Սգավոր ձյունը (ֆիլմ)
Սգավոր ձյունը, 1978 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական ֆիլմ։
Երկիր | ԽՍՀՄ Հայկական ԽՍՀ |
---|---|
Ժանր | հոգեբանական դրամա |
Թվական | 1978 |
Ռեժիսոր | Յուրի Երզնկյան |
Սցենարի հեղինակ | Յուրի Երզնկյան |
Դերակատարներ | Արմեն Ջիգարխանյան, Գուժ Մանուկյան, Մայա Բուլգակովա և Ալթինայ Ասիլմուրատովա |
Օպերատոր | Գեորգի Հայրապետով Ալբերտ Յավուրյան |
Երաժշտություն | կոմպոզիտոր` Տիգրան Մանսուրյան հնչյունային օպերատոր Վ. Բրյունչուգին |
Կինոընկերություն | Հայֆիլմ |
Տևողություն | 76 րոպե |
Սյուժե խմբագրել
Ինքնաթիռը վթարի է ենթարկվում լեռներում։ Արկածախնդրության հակում ունեցող Մարսելինը համոզում է եղբորը բարձրանալ լեռներն ու զոհված ուղևորների գրպանները «մաքրել»։ Մարդկային տարբեր նկարագրի տեր հերոսները բարոյական ընտրության առաջ են հայտնվում[1]։ Ֆիլմը նկարահանվել է Անրի Թրուայայի վեպի մոտիվներով։
Դերերում խմբագրել
- Իսայ - Արմեն Ջիգարխանյան
- Մարսելին - Գուժ Մանուկյան
- Մարիա Լավալու - Մայա Բուլգակովա
- հնդկուհի - Ալթինայ Ասիլմուրատովա
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Սգավոր ձյունը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 7-ին.