Pentatonix (կարճ՝ PTX), ամերիկյան ակապելա խումբ, որը ձևավորվել է Արլինգտոնում (Տեխաս)։ Խմբի անդամներն են վոկալիստներ Սքոթ Հոինգը, Միտչ Գրասսին, Քիրստին Մալդոնադոն, Ավի Կապլանը և բիթբոքսեր Քևին Օլուշոլան։

Pentatonix
Ձախից աջ՝ Ավրիել Կապլան, Քիրստին Մալդոնադո, Սքոթ Հոուինգ, Միտչ Գրասսի, Քևին Օլուշոլա
Հիմնական տվյալներ
Նաև հայտնի է որպեսPTX
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերակապելլա
Գործունեություն2011
ԼեյբլRCA Records
Պարգևներ
Կայքptxofficial.com
Անդամներ
Սքոթ Հոինգ
Միտչ Գրասսի
Քիրստին Մալդոնադո
Ավի Կապլան
Քևին Օլուշոլա
 Pentatonix Վիքիպահեստում

Pentatonix-ը չունի երաժշտական հստակ ուղղվածությունը, քանի որ կրում է մի շարք ուղղությունների ազդեցությունները, որոնցից են փոփ երաժշտությունը, դաբստեպը, էլեկտրոն, ռեգգին և այլն։ Խումբը կատարում է հայտնի կատարողների երգերի քավեր տարբերակները, նաև ստեղծում սեփական երգերը։

Խումբը ձևավորվել է 2011 թվականին և հենց նույն ժամանակ հաղթող ճանաչվել «The Sing-Off» երաժշտական մրցույթի երրորդ եթերաշրջանում՝ շահելով 200 000$ և պայմանագիր Sony Music-ի հետ[1][2]։ Ավելի ուշ նրանք ստեղծում են իրենց YouTube-ալիքը և տարածում երաժշտությունը Madison Gate Records-ի միջոցով, որը Sony Music-ին պատկանող ոչ մեծ անկախ լեյբլ է, ու նաև որոշ ֆիլմերի սաունդթրեքներ[3][4][5]։ Այժմ Pentatonix-ը ունի ավելի քան 10 մլն հետևորդ և 1 մլրդ 675 մլն դիտում, իսկ նրանց Youtube-ի ալիքը գտնվում է 12-րդ հորիզոնականում երաժշտական ալիքների մեջ, և 42-րդում՝ ամերիկյան Youtube-ալիքների մեջ[6]։ «Daft Punk» տեսահոլովակը հավաքել է ավելի քան 200 մլն դիտում[7][8]։

Առաջին մինի-ալբոմի՝ PTX, Volume 1-ի, դեբյուտը կայացել է 2012 թվականին։ Ավելի ուշ թողարկվեց առաջին սուրբծննդյան ալբոմը՝ PTXmas-ը։ Հաջորդ ալբոմը՝ PTX, Vol. II-ը, թողարկվեց 2013 թվականի նոյեմբերին[9]։ 2014 թվականի մայիսին խումբը պայմանագիր է կնքում Sony Music Entertainment-ի առաջատար լեյբլ RCA Records-ի հետ։ Նույն թվականի սեպտեմբերին խումբը թողարկում է երրորդ մինի-ալբոմը՝ PTX, Vol. III-ը, իսկ հոկտեմբերին՝ երկրորդ սուրբծննդայն ալբոմը՝ That’s Christmas to Me-ն։

2014 թվականի դեկտեմբերի սկզբին այս ալբոմը RIAA-ի կողմից վավերացվեց իբրև ոսկե ալբոմ, իսկ նույն ամսվա 24-ին՝ որպես պլատինե՝ դրանով էլ դառնալով խմբի առաջին հավատարմագրված թողարկումը ԱՄՆ-ում[10]։ Pentatonix-ը դարձել է Գրեմմիի 57-րդ մրցանակաբաշխության նոմինանտ՝ «Լավագույն գործիքային կամ Ակապելլա կոմպոզիցիա» անվանակարգում «Daft Punk» երգով։

That’s Christmas to Me-ն բեսթսելլերների շարքում ԱՄՆ-ում գտնվում է 4-րդ հորիզոնականում։ Սկսած դեկտեմբերի 24-ից վաճառվել է ալբոմի 1 մլն 20 հազար օրինակ[11]։

2015 թվականին ստացել են Գրեմմի մրցանակ «Լավագույն գործիքային վերադաշնակում կամ ակապելա վերադաշնակում» անվանակարգում «Daft Punk» երգի համար[12]։

2015 թվականի հոկտեմբերին թողարկվել է Pentatonix-ի օրիգինալ նույնանուն ալբոմը։ Այն ձեռք բերեց մեծ ճանաչում, Billboard-ում և Apple Music-ում զբաղեցրեց 1-ին հորիզոնականը՝ բեռնումների թվով։

2016 թվականի փետրվարի 15-ին Pentatonix-ը երկրորդ անգամ հաղթեց «Լավագույն գործիքային վերադաշնակում կամ ակապելա վերադաշնակում» անվանակարգում, այս անգամ «Dance Of the Sugar Plum Fairy» երգի համար։

