Հանրապետության մշտական բնակչության թվաքանակը 2015 թվականի հուլիսի 1-ի դրությամբ» (PDF). ՀՀ Վիճակագրական կոմիտե. Վերցված է 2022 թ․ հունվարի 29-ին.
  2. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 131» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 1-ին.
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 769
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. http://orchestra.am. «Ասատրյան Ահարոն Նորայրի». orchestra.am. Վերցված է 2024 թ․ փետրվարի 6-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  6. «Մարալիկ քաղաքում 2-րդ տարին անընդմեջ անցկացվեց ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի հիշատակին». «Shamshyan.com». 2017 թ․ օգոստոսի 3. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  7. «Ռոբերտ Աբաջյանը Մարալիկ անունը հենց լսում էր, փշերի վրա էր». Գևորգ Աբաջյան». «Tsayg.am». 2017 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 6-ին.
  8. http://orchestra.am. ««Նարեկացի» նվագախումբ / Երաժիշտներ». orchestra.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին. {{cite web}}: External link in |last= (օգնություն)
  9. «Ագրարային համալսարանը ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրել». «panorama.am». 2018 թ․ հուլիսի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել