Սառա Բեթ Բարելիս (անգլ.՝ Sara Beth Bareilles, դեկտեմբերի 7, 1979(1979-12-07)[1], Յուրիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի երգչուհի, դաշնակահարուհի և երգերի հեղինակ։ Միջազգային հաջողություն գրանցել է 2007 թվականին՝ «Love Song» սինգլի թողարկումից հետո։ Երգը գլխավորել է «Billboard Pop 100» հիթ-շքերթը և «Billboard Hot 100» հիթ-շքերթում հայտնվել չորրորդ հորիզոնականում։ Վաճառել է ավելի քան 1 միլիոն ձայնագրություն, ինչպես նաև 5 անգամ առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի` ներառյալ «Տարվա ալբոմ» անվանակարգում։ NBC հեռուստաալիքի «The Sing-Off» շոուի երրորդ եթերաշրջանում Սառա Բարելիսը Բեն Ֆոլդսի և Շոն Սթոքմանի հետ եղել է ժյուրիի անդամ։ 2012 թվականի փետրվարին ամերիկյան VH1 հեռուստաալիքը Սառա Բարելիսին ներառել է «Լավագույն 100 երգչուհիներ» ցանկում, որտեղ երգչուհին 80-րդն է։ 2015 թվականին հրատարակված նրա «Sounds Like Me: My Life (So Far) in Song» հուշագրությունները եղել են բեսթսելլերներ (Նյու Յորք Թայմսի մեմուարների վարկանիշում 13-րդն է)։ Սառա Բարելիսը «Մատուցողուհին» մյուզիքլի խոսքերի և երաժշտության հեղինակն է։ Այդ աշխատանքի համար նա 2016 թվականին ստացել է «Թոնի» մրցանակ` որպես «Լավագույն օրիգինալ սաունդթրեք»։

Սառա Բարելիս
Բնօրինակ անունանգլ.՝ Sara Bareilles
Ի ծնե անունանգլ.՝ Sara Beth Bareilles
Ծնվել էդեկտեմբերի 7, 1979(1979-12-07)[1] (44 տարեկան)
Յուրիկա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերսոֆթ ռոք և մյուզիքլ
Մասնագիտություներգչուհի, դաշնակահարուհի, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգերի հեղինակ, դերասանուհի և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնկոնտրալտո
Գործիքներդաշնամուր, կիթառ և վոկալ
ԼեյբլSony Music
ԿրթությունԼոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[2] և Eureka High School?
Կայքsarabmusic.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Sara Bareilles Վիքիպահեստում

Վաղ կյանք խմբագրել

Սառա Բեթ Բարելիսը ծնվել է 1979 թվականի դեկտեմբերի 7-ին Կալիֆոռնիա նահանգի Յուրիկա քաղաքում` թաղման բյուրոյի աշխատակցուհի Բոննի Հալվորսենի (ծննդյամբ` Կապելլաս (Bonnie Halvorsen (née Capellas)) և ապահովագրական վնասների գնահատող Փոլ Բարելիսի (Paul Bareilles) ընտանիքում։ Սառա Բարելիսն ունի երկու հարազատ և մեկ խորթ քույր։ Սառա Բարելիսն ունի իտալական, անգլիական, գերմանական, պորտուգալական և ֆրանսիական տոհմաբանական արմատներ։ Նա մոտ մեկ տարի բնակվել է Իտալիայում և խոսել իտալերեն։ Սառան մեծացել է կաթոլիկ ընտանիքում։ Դպրոցում մասնակցել է թատերական ներկայացումների, այդ թվում` «Little Shop of Horrors» ներկայացման մեջ, որտեղ խաղացել է Օդրիի դերը։ Երգել է դպրոցի երգչախմբում։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո 1998 թվականին Սառան ընդունվել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանի հաղորդակցման ֆակուլտետ։ Համալսարանում անդամակցել է ուսանողական «Awaken a Cappella» ա կապելլա խմբին։ Այդ խմբի «Dysfunktional Family» ալբոմում թողարկվել է հետագայում հայտնի դարձած «Gravity» երգը։ «Gravity» երգը ներառվել է CD-ով թողարկված «Best of College a Cappella 2004» համալսարանական ժողովածուում։ Սառան դեռ պատանի ժամանակից ծանոթ է Maroon 5 խմբի անդամների հետ, որն այդ ժամանակ Կալիֆոռնիայում հայտնի էր Kara’s Flowers անվամբ։ Ուսանողական տարիներին Սառան մասնակցել է ամենամյա անցկացվող «UCLA Spring Sing» երաժշտական ուսանողական մրցույթին և երկու անգամ հաղթանակ տարել։ Սառան ինքնուրույն, առանց մանկավարժի օգնության, սովորել է նվագել դաշնամուր և այդ ոլորտում հասել շատ հաջողությունների։

Գործունեություն խմբագրել

2004 թվականին Սառան իր խմբի հետ թողարկել է «Careful Confessions» առաջին ալբոմը։ 2007 թվականի հուլիսին թողարկվել է լիրիկական թեմատիկայով ստուդիական երկրորդ ալբոմը, որը կոչվում էր «Little Voice»: Նույն տարվա դեկտեմբերին այդ ալբոմից «Love Song» սինգլը «Billboard Pop 100» հիթ-շքերթում հասել է առաջին հորիզոնական, իսկ «Billboard Hot 100» հիթ-շքերթում` չորրորդ հորիզոնական։ Երգը նաև առաջադրվել է «Գրեմմի» մրցանակի` որպես «Տարվա լավագույն երգ»։ 2011 թվականին ներկայացել է ամերիկյան «Sing Off» շոուի ժյուրիի կազմում, որի ընթացքում ելույթ է ունեցել հայտնի Pentatonix ակապելլա-խումբը։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

