Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ֆիլմեր, Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված ամերիկյան ֆիլմերի վարկանիշային ցանկ։

Ամերիկյան կինոակադեմիայի
Վարկանիշային ցանկեր

100 ֆիլմեր (1998 և 2007)
100 աստղեր (1999)
100 կատակերգություններ (2000)
100 թրիլեր ֆիլմեր (2001)
100 սիրային ֆիլմեր (2002)
100 դրական և բացասական հերոսներ (2003)
100 երգեր (2004)
100 խոսքեր (2005)
25 երաժշտություններ (2005)
25 մյուզիքլներ (2006)
100 ոգեշնչող ֆիլմեր (2006)
10 ֆիլմեր ըստ 10 ժանրերի (2008)

Կազմվել է 1998 թվականին, և թարմացվել է 2007 թվականին։ Ֆիլմերի ընտրությունը կատարվել է 400 թեկնածու ֆիլմերից, ավելի քան 1500 կինոգործիչների շրջանում կատարված հարցումների արդյունքում (ռեժիսորներ, սցենարիստներ, դերասաններ, օպերատորներ և այլն)։

Ընտրության չափանիշներ

Ֆիլմերը ընտրվել են հնարավորինս հաշվի առնելով տարբեր չափանիշներ, մասնավորապես ներքոշարադրյալ չափանիշները[1]։

  • Ամերիկյան - անգլերեն լեզվով, ստեղծված մեծ մասամբ ամերիկացի կինոգործիչների կողմից, նաև ֆիլմում ներդրումներ կատարողները նույնպես ցանկալի է եղած լինեն ամերիկացի
  • Լիամետրաժ - տևողությունը պետք է կազմի առնվազն մեկ ժամ
  • Ճանաչում - որոշակիորեն ընդունված լինի կինոքննադատների կողմից և լուսաբանված ԶԼՄ-ներում
  • Հեղինակավոր մրցանակներ - արժանացած լինի կինոփառատոների կամ քննադատների հեղինակավոր մրցանակներին
  • Ժողովրդականություն - հնարավորինս հաջողված լինի կինովարձույթում, կինոթատրոններում և հեռուստատեսությամբ ցուցադրված լինի
  • Նշանակություն - ֆիլմը պետք է նշանակալի դեր ունեցած լինի կինոարվեստում, ունենա գեղարվեստական, պատմական, տեխնիկական և այլ արժեքներ
  • Ազդեցություն - ազդեցություն թողած լինի ամերիկյան մշակույթի ու հասարակության վրա և այլն