Խմբի պատմություն խմբագրել

Արլինգտոն քաղաքի Martin High School-ում սովորում էին երեք հարևաններ՝ Սքոթ Հոինգը, Քիրստին Մալդոնադոն և Միթչել Գրասսին, որոնք միասին մեծացած մանկության ընկերներ էին[13], և ունեին ընդհանուր հետաքրքրություն. երգելը։ Մի անգամ տեղական ռադիոյով լսում են, որ ընթանում է երաժշտական մրցոյթ, որին կարելի է մասնակցել։ Նրանք ձայնագրում են Լեդի Գագայի «Telephone» երգի իրենց տարբերակը և ուղարկում մրցույթին։ Չնայած այն հանգամանքին, որ նրանք չհաղթեցին մրցույթում, այնուամենայնիվ կարողացան իրենց վրա հրավիրել հարազատ դպրոցի ուշադրությունը և սկսեցին հանդես գալ իբրև եռյակ։ Այդ ամենի հետ մեկտեղ, երգի նոր տարբերակը հայտնի դարձավ YouTube-ում[14]։ 2010 թվականին Սքոթ Հոինգը և Քիրստին Մալդոնադոն ավարտում են դպրոցը, մինչ նրանց մյուս ընկերը՝ Միթչելը, շարունակում էր սովորել դպրոցում (նա բոլորից փոքր է մեկ տարով)։ Սքոթ Հոինգը ուսումը շարունակում է University of Southern California-ում՝ ստանալու Pop Music-ի ուղղության բակալավրի որակավորում, իսկ Քիրստինը ընդունվում է Օկլահոմյան Համալսարանի Երաժշտության թատրոնի բաժին։ Նույն ժամանակահատվածում Սքոթը միանում է SoCal VoCals խմբին, մինչև 2011 թվականի այն պահը, երբ Բեն Բրեմից (վերադաշնակավորող, պրոդյուսեր և ձայնային ռեժիսոր) իմանում է «The Sing-Off» մրցույթի մասին[15]։ Նա հրավիրում է իր դպրոցի ընկերներին միանալ իրեն, սակայն մրցույթը թույլատրում էր մասնակցել խմբերին, որոնք ունեին չորսից ոչ պակաս անդամ[16][17], իսկ նրանք ընդամենը երեքն էին:Այդ ժամանակ, ընդհանուր ծանոթների միջոցով, նրանք գտնում են Ավրիել Կապլանին, և, ավելի ուշ, YouTube-ում նկատում են Քևին Օլուշոլին, որը նվագում էր թավջութակ և միառժամանակ զբաղվում բիթբոքսով։ Քեվինը ծնվել էր Փասադենայում (Կալիֆոռնիա), ավարտել էր Իելսկու համալսարանի։ Բացի այդ նա ազատ հածպորդակցում է չինարեն, քանի որ ուսման մեկ տարին անց է կացրել Չինաստանում[18][19]։

Նրանք հանդիպում են «The Sing-Off» մրցույթի լսումներից միայն մեկ օր առաջ, այսինքն փաստացի խումբը ձևավորվել էր հատկապես մրցույթի համար[15][20]։ Նրանց հաջողվեց անցնել լսումների փուլը, և, ի վերջո, հաղթել «The Sing-Off»-ի երրորդ եթերաշրջանում[21]։

Pentatonix անվանումը առաջարվել է Սքոթի կողմից պենտատոնիկայի պատվին, որը հինգ աստիճանից բաղկացած անկիսատոն օկտավային լադ է[22]։ Խումը համարում է, որ 5 նոտաները համապատասխանում են խմբի 5 անդամներին, իսկ x տառը պարզապես հարմարության համար է[23]։ Քվինտետը ենթադրում է, որ նրանց արվեստը կախված է փոփից, դաբստեպից, էլեկտրոյից, ռեգգիից, հիփ հոփից և դասական երաժշտությունից[13]։

Sing-Off (2011) խմբագրել

Pentatonix-ի ռեպերտուարը «The Sing Off»-ին։ Չեն մասնակցել միայն 1-ին և 3-րդ փուլերին։

Փուլ Թեմա Երգ Կատարող
2 Հեղինակային երգ «E.T.» Katy Perry
4 Ժամանակակից հիթ «Your Love Is My Drug» Ke$ha
1960-ականներ «Piece of My Heart» Erma Franklin (Janis Joplin-ի ազդեցությամբ)
5 Արգելված պտուղ «Video Killed the Radio Star» The Buggles
6 Hip-Hop «Love Lockdown» Kanye West
7 Սուպերաստղերի պոպուրի «Oops!… I Did It Again», «Toxic» and «Hold It Against Me» Britney Spears
8 Դասական ռոք «Born to be Wild» Steppenwolf
Քանթրի հիթեր «Stuck Like Glue» Sugarland
9 R&B «OMG» Usher
«Let’s Get It On» Marvin Gaye
10 Mastermix «Forget You» / «Since U Been Gone» Cee Lo Green / Kelly Clarkson
Ժյուրիի ընտրություն «Dog Days Are Over» Florence and the Machine
11 (եզրափակիչ) Առաջին ելույթ «Without You» David Guetta
Երկրորդ ելույթ «Give Me Just One Night (Una Noche)» 98 Degrees
Երրորդ (հաղթական) ելույթ «Eye Of The Tiger» Survivor

