Սեդրիկ Ժերվե
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Սեդրիկ Ժերվե (ֆր.՝ Cédric Gervais, հունիսի 7, 1979, Մարսել), ֆրանսիացի դիջեյ և հաուս երաժշտության պրոդյուսեր։
Սեդրիկ Ժերվե | |
---|---|
Բնօրինակ անուն | ֆր.՝ Cédric Gervais |
Ի ծնե անուն | Սեդրիկ Ժերվե |
Նաև հայտնի է որպես | Cedric Gervais |
Ծնվել է | հունիսի 7, 1979 (44 տարեկան) Ֆրանսիա, Մարսել Մարսել |
Երկիր | ԱՄՆ, Ֆլորիդա |
Ժանրեր | Հաուս |
Մասնագիտություն | Դիջեյ, երաժշտական պրոդյուսեր |
Լեյբլ | Armada Music |
Կայք | cedricgervais.com |
Cedric Gervais Վիքիպահեստում |
Երաժշտական կարիերա խմբագրել
Դեռ վաղ տարիքում ոգեշնչված լինելով դիջեյներ Լորան Գարնեի և Կարլ Կոքսի երաժշտությամբ՝ նա Փարիզի Le Queen ակումբում սկսում է աշխատել որպես դիջեյ։ 1998 թվականին նա հեռանում է Փարիզից և տեղափոխվում է Մայամի Բիչ, Ֆլորիդա։ Սկզբնական շրջանում նա այնտեղ աշխատում է մի քանի ակումբներում, իսկ 2004 թվականին տեղի հայտնի ակումբներից մեկում դառնում է դիջեյ։ 2006 թվականին նա թողարկում է իր դեբյուտային «Experiment» ստուդիական ալբոմը, որի «Spirit in My Life» երգը ունենում է որոշակի հաջողություններ։ 2008 թվականին նա համագործակցում է Deep Dish խմբի անդամ Շարամի հետ, ում հետ թողարկում է «U Don't Even Know Us» և «Love Is the Answer» երգերը։
2012 թվականի մարտին նա ներկայացնում է իր «Miamication» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը։ Նույն տարվա ապրիլին նա թողարկում է իր «Molly» երգը, որը նրան բերում է ավելի մեծ ճանաչում և դառնում է նրա ամենամեծ հաջողություն ունեցած սինգլներից մեկը։ Հաջորդ տարի այդ երգի հիման վրա ամերիկացի ռեփեր Թայգան ներկայացնում է իր երրորդ ստուդիական ալբոմի «Molly» երգը, համագործակցությամբ Սեդրիկի, Վիզ Խալիֆայի և Մալի Մոլի հետ։
2013 թվականին նա ներկայացնում է մի քանի հայտնի երգերի իր ռեմիքս տարբերակները։ Ամերիկացի երգչուհի Լանա Դել Ռեյի «Summertime Sadness» երգի համար կատարած նրա ռեմիքսը ընդգրկվում է մի քանի հիթ շքերթներում, իսկ հաջորդ տարի այդ ռեմիքսի համար նա ստանում է Գրեմմի մրցանակ։
2014 թվականի փետրվարին նա ներկայացրեց իր ռեմիքս տարբերակը ամերիկացի երգչուհի Մայլի Սայրուսի «Adore You» երգի համար։
Սկավառակագրություն խմբագրել
Ստուդիական ալբոմներ խմբագրել
Անվանում | Մանրամասներ |
---|---|
«Experiment» |
|
«Miamication» |
|
Մինի ալբոմներ խմբագրել
Անվանում | Մանրամասներ |
---|---|
«The Experiment EP» |
|
Սինգլներ խմբագրել
Անվանում | Տարի | Ալբոմ |
---|---|---|
«Spirit in My Life» | 2007 | «Experiment» |
«Mauri's Dream» | 2009 | «Miamication» |
«Disclaimer» | ||
«Leave Me Alone» | 2010 | |
«Where Ever U Are» | 2011 | |
«Love Is the Answer» | ||
«Molly» | 2012 | Ոչ-ալբոմային սինգլներ |
«You Got the Look» | ||
«Summertime Sadness (ռեմիքս)» (Լանա Դել Ռեյի երգը) |
2013 | |
«Young and Beautiful» (Լանա Դել Ռեյի սինգլը) | ||
«Adore You (ռեմիքս)» (Մայլի Սայրուսի սինգլը) |
2014 | |
«Through The Night» | ||
«Love Again» |
Մրցանակներ և առաջադրումներ խմբագրել
Տարի | Մրցանակաբաշխություն | Անվանակարգ | Առաջադրված աշխատանք | Արդյունք |
---|---|---|---|---|
2014 | 56-րդ Գրեմմի մրցանակաբաշխություն | Լավագույն ռեմիքսված ձայնագրություն, ոչ-դասական | «Summertime Sadness (ռեմիքս)» | Հաղթանակ |
iHeartRadio երաժշտական մրցանակաբաշխություն | Տարվա լավագույն էլեկտրոնային երգ | Առաջադրված |
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեդրիկ Ժերվե» հոդվածին։ |