Վագանտներ (լատին․՝ vagantesթափառականներ), թափառական ուսանողներ, աշակերտներ, ցածրաստիճան հոգևորականության ներկայացուցիչներ միջնադարյան Արևմտյան Եվրոպայում։

Թափառական հոգևորական ուսանող

Վագանտների պոեզիան ծաղկում է ապրել 12-13-րդ դարերում, երբ քաղաքների զարգացմանը զուգընթաց Արևմտյան Եվրոպայի երկրներում արագորեն սկսել են ավելանալ դպրոցներն ու համալսարանները։ Այս հաստատություններում սովորողները, հետագայում չկարողանալով գտնել իրենց տեղը կյանքում, ստիպված թափառում էին։ Գրում էին կենսախինդ բանաստեղծություններ, գովերգում աշխարհիկ կյանքի ուրախությունները, նրանց առաջ քաշած հումանիստական իդեալը հակադրվում էր միջնադարյան կաթոլիկության ճգնավորական իդեալին։

Հռոմի պապի, բարձրաստիճան հոգևորականության և հարուստների դեմ ուղղված Վագանտների երգիծանքը հաճախ վերածվում էր եկեղեցական պաշտամունքային տեքստերի ծաղրանմանության։ Այս պատճառով էլ եկեղեցին հետապնդում էր նրանց։ Վագանտների բանաստեղծական արվեստը մեծ ազդեցություն է ունեցել միջին դարերի եվրոպական նորալեզու գրականությունների վրա (տրուբադուրների, միննեզինգների, տրուվերների ևն)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 221
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վագանտներ» հոդվածին։