PTX Vol. 1 և PTXmas (2011-2013) խմբագրել

Սքոթ Հոինգը և Մալդոնադոն The Sing-Off-ում հաղթելու հույսով թողել էին քոլեջը[24]։ Հաղթանակից հետո Pentatonix-ը տեղափոխվում է Լոս Անջելես, որպեսզի ձայնագրի երգերը[25][26]։ Խմբի գլխավոր նպատակն է դառնալ լավագույն ակապելլա երգիչները երաժշտության պատմության մեջ[27]։

2012 թվականի հունվարին նրանք պայմանագիր կնքեցին Sony-ին պատկանող Madison Gate Records-ի հետ[28], որից հետո խումբը սկսեց աշխատել իր առաջին ալբոմի վրա պրոդյուսեր Բեն Բրեմի հետ։ Վեց ամիս անց Pentatonix-ը թողարկեց մի քանի վերափոխված հայտնի դասական երգեր YouTube-ում։ Ավելի ուշ տրված հարցզրույցում, նրանք ասացին, որ դա արվել է հին երկրպագուներին չկորցնելու և նորերին գտնելու համար[29]։ Գրեթե բոլոր այդ հոլովակները, որոնցից էին «Somebody That I Used to Know»-ն, «Gangnam Style»-ը և «We Are Young»-ը, հավաքեցին մեծաքանակ դիտումներ YouTube-ում[30][31]։

Առաջին մինի-ալբոմ «PTX, Volume 1»-ի թողարկումը կայացավ 2012 թվականի հունիսի 26-ին, այն US @"Billboard 200"-ում բարձրացավ 14-րդ հորիզոնական[23][32]։ Թողարկումից հետո առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց 20 000 օրինակ[33][34]։ Pentatonix-ը ալբոմը գովազդում էր լրագրերի և տեղական հեռուստաշոուների միջոցով։ Խումբը հյուրի կարգավիճակով ներկայացել է նաև չինական «The Sing-Off»-ում, որտեղ Քևինը ցուցադրեց չինարենի իր հիանալի իմացությունը[35]։ Խումբը 2012 թվականի աշնանը սկսեց իր առաջին շրջագայությունը, որի շրջանակներում ելույթ ունեցավ ԱՄՆ-ի երեսուն քաղաքներում։

2012 թվականի նոյեմբերի 13-ին թողարկվեց առաջին սուրբծննդյան ալբոմը՝ «PTXmas»: Իսկ հաջորդ օրը թողարկեցին «Carol of the Bells» երգի տեսահոլովակը, որը տեղ էր գտել ալբոմում։ Նրանք ելույթ են ունեցել «Coca-Cola Red Carpet LIVE! @ The 2012 American Music Awards»-ին նոյեմբերի 18-ին, և «94.7 THE WAVE Christmas Concert Starring Dave Koz and Kenny Loggins»-ին՝ դեկտեմբերի 16-ին։ 2013 թվականի նոյեմբերի 19-ի վերաթողարկման մեջ տեղ էին գտել երկու նոր թրեքներ[36]։ Դրանց մեջ էր նաև «Little Drummer Boy»-ը, որը տեղ էր գտել մի քանի Billboard-չարթերում, գրավել է երկրորդ հորիզոնականը ռադիոյով ամենաշատը պատվիրվող երգերի մեջ, առաջին հորիզոնական՝ սուրբծննդյան երգերի շարքում[37]՝ ստանալով Billboard-ի մի շարք մրցանակներ։ PTXmas-ը կրկին հայտնվել է Billboard-ում 2014 թվականի նոյեմբերին 24-րդ համարի ներքո, և 4-րդ համարով՝ սուրբծննդյան լավագույն կոմպոզիցիաների շարքում։ Նույմ ժամանակահատվածում Billboard 200-ում տեղ գտան Pentatonix-ի երեք ալբոմներ[38][39][40]։ Այսպիսով, Billboard-թոփում 2014 թվականին PTXmas-ը № 4-ն էր ալբոմների շարքում[41],  119-ը՝ Billboard 200-ումref>«Top Billboard 200 Albums Year-End 2014». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.</ref>, իսկ հենց Pentatonix-ը 46-րդն էր Billboard 200 – Կատարողներ հիթ-շքերթում[42]։

PTX Vol. II (2013-2014) խմբագրել

2013 թվականի հունվարի 24-ին խումբն ուղևորվեց երկրորդ ազգային շրջագայության, որի տևեց մինչև մայիսի 11-ը։ Միաժամանակ նրանք սկսեցին որոշ բաներ ստեղծել իրենց 2-րդ ալբոմի՝ PTX, Vol. II.-ի համար[43][44][45]։ Նոր ալբոմի առաջին սինգլը՝ Մաքլեմորի և Ռայան Լյուիսի «Can’t Hold Us»-ի քավր-տարբերակը, թողարկվեց 2013 թվականի օգոստոսի 20-ին. այդ տեսահոլովակը այժմ ունի շուրջ 66 մլն դիտում։ 2013 թվականի նոյեմբերին Էլլեն ԴեՋեներեսի Շոուում The Evolution of Beyoncé տեսահոլովակի դրական արձագանքներից հետո խումբը հայտատարել է PTX, Vol. II-ի թողարկման մասին[46][47]։ Նույն շաբաթվա ընթացքում խումբը հյուրընկալվեց «Դիանա Սոյերի հետ աշխարհի շուրջը» հաղորդմանը, որտեղ նրանց տվեցին «Շաբաթվա դեմքեր» անվանումը։

