Վահանով կամ վահանի վրա (լատին․՝ aut cum scuto, aut in scuto), (հունարեն՝ ἢ τὰν ἢ ἐπὶ τᾶς), դարձվածք, որը նշանակում է հաղթել կամ զոհվել պատվով, հասնել նպատակին կամ զոհվել։ Ծագել է Հին Սպարտայում, որտեղ պատերազմում ընկած զինվորին պատերազմի դաշտից տարել են նրա վահանի վրա։

Դարձվածքի սկզբնական կազմվածքը խմբագրել

Դարձվածքի սկզբնական ձևը հին հունարենում հետևյալն է․ «ἢ τὰν ἢ ἐπὶ τᾶς» («դրանով կամ դրա վրա»)[1]։ Հետազոտողներն այն վերագրում են հույն պատմագիր Պլուտարքոսի «Սպարտացի կանանց ասույթներ» փոքրածավալ ստեղծագործության մի հատվածի։ Որոշ պատմագիրներ վիճաբանում են այն մասին, որ այդ ստեղծագործությունը պատկանում է Պլուտարքոսին։ Դրա պատճառը ժողովածուի անավարտ և չմշակված լինելն է։ Որոշ պատմագիրներ ժողովածուն համարում են Պլուտարքոսի անավարտ աշխատանքը, քանի որ Ագեսիլայի կեսագրության որոշ հատվածներ բացակայում են, ինչպես նաև ի հայտ են գալիս այդ հեղինակի այլ «Բարոյական ստեղծագործություններում»[2]։

Այդ հատվածի բնօրինակը և հայերեն թարգմանությունը.

  16. ῎Αλλη προσαναδιδοῦσα τῷ παιδὶ τὴν ἀσπίδα καὶ παρακελευομένη· «τέκνον“ ἔφη, „ἢ τὰν ἢ ἐπὶ τᾶς»
(16. Մի անգամ սպարտացի կինը, վահանը որդուն տալով, ոգեշնչում էր նրան. «Կամ նրանով, որդիս, կամ նրա վրա»)
- — Πλούταρχος. Λακαινών Αποφθέγματα 241F[3][4]
 

Որոշ անտիկ գրողներ համարում էին, որ ասույթի երկրորդ մասը պետք է հասկանալ որպես վահանը ձեռքից բաց չթողելու հրաման, այսինքն կռվել մինչև վերջ (սովորաբար փախուստի ժամանակ զինվորները ծանր վահանը գցում էին ձեռքից)։ Պլուտարքոսը այդ արտահայտությունը վերագրում է անհայտ անունով սպարտուհու և չի հիշատակում Հին Սպարտայում արտահայտության տարածվածության մասին։ Ներկայումս ընդունված է, որ Պլուտարքոսը ի նկատի ունի մահացած զինվորին վահանի վրա տուն բերելու սովորությունը։ Այդ սովորությունը ցույց է տալիս «Սպարտացիների ասույթներ» ստեղծագործության մի հատված (235А)՝ «Ահա անշնչացած Ֆրասիբուլային վահանի վրա տարան Պիտանա»[5][6]։

Սովետական պատմաբան Մ. Ն. Բոտովինիկը դարձվածքը փոխկապակցում է Վալերի Մաքսիմի մեջբերման հետ և դրա մեջ գտնում Հռոմում և Հին Սպարտայում դրա լայն տարածվածության որոշակի փաստեր.

  Սպարտացի հրամանատար Կլեարքոսը, որը զինվորական կարգապահության կողմնակից էր, ամեն անգամ կրկնում էր. հրաամատարից պիտի առավել վախենան իր զինվորները, քան թշնամին։ Այդ ամենով նա զինվորներին ներշնչում էր մի հասարակ միտք. եթե կասկածում ես զոհել կյանքդ պատերազմի դաշտում, ապա կկորցնես այն պատժի ժամանակ։ Դա դարձավ կարգախոսի նման մի բան, որը սպարտացիների մեջ արմատավորվում էր դեռևս տներում, մինչև պատերազմ գնալը։
- Վալերի Մաքսիմ. Անմոռանալի գործեր և ասույթներ[7][6]
 

