Լարովի նարինջ (անգլ.՝ A Clockwork Orange), գեղարվեստական ֆիլմ, նկարահանել է ամերիկյան հայտնի ռեժիսոր Սթենլի Կուբրիկը 1971 թվականին։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 1971 թվականի դեկտեմբերի 19-ին, ԱՄՆ-ում։ Նկարահանված է գրող Էնթոնի Բյորջեսսի համանուն վեպի հիման վրա։ Արժանացել է 5, ներկայացվել՝ 16 մրցանակների, որոնց թվում 4 անվանակարգերում Օսկարի։ Նկարահանված է քրեական անտիուտոպիա ժանրում։ Ֆիլմում առկա են սեքսի և բռնության տեսարաններ, ինչի պատճառով արգելվում է դիտել 18 տարեկանից ցածր հանդիսատեսներին։

Լարովի նարինջ
անգլ.՝ A Clockwork Orange
Երկիր Միացյալ Թագավորություն
 ԱՄՆ
Ժանրդրամա[1][2][3], քրեական ֆիլմ[1][3], հակաուտոպիական ֆիլմ[4], թրիլեր[4], ֆիլմ բանտի մասին, վեպի էկրանավորում, միստիկ ֆիլմ, կինոֆանտաստիկա, ֆանտաստիկ ֆիլմ[5][6][7][…] և arthouse science fiction film?
Թեմաբռնություն, վերականգնում և Լյուդովիկի տեխնիկա
ՀիմքԼարովի նարինջ
Թվականդեկտեմբերի 19, 1971[8], հունվարի 13, 1972, փետրվարի 2, 1972, մարտի 23, 1972[9], ապրիլի 1, 1972 և 1971
Լեզուանգլերեն և Nadsat?
ՌեժիսորՍթենլի Կուբրիկ[10][1][2][…]
ՊրոդյուսերՍթենլի Կուբրիկ
Սցենարի հեղինակՍթենլի Կուբրիկ և Էնթոնի Բյորջեսս[11]
ԴերակատարներՊատրիկ Մեգի[10][1][3][…], Էդրիեն Քորի[10][1][12], Միրիամ Քարլին[10][1][12], Գոդֆրի Քուիգլի[10][1][12], Էնթոնի Շարփ[13][12], Ուորեն Քլարք[10][1][12], Մալքոլմ ՄակԴաուել[10][1][2][…], Մայքլ Թարն[13][12], Ջեյմս Մարկուս[1][12], Ֆիլիպ Սթոուն[10][13][12][…], Մարգարեթ Թայզաք[10][13][12], Մայքլ Բեյթս[10][1][12][…], Փոլ Ֆարել[10][1][12], Քլայվ Ֆրենսիս[10][1][12], Դևիդ Փրոուզ[10][13][12], Սթիվեն Բերքոֆ[10][13][12], Մեջ Ռայան[13][12], Քերոլ Դրինքուոթեր[10][13][12], Օբրի Մորիս[1][12], Ջորջ Քուլուրիս[13], Ջիլիան Հիլս[13][12], Կատյա Ուայեթ[13], Փեթ Ռոուչ[13], Փիթեր Բերթոն[13], Ռոբերտ Բրյուս[14], Ռեքս Ռաշլի[14], Մայքլ Գովեր, Ջոն Սևիդենթ, Ջոն Ջ. Քարնի, Հելեն Ֆորդ, Ալեք Ուոլիս և Ջոն Քլայվ
ՕպերատորՋոն Օլքոթ
ԵրաժշտությունՎենդի Կառլոս
ՄոնտաժԲիլ Բաթլեր
Պատմվածքի վայրԼոնդոն
Նկարահանման վայրԼոնդոն, Օքսֆորդշիր, Հարթֆորշիր, Բորհամվուդ, Բրունելի համալսարան[15][16], Pinewood Studios, Բրիքեթ Վուդ[17], Էլսթրի[17], Չելսի Էմբանքմենթ[17], Մենոր Լոդջ դպրոց[17], Princess Alexandra Hospital NHS Trust?[17], Shipton-under-Wychwood?[17], Thamesmead?[17], HM Prison Wandsworth?[17] և Friars Square?[17]
ԿինոընկերությունWarner Bros. և Warner Bros. Pictures
Տևողություն136 րոպե[10]
Բյուջե2 200 000 $
Շահույթ26 589 355 $[18]
 A Clockwork Orange (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