Ալբոմը թողարկվեց 2013 թվականի նոյեմբերի 5-ին երկրորդ սինգլ «Daft Punk»-ի տեսահոլովակի հետ։ Առաջին շաբաթվա ընթացքում տեսահոլովակը հավաքեց ավելի քան 10 մլն դիտում YouTube-ում, 2014 թվականի նոյեմբերին այն հատեց 100 մլն-ի սահմանը, իսկ 2016 թվականին դիտումների քանակը շրջանցեց 215 միլիոնը[7]։ Ավելի ուշ սինգլը նոմինացվեց Գրեմմիի 57-րդ մրցանակաբաշխությանը «Լավագույն գործիքային վերադաշնակում կամ ակապելա վերադաշնակում» անվանակարգում[48]։ PTX, Vol. II-ը Billboard 200-ում զբաղեցրեց 10-րդ համարը, իսկ առաջին շաբաթվա ընթացքում վաճառվեց ալբոմի 31 հազար օրինակ։ 2013 թվականի նոյեմբերի 18-ին Pentatonix-ը վերաթողարկեց «PTXmas Deluxe Edition»-ը՝ ավելացնելով երկու թրեք՝ «Little Drummer Boy» և «Go Tell It On The Mountain»[49]: «Little Drummer Boy»-ի տեսահոլովակը YouTube-ում հայտնվեց միայն նոյեմբերի վերջին՝ սկզբնական շրջանում հավաքելով 10 մլն դիտում (այժմ՝ 88 մլն), հայնտվելով iTunes-ի ամենաշատ գտնվող երգերի ցանկում, և Billboard Hot 100-ում 2013 թվականի դեկտեմբերի 21-ին մեկ շաբաթով զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը[50]։

2014 թվականի մայիսին Pentatonix-ը սկսեց թողարկվել Sony-ին պատկանող առաջատար RCA Records լեյբլի անվան տակ։ Խումբը Ճապոնիայում թողարկեց առաջին ալբոմը՝ «PTX, Vols. 1 & 2»-ը, որը ընդգրկում էր երկու նույնանուն մինի-ալբոմների բոլոր երգերը, նաև հավելվել էր 4 երգերով, որոնք նախկինում թողարկվել էին որպես սինգլներ։ Ավստրալիայում ալբոմը թողարկվեց օգոստոսի 14-ին։

PTX Vol. III և That’s Christmas to Me ( 2014 թվականից 2015-ի սկիզբ) խմբագրել

2014 թվականի օգոստոսի 7-ին խմբի անդամները հայտնեցին, որ նրանց նոր ալբոմը՝ «PTX, Vol. III»-ը, կթողարկվի սեպտեմբերի 23-ին։ Մինի-ալբոմը նախնական պատվերով հասանելի կլինի iTunes-ում օգոստոսի 11-ից և կներառի 2 նոր թրեք՝ «Problem» և «La La Latch»[51]: «PTX, Vol. III»-ը № 5-ն էր Billboard 200-ում[52]։ «Problem» սինգլը ռուսական չարթերում հասավ 219-րդ հրոիզոնական՝ ռադիոյի ռոտացիաների թիվը հասցնելով 1000-ի[53]։ Հենց անլբոմը ռուսական iTunes-ում զբաղեցնում էր 5-րդ տեղը[54]։ Բացի դրանից, ալբոմի երգերի երաժշտական հոլովակները ցուցադրվում էին Europa Plus TV-ի և A-One-ի եթերում[55]։ «La La Latch» հոլովակը ընդգրկվեց «A-One-ի 2014 թվականի լավագոյն 50 հոլովակների» մեջ։

Այդ ժամանակ էլ նրանք հայտնեցին երկրորդ ամբողջական ֆորմատով սուրբծննդյան ալբոմի թողարկման մասին։ «That’s Christmas to Me» ալբոմը կոչվեց խմբի գրած նույնանուն երգի անվանումով[51]։ Այն թողարկվեց 2014 թվականի հոկտեմբերի 21-ին, նույն տարվա ընթացքում[56] попал на вторую строчку Billboard 200[57] հայտնվեց Billboard 200-ի երկրորդ և «Billboard Canadian Albums»-ի 4-րդ հորիզոնականում[58]։ «Mary, Did You Know?»[59], սինգլը Billboard Hot 100-ում զբաղեցրեց 26-րդ, Billboard's Adult Contemporary-ում 7-րդ հորիզոնականը, իսկ Billboard Canadian Hot 100-ում հայտնվեց 4-րդ համարի ներքո[60]։ «That’s Christmas To Me»-ն Billboard Adult Contemporary-ում հասավ 8-րդ հորիզոնականի[61]։

Ռուսաստանում սուրբծննդյան ալբոմն ամենաբարձր հորիզոնականին հասավ՝ iTunes-ի ալբոմային չարթում գրավելով 29-րդ հորիզոնականը։

Տոների ժամանակ «That’s Christmas To Me» ալբոմից 7 երգ հայտնվեց Billboard Holiday Albums and Holiday Songs չարթում[62]։ Դեկտեմբերի 10-ին Recording Industry Association of America-ն ալբոմը ճանաչեց ոսկե, իսկ դեկտեմբերի 24-ին՝ պլատինե[63]։ Տարվա վերջում՝ դեկտեմբերի 31-ին, համաձայն Billboard-ի, այն դարձավ 2014-ի ընթացքում ցանկացած երգչի և ցանկացած ժանրում 4-րդ ամենավաճառվող ալբոմը[64]։ 2016 թվականի փետրվարին ալբոմը ԱՄՆ-ում ստացավ պլատինե երկրորդ հավաստագիրը։

