Վասիլի Դյակով
Վասիլի Աբրամովիչ Դյակով (ռուս.՝ Василий Авраамович Дьяков, հունվարի 6 1883[1] - անհայտ կորել է 1945 թ.), Դոնի զինված ուժերի հրամանատար, գեներալ-մայոր։
Վասիլի Դյակով | |
---|---|
ռուս.՝ Василий Авраамович Дьяков | |
հունվարի 6, 1883 կամ հունվարի 6, 1886 - 1945 | |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն Սպիտակ շարժում |
Զորատեսակ | Հետևազոր |
Կոչում | գեներալ-մայոր և գեներալ |
Հրամանատարն էր | Կայսերական գվարդիայի կազակների գունդ Դոնի 1-ին դիվիզիա |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ և Հայրենական մեծ պատերազմ |
Կրթություն | Նիկոլաևի հեծելազորային ուսումնարան |
Կյանքը Ռուսաստանում խմբագրել
Կրթությունը ստացել է Դոնի կադետային կորպուսում և Նիկոլաևյան հեծելազորի ուսումնարանում։ 1905 թվականին ընդունվել է կայսերական գվարդիայի կազակների գունդ, որի կազմում ծառայել է Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
1918 թվականի հունվարի 2-ին գլխավորել է[2] գունդը Դոն վերադառնալուց հետո։ 1918 թվականի հունվարի 15-ին Դյակովը և գնդի մի քանի այլ սպաներ ձերբակալվում են բոլշևիկների կողմից։ Ձերբակալությունից երկու ամիս անց նրանց տեղափոխում են Նովոչերկասյան բանտ։ Հետագայում ազատ են արձակվել բոլշևիկ Մ.Մ. Սմիրնովի կողմից և գնդի կազմում մասնակցել Նովոչերկասկի ազատագրմանը հեղափոխականներից։
1919 թվականի փետրվարին մեկնել է ռազմաճակատ, որտեղ կասեցրել է 8-րդ կարմիր բանակի ճեղքումը Բելայա Կալիտվա կայարանի մոտ։ Նույն թվականի ապրիլի 6-ին ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում և նշանակվել գվարդիական բրիգադի հրամանատարի պաշտոնում։ 1919 թվականի հոկտեմբերի 24-ին նշանակվել է Դոնի 1-ին դիվիզիայի հրամանատարի պաշտոնում, որի կազմում մասնակցել է Ռուսաստանի հարավի զինված ուժերի բոլոր մարտերին մինչև 1920 թվականի աշուն։ 1920 թվականի մարտին Նովոռասիսկում կռվել է ընդդեմ «կանաչների» և ապահովել Տանելնայա կայարանի մոտակայքում նահանջի ճանապարհը։ Ղրիմում տեղակայված գեներալ Պյոտր Վրանգելի ղեկավարած բանակի մաս հանդիսացող Դոնի ստորաբաժանման կազմում իր դիվիզիայով 1920 թվականի մայիսից մասնակցել է հյուսիսային Ղրիմի բոլոր մարտերին[3]։
Կյանքը արտագաղթի տարիներին խմբագրել
Ղրիմից արտագաղթելուց հետո Դյակովը հաստատվում է հունական Լեմնոս կղզում։ Այնուհետև գեներալ Պյոտր Սեմենովիչի կարգադրությամբ անցել է լեհերի կողմը և ապահովել Լեհաստան տեղափոխված կազակների ղեկավարումը։ Ֆինանսական խնդիրների պատճառով գեներալ Պ.Սեմենովիչի՝ Լեհաստանում գտնվող ներկայացուցչության փակմումից հետո Վարշավայից տեղափոխվել է Դանցիգ, որտեղ բնակվել է մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը։ Անհետ կորել է 1945 թվականի մարտին Դանցիգի տարհանման ժամանակ։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Дьяков Василий Авраамович». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 10-ին.
- ↑ Шкуро А. Г. Гражданская война в России: Записки белого партизана. — М.: ACT: Транзиткнига, 2004. - прим 223
- ↑ Гражданская война в России: Оборона Крыма. — М: ACT; СПб.: Terra Fantastica, 2003.