Կիսաթփեր, բազմամյա բույսեր, որոնց ընձյուղի վերականգնման բողբոջներ կրող ստորին մասերը փայտանում են և պահպանվում մի քանի տարի։ Վերին մասերը՝ խոտային ընձյուղները, ամեն տարի չորանում են, և փոխարենը նորերն են գոյանում։ Կիսաթփերի բարձրությունը սովորաբար 80 սմ է, հազվադեպ՝ 150-200 սմ։

Հարմարված են աճելու չոր վայրերում։ Կիսաթփերը բազմամյա խոտաբույսերից տարբերվում են նրանով, որ վերականգնման բողբոջները, որպես կանոն, գտնվում են հողի մակերևույթից մի քանի սմ բարձր և շիկացած հողում պաշտպանում են բույսին գերտաքացումից։ Կիսաթփեր են ուրցը, օշինդրը, գազը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 444