Ստանիսլավ Իգնասի Վիտկևիչ

Ստանիսլավ Իգնասի Վիտկևիչ (լեհ.՝ Stanisław Ignacy Witkiewicz, փետրվարի 24, 1885(1885-02-24)[1][2][3][…], Վարշավա, Ռուսական կայսրություն[4][5] - սեպտեմբերի 18, 1939(1939-09-18)[3][6][7][…], Velyki Ozera, Ուկրաինա), լեհ գրող, նկարիչ, փիլիսոփա։

Ստանիսլավ Իգնասի Վիտկևիչ
լեհ.՝ Stanisław Ignacy Witkiewicz
Ծնվել էփետրվարի 24, 1885(1885-02-24)[1][2][3][…]
ԾննդավայրՎարշավա, Ռուսական կայսրություն[4][5]
Վախճանվել էսեպտեմբերի 18, 1939(1939-09-18)[3][6][7][…] (54 տարեկան)
Վախճանի վայրVelyki Ozera, Ուկրաինա
Գրական անունWitkacy և Stanisław Ignacy Witkacy[8]
Մասնագիտությունդրամատուրգ, փիլիսոփա, գրող, լուսանկարիչ, նկարիչ, բանաստեղծ, արվեստի տեսաբան և արվեստագետ
Լեզուլեհերեն
Քաղաքացիություն Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[9]
ԿրթությունԿրակովի արվեստի ակադեմիա
Գրական ուղղություններէքսպրեսիոնիզմ
Ուշագրավ աշխատանքներQ9351396?
Ստեղծագործությունների ցանկlist of artworks by Stanisław Ignacy Witkiewicz?
Պարգևներ
Ակադեմիական ոսկե դափնի
ԱմուսինJadwiga Witkiewiczowa?
Համատեղ ապրողJadwiga Janczewska?
Изображение автографа
Կայքwitkacy.eu
witkacologia.eu
 Stanisław Ignacy Witkiewicz (1885-1939) Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Վարշավայում։ Ստանիսլավ Վիտկևիչը նկարիչ, գրող, գեղարվեստի քննադատ Ստանիսլավ Վիտկևիչի (1851-1915) որդին է։ Տնային կրթություն է ստացել հայրական կալվածքում` Զակոպանեում, մեծացել նկարիչների, գրողների, դերասանների միջավայրում։ Մանկուց բարեկամացել է Կարոլ Շիմանովսկու և Բրոնիսլավ Մալինովսկու հետ, վերջինիս ընկերակցել է Օվկիանիա կատարած նրա հետազոտական վերջին արշավախմբին (1914)։ Հակառակ հոր կամքի` ուսանել է Կրակովի գեղարվեստի ակադեմիայում` ընկերակցելով Յուզեֆ Մեհովերին և Յան Ստանիսլավսկուն[10]։ Ռուսական կայսերական բանակի կազմում մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, Հոկտեմբերյան հեղափոխության ժամանակ եղել է Սանկտ Պետերբուրգում[11]։ Արհավիրքներով լի այս տարիները վճռորոշ դեր են ունեցել նրա ստեղծագործության սյուժեի, գրական կյանքի վրա։

1925 թվականին վերցրել է Վիտկացի (Witkacy) կեղծանունը, վերանայել ու վերաարժևորել ինչպես գրականության, այնպես էլ նկարչության մեջ թողած իր ավանդը։ 1930-ական թվականներին սկսել է փորձել թմրանյութեր, մասնավորապես կիրառել է մեքսիկական պեյոտլ։ Վերջին մեկուկես տասնամյակը եղել է Վիտկևիչի ստեղծագործական վերելքի շրջանը։ Բրունո Շուլցի և Վիտոլդ Գոմբռովիչի հետ Վիտացկին մեծ ազդեցություն է թողել Լեհաստանի` երկու պատերազմների միջև ընկած քսանամյակի գրականության զարգացման վրա։

Գերմանիայի և ԽՍՀՄ-ի զորքերի` Լեհաստան մտնելուց հետո Վիտկևիչը 1939 թվականի սեպտեմբերի 18-ին ինքնասպան է եղել[12]։

Ստեղծագործություն խմբագրել

Վիտկևիչի գեղարվեստական ստեղծագործությունը դժվար է դասակարգել, սակայն այն առավել մոտ է իմպրեսիոնիզմին, հաճախ այն համարում են նաև սյուրռեալիստական։ Նրա գրականությունը մոտ է Ֆրանց Կաֆկայի գրական ոգուն, սակայն առանց բացահայտ հոռետեսության։ Վիտկևիչին կարելի է համարել աբսուրդի թատրոնի նախահայրը։ Նրա ստեղծագործությունն առանձնանում է ոչ միայն տարօրինակությամբ ու ճկունությամբ, այլև նոր իրականությունը, գիտության ու տեխնիկայի նոր մոտեցումները, մարդու վրա թողած նրանց ազդեցությունը պատկերելու ձգտումով։

Ժառանգություն և ազդեցություն խմբագրել

Ստանիսլավ Վիտկևիչի ստեղծագործությունները թարգմանվել են եվրոպական շատ լեզուներով, նրա գրքերը լույս են տեսել Եվրոպայում և ԱՄՆ-ում, վեպերն էկրանավորվել են։ Նա խոր ազդեցություն է թողել լեհ թատերական ռեժիսոր Տադեուշ Կանտորի գեղագիտության ու ստեղծագործական մտածելակերպի վրա, ով բազմիցս բեմադրել է Վիտկևիչի դրամաները։ 1865 թվականից Զակոպանեում գործում է Ստանիսլավ Վիտկևիչի անվան թատրոն, որն իրականացնում է նրա` «մաքուր ձևի» դրույթը (ռեժիսոր` Անդժեյ Ձյուկ)։ Վիտկևիչի բարոյա-գեղագիտական որոնումների մասին է Ֆելիքս Գուատարիի էսսեն, որն ընդգրկվել է նրա «Շիզովերլուծության քարտեզագրքում» գրքի մեջ (1989)։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Stanislaw Ignacy Witkiewicz (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Artists + Artworks
  5. 5,0 5,1 5,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Luminous-Lint — 2005.
  7. 7,0 7,1 7,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  8. Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  9. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  10. «Stanisław Ignacy Witkiewicz (Witkacy)». Culture.pl (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 22-ին.
  11. 1885-1939., Witkiewicz, Stanisław Ignacy, (1992). The Witkiewicz reader. Gerould, Daniel C. (Daniel Charles), 1928-2012. Evanston, Ill.: Northwestern University Press. ISBN 0810109808. OCLC 26014071. {{cite book}}: |last= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  12. Donald Pirie; John Bates; Elwira Grossman. «Stanislaw Ignacy Witkiewicz». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 16-ին.

Գրականություն խմբագրել

  • Милош Чеслав Станислав Игнаций Виткевич: современный писатель?// Милош Ч. Личные обязательства: Избранные эссе о литературе, религии и морали. М.: Дом интеллектуальной книги, 1999, с.277-291
  • Базилевский А. Виткевич: повесть о вечном безвременье. М., 2000
  • Хорев В. Станислав Игнацы Виткевич на русском языке// Иностранная литература, 2007, № 10 ([1])

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստանիսլավ Իգնասի Վիտկևիչ» հոդվածին։