Սարսազան կոնաձև

բույսերի տեսակ
Աղապատուկ
Աղապատուկ
Աղապատուկ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հավակատարազգիներ (Amaranthaceae)
Ենթաընտանիք Բաբախայիններ (Salicornioideae)
Տրիբա Salicornieae
Ցեղ Աղապատուկ (Halocnemum)
Տեսակ Աղապատուկ (H. strobilaceum)
Միջազգային անվանում
Halocnemum strobilaceum

Սարսազան կոնաձև (լատին․՝ Halocnemum strobilaceum), թելուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

15-17 սմ բարձրությամբ, հակադիր փռված և արմատակալվող ընձյուղներով սուկուլենտ կիսաթուփ է։ Միամյա ընձյուղները մոխրականաչ են, հատվածավոր և երիկամաձև։ Հասկերը կարճ-գլանաձև են և նստադիր։ Ծաղկապատը կազմված է 3 մասերից, որոնք հիմքում ունեն միաձուլված մասեր, իսկ առէջը մեկն է[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում աճում է Երևանի ֆլորիստիկական շրջանում (Արազափ, Մարգարա, Երասխահուն, Էջմիածին, Երասխ)։ Տեսակը տարածված է նաև Արևելյան Նախակովկասում, Արևելյան Կովկասում, Արևելյան Անդրկովկասում, Նախիջևանում, Եվրոպայի հարավում, Անատոլիայում, Իրանում, Կենտրոնական Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է ստորին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 850-900 մ բարձրությունների վրա, ուժեղ աղակալված փորփոշ կամ խոնավ աղուտներում։ Ծաղկում է հուլիս-օգաստոս ամիսներին, պտղաբերում՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Հաճախ առաջացնում է մաքուր խմբավորումներ[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիայի մի փոքր մասը աճում է Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի շրջակայքում, գյուղատնտեսության նախարարության հողագիտության ինստիտուտի ստացիոնարի տարածքում և «Որդան կարմիր» արգելավայրի տարածքում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարսազան կոնաձև» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարսազան կոնաձև» հոդվածին։