Լուկիանոս (հին հունարեն՝ Λουκιανὸς Σαμοσατεύς, լատիներեն՝ Lucian, մոտ 120[1][2], Արշամաշատ, Սիրիա, Հին Հռոմ[1][3] - մոտ 180[4][5], Աթենք, Achaea, Հին Հռոմ[6]), նշանավոր հին հույն գրող-երգիծաբան։ Իր ստեղծագործություններում ներկայացնում և երգիծական սուր քննադատության է ենթարկում իր ապրած ժամանակաշրջանում ի հայտ եկած գաղափարական անկման բոլոր հատկանիշները՝ փիլիսոփայական մտքի մանրացումը, սնահավատությունների աճը, գրականության անբովանդակությունը և այլն։

Լուկիանոս
հին հունարեն՝ Λουκιανὸς ὁ Σαμοσατεύς
Ծնվել էմոտ 120[1][2]
ԾննդավայրԱրշամաշատ, Սիրիա, Հին Հռոմ[1][3]
Վախճանվել էմոտ 180[4][5]
Վախճանի վայրԱթենք, Achaea, Հին Հռոմ[6]
Մասնագիտությունգրող, երգիծաբան, փիլիսոփա, կենսագիր և բանաստեղծ
Լեզուհին հունարեն
Ուշագրավ աշխատանքներA True Story?, Dialogues of the Gods?, Dialogues of the Dead?, Dialogues of the Sea-Gods? և The Mistaken Critic?
 Lucian of Samosata Վիքիպահեստում

Ծնվել է Ասորիքի Շամշատ (Սամոսատ) քաղաքում, աղքատ արհեստավորի ընտանիքում, քանդակագործություն է սովորել հորեղբոր մոտ, բայց մարմարյա սալաքար կոտրելուց հետո դաժան ծեծի է ենթարկվել և դիմել փախուստի։ Հունաստանում, համառ աշխատանքի շնորհիվ, դառնում է հայտնի փաստաբան, «ճարտասանության Պրոմեթևս» և վերադառնում Արևելք։ Կյանքի վերջին տարիները Լուկիանոսը անցկացրել է Եգիպտոսում՝ ծառայելով երկրի կուսակալի գրասենյակում։

Գրել է փիլիսոփայական երկխոսության, սատիրայի, կենսագրության, արկածային վիպակի, ճառի ժանրերում։ Հատկապես հայտնի են Լուկիանոսի հակակրոնական և հակափիլիսոփայական սատիրաները /«Կյանքերի վաճառք», «Ձկնորսը», «Խնջույք», «Աշխատավարձով ապրողների մասին»/։ Լուկիանոսի երգիծանքը սրամիտ է, նրբագեղ և բազմազան։ Լուկիանոսի կերպարները, սյուժեները, ոճը, մեծ ազդեցություն են գործել Ռաբլեի, Սվիֆթի, Գյոթեի և այլ եվրոպական հեղինակների վրա, Սերվանտեսն իրեն համարել է Լուկիանոսի աշակերտը։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկիանոս» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 680