Արդյունքում սովորություն դարձավ այդ ասույթը վերագրել ոչ թե անանուն սպարտուհու, այլ Գորգոյին (մոտավորապես Ք.ա. 507-480), որը սպարտացիների թագավոր Լեոնիդաս I-ի կինն էր։ Երբեմն ժամանակակից լեզվաբանները սխալմամբ պնդում են, որ Պլուտարքոսը այդ արտահայտությունը վերագրել է հենց Գորգոյին[8]։

Հունական վահան խմբագրել

Հոպլոն (կամ արգոսյան վահան) ծանրազեն հետևակի (հոպլիտի) կլոր ուռուցիկ վահան է, որն իր անունը ստացել է (հին հունարեն՝ ὅπλον) տերմինից, որը սկզբից հունարենում նշանակել է «զենք»։ Հույները այն առանձնացնում էին մեկ այլ ձև ունեցող վահանից` «ասպիսից» (հին հունարեն՝ аσπίς): Հոպլոնի տրամագիծը 80սմ-ից 1մ է։ Վահանը զինվորին պաշտպանում էր կզակից մինչև ծնկները։ Վահանի այս ձևը, ենթադրվում է, հայտնվել է Ք.ա. VIII դարում։ Այս ենթադրությունը հիմնված է այդ շրջանում կերամիկայի վրա նկարազարդումներիի պատկերման հետ։ Հիմքը իրենից ներկայացնում էր իրար միացված փայտե շերտաձողիկներ։ Ներսի հատվածը պատված է կաշվով, արտաքինից` բրոնզով կամ երկաթով։ Ներսի հատվածում տեղադրված էր բրոնզե կոթ, որտեղ ձեռքը տեղավորվում էր մինչև բազուկները։ Բազուկներով զինվորը սեղմում էր երկրորդ կոթը, որը տեղադրված էր վահանի ծայրին։ Այն պատրաստվում էր պարանից կամ կաշվե գոտուց։ Երբեմն հոպլոնի ներքևի մասում ամրացվում էր կաշվից, կտորից կամ թաղիքից պատրաստված «վարագույր»։ Այն փոխարինում էր զանգապանները և պաշտպանում էր հոպլիտի ոտքերը հարվածներից։ Այն հայտնվել է ուշ` Ք.ա. V դարում` հույն-պարսկական պատերազմների սկզբում։ Հոպլոնը ուներ 6-15կգ քաշ[9][10][11]։

Ֆրանսիացի նկարիչ-կլասիցիստ Ժան-Ժակ-Ֆրանսուա Լե Բաբիեն պատկերել է սպարտացու և մոր հրաժեշտի տեսարանը՝ «Սպարտուհին վահանը հանձնում է իր որդուն» նկարում, որը գտնվում է Պորտլենդ (Օրեգոն)ի կեպարվեստի թանգարանում[12]։

Դարձվածքի տարածումը Նոր ժամանակներում խմբագրել

Երբեմն ի հայտ է գալիս հունարենից բառացի թարգմանություն` առանց վահանի հիշատակման։ Հիմնականում, այդպիսի արտահայտությունը լատիներենում «Fili, inquit, aut cum hoc, aut in hoc revertere»[13] գտնվում է գերմանական լյութերական եկեղեցու առաջնորդ և գրող Յոհան Ռոզֆիլդի շարադրության մեջ (լատ. Johannes Rosinus, գեր. Johann Roszfeld, մոտավորապես 1550 — 1626), որը կոչվում է «Antiquitatum Romanarum corpus absolutissimum» և առաջին անգամ հրատարակվել է Բազելում 1585 թվականին[14]։

 
Մանիտների դրոշ, գրություն․ «Հաղթանակ կամ մահ — Նրանով, կամ նրա վրա»
  Արտաքին տեսաֆայլեր
  Михаил Глинка. Рыцарский романс. Исполняет Николай Копылов
  Արտաքին տեսաֆայլեր
  Виктор Цой исполняет песню «Красно-жёлтые дни»


Դարձվածքը Պելոպոնեսի բնակիչների՝ մանիոտների դրոշին գրված էր այսպես. «Մահ կամ հաղթանակ. նրանով, կամ նրա վրա» (հուն. «Νίκη ἢ Θάνατος — ἢ τὰν ἢ ἐπὶ τᾶς»), քանի որ նրանք իրեց համարում էին սպարտացիների հետնորդները։ Մորեայի վրա թուրքական տիրապետության, ապա վենետիկցիների իշխանության շրջանում (1687—1718) պելոպոնեսցիները փաաստացի պասհպանում էին իրենց ազատությունը։ Մանիոտները ունեին կլանային համակարգ, որը նման էր Հարավային Իտալիայի և Սիլիցիայի ավազակախմբերին։ Այստեղ տարածված էր վենդետան, ընտանիքների հենարանները նման էին բերդերի, որոնց թիվը XIX դարասկզբին կազմում էր 800[15][16]։