Ֆիլմի գործողությունները կատարվում են ոչ հեռու ապագայում (հարաբերականորեն 70-ականներում)։ Երիտասարդ Ալեքսը, որի անունից պատմվում է ֆիլմի պատմությունը, ղեկավարում է իր երեք ընկերներից կազված հանցախումբը։ Նա իր ավազակ ընկերների հետ կողոպտում է անմեղ մարդկանց բնակարաններ, ծեծկռտուքների մեջ է մտնում ուրիշ ավազակների հետ, բռնաբարում է տարբեր կանանց, իրագործելով իրենց սիրված «ուլտրաբռնաբարություն» ծրագիրը, ծեծում է անօթևաններին և այլն... Ալեքսի միակ թուլությունը Բեթհովենի երաժշտությունն է, որը նրան շատ է դուր գալիս և մի տեսակ, հզորություն պատճառում։ Նա ապրում է իր ծնողների հետ, սիրում է սեքսը և աշխույժ երիտասարդական կյանքը։

Մի օր, հերթական կողոպուտի ժամանակ, Ալեքսը դաժանորեն մի միայնակ կնոջ է սպանում, որը իր մեծ տանը, ապրում էր իր բազում կատուների հետ։ Նա հասցնում է մահից առաջ ոստիկանություն ահազանգել։ Երբ ոստիկանները տեղ են հասնում, Ալեքսի ընկերները դավաճանում են իրեն, վերջերս տեղի ունեցած տարաձայնությունների պատճառով։ Նրանք հարվածում են իրենց ընկերոջ դեմքին կաթի շշով և փախչում դեպքի վայրից։ Ալեքսին ձերբակալում են և բանտ նստացնում։

Բանտում նա իրեն շատ վատ է զգում դաժան տեսուչների, վատ պայմանների և կեղտոտ կալանավորների շուրջ։ Չդիմանալով բանտի կյանքին, Ալեքսը որոշում է ազատ արձակվել, վերջերս ի հայտ եկող նոր բուժման շնորհիվ։ Պետությունը հանցագործ մարդկանց համար, մի նոր բուժում է առաջարկում, որը կարող է այնպես անել, որ նախկին հանցագործը լիովին ուղղվի և այլևս մեղքեր չգործի։ Այդպիսի բուժման փորձ դեռ երբեք չի եղել և առաջին փորձի համար, մեկ հանցագործ անձ է հարկավոր։ Ալեքսն ամեն ինչ անում է, որ հենց իրեն ընտրեն այդ բուժման փորձի համար, ինչից հետո նրան բաց կթողնեն։ Ալեքսի սրամիտ լեզվի և իր ծանոթ բանտային հոգևորականի օգնությամբ, ընտրում են իրեն։

Բուժումը կազմված էր կինոսրահից, որտեղ Ալեքսին օրը մեկ կամ երկու անգամ, կապում են մի բազկաթոռից և դաժան տեսանյութեր ցուցադրում, որոնք ամբողջովին կազմված էին բռնության, սեքսի, պատերազմի և ուրիշ դաժան տեսարաններից։ Այդ ամենն ուղեկցվում է Բեթհովենի իններորդ սիմֆոնիայի երաժշտությամբ։ Արդյունքում Ալեքսը պետք է այնքան տեսներ այդ կեղտոտ տեսարանները, մինչև որ լիովին չապաքինվեր, հենց իր կեղտոտ բնավորությունից։ Այդպես էլ լինում է։ Ալեքսը պատվով անցնում է քննությունը և իրեն ազատ են արձակում։