«On My Way Home» և «Piece by Piece Tour» (2015 թվականի սկիզբ – 2015 թվականի օգոստոս) խմբագրել

Փետրվարին սկսվում է շրջագայությունը[65]։ Ապրիլի 9-ին Pentatonix-ը ելույթ է ունենում Պորտուգալիայում՝ սկիզբ դնելով "On My Way Home" շրջագայության եվրոպական հատվածին, որն ավարտվում է մայիսի 6-ին Գլազգոյում։ Մայիսի 28-ից (Սեուլ, Հարավային Կորեա) մինչև հունիիս 16-u *Օսակա, Ճապոնիա) խումբը նույն շրջագայության շրջանականերում համերգային ծրագրով հանդես է գալիս Ասիայում։ Շրջագայության մեծ մասը ցուցադրվել է PTXVlogs-ում, իսկ "On My Way Home"-ի հյուսիսամերիկյան հատվածից փաստագրական հատվածներ են պատրաստվել, այնուհետև տեղ գտել համանուն ֆիլմում։

Հունիսի 18-ին Pentatonix-ը թողարկում է "On My Way Home" վավերագրական ֆիլմը, որը ակտիվորեն շրջանառվում էր սոցիալական կայքերում #OnMyWayHomeProject հեշթեգով։

Խումբը մասնակցում է Իդեալական ձայն 2 ֆիլմի նկարահանումներին, որտեղ ներկայանում է իբրև խումբ Կանադայից։ Ֆիլմի համար ձայնագրվել է "Any Way You Want It" կոմպոզիցիան Filharmonic-ի, The Cantasticos-ի, The Singboks-ի և Penn Masala-ի մասնակցությամբ[66]։

Հունիսի սկզբին Pentatonix-ը ձայնագրում է բրոդվենյան մյուզիքլ "Finding Neverland"-ի սաունդթրեքը՝ «Stars»-ը։ Այդ մյուզիքլի սաունդթրեների վրա աշխատել են նաև Kiesza-ն, Քրիստինա Ագիլերան, Ռիտա Օրան, Նիք Ջոնասը, Զենդայան, Ջոն Լեջենդը և այլք։

Ամռանը Pentatonix-ը Հյուսիսային Ամերիկայի քաղաքներում ելույթ է ունենում Քերրի Քլարքսոնի «Piece by Piece Tour»-ի շրջանակներում[67]։

«PENTATONIX» (2015 թվականի օգոստոսից մինչև այժմ) խմբագրել

2014 թվականի դեկտեմբերին Սքոթ Հոիգնը YouTube-ում հայտատարում է, որ 2015-ին խումբը սկսելու է թողարկել միային սեփական երգերը[68]։ «Piece by Piece Tour»-ի համերգներին խումբը կատարում է երկու կոմպոզիցիա նոր ալբոմից՝ «Cheerleader»-ը և «Can’t Sleep Love»-ը, իսկ օգոստոսին Pentatonix-ը թողարկում է «Cheerleader»-ի քավր-տարբերակը։ Այս կոմպոզիցիան տեղ է գտնում է նոր ալբոմի Deluxe-տարբերակում։

Օգոստոսի 28-ին Pentatonix-ը հայտատարում է նոր «երրորդ ամբողջական և առաջին օրիգինալ» ալբոմի թողարկման մասին, որը ուներ Pentatonix անվանումը։ Այն ծրագրվում էր թողարկել հոկտեմբերի 16-ին[69]։ Ալբոմը պիտի ունենար Deluxe-տարբերակ, նաև հատուկ տարբերակ Target ցանցի համար։

Սեպտեմբերի սկզբին խումբը գովազդում է ապագա ալբոմից «Can’t Sleep Love» լիդ-սինգլը և նրա երաժշտական հոլովակը։ Մեկ շաբաթ անց iTunes-ում հայնտվում է «Can’t Sleep Love»-ի հավելյալ տարբերակը, որը հասանելի էր միայն Deluxe-ալբոմում, իսկ YouTube-ում` համապատասխան երաժշտական հոլովակը։

Սեպտեմբերի 25-ին թողարկվում է "Where Are Ü" կոմպոզիցիայի քավր-տարբերակը և երաժշտական հոլովակը։ Այն նույնպես համարվում է միայն Deluxe-տարբերակինը։

2015 թվականի հոկտեմբերի 16-ին թողարկվում է Pentatonix ալբոմը, որ iTunes-ում միանգամից զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը, իսկ այնուհետև Billboard 200-ում՝ առաջինը[70]։ Ռուսական iTunes-ի ալբոմային չարթում այն հայտնվում է թոփ-50-ում[71]։ 2016 թվականի փետրվարին ալբոմը ստանում է Ոսկե հավաստագիր ԱՄՆ-ում։

2016 թվականի գարնանը խումբը նոր սինգլ „If I Ever Fall In Love“-ն է գովազդում „PENTATONIX“-ից, որը կատարում էին Ջեյսոն Դուրելոյի հետ։ Ավելի ուշ թողարկվում է երաժշտական հոլովակ, որի նկարահանման աշխատանքներին մասնակցել է նաև Ջեյսոն Դուրելոն։

