Սվետլանա Զախարովա (ռուս.՝ Светла́на Ю́рьевна Заха́рова, հունիսի 10, 1979(1979-06-10)[1], Լուցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուսական բալետի պարուհի։ 1996-2003 թվականներին Մարիինյան թատրոնի առաջատար մենապարուհի, Մեծ թատրոնի (2003 թվականից) և Միլանի Լա Սկալա թատրոնի (2008 թվականից) պրիմապարուհի։

Սվետլանա Զախարովա
Դիմանկար
Ծնվել էհունիսի 10, 1979(1979-06-10)[1] (44 տարեկան)
ԾննդավայրԼուցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսաստան
ԿրթությունԱ. Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիա
Մասնագիտությունբալետի պարող, քաղաքական գործիչ, պարուսույց, պարուհի և Պետական Դումայի անդամ
ԱշխատավայրՄեծ թատրոնի բալետ
ԱմուսինՎադիմ Ռեպին
Զբաղեցրած պաշտոններՊետական Դումայի անդամ
ԿուսակցությունՄիասնական Ռուսաստան
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Արվեստի և գրականության շքանշանի սպա
Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ և Ոսկե դիմակ
ԱնդամությունՌուսաստանի Դաշնության 5-րդ գումարման Դաշնային ժողովի Պետական ​​դումա
Կայքsvetlana-zakharova.com
 Svetlana Zaharova Վիքիպահեստում

Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (2008), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր (2007)։ 5-րդ գումարման Պետդումայի պատգամավոր։

Ջութակահար Վադիմ Ռեպինի կինը։

2018 թվականից Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր մշակույթի և արվեստի գծով խորհրդի անդամ։

Կենսագրություն խմբագրել

Սվետլանա Զախարովան ծնվել է 1979 թվականի հունիսի 10-ին Լուցկում (Ուկրաինա)։ 1989 թվականին ընդունվել է Կիևի պարարվեստի դպրոցը, որտեղ վեց տարի սովորել է Վալերիա Սուլեգինայի դասարանում։ 1995 թվականին մասնակցել է Ագրիպինա Վահանովայի անվան ռուսական բալետի ակադեմիայի մրցույթին, որտեղ ստացել է երկրորդ մրցանակը և անմիջապես վերջին կուրսում սովորելու առաջարկ։ 1996 թվականին ավարտել է ակադեմիան և ընդունվել Մարիինյան թատրոնի թատերախումբ, որտեղ նրա պարուսույցն է եղել Օլգա Մոիսեևան։ Արդեն հաջորդ թատերաշրջանում նա հանդես է եկել որպես թատրոնի մենապարող։

2003 թվականին տեղափոխվել է Մեծ թատրոն, որտեղ պարապել է Լյուդմիլա Սեմենյակայի ղեկավարությամբ։

2008 թվականի ապրիլին Սվետլանա Զախարովան դարձել է Միլանի «Լա Սկալա» թատրոնի պրիմապարուհի[2][3]։

Ելույթներ է ունեցել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Լոնդոնում, Բեռլինում, Փարիզում, Վիեննայում, Միլանում, Մադրիդում, Տոկիոյում, Բաքվում, Նյու Յորքում, Ամստերդամում և այլն։

2013 թվականին, չցանկանալով պարել ոչ առաջին դերասանական կազմի մեջ, նա հրաժարվել է պարել Մեծ թատրոնի 237-րդ թատերաշրջանի վերջին պրեմիերային՝ Ջոն Կրանկոյի «Օնեգին» բալետում։ Թատրոնի ռեժիսոր Անատոլի Իքսանովի պաշտոնանկության պատճառներից մեկը համարվում է Զախարովայի հետ կոնֆլիկտը[4]։ 2014 թվականին մասնակցել է Սոչիի օլիմպիական խաղերի բացման արարողությանը, որտեղ մարմնավորել է Նատաշա Ռոստովայի դերը։

Թավջութակահար Ս. Պ. Ռոլդուգինի, դիրիժոր Յու. Խ. Տեմիրկանովի, հոկեյիստ Վ.Վ. Կամենսկու, գեղասահորդ Ա. Գ. Գորշկովի, մաթամատիկոսներ Ի. Վ. Յաշչենկոյի և Ս. Կ. Սմիրնովի հետ միասին հիմնադրել են պետական բյուջեից հովանավորվող «Տաղանդ և հաջողություն» հիմնադրամը։

2015 թվականից անցկացվող «Սվետլանա» մանկական պարի ռուսական փառատոնի նախաձեռնողն ու գեղարվեստական ղեկավարն է։

Ընտանիք խմբագրել

Հայրը՝ Յուրի Սերգեևիչ Զախարովը պահեստազորի զինծառայող է։ Մայրը՝ Գալինա Դանիլովնա Զախարովան (1955), ուսուցչուհի է, մանկական ստուդիայի պարուսույց։ Ամուսինը՝ Վադիմ Վիկտորովիչ Ռեպինը (1971), ջութակահար է։ Ունի մեկ դուստր՝ Աննա Վադիմովնա Ռեպինա (ծնվել է 2011 թվականի փետրվարի 17-ին)[5]։