Հիմա Ալեքսը սրտխառնոց է զգում յուրաքանչյուր կռվից, սեքսուալ հաճույքից, բռնությունից և այլ դաժանությունից։ Սրտխառնոց է զգում նաև Բեթհովենի իններորդ սիմֆոնիայից, որը լսելով, կարող է նույնիսկ ինքնասպան լինել։ Նա սովորական մարդ է դառնում, որը այլևս երբեք չի կարող իրեն ավազակի պես պահել։ Սակայն ազատության մեջ հեշտ չի գոյատևում։ Տանը նա տեղ չի գտնում, որովհետև իր ծնողներն արդեն ուրիշի են որդեգրել և պահանջում են, որ Ալեքսը լքի տունը։ Փողոցներում նա հանդիպում է այն անօթևանին, որին ժամանակին ստորացրել էր, և վերջինս իր ընկերների հետ, ծեծում են Ալեքսին։ Հետո նա հանդիպում է իր հանցախմբի նախկին ընկերներին, որոնք արդեն ոստիկան են դարձել։ Վերջիններս նույնպես տանում են Ալեքսին անտառ և ստորացուցիչ ծեծ տալիս։ Հետո Ալեքսը օգնություն փնտրելով, հայտնվում է այն տանը, որը ժամանակին կողոպտել էր, ծեծել էր տան տիրոջն ու բռնաբարել նրա կնոջը։ Տան տերը տանջում է Ալեքսին իններորդ սիմֆոնիայով և վերջինս իրեն ցած է գցում լուսամուտից։

Ալեքսը ողջ է մնում և հայտնվում է հիվանդանոցում, որտեղ իրեն խնամող անձնակազմի շնորհիվ, սկսում է ուշքի գալ։ Նրան այցելում են ծնողները և առաջարկում, ապաքինվելուց հետո տուն վերադառնալ, քանի որ խիղճը տանջում է իրենց։ Հետո Ալեքսին այցելում է ներքին գործերի նախարարը։ Թերթերը տպել են պետությունը քննադատող հոդվածներ, որոնց մեջ մեղադրում են կառավարությունը, իրենց բուժման համար։ Նախարարը մտահոգված լինելով, առաջարկում է Ալեքսին չբողոքել ժողովրդին բուժման վրա և փոխարենը մի նոր գործ կստանա, աշխատելով կառավարության ներքին գործերի համար։ Ալեքսն իմանում է, որ իրեն ցած գցելուց հետո, բուժման արդյունքները կորչել են, և նա նախկին Ալեքսն է։ Նա համաձայնվում է նախարարի առաջարկությանը։ Վերջին տեսարանը. Նախարարը գլխավոր հերոսին մեծաքանակ Բեթհովենի երաժշտությամբ սկավառակներ է նվիրում հիվանդանոցում և ներս են մտնում լրագրողներ ու լուսանկարիչներ, որոնք աշխույժ նկարահանում են Ալեքսին և նախարարին, իրար հետ ժպտալուց։ Ալեքսը չարագործ ձայնով արտասանում է. «Այո, ես լիովին ապաքինվեցի»։

Դերակատարներ խմբագրել

Դերակատար Դեր
Մալքոլմ Մաքդաուել Ալեքս Ալեքս
Ջեյմս Մարկուս Ջորջի Ջորջի
Մայքլ Թարն Փիթ Փիթ
Ուորեն Կլարկ Դիմ Դիմ
Լինդսի Քեմպբելլ ոստիկանության տեսուչ ոստիկանության տեսուչ
Օբրի Մորրիս Փ.Ռ. Դելտոիդ Փ.Ռ. Դելտոիդ
Պատրիկ Մեգի Ֆրենկ Ալեքսանդր Ֆրենկ Ալեքսանդր
Կարլ Դյուրինգ բժիշկ Բրոթսկի բժիշկ Բրոթսկի
Շեյլա Ռեյնոր Ալեքսի մայր Ալեքսի մայր
Ֆիլիպ Սթոուն Ալեքսի հայր Ալեքսի հայր

Մրցանակներ խմբագրել

«Լարովի նարինջ» ֆիլմը արժանացել է՝ 5, ներկայացվել՝ 16 մրցանակների։ Դրանցից են.