Ալբոմ Նկարագիր Բարձրագույն դիրք Հավաստագրումներ
US
[3]
AUS
[4]
AUT
[5]
CAN
[6]
FRA
[7]
GER
[8]
NL
[9]
NZ
[10]
SWI
[11]
UK
[12]
«Careful Confessions»
  • Թողարկված` 2004 թվականի հունվարի 20
  • Լեյբլ` Tiny Bear Records
  • Ձևաչափ` CD
- - - - - - - - - -
«Little Voice» 7 49 46 - 87 52 31 26 34 9
Kaleidoscope Heart
  • Թողարկված` 2010 թվականի սեպտեմբերի 7
  • Լեյբլ` Epic Records
  • Ձևաչափ` CD, թվային ներբեռնում
1 - - 13 - - - - 97 138
«-» նշանակում է, որ չի հայտնվել հիթ-շքերթում կամ չի թողարկվել տվյալ երկրում

2013 թվական` «The Blessed Unrest» ալբոմ

Համերգային ալբոմներ խմբագրել

  • «The First One» (2003)[14][15]
  • «The Summer Sessions» (2003)[15][16]
  • «Between the Lines: Sara Bareilles Live at the Fillmore» (2008)

Սինգլներ խմբագրել

Անվանում Տարի Բարձրագույն դիրք Հավաստագրումներ Ալբոմ
US
[17]
US
Adult

[18]
US
Pop

[19]
AUS
[20]
CAN
[21]
GER
[22]
NL
[23]
NZ
[24]
SWI
[25]
UK
[26]
«Love Song» 2007 4 1 1 4 1 13 5 7 16 4 Little Voice
«Bottle It Up» 2008 107 15 31 - - - 33 - - -
«Gravity» 2009 - - - - - - - - - -
«King of Anything» 2010 32 4 19 - 94 - 21 38 - -
  • US` պլատինե[29]
Kaleidoscope Heart
«Uncharted» 2011 116 13 - - - - 44 - - -
«Gonna Get Over You» - 27 - - - - - - - -
«Love Is Christmas» - - - - - - - - - - Ալբոմից դուրս սինգլ
«-» նշանակում է, որ թողարկումը չի հայտնվել հիթ-շքերթներում

Համատեղ սինգլներ խմբագրել

Անվանում Տարի Բարձրագույն դիրք Ալբոմ
US
[30]
CAN
[31]
IRL
[32]
«Winter Song»
(Ingrid Michaelson featuring Sara Bareilles)
2008 - 97 2 The Hotel Café Presents Winter Songs
«Come Home»
(OneRepublic featuring Sara Bareilles)
2009 80 - - Dreaming Out Loud
«Barcelona»
(Jay Nash featuring Sara Bareilles)
2011 - - Things You Think You Need
«Summer Is Over»
(Jon Mclaughlin featuring Sara Bareilles)
2012 - - Forever If Ever
«Come Back Down»
(Greg Laswell featuring Sara Bareilles)
2012 - - Landline
«-» նշանակում է, որ թողարկումը չի հայտնվել հիթ-շքերթում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. https://www.britannica.com/biography/Sara-Bareilles
  3. «Sara Bareilles Album & Song Chart History - Billboard 200». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  4. «australian-charts.com - Australian charts portal». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  5. «austriancharts.at - Austria Top 40». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  6. «Sara Bareilles Album & Song Chart History - Canadian Albums». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  7. «lescharts.com - French charts portal». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  8. «German Music Charts - Albums». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  9. «dutchcharts.nl - Dutch charts portal». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  10. «charts.org.nz - New Zealand charts portal». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  11. «Die Offizielle Schweizer Hitparade und Music Community». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  12. «RIAA - Gold & Platinum - January 14, 2011». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 14-ին.
  13. «Sara B music: Buy». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ ապրիլի 18-ին.
  14. 15,0 15,1 «Sara B music: Buy». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 5-ին.
  15. «Sara B music: Buy». Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ հոկտեմբերի 27-ին.
  16. «Sara Bareilles Album & Song Chart History - Hot 100». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  17. «Sara Bareilles Album & Song Chart History - Adult Pop Songs». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  18. «Sara Bareilles Album & Song Chart History - Pop Songs». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  19. «australian-charts.com - Australian charts portal». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  20. «Sara Bareilles Album & Song Chart History - Canadian Hot 100». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  21. «German Music Charts - Singles». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  22. «dutchcharts.nl - Dutch charts portal». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  23. «charts.org.nz - New Zealand charts portal». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  24. «Die Offizielle Schweizer Hitparade und Music Community». Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  25. «Chart Stats - Sara Bareilles». chartstats.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  26. «ARIA Charts - 2008 Singles». ARIA Charts. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  27. «RIAA - Gold & Platinum - January 7, 2011: "Love Song" certified awards». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  28. «RIAA - Gold & Platinum - January 7, 2011: "King of Anything" certified awards». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 2-ին.
  29. «acharts.us - "Come Home"». acharts.us. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 7-ին.
  30. «acharts.us - "Come Home"». acharts.us. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 16-ին.
  31. «Irish Top 50 Singles». Irish Recorded Music Association. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սառա Բարելիս» հոդվածին։