Ցանկ

հ/հ 1998 թվականի ցուցակ Ռեժիսոր Տարի տեղի փոփոխություն 2007 թվականի համեմատ
1 Քաղաքացի Քեյնը Օրսոն Ուելս 1941 չկա
2 Կասաբլանկա Մայքլ Քերթիս 1942 -1
3 Կնքահայրը Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա 1972 +1
4 Քամուց քշվածները Վիկտոր Ֆլեմինգ 1939 -2
5 Լոուրենս Արաբացի Դևիդ Լին 1962 -2
6 Օզ երկրի հրաշագործը Վիկտոր Ֆլեմինգ 1939 -4
7 Շրջանավարտը Մայք Նիկոլս 1967 -10
8 Նավահանգստում Էլիա Կազան 1954 -11
9 Շինդլերի ցուցակը Սթիվեն Սփիլբերգ 1993 +1
10 Անձրևի տակ պարողները Սթենլի Դոնեն և Ջին Քելլի 1952 +5
11 Այս հրաշալի կյանքը Ֆրենկ Կապրա 1946 -9
12 Սանսեթ պուրակը Բիլլի Ուայլդեր 1950 -4
13 Կամուրջ Քվայ գետի վրայով Դևիդ Լին 1957 -23
14 Ջազում միայն աղջիկներն են Բիլլի Ուայլդեր 1959 -8
15 Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույս Ջորջ Լուկաս 1977 +2
16 Ամեն ինչ Եվայի մասին Ջոզեֆ Լեո Մանկևիչ 1950 -12
17 Աֆրիկական թագուհին Ջոն Հյուսթոն 1951 -48
18 Պսիխո Ալֆրեդ Հիչքոք 1960 +4
19 Չինական թաղամաս Ռոման Պոլանսկի 1974 -2
20 Թռիչք կկվի բնի վրայով Միլոշ Ֆորման 1975 -13
21 Ցասման ողկույզները Ջոն Ֆորդ 1940 -2
22 2001 թվականի տիեզերական ոդիսականը Սթենլի Կուբրիկ 1968 +7
23 Մալթյան բազեն Ջոն Հյուսթոն 1941 -8
24 Կատաղած ցուլ Մարտին Սկորսեզե 1980 +20
25 Այլմոլորակայինը Սթիվեն Սփիլբերգ 1982 +1
26 Դոկտոր Սթրենջլավ Սթենլի Կուբրիկ 1964 -13
27 Բոննի և Քլայդ Արթուր Փեն 1967 -15
28 Ապոկալիպսիսը հիմա Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա 1979 -2
29 Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն Ֆրենկ Կապրա 1939 +3
30 Սերրա-Մադրեի գանձերը Ջոն Հյուսթոն 1948 -8
31 Էննի Հոլ Վուդի Ալեն 1977 -4
32 Կնքահայրը 2 Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա 1974 չկա
33 Ուղիղ կեսօրին Ֆրեդ Ցինեման 1952 +6
34 Սպանել ծաղրասարյակին Ռոբերտ Մալլիգան 1962 +9
35 Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը Ֆրենկ Կապրա 1934 -11
36 Կեսգիշերային կովբոյ Ջոն Շլեյզինգեր 1969 -7
37 Մեր կյանքի լավագույն տարիները Ուիլյամ Ուայլեր 1946 չկա
38 Կրկնակի ապահովագրություն Բիլլի Ուայլդեր 1944 +9
39 Դոկտոր Ժիվագո Դևիդ Լին 1965 հանվել է
40 Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս Ալֆրեդ Հիչքոք 1959 -15
41 Վեսթսայդյան պատմություն Ռոբերտ Ուայզ 1961 -10
42 Բակ նայող լուսամուտը Ալֆրեդ Հիչքոք 1954 -6
43 Քինգ Քոնգ Մերիան Կուպեր և Էռնստ Շոդսակ 1933 +2
44 Ազգի ծնվումը Դևիդ Գրիֆիտ 1915 հանվել է
45 «Ցանկություն» տրամվայը Էլիա Կազան 1951 -2
46 Լարովի նարինջ Սթենլի Կուբրիկ 1971 -24
47 Տաքսիստը Մարտին Սկորսեզե 1976 -5