Քաղաքական գործունեություն խմբագրել

Սվետլանա Զախարովան 2007-2011 թվականներին եղել է Պետդումայի պատգամավոր, ընտրվել է «Եդինայա Ռոսիա» քաղաքական կուսակցության կողմից առաջադրված թեկնածուների դաշնային ցուցակի կազմում, «Եդինայա Ռոսիա» խմբակցության անդամ, եղել է Պետդումայի մշակույթի կոմիտե անդամ։

2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է Ուկրաինայում և Ղրիմում ՌԴ նախագահ Վ.Վ.Պուտինի քաղաքականությանն աջակցելու համար Ռուսաստանի Դաշնության մշակութային գործիչների կոչը[6]։

2023 թվականի հունվարի 7-ին ընդգրկվել է Ուկրաինայի պատժամիջոցների ցանկում[7]։

Խաղացանկ խմբագրել

 
Ս. Զախարովա, Ա. Մերկուրև, 2005 թ.

և այլն։

Ճանաչում և մրցանակներ խմբագրել

 
Վ, Պուտինը պարգևատրում է Ս. Զախարովային, 2008 թ.
  • 1997 - «Բալթիկա» «Հույս», «Ոսկե դիմակ» մրցանակ «բալետի լավագույն դերասանուհի» անվանակարգում (Ջ. Բալանչինի «Սերենադ» բալետ)[9]
  • 2000 - «Ոսկե դիմակ» մրցանակ «բալետի լավագույն դերասանուհի» անվանակարգում («Քնած գեղեցկուհի», Ավրորա)[9]
  • 2001 - Սանկտ Պետերբուրգ, «Մեր քաղաքի մարդիկ» հատուկ մրցանակ բալետում նվաճումների համար
  • 2002 - Etoile մրցանակ, Danza & Danza ամսագրի կողմից (Բոլցանո, Իտալիա)
  • 2004 - Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարի երախտագիտությունը (2004թ. փետրվարի 6)՝ Փարիզի ազգային օպերայում հաջող հյուրախաղերի համար[10]
  • 2005 - «Benois de la Danse» մրցանակ (Ջոն Նոյմեյերի «Ամառային գիշերվա երազ» բալետում Իպոլիտա/Տիտանիայի դերակատարման համար)
  • 2005 - Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ (6.06.2005 թ)՝ արվեստի բնագավառում ծառայությունների համար[11]
  • 2007 - Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ (05.06.2007) - բեմական պատկերների տաղանդավոր մարմնավորման, ռուսական բալետի մեծ ավանդույթների զարգացման համար[12].
  • 2008 - Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ (21.02.2008)՝ արվեստի բնագավառում մեծ ծառայությունների համար[13]
  • 2010 - Արվեստի և գրականության շքանշանի ասպետ (Ֆրանսիա)[14]
  • 2015 - «Benois de la Danse» մրցանակ (Ջոն Նոյմայերի «Կամելիազարդ տիկինը» բալետում Մարգերիտա Գոթյեի դերակատարման և Յուրի Գրիգորովիչի «Սիրո լեգենդը» բալետում Մեխմենե Բանուի դերակատարման համար)
  • 2019 - «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (29.04.2019)՝ ազգային մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր գործունեության համար[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Балерина Светлана Захарова стала звездой «Ла Скала»». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին.
  3. «Милан боготворит русскую балерину». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2008 թ․ ապրիլի 11-ին.
  4. «Ъ-Новости - СМИ: причиной увольнения Иксанова мог быть скандал с балериной Захаровой». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 10-ին.
  5. «News.Ru 17 февраля 2011». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 27-ին.
  6. Деятели культуры России - в поддержку позиции Президента по Украине и Крыму Արխիվացված 2014-03-11 archive.today // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
  7. «ЗАХАРОВА Светлана Юрьевна - биография, досье, активы». Война и санкции (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.
  8. «Светлана Захарова в Кармен-сюите». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 19-ին.
  9. 9,0 9,1 «Маленькая балетная энциклопедия». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 1-ին.
  10. «Об объявлении благодарности Министра культуры Российской Федерации». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 19-ին.
  11. «Награждена указом президента России № 650 от 6 июня 2005 года». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 19-ին.
  12. «Указ Президента Российской Федерации от 5 июня 2007 года № 700 «О присуждении Государственных премий Российской Федерации 2006 года»». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  13. Почётное звание присвоено указом президента России № 234 от 21 февраля 2008 года(չաշխատող հղում)
  14. L’Année croisée France-Russie Արխիվացված 2010-03-02 Wayback Machine(ֆր.)
  15. «Указ Президента Российской Федерации от 29 апреля 2019 года № 199 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սվետլանա Զախարովա» հոդվածին։