  • 1972 թվական - ֆիլմը թեկնածության է առաջադրվել Օսկար մրցանակի հետևյալ անվանակարգերում.
  • 1972 - ներկայացվել է ԱՄՆ-ի ռեժիսորների գիլդիայի հետևյալ անվանակարգում.
  • DGA մրցանակ - ռեժիսորի նշանավոր ձեռքեբերում կինոյում (Սթենլի Կուբրիկ)
  • 1972 - ներկայացվել է Ոսկե Գլոբուս մրցանակի հետևյալ անվանակարգերում.
  • 1972 - արժանացել է Հյուգո մրցանակի լավագույն դրամատիկական ցուցադրություն անվանակարգում (
  • լավագույն գեղարվեստական ֆիլմի դերասան-դրամա (Մալքոլմ Մաքդաուել)
  • 1973 - ներկայացվել է BAFTA մրցանակի հետևյալ անվանակարգերում.
  • լավագույն արտ տնօրեն (Ջոն Բարրի)
  • լավագույն կինեմատոգրաֆ (Ջոն Ալքոթթ)
  • լավագույն ռեժիսոր (Սթենլի Կուբրիկ)
  • լավագույն ֆիլմ
  • ֆիլմի լավագույն խմբագրում (Բիլլ Բաթլեր)
  • լավագույն սցենար (Սթենլի Կուբրիկ)
  • լավագույն սաունդթրեք (Բրայան Բլամեյ, Ջոն Ջորդան, Բիլ Ռով)

Քննադատություն խմբագրել

«Լարովի նարինջ» ֆիլմի առաջին ցուցադրությունից հետո, մի մեծ քննադատական ալիք բարձրացավ՝ ֆիլմի սյուժեի, պարունակության և ռեժիսորի հասցեին։ Անգլիայում ֆիլմի թողարկումից հետո, սկսվեցին ավազակային ընդհարումներ, որոնք ակնարկում էին ֆիլմը։ Տարբեր անձինք, հագնելով ֆիլմի հերոսների հագուստները, հարձակումներ էին կատարում քաղաքացիների վրա։ Այդպիսով, որոշ քննադատներ ասում էին, որ Սթենլի Կուբրիկը վնաս է հասցրել մարդկությանը իր «արվեստով»։ Արդյունքում, Մեծ Բրիտանիայում ֆիլմի ցուցադրությունը արգելվեց դատարանի կողմից՝ սեքսի և բռնության տեսարանների պատճառով։ Սակայն քննադատների և հանդիսատեսների մի մասն էլ հիացմունքով ընդունեցին ֆիլմը։ «Թայմ» ամսագիրը գրում էր.

  Ոչ մի ֆիլմ վերջին տասնամյակում (իսկ կարող է և կինեմատոգրաֆի ամբողջ պատմության ընթացքում), չի պարունակում այդպիսի նուրբ և սարսափելի մարգարեություններ, ապագա մշակութային օբյեկտների դերի մասին. գեղանկարչության, ճարտարապետության, քանդակագործության, երաժշտության՝ մեր հասարակությունում...
- «Թայմ» ամսագիր
 