48 Ծնոտեր Սթիվեն Սփիլբերգ 1975 -8
49 Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները (մուլտֆիլմ) Դևիդ Հենդ 1937 +15
50 Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը Ջորջ Ռոյ Հիլլ 1969 -23
51 Ֆիլադելֆյան պատմություն Ջորջ Կյուկոր 1940 +7
52 Այսուհետև և դարեդար Ֆրեդ Ցինեման 1953 հանվել է
53 Ամադեուս Միլոշ Ֆորման 1984 հանվել է
54 Արևմտյան ռազմաճակատում անփոփոխ է Լյուիս Մայլսթոուն 1930 հանվել է
55 Երաժշտության ձայներ Ռոբերտ Ուայզ 1965 +15
56 Ռազմադաշտային հոսպիտալը Ռոբերտ Օլթմեն 1970 +2
57 Երրորդ մարդը Քերոլ Ռիդ 1949 հանվել է
58 Ֆանտազիա (մուլտֆիլմ) Ս. Արմսթրոնգ և ուրիշներ 1940 հանվել է
59 Առանց իդեալի ապստամբը Նիկոլաս Ռեյ 1955 հանվել է
60 Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս Սթիվեն Սփիլբերգ 1981 -6
61 Գլխապտույտ Ալֆրեդ Հիչքոք 1958 +52
62 Թութսի Սիդնի Փոլաք 1982 -7
63 Դիլիժանս Ջոն Ֆորդ 1939 հանվել է
64 Երրորդ կարգի մոտիկ կապեր Սթիվեն Սփիլբերգ 1981 -6
65 Գառնուկների լռությունը Ջոնաթան Դեմմի 1991 -9
66 Հեռուստատեսային ցանց Սիդնի Լյումետ 1976 +2
67 Մանջուրական թեկնածուն Ջոն Ֆրանկենհայմեր 1962 հանվել է
68 Ամերիկացին Փարիզում Վինսենթ Մինելլի 1951 հանվել է
69 Շեյն Ջորջ Սթիվենս 1953 +24
70 Ֆրանսիական կապավորը Ուիլյամ Ֆրիդկին 1971 -23
71 Ֆորեսթ Գամփ Ռոբերտ Զեմեկիս 1994 -5
72 Բեն-Հուր Ուիլյամ Ուայլեր 1959 -28
73 Ամպրոպային գագաթ Ուիլյամ Ուայլեր 1939 հանվել է
74 Ոսկու տենդ Չառլի Չապլին 1925 +16
75 Գայլերի հետ պարողը Քեվին Քոսթներ 1990 հանվել է
76 Մեծ քաղաքի լույսերը Չառլի Չապլին 1931 +65
77 Ամերիկյան Գրաֆֆիտի Ջորջ Լուկաս 1973 +15
78 Ռոկկի Ջոն Ջ. Էվիլդսեն 1976 +21
79 Եղնիկների որսորդը Մայքլ Չիմինո 1978 +26
80 Վայրի ավազակախումբը Սեմ Պեկինպա 1969 +1
81 Նոր Ժամանակներ Չառլի Չապլին 1936 +3
82 Հսկան Ջորջ Սթիվենս 1956 հանվել է
83 Դասակ Օլիվեր Սթոուն 1986 -3
84 Ֆարգո Իթան և Ջոել Քոեն 1996 հանվել է
85 Բադի ճաշ Լեո Մակքերի 1933 +25
86 Ապստամբություն «Բաունտիում» Ֆրենկ Լլոյդ 1935 հանվել է
87 Ֆրանկենշտեյն Ջեյմս Ուեյլ 1931 հանվել է
88 Հեշտ հեծյալը Դենիս Հոփեր 1969 +4
89 Պատտոն Ֆրանկլին Ջեյ Շեֆֆներ 1970 հանվել է
90 Ջազի երգիչը Ալան Կրոսլանդ 1927 հանվել է
91 Իմ չքնաղ լեդի Ջորջ Կյուկոր 1964 հանվել է
92 Տեղ արևի տակ Ջորջ Սթիվենս 1951 հանվել է
93 Բնակարան Բիլլի Ուայլդեր 1960 +13
94 Փառավոր տղաներ Մարտին Սկորսեզե 1990 +2
95 Քրեական ընթերցվածք Քվենտին Տարանտինո 1994 +1
96 Որոնողները Ջոն Ֆորդ 1956 +84
97 Փոքրիկի դաստիարակությունը Հովարդ Հոուքս 1938 +9
98 Չներվածը Քլինթ Իսթվուդ 1992 +30
