Ստանիսլավ Մազուր

լեհ մաթեմատիկոս

Ստանիսլավ Մեչիսլավ Մազուր (լեհ.՝ Stanisław Mieczysław Mazur, հունվարի 1, 1905(1905-01-01)[1][2], Լվով, Ավստրո-Հունգարիա[3] - նոյեմբերի 5, 1981(1981-11-05)[1][2], Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]), լեհ մաթեմատիկոս, Վարշավայի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր։

Ստանիսլավ Մազուր
լեհ.՝ Stanisław Mieczysław Mazur
Ծնվել էհունվարի 1, 1905(1905-01-01)[1][2]
Լվով, Ավստրո-Հունգարիա[3]
Մահացել էնոյեմբերի 5, 1981(1981-11-05)[1][2] (76 տարեկան)
Վարշավա, Լեհաստանի Ժողովրդական Հանրապետություն[4]
ԳերեզմանՊովոնզկի ռազմական գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն Լեհաստան[6]
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Վարշավայի համալսարան[7], Լվովի համալսարան[8], «Լվովի պոլիտեխնիկա» ազգային համալսարան[8], Լվովի համալսարան[8][7] և Լոձի համալսարան[7]
Գործունեության ոլորտֆունկցիոնալ վերլուծություն
Պաշտոն(ներ)member of the Sejm of the Republic of Poland?, Member of the Sejm of the Polish People's Republic? և Member of the Sejm of the Polish People's Republic?
ԱնդամակցությունԼեհաստանի գիտելիքների ակադեմիա, Լեհական գիտությունների ակադեմիա[9] և Հունգարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերԼվովի համալսարան (1926)[1] և Սորբոն[1]
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1941) և պատվավոր դոկտոր
Տիրապետում է լեզուներինլեհերեն
Գիտական ղեկավարՍտեֆան Բանախ
Եղել է գիտական ղեկավարQ12113590?, Aleksander Pełczyński?[10], Czesław Bessaga?[10], Wiesław Żelazko?[10], Stefan Rolewicz?[10], Mieczyslaw Altman?[10], Tadeusz Leżański?[10], Lech Włodarski?[10], Krzysztof Maurin?[10], Wiesław Szlenk?[10], Victor Michael (Witold Bogdanowicz) Bogdan?[10], Maciej Skwarczyński?[10], Ryszard Bittner?[10], Wan Dzien Lu?[10], Lej Tsin Gan?[10], Andrzej Birkholc?[10], Aleksandra Warzecha-Sawoń?[10], Hanna Marcinkowska?[10], Maciej Altman?[10], Tomasz Bojdecki?[10], Witold Kołodziej?[10] և Zbigniew Sawoń?[10]
Պարգևներ
ԿուսակցությունԼեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն և Communist Party of Western Ukraine?
Երեխա(ներ)Krystyna Mazurówna?
 Stanislaw Mazur Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1905 թվականին հունվարի 1-ին։ 1923 թվականին Լվովի գիմնազիան ավարտելուց հետո սովորել է փիլիսոփայություն, ապա 1925 թվականի Յան Կազիմիրի համալսարանում և Սորբոնում (1923-1926) մաթեմատիկա է ուսանել։

1926-1935 թվականներին Լվովի համալսարանի մաթեմատիկայի վերլուծության ամբիոնում օգնական է եղել։ 1936 թվականին Ստանիսլավ Մազուրն անցել է մաթեմատիկայի որակավորման փուլ։ 1936-1939 թվականներին Լվովի պոլիտեխնիկական ինստիտուտում աշխատել է ադյունկտ-պրոֆեսոր և մաթեմատիկայի ամբիոնի վարիչ։ 1939-1941 և 1944-1946 թվականներին Լվովի համալսարանի դոցենտ է եղել, ղեկավարել է երկրաչափության ամբիոնը և միաժամանակ եղել ՈւԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող։

Լեհաստան հայրենադաձվելուց հետո 1946-1948 թվականներին Լոձի համալսարանի պրոֆեսոր է եղել, որտեղ ձևավորել է մաթեմատիկայի բաժանմունքը, իսկ 1948 թվականից գլխավորել այն։ Ավելի ուշ ղեկավարել է Վարշավայի համալսարանի մաթեմատիկական վերլուծության ամբիոնը, իսկ 1947 թվականից դարձել է լեհական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ։ 1952 թվականից՝ Լեհաստանի գիտությունների ակադեմիայի հիմնադրման օրից, եղել է նրա թղթակից-անդամ։

1964-1969 թվականներին Ստանիսլավ Մազուրը եղել է Վարշավայի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտի տնօրենը։ Լեհական մաթեմատիկական ընկերության պատվավոր անդամ էր, Հունգարիայի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։

1930-ական թվականներին «Լեհաստանի միավորված բանվորական կուսակցության» անդամ է դարձել, ընտրվել է լեհական Սեյմի անդամ։

1978 թվականի մայիսի 15-ին Վարշավայի համալսարանը նրան արժանացրել է պատվավոր դոկտորի կոչման (Honoris causa):

Գիտական գործունեություն խմբագրել

 
Պրոֆեսոր Ստանիսլավ Մազուրը շվեդ մաթեմատիկոսին է հանձնում մրցանակը` կենդանի սագին, «Շոտլանդական գրքի» մի խնդիրը լուծելու համար

Ստանիսլավ Մազուրը ականավոր մաթեմատիկոս, Գծային դաշտերի գործողության տեսության հեղինակ և Լվովի մաթեմատիկական դպրոցի հիմնադիրներից մեկը համարվող Ստեֆան Բանախի մտերիմ աշխատակիցն է եղել։

Նա է ներմուծել ու մշակել ֆունկցիոնալ վերլուծության երկրաչափական մեթոդները։

Եղել է limes ability տեսության առաջատարաև մասնագետներից մեկը, հեղինակել է Computable Analysis աշխատությունը (1963)։

Ստանիսլավ Մազուրը փայլուն դասախոս է եղել։ Մասնագետները նշել են, որ նրա դասախոսությունները կարելի կլիներ առանց որևէ խմբագրման ուղարկել տպագրության։ Նա դասավանդել է մեծ թվով ուսանողների, որոնց անվերապահ սիրուն է արժանացել։

Անձնական կյանք խմբագրել

 
Ստանիսլավ Մազուրի գերեզմանը Վարշավայում

Մազուրի առաջին կինը եղել է քիմիկոս Բրոնիսլավա Մազուրը։ Երկրորդ կինը`մաթեմատիկոս Հաննա Շմուշկովիչը (լեհ.՝ Hanna Szmuszkowicz, 1910—1993), 1946 թվականից եղել է Լոձի Բարձրագույն մանկավարժական ինստիտուտի ռեկտորը։

Դուստրերն են Բարբարան ու Քրիստինան։

Ստանիսլավ Մազուրը հումորի սուր զգացողությամբ անձնավորություն է եղել։ Լավ հայտնի փաստ է կենդանի սագի փոխանցումը շվեդ երիտասարդ մաթեմատիկոս Պեր Էնֆլոյին Շոտլանդական գրքի խնդրի լուծման համար որպես պարգևատրում։ Էնֆլոն լուծել էր կենտրոնական բանախյան տարածքում Շաուդերի բազիսի գոյության խնդիրը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Մազուր» հոդվածին։