Ռոբինզոնադա, արկածային գրականության և կինոյի ենթաժանր, որը Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» (1719) վեպի օրինակով ներկայացնում է մեկ կամ մի քանի մարդու կյանքն անմարդաբնակ կղզում։

Հովարդ Պայլ, «Անմարդաբնակ կղզում ափ իջեցված ծովահենը»

Գրականություն խմբագրել

Պատմություն խմբագրել

 
Ամենահայտնի ռոբինզոնադաներից մեկը պաստոր Յոհան Դավիդ Վիսի կողմից երեխաների համար գրված «Շվեյցարացի Ռոբինզոնը» (1812) վեպն է

Լուսավորության դարաշրջանում Դանիել Դեֆոյի վեպի վայելած ժողովրդականության մասին է վկայում այն հանգամանքը, որ միայն գերմաներենով 1760 թվականի դրությամբ մատենագիր Կոխը հաշվել է առնվազն քառասուն ռոբինզոնադա[1]։ Տերմինն առաջին անգամ օգտագործել է Յոհան Գոթֆրիդ Շնաբելը «Ֆելզենբուրգ կղզին» (1731) փիլիսոփայական ուտոպիայի նախաբանում։

Անմարդաբնակ կղզում մարդու ապրելու թեման համաշխարհային գրականության մեջ արծարծվել է Դանիել Դեֆոյի վեպի հրատարակումից առաջ։ Հին եգիպտական «Հեքիաթ նավաբեկության ենթարկվածի մասին» երկում (շուրջ մ.թ.ա. 20-17-րդ դարեր) պատմվում է նավաբեկությունից հետո կղզի ընկած հերոսի արկածների մասին։ Այդ ստեղծագործությունն ընկած է համաշխարհային գրականության բախտախնդրական, արկածային ժանրի հիմքում[2]։ Արաբ հեղինակ Իբն Տուֆեյլը 12-րդ դարում նկարագրել է ծննդից ի վեր վայրի կղզում ապրած մարդու կյանքը։ Նմանատիպ դեպքեր են ներկայացված Լուկիանոսի «Ճշմարիտ պատմություն» և Վիլյամ Շեքսպիրի «Փոթորիկ» ստեղծագործություններում[1]։

Օրինակներ խմբագրել

Ավելի լայն իմաստով՝ ռոբինզանադա են այն բոոր ստեղծագործությունները, որոնցում պատկերված է «հասարակությունից դուրս առանձին մարդու» կյանքն ու արկածները[1]։ Այդպիսի մոտեցման դեպքում ռոբինզանադա են նաև «ջունգլիների երեխաների»՝ Մաուգլիի ու Տարզանի մասին պատմությունները[1], ինչպես նաև, օրինակ, Ալեքսիս Կիվիի «Յոթ եղբայրները» և Կնուտ Համսունի «Պանը»։

Ստեղծագործությունների օրինակներ.

Գիտաֆանտաստիկական ստեղծագործությունների շարքում գոյություն ունի «տիեզերական ռոբինզոնադա» ենթաժանրը.

Կինեմատոգրաֆիա խմբագրել

Կինոմատոգրաֆիստներն ակտիվորեն օգտագործում են ռոբինզանադայի թեման՝ էկրանավորելով գրական ստեղծագործությունները կամ ստեղծեով նոր սցենարներ։ Նոր ժամանակներում ռոբինզոնադայի թեմայի նկատմամբ հետաքրքրության վկայությունն է «Կորուսյալները» սերիալը։

Իրական ռոբինզոնադաներ խմբագրել

Ռոբինզոն Կրուզոն ունեցել է իրական նախատիպ՝ Ալեքսանդր Սելկիրկը, որն ստիպված է եղել ապրել անմարդաբնակ կղզում։

Ճապոնացի կապրալ Սյուիտի Յոկոին, որ չի ճանաչել Ճապոնիայի կապիտուլյացիան, ութ տարի միայնակ ապրել է Գուամ կղզում։

1772 թվականին Պետերբուրգում գերմաներենից ռուսերեն թարգմանությամբ հրատարակվել է Պիեռ Լուի Լերուայի գիրքը՝ հիմնված 1743-1749 թվականներին Գրումանտ կղզում ապրած պոմորների ռոբինզոնադայի վրա, որը կոչվել է «Փոթորկի կողմից դեպի Օստ Շպիցբերգենի կղզի քշված չորս ռուս նավաստիների արկածները, որտեղ նրանք ապրել են վեց տարի և երեք ամիս» (ռուս.՝ «Приключения четырёх российских матрозов к острову Ост-Шпицбергену бурею принесённых, где они шесть лет и три месяца прожили»)։ Գիրքը վայելել է մեծ ժողովրդականություն Եվրոպայում և հրատարակվել նաև ֆրանսերեն, հոլանդերեն, իտալերեն և անգլերեն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Аникст А. Робинзонада. — Литературная энциклопедия: В 11 т. 1929—1939. — М.: ОГИЗ РСФСР, Гос. ин-т. «Советская Энциклопедия», 1935. — Т. 9.
  2. Синило Галина История мировой литературы. Древний Ближний Восток. — Минск: Вышэйшая школа, 2014. — 456 с. — ISBN 9789850624123
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբինզոնադա» հոդվածին։