99 Գուշակիր ով է գալու ճաշին Սթենլլի Կրեմեր 1967 հանվել է
100 Յանկի Դուդլ Դենդի Մայքլ Քերթիս 1942 +2
տեղի փոփոխություն 1998 թվականի համեմատ 2007 թվականի ցուցակ Ռեժիսոր Տարի
չկա Քաղաքացի Քեյնը Օրսոն Ուելս 1941
+1 Կնքահայրը Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա 1972
-1 Կասաբլանկա Մայքլ Քերթիս 1942
+20 Կատաղած ցուլ Մարտին Սկորսեզե 1980
+5 Անձրևի տակ պարողները Սթենլի Դոնեն և Ջին Քելլի 1952
-2 Քամուց քշվածները Վիկտոր Ֆլեմինգ 1939
-2 Լոուրենս Արաբացի Դևիդ Լին 1962
+1 Շինդլերի ցուցակը Սթիվեն Սփիլբերգ 1993
+52 Գլխապտույտ Ալֆրեդ Հիչքոք 1958
-4 Օզ երկրի հրաշագործը Վիկտոր Ֆլեմինգ 1939
+65 Մեծ քաղաքի լույսերը Չառլի Չապլին 1931
+84 Որոնողները Ջոն Ֆորդ 1956
+2 Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույս Ջորջ Լուկաս 1977
+4 Պսիխո Ալֆրեդ Հիչքոք 1960
+7 2001 թվականի տիեզերական ոդիսականը Սթենլի Կուբրիկ 1968
-4 Սանսեթ պուրակը Բիլլի Ուայլդեր 1950
-10 Շրջանավարտը Մայք Նիկոլս 1967
Ավելացվել է Գեներալը Բաստեր Քիթոն և Կլայդ Բրակմեն 1927
-11 Նավահանգստում Էլիա Կազան 1954
-9 Այս հրաշալի կյանքը Ֆրենկ Կապրա 1946
-2 Չինական թաղամաս Ռոման Պոլանսկի 1974
-8 Ջազում միայն աղջիկներն են Բիլլի Ուայլդեր 1959
-2 Ցասման ողկույզները Ջոն Ֆորդ 1940
+1 Այլմոլորակայինը Սթիվեն Սփիլբերգ 1982
+9 Սպանել ծաղրասարյակին Ռոբերտ Մալլիգան 1962
+3 Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն Ֆրենկ Կապրա 1939
+6 Ուղիղ կեսօրին Ֆրեդ Ցինեման 1952
-12 Ամեն ինչ Եվայի մասին Ջոզեֆ Լեո Մանկևիչ 1950
+9 Կրկնակի ապահովագրություն Բիլլի Ուայլդեր 1944
-2 Ապոկալիպսիսը հիմա Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա 1979
-8 Մալթյան բազեն Ջոն Հյուսթոն 1941
չկա Կնքահայրը 2 Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա 1974
-13 Թռիչք կկվի բնի վրայով Միլոշ Ֆորման 1975
+15 Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները (մուլտֆիլմ) Դևիդ Հենդ 1937
-4 Էննի Հոլ Վուդի Ալեն 1977
-23 Կամուրջ Քվայ գետի վրայով Դևիդ Լին 1957
չկա Մեր կյանքի լավագույն տարիները Ուիլյամ Ուայլեր 1946
-8 Սերրա-Մադրեի գանձերը Ջոն Հյուսթոն 1948
-13 Դոկտոր Սթրենջլավ Սթենլի Կուբրիկ 1964
+15 Երաժշտության ձայներ Ռոբերտ Ուայզ 1965
+2 Քինգ Քոնգ Մերիան Կուպեր և Էռնստ Շոդսակ 1933
-15 Բոննի և Քլայդ Արթուր Պեն 1967
-7 Կեսգիշերային կովբոյը Ջոն Շլեյզինգեր 1969
+7 Ֆիլադելֆյան պատմություն Ջորջ Կյուկոր 1940
+24 Շեյն Ջորջ Սթիվենս 1953
-11 Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը Ֆրենկ Կապրա 1934
-2 «Ցանկություն» տրամվայը Էլիա Կազան 1951
-6 Բակ նայող լուսամուտը Ալֆրեդ Հիչքոք 1954
