Լեհաստանի գիտությունների ակադեմիա
Լեհաստանի գիտությունների ակադեմիա (լեհ.՝ Polska Akademia Nauk, PAN), Լեհաստանի առաջատար գիտությունների ակադեմիա, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Վարշավայում[10]։ Ակադեմիան պատասխանատու է ակնառու գիտնականների և գիտահետազոտական ինստիտուտների ցանցի միջոցով երկրում գիտության զարգացման խթանման համար։ Հիմնադրվել է 1951 թվականին[11]։
Պատմություն խմբագրել
Լեհաստանի գիտությունների ակադեմիան պետական աջակցությամբ բուհ է, որի գլխամասը գտնվում է Վարշավայում։ Այն հիմնադրվել է վաղ կրթական ընկերությունների, այդ թվում, Լեհաստանի գիտելիքի ակադեմիայի (Polska Akademia Umiejętności, կրճատ՝ PAU), որի նստավայրը Կրակովում է և Վարշավայի բարեկամների գիտելիքի ընկերության, որը հիմնադրվել էր 18-րդ դարում, միաձուլման արդյունքում։ Ձևավորվել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայի 1951 թվականի հոկտեմբերի 30-ի կանոնադրությամբ, որի քաղաքական նպատակը գիտական միջավայրի վերահսկումն էր[12]։ Ի սկզբանե եղել է միայն գիտնականների միություն, սակայն 1960 թվականին վերակազմավորվել է կենտրոնական կառավարչական կազմակերպության, որը պատասխանատու է Լեհաստանում գիտության և ինստիտուտների ցանցի վերահսկման համար։ 1989 թվականին Կրակովի Լեհաստանի գիտելիքի ակադեմիան առանձնացել է Լեհաստանի գիտությունների ակադեմիայից։
Նախագահներ խմբագրել
- Յան Բոգդան Դեմբովսկի (1952-1956)
- Տադեուշ Կոտարբինսկի (1957-1962)
- Յանուշ Գրոշկովսկի (1962-1971)
- Վլոդզիմեժ Տշեբյատովսկի (1971-1977)
- Վիտոլդ Նովացկի (1977-1980)
- Ալեքսանդր Գեյշտոր (1980-1983)
- Յան Կարոլ Կոստշևսկի (1984-1990)
- Ալեքսանդր Գեյշտոր, 1990-1992 թվականների դեկտեմբերի 31
- Լեշեկ Կուզնիցկի, 1993 թվականի հունվարի 1 - 1998 թվականի դեկտեմբերի 31
- Միրոսլավ Մոսակովսկի, 1999 թվականի հունվարի 1 - 2001 թվականի դեկտեմբերի 26
- Եժի Կոլոձեյչակ, 2002 թվականի հունվարի 16 - 2003 թվականի մարտի 31
- Անդժե Լեգոցկի, 2003 թվականի ապրիլի 1 - 2006 թվականի դեկտեմբերի 31
- Միխալ Կլյաբեր 2007 թվականի հունվարի 1
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ http://ifip.org/index.php?option=com_content&task=view&id=125&Itemid=441&ref=31
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 2,15 2,16 2,17 2,18 2,19 2,20 2,21 2,22 2,23 2,24 2,25 2,26 2,27 2,28 2,29 2,30 2,31 2,32 2,33 2,34 2,35 2,36 2,37 2,38 2,39 2,40 2,41 2,42 2,43 2,44 2,45 2,46 2,47 2,48 2,49 2,50 https://web.archive.org/web/20240216152231/https://pan.pl/czlonkostwa-w-organizacjach/
- ↑ https://cosparhq.cnes.fr/about/members/national-scientific-institutions/
- ↑ https://council.science/members/online-directory/
- ↑ https://www.interacademies.org/network/member-academies
- ↑ https://web.archive.org/web/20240125131018/http://www.unionacademique.org/en/members
- ↑ https://allea.org/members
- ↑ Societies and Open Access Research — 2007.
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
- ↑ http://www.pan.pl/
- ↑ http://www.instytucja.pan.pl/index.php/dzieje-instytucji
- ↑ Dzieje Instytucji
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեհաստանի գիտությունների ակադեմիա» հոդվածին։ |