Pentatonix-ը նաև հայտատարում է «PENTATONIX WORLD TOUR» շրջագայության մեկնարկի ամսաթիվը. առաջին համերգը տեղ ունեցավ Տիբեում (Ճապոնիա) ապրիլի 2-ին։ Շրջագայության այս հատվածի վերջին համերգը տեղ է ունենում հունիսի 26-ին Պորտուում։ 2016 թվականի հունիսին խումբը հայտատարել է, որ առաջիկայում հանդես կգան Ավստրալիայում, Նոր Զելանդիայում և Հարավային Ասիայում։ Շրջագայության համերգները բացվում են Us The Duo դուետով։

Կազմ խմբագրել

Ավրիել Բենջամին Կապլան խմբագրել
  1. Ծնվել է 1989 թվականի ապրիլի 17։
  2. Կիսով չափ հրեա է, կիսով չափ ռուս։
  3. Ծնվել և մեծացել է Վիզալիայում։
  4. 2011 թվականին Սքոթ Հոուինգը էլեկտրոնային նամակ է ուղարկում Ավիին՝ առաջարկելով դառնալ խմբի անդամ։
  5. Էսթերը՝ Ավիի մեծ քույրը, համարվում է Pentatonix-ի տուր-մենեջերը։
  6. Ավին բաս է։
  7. Քևինի հետ հեղինակել է «Show You How To Love» և «Standing By» երգերը։
  8. Ավիի հասակը 1, 80 մետր է։
Քիրստին Թեյլոր Մալդոնադո խմբագրել
  1. Ծնվել է 1992 թվականի մայիսի 16-ին։
  2. Ոչ իդեալական տեսողության պատճառով ստիպված է կրել կոնտակտային լինզաներ։
  3. 8 տարեկանից շփվում է ամերիկացի դերասանուհի Ջեննիֆեր Սթոունի հետ, քանի որ միասին խաղացել էին երաժշտական թատրոնում։
  4. Քիրստին մեցցո-սոպրանո է։
  5. Սիրելի երգն է «Love Lock Down»-ը։
  6. Նրա մարմնին կա 5 դաջվածք՝ տեքստ Աստվածաշնչից աջ ձեռքի դաստակին, նոտաներ ականջի հետևում, փոքրիկ բանալի ձախ ոտքին, գրություն KTM ձեռքի մատների միջև և հասկիի մռութ ձեռքին։ Նա նաև ունի փիրսինգ քթին և ունքին։
  7. Քիրստինի հասակը 1, 62 մետր է։
  8. Նշանված է Ջերեմի Մայքլ Լյուիսի հետ։
  9. Ունի հասկի ցեղատեսակի երկու շուն՝ Օլաֆ և Պասկալ անուններով։
  10. «Ոսկորներ» սերիալի 11-րդ եթերաշրջանի 16-րդ էպիզոդում մարմանավորել է Լիզ Դիրվանին։
Միտչել Կոբի Գրասսի խմբագրել
  1. Ծնվել է 1992 թվականի հուլիսի 24-ին։
  2. Խմբի մնացած անդամների հավաստիացմամբ՝ հրաշալի տիրապետում է խոհարարությանը և պատրաստում է աշխարհի ամենահամեղ կեքսերը։
  3. Ձայնը տենոր է։
  4. Միտչը ձախլիկ է և ունի իտալական արմատներ։
  5. Շատ է սիրում Վելշ-Կորգի ցեղատեսակի շներ, նաև Սֆինքս ցեղատեսակի կատուներ։
  6. Սիրում է էլեկտրոնային երաժշտություն, երբեմն դեմ չէ կատարել DJ-ի աշխատանք։
  7. Նա ունի Սֆինքս ցեղատեսակի կատու Ուայթ Բլյու Գրասսա-Հոինգ անունով (Wyatt Blue Grassi-Hoying):
  8. Սիրելի մուլտֆիլմը՝ Սպունգ Բոբ Քառակուսի Տաբատ։
  9. Ներկայումս նա ունի 17 դաջվածք։
  10. Նա մեծացել է Սքոթի հետ։ Նրանք իրենց մջամատերին ունեն զույգ դաջվածքներ գանգի տեսքով։
  11. Միտչելի հասակը գրեթե 1, 77 մ է։
  12. Բնակվում է Լոս Անջելեսում։
  13. «Ոսկորներ» սերիալի 11-րդ եթերաշրջանի 16-րդ էպիզոդում մարմանավորել է Ջուլիան Քլեյնին։
Քևին «Ք.Օ.» Օլուշոլա խմբագրել
  1. Ծնվել է 1988 թվականի հոկտեմբերի 5-ին։
  2. Վաղ տարիքում ընտանիքի հետ տեղափոխվել է Կալիֆորնիա։
  3. Քևինի ծնողները բժշկական կրթություն ունեին և ցանկանում էին, որ նա նույնպես այդ ճանապարհով գնա, սակայն վերջինս 6 տարեկանում սկսում է զբաղվել երաժշտությամբ, որը վերաճում է մասնագիտության։
  4. Քևինը ունի մեկ եղբայր և չորս քույր։
  5. Բացի մայրենի անգլերենից, Քևինը լիարժեք տիրապետում է չինարենին, կարդում է իսպաներեն, սովորում ֆրանսերեն և աֆրիկյան Յորուբա ցեղի լեզուն։
  6. Իր հարցազրույցներից մեկում Քևինը խոստովանել է, որ նրան շատ է դուր գալիս Քայնե Ուեսթի արվեստը։
Սքոթ Ռիչարդ Հոուինգ խմբագրել
  1. Ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 17-ին, Արլինգտոն (Տեխաս)։
  2. 2010 թվականին ավարտել է Արիզոնայի Martin High School-ը։
  3. Ելույթներն սկսել է 8 տարեկանից, հաղթել է «Martin Idol» դպրոցական տաղանդների մրցույթում 2007 թվականին, նաև Star Search CBC-ը մրցանակակիր է։
  4. Համալսարանում Սքոթը երգում էր «SoCaL VoCaLs» ակապելլա երգչախմբում
  5. Խմբի անվանման մտահղացումը Սքոթինն է։
  6. PTX-ի առաջին օրիգինալ երգը՝ «The Baddest Girl»-ը, հեղինակել է Սքոթը։
  7. Բեյոնսեի մոլի երկրպագուներից է, երազում է նրա հետ դուետով հանդես գալ
  8. Նա խմբի ամենաբարձրահասակ անդամն է (~ 1, 90 մետր)։
  9. Կարողանում է երգել բասային պարտիաներ և բիթբոքս։
  10. «Ոսկորներ» սերիալի 11-րդ եթերաշրջանի 16-րդ էպիզոդում մարմանավորել է Թեդ Գիբսին։
  11. Սքոթը բարիտոն է։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Hyman, Vicki (2011 թ․ նոյեմբերի 29). «Pentatonix scores 'The Sing-Off' title». NJ.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  2. Nededog, Jethro (2011 թ․ նոյեմբերի 29). «'The Sing-Off's' Pentatonix on Going From Newly Formed Group to the Show's Winners». The Hollywood Reporter. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  3. «A Tiny Label Is Behind an a Cappella Group's Success». NewYorkTimes. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 17-ին.
  4. «Interview: Entertainment.ie speaks to US a cappella group Pentatonix». Entertainment.ie. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  5. «Pentatonix Tears Up the Charts». Wallstreet Journal. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