Արդեն XIX դարում թևավոր խոսքը հիմնավորապես մուտք գործեց ռուսաց լեզու։ «Կամ վահանի վրա, կամ վահանով կվերադառնամ քեզ մոտ Պաղեստինից» — հատված Նեստոր Կուկոլնիկի «Էվելինա դե Վալերոլ» վեպից, ինչպես նաև «Հրաժեշտ Պետերբուրգին» շարքի «Virtus antiqua» սիրերգից։ Այն նվիրված է Ֆ. Պ. Տոլստոյին[17]։

Գրող և հանրագետ Մորից Միխելսոնը օրինակներ է բերում ռուսական պոեզիայից և արձակագրությունից. «Նայի՛ր… դեմքով կեղտի մեջ մի ընկիր և վերադարձիր հաղթանակով, վահանով, կամ նրա վրա»(Գրիգորի Դանիլևսկի «Իններորդ գլան», 1874):

Ռուսական գրականության մեջ օգտագործման այլ եղանակներ. «Սպասի՛ր. և քո որդին սարսափելի մարտից կամ վահանով, կամ վահանի տակ, հաղթանակով, պատվով, կնոջ հետ, ռազմավարով գա տուն» (Գավրիիլ Դերժավին «Կոմսուհի Ռումյանցովայի մահվան մասին», 1788): «Տվե՛ք ինձ երջանկության ձեռքը… Ձախը, որն ավելի մոտ է սրտին։ Կհայտնվեմ վաղը չէ մյուս օրը՝ վահանով, կամ նրա վրա։ Ինձ ինչ-որ բան ասում է, որ ես կվերադառնամ հաղթանակած» (Իվան Տուրգենև. «Արտաքին ջրեր», 1872)[18]:

Հանդիպում է դարձվածքի օգտագործման ձևը նաև խորհրդային ժամանակաշրջանում. Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» դյուցազներգության մեջ հայրը ասում է որդուն, որը վիրավոր վերադարձել էր մարտի դաշտից. «Վահանով ես… այնպես չէ՞, թե՞ ինչպես։ Ասում եմ վահանո՞վ ես եկել»։ (1925-1940, գիրք 3, մաս 6, գլուխ 5), իրենց վեպում Իլֆը և Պետրովը դարձվածքը օգտագործում են իրենց վեպում[19]։

Դարձվածքի օգտագործման առանձին դեպքեր գրանցված են XX դարավերջին։ Վիկտոր Ցոյը շարադրել է «Կարմրադեղին օրեր» երգը, որտեղ կան բառեր. «Եվ ես կվերադառնամ տուն՝ վահանով, կամ, հնարավոր է, վահանին, արծաթի վրա, և,հնարավոր է, աղքատության մեջ, սակայն որքան կարելի է արագ»[20]։

