Ֆելիքս Գուատարի
Ֆելիքս Գուատարի (ապրիլի 30, 1930[1][2][3][…] կամ մարտի 30, 1930[4][5], Villeneuve-les-Sablons - օգոստոսի 29, 1992[6][7][1][…], La Borde clinic, Cour-Cheverny), ֆրանսիացի հոգեբան, հոգեվերլուծաբան և նշանագետ։ Նա հանդիսանում է շիզոանալիզի և էկոսոֆիայի հիմնադիրներից մեկը, և առավել հայտնի է ֆրանսիացի փիլիսոփա Ժիլ Դելյոզի հետ ունեցած իր համագործակցության համար։ Դելյոզի հետ համատեղ նա հեղինակել է իր ամենահեղինակավոր աշխատությունը՝ «Կապիտալիզմ և շիզոֆրենիա», որի երկու հատորներն են կազմում «Հակա-Էդիպուս» և «Հազարավոր բարձրավանդակներ» գրքրեը։ Չնայած այն փաստին որ Գուատարին աշխատում էր Լա Բորդի հոգեբուժարանում, նա կրթություն չուներ, և իր հիմնական գիտելիքները ձեռք էր բերել այն շրջանում, երբ աշակերտում էր ֆրանսիացի հոգեվերլուծաբան Ժակ Լականի մոտ։
Ֆելիքս Գուատարի ֆր.՝ Félix Guattari | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 30, 1930[1][2][3][…] կամ մարտի 30, 1930[4][5] Villeneuve-les-Sablons |
Մահացել է | օգոստոսի 29, 1992[6][7][1][…] (62 տարեկան) La Borde clinic, Cour-Cheverny բնական մահով |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Guattari |
Քաղաքացիություն | Ֆրանսիա[8] |
Մասնագիտություն | հոգեբույժ, փիլիսոփա, հոգեվերլուծաբան, հոգեբան և Marxist |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան |
Գործունեության ոլորտ | փիլիսոփայություն |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[6][9] |
Ազդվել է | Ժիլ Դելյոզ, Suely Rolnik? և Անտոնիո Նեգրի |
Կուսակցություն | Կանաչներ |
Երեխա(ներ) | Emmanuelle Guattari? |
Ստորագրություն | |
Félix Guattari Վիքիպահեստում |
Լա Բորդի հոգեբուժարանի նորարարություններից մեկը այն էր, որ հակառակ Ֆրոյդի կատարած անհատական հոգեվերլուծական աշխատանքներին, Լա Բորդի հոգեվերլուծողները միանգամից աշխատում էին տարբեր հիավանդների հետ և այսպիսով դիտարկում թե ինչպիսի փոխհարաբերությունների մեջ էին իրենք հիվանդները։
1968 թվականին Գուատարին առաջին անգամ հանդիպում է Դելյոզին և միասին նրանք սկսեցին աշխատել է «Հակա-Էդիպուսը» աշխատության վրա, որը Միշել Ֆուկոն մեկնաբանել է. «Ծանոթություն հակաֆաշիստական կյանքին»։
Գուատարին երբեք իրեն չի սահմանափակել միայն մի առարկայի ուսումնասիրությամբ և նա բազմիցս անդրադարձել է փիլիսոփայության, ճարտարապետության և լեզվաբանության բնագավառներին։
Գուատարին մահացել է 1992 թվականի ապրիլի 29-ին սրտի կաթվածից։
Աշխատություններ խմբագրել
- «Մոլեկուլյար հեղափոխություն. Հոգեբուժարան և քաղաքականություն» (1984)
- «Քաոսոֆիա» (1995)
Դելյոզի հետ գրված աշխատությունները խմբագրել
- «Հակա-Էդիպուս» (1972)
- «Կաֆկա» (1975)
- «Հազարավոր բարձրավանդակներ» (1980)
- «Ի՞նչ է փիլիսոփայությունը» (1991)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Philosophy Ontology project
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 Большая российская энциклопедия (ռուս.) — М.: Большая российская энциклопедия, 2004.
- ↑ 4,0 4,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica.
- ↑ 5,0 5,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Գուատարի» հոդվածին։ |