ավելացվել է Անհանդուրժողականություն Դևիդ Գրիֆիտ 1916
ավելացվել է Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրությունը Պիտեր Ջեքսոն 2001
-10 Վեսթսայդյան պատմություն Ռոբերտ Ուայզ 1961
-5 Տաքսիստը Մարտին Սկորսեզե 1976
+26 Եղնիկների որսորդը Մայքլ Չիմինո 1978
+2 Ռազմադաշտային հոսպիտալը Ռոբերտ Օլթմեն 1970
-15 Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս Ալֆրեդ Հիչքոք 1959
-8 Ծնոտեր Սթիվեն Սփիլբերգ 1975
+21 Ռոկկի Ջոն Ջ. Էվիլդսեն 1976
+16 Ոսկու տենդ Չառլի Չապլին 1925
ավելացվել է Նեշվիլլ Ռոբերտ Օլթմեն 1975
+25 Բադի ճաշ Լեո Մակքերի 1933
ավելացվել է Սալիվանի դեգերումները Պրեստոն Ստերջես 1941
+15 Ամերիկյա Գրաֆֆիտի Ջորջ Լուկաս 1973
ավելացվել է Կաբարե Բոբ Ֆոսս 1972
+2 Հեռուստատեսային ցանց Սիդնի Լյումետ 1976
-48 Աֆրիկական թագուհին Ջոն Հյուսթոն 1951
-6 Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս Սթիվեն Սփիլբերգ 1981
ավելացվել է Ո՞վ է վախենում Վիջինիա Վուլֆից Մայք Նիկոլս 1966
+30 Չներվածը Քլինթ Իսթվուդ 1992
-7 Թութսի Սիդնի Փոլաք 1982
-24 Լարովի նարինջ Սթենլի Կուբրիկ 1971
ավելացվել է Փրկելով շարքային Ռայանին Սթիվեն Սփիլբերգ 1998
ավելացվել է Փախուստ Շոուշենկից Ֆրենկ Դարաբոնտ 1994
-23 Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը Ջորջ Ռոյ Հիլլ 1969
-9 Գառնուկների լռությունը Ջոնաթան Դեմմի 1991
ավելացվել է Տոթ հարավային գիշերվա ժամանակ Նորման Ջուիսոն 1967
-5 Ֆորեսթ Գամփ Ռոբերտ Զեմեկիս 1994
ավելացվել է Ողջ թագավորական շքախումբը Ալան Պակուլա 1976
+3 Նոր Ժամանակներ Չառլի Չապլին 1936
+1 Վայրի ավազակախումբը Սեմ Պեկինպա 1969
+13 Բնակարան Բիլլի Ուայլդեր 1960
ավելացվել է Սպարտակ Սթենլի Կուբրիկ 1960
ավելացվել է Արևի ծագումը Ֆրիդրիխ Վիլհելմ Մուրնաու 1927
ավելացվել է Տիտանիկ Ջեյմս Քեմերոն 1997
+4 Հեշտ հեծյալը Դենիս Հոփեր 1969
ավելացվել է Գիշերը օպերայում Սեմ Վուդ 1935
-3 Դասակ Օլիվեր Սթոուն 1986
ավելացվել է 12 զայրացած տղամարդ Սիդնի Լյումետ 1957
+9 Փոքրիկի դաստիարակությունը Հովարդ Հոուքս 1938
ավելացվել է Վեցերորդ զգայարան Նայթ Շիամալեն 1999
ավելացվել է Սվինգի ժամանակը Ջորջ Սթիվենս 1936
ավելացվել է Սոֆիի ընտրությունը Ալան Պակուլա 1982
+2 Փառավոր տղաներ Մարտին Սկորսեզե 1990
-23 Ֆրանսիական կապավորը Ուիլյամ Ֆրիդկին 1971
+1 Քրեական ընթերցվածք Քվենտին Տարանտինո 1994
ավելացվել է Վերջին կինոսեանսը Պիտեր Բոգդանովիչ 1971
ավելացվել է Արա ինչպես պետք է Սփայք Լի 1989
ավելացվել է Սայրի վազորդ Ռիդլի Սքոթ 1982
+2 Յանկի Դուդլ Դենդի Մայքլ Քերթիս 1942
ավելացվել է Խաղալիքների պատմությունը Ջոն Լասսեթեր 1995
-28 Բեն-Հուր Ուիլյամ Ուայլեր 1959