Փիլիսոփա Բորիս Շվարցկոփֆը նկատում է, որ ժամանակի հետ դարձվածքի իմաստը ենթարկվել է փոփոխման։ Ռուսերենում հիմնավորվել է փոխաբերական իմաստը՝ «դառնալ հաղթող (վահանի վրա), կամ հաղթված», այլ ոչ թե սկզբնական «դառնալ հաղթող կամ մահանալ (վահանի վրա)»։ Նա համարում է, որ այստեղ, հակառակ հաստատված նշանակության, «վահանի վրա» նշանակում է ոչ թե պարտություն, այլ հաղթանակ։ Պատճառն այն է, որ կա իմաստով մոտ դարձվածք («բանձրացնել վահանի վրա»), որը ռուսերենում նշանակում է «Գովասանքի խոսքեր ասել որևէ մեկին» (հնագույն լեգեոնները կայսրի հռչակման արարողությունից հետո նրան բարձրացնում էին վահանի վրա)։ Շվարցկոփֆի կարծիքով՝ իմաստի փոփոխումը կատարվել է Իլյա Իլֆի և Եվգենի Պետրովի «Ոսկե հորթ» և Մակարենկոյի «Բերդերի դրոշները» վեպերում (1938)[21]: Գերմանուհի հետազոտող Անկե Լևին-Շտայնմանը իր «Ռուսաց լեզվի դարձվածքների թեմատիկ շտեմարան» գրքում, որը հրատարակվել է Գերմանիայում, պնդում է, որ «Վահանով կամ վահանի վրա» դարձվածքը անհետացող է և դուրս է գալիս գործածությունից[22]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Кокурина Т. В. Греческие пословицы и поговорки. Их аналоги в русском языке. — М.: ЛКИ, 2008. — С. 28. — 152 с.
  2. Плутарх, 1990, էջ 556
  3. Πλούταρχος. «Λακαινών Αποφθέγματα» (հին հունարեն). WikiSource. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  4. Плутарх, 1990, էջ 338
  5. Плутарх Изречения спартанцев // Застольные беседы. Дополнения. — Л.: Наука. Ленинградское отделение, 1990. — С. 327. — 592 с. — 100 000 экз.
  6. 6,0 6,1 Плутарх, 1990, էջ 556. Комментарий М. Н. Ботвинника к научному переводу Λακαινών Αποφθέγματα.
  7. Валерий Максим Книга II // Достопамятные деяния и изречения. — СПб.: Издательство Санкт-Петербургского университета, 2007. — 308 с.
  8. Серов В. Со щитом или на щите // Энциклопедический словарь крылатых слов и выражений. — М.: Локид-Пресс, 2005. — 880 с. — 2 000 экз.
  9. Fred Eugene Ray, Jr. (2011 թ․ օգոստոսի 11). Land Battles in 5th Century BC Greece: A History and Analysis of 173 Engagements. McFarland. էջ 8—9. ISBN 978-0-7864-5260-6. «The word hoplon sometimes denoted this piece of equipment, but that word found use most often in the plural (hopla) to describe all the tools of war (i.e., arms, with hoplites signifying a man at arms).»
  10. Connolly, Peter Die Phalanx // Die Griechischen Armeen. — Hamburg: Tesslofverlag, 1981. — P. 27.
  11. Sabin, Philip A. G.; Wees, Hans van; Whitby, Michael Greece, the Hellenistic world and the rise of Rome // The Cambridge History of Greek and Roman Warfare. — Cambridge: Cambridge University Press, 2007. — Т. 1. — С. 113, 536.
  12. «A Spartan Woman Giving a Shield to Her Son» (անգլերեն). The Portland Art Museum’s Online Collections. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 27-ին.
  13. Rabasa, José Antiquitatum Romanarum corpus absolutissimum. — Blaviana, 1689. — P. 469. — 934 p.
  14. Rabasa, José; Sato, Masayuki; Tortarolo, Edoardo; Woolf, Daniel (2012 թ․ մարտի 29). The Oxford History of Historical Writing: Volume 3: 1400-1800. Oxford University Press. էջեր 254—–255. ISBN 978-0-19-921917-9. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
  15. Fermor, Patrick Leigh Mani: Travels in the Southern Peloponnese. — London: ohn Murray, 2004. — P. 105—115. — 320 p.
  16. Майноты или маниаты // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона. — СПб: ; АСТ, 1896. — Т. XVIII: Лопари — Малолетние преступники. — С. 383—384. — 878 с.
  17. Асафьев Б. В. Воображаемое предисловие к романсам Глинки // М.И. Глинка. — Л.: Музыка (Ленинградское отделение), 1978. — С. 247—257. — 311 с. — 15 000 экз.
  18. Фёдоров А. И. Со щитом или на щите // Фразеологический словарь русского литературного языка. — М: Астрель; АСТ, 2008. — 878 с.
  19. Джаарбеков С. М. «Со щитом или на щите (Aut cum scuta, ant in scuta)». Энциклопедия dslov. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
  20. «Античные фразеологизмы: Со щитом или на щите». Словарь фразеологизмов 2008-2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 28-ին.
  21. Шварцкопф Б. С. «Иль на щите иль со щитом...» // Русская речь : Журнал. — 1968. — № 4.
  22. Anke Levin-Steinmann Тематический фразеологический словарь русского язык. — Otto Harrassowitz Verlag, 1999. — P. 352. — 316 p.

Գրականություն խմբագրել