  6. «Top 100 Youtubers Filtered by Subscribers». Social Blade. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 26-ին.
  7. 7,0 7,1 «Wednesday Video Spotlight: Pentatonix has a hit with holiday album "That's Christmas To Me, " performing during Macy's Thanksgiving Day Parade». NewsOK.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  8. «Interview: Entertainment.ie speaks to US a cappella group Pentatonix». Entertainment.ie. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  9. Scarpa, Gina (2013 թ․ հոկտեմբերի 16). «EXCLUSIVE: Pentatonix announces release date for PTX Vol. 2 [VIDEO]». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.
  10. «American album certifications – Pentatonix – That's Christmas to Me». Recording Industry Association of America. Վերցված է December 10, 2014-ին.
  11. Caulfield, Keith (2014 թ․ դեկտեմբերի 24). «Pentatonix's 'That's Christmas To Me' Surpasses 1 Million in Sales». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
  12. 57-я церемония «Грэмми».
  13. 13,0 13,1 «Biography of Pentatonix». nbc.com. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
  14. Malkoff, Amy (2011 թ․ նոյեմբերի 27). «An Exclusive Interview With Pentatonix's Scott Hoying». casa.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  15. 15,0 15,1 Walker, Patrick M. (2011 թ․ նոյեմբերի 8). «As part of Pentatonix, Arlington trio shines on NBC's 'The Sing-Off'». dfw.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  16. Hodges, John (2011 թ․ սեպտեմբերի 25). «A Brief Interview with Scott Hoying of Pentatonix». casa.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  17. «The Sing-Off Season 3 - Official Casting Site». 2011 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  18. «Kevin Olusola: Cello and Beatboxing». YouTube. 2009 թ․ հունվարի 15. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  19. Russ, Stephen. «Faith, Innovation, and Cello Beat Boxing – An Interview with Kevin Olusola of Pentatonix». Beliefnet.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  20. Bentley, Jean (2011 թ․ նոյեմբերի 29). «'The Sing Off' winners Pentatonix on YouTube, Nick Lachey and recording an album». zap2it.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  21. Gallo, Phil (2011 թ․ նոյեմբերի 29). «'The Sing-Off' Finale: Pentatonix Takes The Trophy». Billboard.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  22. O'Neal, Cathy (2011 թ․ հոկտեմբերի 11). «Pentatonix on The Sing-Off». TheaterJones.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  23. 23,0 23,1 Trust, Gary (2012 թ․ հուլիսի 6). «Weekly Chart Notes: Whitney Houston, Pentatonix, Andy Griffith». Billboard.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  24. MacKenzie, Carina Adly (2011 թ․ նոյեմբերի 28). «'The Sing-Off' winner: Pentatonix tunes out Dartmouth Aires and Urban Method». zap2it.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  25. Smith, Grady (2011 թ․ դեկտեմբերի 2). «'Sing-Off' champs Pentatonix talk competition, their future album, and (of course) Nick Lachey's puns». Inside TV. Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  26. Still, Jennifer (2011 թ․ նոյեմբերի 30). «'The Sing-Off' Pentatonix interview: 'We want mainstream success'». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  27. «The Sing Off Season 3: Conference Call With Pentatonix». Reality Wanted. 2011 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  28. «THE SING-OFF Season 3 Winners Pentatonix Release Debut EP "PTX VOLUME 1" Tuesday, June 26th». PRNewswire. Վերցված է 2012 թ․ հունիսի 29-ին.
  29. «Pentatonix Perform At The Recording Academy». Grammy.com. 2012 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.
  30. «Pentatonix 'We Are Young' A Capella Cover Goes Viral». Huffington Post. 2012 թ․ մայիսի 9. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  31. Wakim, Marielle (2012 թ․ հուլիսի 16). «Pentatonix Are Making a Cappella Cool Again (or Maybe for the First Time)». Huffington Post. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  32. Grein, Paul (2012 թ․ հուլիսի 4). «Week Ending July 1, 2012. Albums: Keeping Adam Humble». Yahoo! Music Chart Watch. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 24-ին.
  33. Smith, Grady (2012 թ․ հուլիսի 3). «Winners of 'The Sing-Off' outsell 'The Voice' winner Javier Colon». music-mix.ew.com. Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  34. «Linkin Parks One, Maroon's Next». Hits Daily Double. 2012 թ․ հունիսի 27. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.(չաշխատող հղում)
