Ռուբեն Մուրադյան (բալետի արտիստ)

Վիքիպեդիայում կան հոդվածներ Մուրադյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռուբեն Մուրադյան (այլ կիրառումներ)

Ռուբեն Արտավազդի Մուրադյան (ապրիլի 14, 1989(1989-04-14), Ապագա, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), բալետի արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ ՀՀ վաստակավոր արտիստ (2016)[3]։ Հանդես է գալիս նաև որպես բալետային թատերախմբ ղեկավար[4], հաղորդավար («Առավոտ լուսո», Հ1) և դերասան[5][6]։

Ռուբեն Մուրադյան
Դիմանկար
Մուրադյանը 2015 թվականին
Ծնվել էապրիլի 14, 1989(1989-04-14) (35 տարեկան)
ԾննդավայրԱպագա, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ
Մասնագիտությունբալետի պարող
Պարգևներ և
մրցանակներ
Մովսես Խորենացու մեդալ
և Հայաստանի վաստակավոր արտիստ[2]

Աշխարհի լավագույն բեմերում ներկայացնում է Արամ Խաչատրյանի, Վիլեն Գալստյանի ստեղծած ազգային բալետը, Մինաս Ավետիսյանի թատերական ազգային արվեստը[7]։

Կենսագրություն խմբագրել

Ռուբեն Մուրադյանը ծնվել է 1989 թվականի ապրիլի 14-ին Արմավիրի մարզի Ապագա գյուղում[8]։ 1995-1999 թվականներին սովորել է Երևանի թիվ 79 դպրոցում, 1999–2007 թվականներին՝ Երևանի պարարվեստի պետական քոլեջում, 2006-2011 թվականներին՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրա բաժնում։ 2004 թվականից աշխատում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում։ 2004 թվականից Ռուբենն առաջատար մենակատար է[4]։ Նրան անվանում են հայկական բալետի Սպարտակ։

Առաջին գլխավոր դերը եղել է Կոմս Ալբերտը «Ժիզել»-ում, երբ 16 տարեկան էր։ Երբեք չի երազել բալետային պարող դառնալու մասին ու արվեստագետների ընտանիքում չի մեծացել։ Ծնվել է աշխատավորների ընտանիքում և չորս եղբայրներից ամենափոքրն է։ Մայրական կողմը մշեցի է, հայրական կողմը՝ սասունցի[9]։

Հյուրախաղեր խմբագրել

Ռուբեն Մուրադյանը հյուրախաղերի է մեկնել Մոսկվայի «Մեծ թատրոնի» հետ ԱՄՆ և հանդես եկել «Սպարտակ» ներկայացման մեջ՝ Սպարտակի դերապարով։ Հյուրախաղերով հանդես է եկել Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Մոսկվայում, Կատարում։ Համագործակցել է Թբիլիսիի Զ. Պավլիաշվիլու անվան պետական ակադեմիական թատրոնի հետ 6-ամսյա պայմանագրով 2013 թվականին[10]։

2023 թվականինհուլիսի 18-ին Սանկտ Պետերբուրգի Միխայիլովյան թատրոնում տեղի ունեցած Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում ներկայացրել է հատվածներ «Գայանե» բալետից»։

Խաղացանկ խմբագրել

Սպարտակ «Սպարտակ»
Արմեն «Գայանե»
Կոմս Ալբերտ «Ժիզել»
Վարդան «Վարդանանք»
Խոսե, Տորեադոր «Կարմեն»
Բազիլ «Դոն Կիխոտ»
Շոպեն «Շոպենիանա»
Ժան դե Բրիեն «Ռայմոնդա»
Կոլեն «Լա ֆիլե մալ դարդեի»
Պրինց «Մարդուկ-Ջարդուկը»
«Կարապի լիճ» ~
Ռոմեո «Ռոմեո և Ջուլիետ»[4]
Արբենին Դիմակահանդես[11]

Մրցանակներ խմբագրել

2007 թ. Բրազիլիայի Ջոինվիլի քաղաքի մրցույթ 3-րդ տեղ, բրոնզե մեդալ
2008 թ. Յուրի Գրիգորովիչի անվան 2-րդ միջազգային մրցույթ 1-ին տեղ, ոսկե մեդալ
2010 թ. ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալ
2016 թ. ՀՀ վաստակավոր արտիստ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.irtek.am/views/act.aspx?aid=82873&m=%27%27&sc=%20
  2. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ռ. Ա. ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ԱՐՏԻՍՏԻ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 Baghdasaryan, Aram. «AV Production - Ռուբեն Մուրադյան». avproduction.am. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. «Առավոտ լուսո». Հայաստանի հանրային հեռուստաընկերություն.
  6. ««Սա ընդամենը դրվագ է նոր ֆիլմից:)». Նազենի Հովհաննիսյանը պարզաբանում է». Bravo.am.
  7. Minas Avetisyan Gayane Ballet ,Մինաս Ավետիսյանի և Ա. Խաչատրյանի «Գայանե» բալետը։, Վերցված է 2024 թ․ մայիսի 5-ին
  8. «Ռուբեն Մուրադյանին պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին». irtek.am.
  9. Mediamax. ««Ես ու կինս ամենամտերիմ ու ֆանտաստիկ ընկերներ ենք դարձել». Ռուբեն Մուրադյան». Bravo.am (ամհարերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 5-ին.
  10. «Ռուբեն Մուրադյան․ Իմ թիկունքում էլ կա իմ «Ֆրիգիան»». VNews. Վերցված է 2024 թ․ մայիսի 5-ին.
  11. ««Դիմակահանդեսի» ծնունդն ու նոր կյանքը». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 5-ին.

Աղբյուրներ խմբագրել

http://www.mariinsky.ru/company/guest_ballet/muradyan/