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Սթենլի Կուբրիկի նախքան ֆիլմով զբաղվելը, Ալեքսի և նրա հանցախմբի անդամների դերում, նախատեսել էին հանդես գալ The Rolling Stones երգչախմբի երաժիշտները։
  • «Լարովի նարինջ» ֆիլմի նկարահանումների ժամանակ, գլխավոր դերակատար՝ Մալքոլմ Մաքդաուելը մի քանի տանջանքներով էր անցել։ Տեսարաններից մեկի ժամանակ, նա վնասել էր սայրերը։ Մյուս տեսարանում, դերասանը նույնիսկ, որոշ ժամանակով կորցրել էր տեսողությունը. տեսարանում, որտեղ գլխավոր հերոս՝ Ալեքսին, բուժում են Լյուդովիկոսի մեթոդով և իր կողքը կանգնած է մի բժիշկ, որը հետևում է, որ Ալեքսի աչքերը չչորանան։ Իսկ մի ուրիշ տեսարանում, որտեղ Ալեքսին ջրի մեջ խեղդում են իր նախկին ընկերները, Մաքդաուելը քիչ էր մնում իրականում խեղդվեր, շնչառության սարքի կոտրման պատճառով։
  • Նկարահանումների ժամանակ, Սթենլի Կուբրիկն ու Մալքոլմ Մաքդաուելը, հաճախ սեղանի թենիս էին խաղում միմյանց հետ։ Հետագայում Մաքդաուելը շատ հիասթափվեց, երբ իմացավ, որ իր վարձավճարից հանել էին այն ժամերի վճարումները, երբ նա թենիս էր խաղում։
  • Օձը հայտնվեց ֆիլմում այն բանից հետո, երբ Մաքդաուելն անզգուշորեն հայտնեց Կուբրիկին, որ վախենում է սողուններից, դրանով իսկ միտք տալով ռեժիսորին։
  • Սթենլի Կուբրիկը հանեց ֆիլմը Մեծ Բրիտանիայի վարձույթից, բռնությունը նպաստելու մեղադրանքներից և իրեն մահվան սպառնալիքներով նամակներ գալուց հետո։ Այդ արգելքը պահվում էր ընթրուկ մինչև 1999 թվականը, ռեժիսորի մահվան տարին։
  • Գրող Էնթոնի Բյորջեսսին ֆիլմը դուր էր եկել, և նա պաշտպանում էր այն, ամեն տեսակ քննադատական հարձակումներից։ Սակայն հետագայում նա նեղացավ և հայտարարեց, որ Կուբրիկը պարզապես իրեն օգտագործել էր, իր ֆիլմը հայտնի դարձնելու համար։
  • Մի քանի դեպքեր էին գրանվել, որ որոշ ավազակներ, նմանակելով ֆիլմի բացասական հերոսներին, իրագործում էին բռնաբարություններ, այդ պահին երգելով «Singin' In The Rain» երգը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 http://www.imdb.com/title/tt0066921/
  2. 2,0 2,1 2,2 http://www.filmaffinity.com/es/film745383.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.metacritic.com/movie/a-clockwork-orange
  4. 4,0 4,1 https://www.filmaffinity.com/en/film745383.html
  5. https://web.archive.org/web/20140328081240/http://www.afi.com/10top10/category.aspx?cat=7
  6. https://web.archive.org/web/20140328082214/http://www.afi.com/Docs/100Years/thrills100.pdf
  7. https://web.archive.org/web/20190413203425/https://www.goldenglobes.com/winners-nominees/1972
  8. http://www.imdb.com/title/tt0066921/releaseinfo?ref_=tt_ov_inf
  9. Lexicon of international films (գերմ.)Zweitausendeins.
  10. 10,00 10,01 10,02 10,03 10,04 10,05 10,06 10,07 10,08 10,09 10,10 10,11 10,12 10,13 10,14 10,15 http://www.bbfc.co.uk/releases/clockwork-orange-1970-3
  11. Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  12. 12,00 12,01 12,02 12,03 12,04 12,05 12,06 12,07 12,08 12,09 12,10 12,11 12,12 12,13 12,14 12,15 12,16 12,17 http://www.cinematografo.it/cinedatabase/film/arancia-meccanica/21259/
  13. 13,00 13,01 13,02 13,03 13,04 13,05 13,06 13,07 13,08 13,09 13,10 13,11 13,12 http://www.imdb.com/title/tt0066921/fullcredits
  14. 14,0 14,1 http://www.imdb.com/title/tt0066921/fullcredits?ref_=tt_cl_sm#cast
  15. http://www.movie-locations.com/movies/c/clockwork.html#.V6vKzpgrKiM
  16. https://www.imdb.com/title/tt0066921/locations
  17. 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 17,6 17,7 17,8 http://www.imdb.com/title/tt0066921/locations?ref_=tt_dt_dt
  18. https://web.archive.org/web/20190622182017/https://www.boxofficemojo.com/movies/?id=clockworkorange.htm

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լարովի նարինջ (ֆիլմ)» հոդվածին։