Փաստեր, թվեր

  • Երկրորդ ցուցակի կազմման ժամանակ ամենամեծ «թռիչքը» ունեցել է Ջոն Ֆորդի «Որոնողները»` բարձրանալով 96-րդ տեղից 12-րդ տեղ, իսկ ամենամեծ «անկումը» բաժին է հասել Ջոն Հյուսթոնի «Աֆրիկական թագուհին» ֆիլմին, 17-րդ տեղից 65-րդ տեղ։
  • Ներկայացված ֆիլմերից 73-ը ներկայացվել են Օսկարի Լավագույն ֆիլմ անվանակարգում, որոնցից 30-ը ստացել են այդ մրցանակը։
  • Յուրաքանչյուր ցուցակում տեղ են գտել 2 մուլտֆիլմ. 1998 թվականին՝ «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» (49-րդ տեղ) և «Ֆանտազիա» (58-րդ տեղ), իսկ 2007 թվականին «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» բարձրացել է 34-րդ տեղ, «Ֆանտազիան» դուրս է մնացել ցուցակից և ավելացվել է «Խաղալիքների պատմությունը» մուլտֆիլմ՝ 99-րդ տեղում։
  • Ռեժիսորներից ցուցակում ամենաշատ՝ 5 ֆիլմ ունի Սթիվեն Սփիլբերգը։ Սթենլի Կուբրիկը, Ալֆրեդ Հիչքոքը և Բիլլի Ուայլդերը ներկայացված են 4-ական ֆիլմով։ 3 ֆիլմ ունեն Չառլի Չապլինը, Ջոն Հյուսթոնը, Ֆրենկ Կապրան, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և Մարտին Սկորսեզեն։
  • Ջեյմս Ստյուարտը ցուցակի 5 ֆիլմերում՝ «Գլխապտույտ», «Այս հրաշալի կյանքը», «Միստր Սմիթը գնում է Վաշինգտոն», «Ֆիլադելֆյան պատմություն» և «Բակ նայող լուսամուտը» ֆիլմերում խաղում է գլխավոր հերոսի դեր։
  • Ռոբերտ Դե Նիրոն նույնպես խաղացել է ցուցակի 5 ֆիլմում՝ «Կատաղած ցուլ», «Տաքսիստը», «Եղնիկների որսորդը», «Փառավոր տղաներ» և «Կնքահայրը-2», սակայն «Կնքահայրը-2»-ում նա խաղում է երկրորդ պլանի դեր։
  • Ռոբերտ Դյուվալը հետևյալ 6 ֆիլմերում խաղացել է գլխավոր դերեր. «Սպանել ծաղրասարյակին», «Ռազմադաշտային հոսպիտալ», «Կնքահայրը», «Կնքահայրը-2», «Հեռուստատեսային ցանց» և «Ապոկալիպսիսը հիմա»։
  • Հարիսոն Ֆորդը խաղացել է ցուցակի 6 ֆիլմերում, որոնցից «Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույս», «Ինդիանա Ջոնս.Կորուսյալ տապանը որոնելիս», «Սայրի վազորդ» ֆիլմերում նա խաղացել է գլխավոր դերեր, իսկ «Ապոկալիպսիսը հիմա», «Ամերիկյան Գրաֆֆիտի» և «Այլմոլորակայինը» ֆիլմերում երկրորդ պլանի դերեր։ («Այլմոլորակայինը» ֆիլմում նրա մասնակցությամբ էպիզոդները հետագայում հանվել են ֆիլմից)։
  • Ֆեյ Դանաուեյը` («Չինական թաղամաս», «Բոննի և Քլայդ», «Հեռուստատեսային ցանց») և Քեթրին Հեփբորնը («Ֆիլադելֆյան պատմություն», «Աֆրիկական թագուհին», «Փոքրիկի դաստիարակությունը») ցուցակում ամենաշատ ֆիլմեր ունեցող երկու դերասանուհիներն են։ Դայան Քիթոնը նույնպես խաղացել է ցուցակի 3 ֆիլմերում, նրանցից 2-ում տանելով երկրորդական դերեր («Էննի Հոլլ» գլխ. դեր, և «Կնքահայրը» ու «Կնքահայրը-2» ֆիլմերում երկրորդ պլանի դեր)։
  • 2007 թվականի ցուցակում ամենաշատը ներկայացված են 1970-ական թթ. ֆիլմեր։

Ցուցակում առկա են.

  • 6 համր ֆիլմ. «Գեներալը», «Անհադուրժողականություն», «Արևի ծագումը», «Մեծ քաղաքի լույսերը», «Ոսկու տենդ», «Նոր ժամանակներ»։
  • 7 երաժշտական ֆիլմ (մյուզիքլ). «Անձրևների տակ պարողները», «Օզ երկրի հրաշագործը», «Երաժշտության ձայներ», «Վեսթսայդյան պատմություն»,

«Նեշվիլլ», «Կաբարե», «Սվինգի ժամանակը»

  • 6 վեստեռն. «Որոնողները», «Ուղիղ կեսօրին», «Շեյն», «Բուչ Քեսիդին և Սանդենս Քիդը», «Վայրի ավազակախումբ», «Չներվածը»
  • 5 գիտա-ֆանտաստիկ ֆիլմ. «Աստղային պատերազմները. էպիզոդ Ⅳ. Նոր հույս», « 2001 թվականի տիեզերական ոդիսականը», «Այլմոլորակայինը», «Լարովի նարինջ», «Սայրի վազորդ»
  • 17 կատակերգություն (կոմեդիա). «Մեծ քաղաքի լույսերը», «Գեներալ», «Ջազում միայն աղջիկներն են», «Էննի Հոլլ», «Դոկտոր Սթրենջլավ», «Ֆիլադելֆյան պատմություն», «Դա տեղի է ունեցել մի անգամ գիշերը», «Ռազմադաշտային հոսպիտալը», «Ոսկու տենդ», «Բադի ճաշ», «Սալիվանի դեգերումները», «Ամերիկյան Գրաֆֆիտի», «Թութսի», «Նոր ժամանակներ», «Բնակարան», «Գիշերը օպերայում», «Փոքրիկի դաստիարակությունը»

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. «100 Movies-10th Anniversary Edition» (անգլերեն). Ամերիկյան կինոակադեմիա. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011-08-24-ին. Վերցված է 2010-ին. {{cite web}}: Italic or bold markup not allowed in: |publisher= (օգնություն)