  35. Gallo, Phill (2012 թ․ սեպտեմբերի 26). «Pentatonix Working On Christmas EP, Four-Month Tour In 2013». billboard.biz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 7-ին.
  36. «PTXMAS DELUXE (WITH 2 NEW TRACKS) - AVAILABLE NOW!». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
  37. «Billboard: Pentatonix Chart History». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  38. «Wednesday Video Spotlight: Pentatonix has a hit with holiday album "That's Christmas To Me, " performing during Macy's Thanksgiving Day Parade». NewsOK.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  39. «Billboard 200». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  40. «Billboard Holiday Albums». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  41. «Billboard Catalogue Albums Year-End 2014». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  42. «Top Billboard 200 Artists Year-End 2014». Billboard. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  43. Moraski, Lauren (2012 թ․ հուլիսի 6). «Pentatonix: Keeping the a cappella spark bright after 'The Sing-Off'». CBS News. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  44. Lawton, Adam (2012 թ․ հուլիսի 29). «Pentatonix's Avi Kaplan & Scott Hoying talk about NBC's 'The Sing Off'». mediamikes.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  45. «Pentatonix (Interview)». dfwlive.org. 2012 թ․ օգոստոսի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 25-ին.
  46. Malachi (2013 թ․ նոյեմբերի 4). «Pentatonix Performs 'Evolution of Beyoncé' on 'Ellen'». The Honesty Hour. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  47. Lee, Ashley (2013 թ․ հոկտեմբերի 30). «A Cappella 'Evolution of Beyonce' Video Goes Viral: Pentatonix on How the Hit Came to Be». Hollywood Reporter. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 7-ին.
  48. 57th Annual GRAMMY Awards Nominees. grammy.com/ Retrieved on December 6, 2014.
  49. «PTXMAS DELUXE (WITH 2 NEW TRACKS) - AVAILABLE NOW!». Pentatonix. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 12-ին.
  50. «Billboard».
  51. 51,0 51,1 Ashley Lee (2014 թ․ օգոստոսի 7). «Pentatonix Sets 'Vol. 3' Release Date, Second Holiday Album». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 11-ին.
  52. Tony Bennett & Lady Gaga’s 'Cheek To Cheek' Debuts at No. 1 | Billboard
  53. «Pentatonix - Problem (послушать музыку, посмотреть видео клип)». www.tophit.ru. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  54. «Wall». vk.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  55. «AoneHipHop.ru: Pentatonix». A-ONE HIPHOP CHANNEL. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  56. http://itunes.apple.comus/album/thats-christmas-to-me/id918377263
  57. «Pentatonix Hits Top Three on Billboard 200, Nickelback Debuts in Top 10». Billboard. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  58. «Billboard Canadian Albums Chart». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 12-ին.
  59. «Hot 100: Pentatonix Scores Second Top 30 Hit with "Mary, Did You Know?"». HeadlinePlanet. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  60. «Pentatonix - Chart history - Billboard Canadian Hot 100». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 27-ին.
  61. «Billboard Adult Contemporary Chart». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
  62. «Billboard Holiday Digital Songs Chart». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 15-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 19-ին.
  63. https://www.facebook.com/Pentatonix/photos/a.174988069245538.42930.153739784703700/777626248981714/?type=1&permPage=1
  64. Taylor Swift’s '1989' Beats 'Frozen' As Top Selling Album of 2014 | Billboard
  65. «World's most popular a cappella group, Pentatonix, ends new tour at home in D-FW | | Dallas Morning News». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 8-ին.
  66. «Pentatonix joins 'Pitch Perfect 2': Get details on who they're playing | EW.com». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  67. «Kelly Clarkson». Kelly Clarkson. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  68. «Superfruit Live Stream: Celebrating ONE MILLION Subscribers». 2014 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  69. «Pentatonix on Twitter». Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
  70. «Pentatonix Scores First No. 1 Album on Billboard 200 Chart | Billboard». Billboard. Վերցված է 2016 թ․ փետրվարի 28-ին.
  71. «Wall». vk.com. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Pentatonix» հոդվածին։