Յուրի Երզնկյան

հայ կինոռեժիսոր, սցենարիստ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Երզնկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Յուրի Արամայիսի Երզնկյան (հունվարի 26, 1922(1922-01-26)[1][2], Թիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1][2] - դեկտեմբերի 19, 1996(1996-12-19)[2], Մոսկվա, Ռուսաստան[2]), խորհրդային հայ կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1975)։ Ղեկավարել է Երևանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի մշակույթի ֆակուլտետի ռեժիսուրայի արվեստանոցը, պրոֆեսոր (1982)[3]։

Յուրի Երզնկյան
Ծնվել էհունվարի 26, 1922(1922-01-26)[1][2]
ԾննդավայրԹիֆլիս, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն[1][2]
Մահացել էդեկտեմբերի 19, 1996(1996-12-19)[2] (74 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան[2]
ԿրթությունԲորիս Շչուկինի անվան թատերական ինստիտուտ (1947) և Երևանի թատերական ինստիտուտ (1952)[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտացումկինոռեժիսոր, դասախոս և սցենարիստ
Պարգևներ
IMDbID ID 0947711

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Թբիլիսիում։ 1934-1942 թվականներին Երևանի պետական թատրոնում եղել է նկարիչ։ 1940-1941 թվականներին փորձաշրջան է անցել Մոսկվայի Վախթանգովի դրամատիկական թատրոնում։ 1941-1943 թվականներին եղել է Երևանի «Սատիրայի պատուհանի» ռեժիսորը։ 1943 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում նախ՝ որպես նկարիչ, ապա՝ ռեժիսոր։ 1946-1947 թվականներին սովորել է Մոսկվայի ռեժիսորական դասընթացում (Ռ. Սիմոնովի արվեստանոց)։ 1948-1949 թվականներին ավարտել է Մոսկվայի կինոինստիտուտի (ՎԳԻԿ) բարձրագույն ռեժիսորական դասընթացը (Միխայիլ Ռոմի արվեստանոց)։ 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Ռեժիսորական աշխատանքը սկսել է 1953 թվականից՝ նկարահանելով վավերագրական ֆիլմեր։ Յուրի Երզնկյանի վերջին աշխատանքներից են «Հայկական որմնանկարներ» (1972 թվական, որի առանցքը կազմում է Էդգար Հովհաննիսյանի բալետային երաժշտությունը, նրա «Դավիթ և Խանդութ», «Անտունի», «Հավերժական կուռք» բալետների պարային սյուիտները), Ակսել Բակունցի «Միրհավը» պատմվածքի հիման վրա նկարահանված «Այս կանաչ-կարմիր աշխարհը» (1975) և «Սգավոր ձյունը» (1978 թվականին ըստ Անրի Թրուայայի համանուն վիպակի) կինոնկարները։ 1979 թվականին «Սգավոր ձյունը» կինոնկարի համար Յուրի Երզնկյանին շնորհվել է ՀԽՍՀ պետական մրցանակ։

Մահացել է Մոսկվայում, թաղված է Երևանում[4][5]։

Մրցանակներ և պարգևներ խմբագրել

  • ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1979)
 
Յուրի Երզնկյանի հուշատախտակը Երևանի Թումանյան փողոցում

Ֆիլմագրություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 377.
  3. «Յուրի Երզնկյանի մասին Էյ Վի Փրոդաքշն կայքում». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  4. Յուրի Երզնկյանի մասին «Ոսկե ծիրանի» կայքէջում(չաշխատող հղում)
  5. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 311-312.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Երզնկյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուրի Երզնկյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 586