Վիլյամ Ջերալդ Գոլդինգ (անգլ.՝ William Gerald Golding, սեպտեմբերի 19, 1911(1911-09-19)[1][2][3][…], Newquay, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունիսի 19, 1993(1993-06-19)[1][2][3][…], Պերանարվորթալ, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի գրող, անգլիացի արդի խոշորագույն արձակագիրներից մեկը, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (1983 թ.), «Ճանճերի տերը» (անգլ.՝ Lord of the Flies, 1954)[10], «Քրիսթըֆըր Մարտինի երկու մահը» վիպակների[10], «Սրաձողը» (անգլ.՝ The Spire‎, 1964) վեպի և այլ ստեղծագործությունների հեղինակ։ Գրեթե քառասունամյա գրական գործունեության արդյունքում Գոլդինգը ստեղծել է 12 վեպ, որոնցից առաջինը՝ «Ճանճերի տերը», 20-րդ դարի հեղինակավոր ստեղծագործություններից մեկն է և համաշխարհային ճանաչում է բերել, էկրանացվել է 1963 թ. ռեժիսոր Փիթեր Բրուկի կողմից։

Վիլյամ Գոլդինգ
անգլ.՝ William Gerald Golding
Ծնվել էսեպտեմբերի 19, 1911(1911-09-19)[1][2][3][…]
ԾննդավայրNewquay, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]
Վախճանվել էհունիսի 19, 1993(1993-06-19)[1][2][3][…] (81 տարեկան)
Վախճանի վայրՊերանարվորթալ, Քորնուոլ, Կոռնուոլ, Անգլիա, Միացյալ Թագավորություն
ԳերեզմանChurch of Holy Trinity, Bowerchalke
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, վիպասան, սցենարիստ և գիտաֆանտաստիկ գրող
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[5]
ԿրթությունԲրեյսնոուզ քոլեջ, Օքսֆորդի համալսարան և Marlborough Royal Free Grammar School?
Ուշագրավ աշխատանքներՃանճերի տերը և To the Ends of the Earth?
Պարգևներ
ԱմուսինAnn Brookfield?
Կայքwilliam-golding.co.uk
 William Golding Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վիլյամ Ջերալդ Գոլդինգը ծնվել է 1911 թվականի սեպտեմբերի 19-ին Սենտ-Կոլամբ Մայնոր գյուղում (Կոռնուոլ կոմսություն) Ալեք Գոլդինգի ընտանիքում, ով դպրոցի ուսուցիչ էր և մի քանի դասագրքերի հեղինակ։ Իր նախադպրոցական մանկության մասին Վիլյամը պահպանել է քիչ հիշողություններ, ծանոթներ և ընկերներ նա չուներ և շփման շրջանը սահմանափակվում էր ընտանիքի անդամներով և Լիլի դայակով։ Հիշողության մեջ էին մնացել միայն զբոսանքները գյուղի տարածքում, շարունակական ուղևորումները դեպի Կոռնուոլների ծովափ, ինչպես նաև Մալբորոյում «սարսափներով և մթությամբ, կախարդված ընտանեկան առանձնատունը և մերձակա գերեզմաններ»։ Այդ վաղ տարիներին Գոլդինգի մոտ առաջել է բուռն հակում դեպի ընթերցանությունը և մաթեմատիկան։ Տղան սկսել է ինքնաուսուցումը դասականից («Ոդիսևս», Հոմերոս), կարդացել է Ջոնաթան Սվիֆթի, Էդգար Ռայս Բերոուզի, Ժյուլ Վեռնի, Էդգար Ալլան Պոյի վեպերը։ 1921 թվականին Վիլյամը ընդունվում է Մալբորոյի միջնակարգ դպրոց (Marlborough Grammar School), որտեղ իր հայրը՝ Ալեքը, դասավանդում էր բնական գիտություններ[11]։ Այստեղ պատանու մոտ առաջին անգամ գաղափար է ծագում զբաղվել գրական աշխատանքով։ Տասներկու տարեկանում նա հորինում է առաջին գեղարվեստական ստեղծագործությունը, նվիրված արհմիութենական շարժման սկզբնավորման թեմային։ Ծրագրավորված 12 տոմանոց դյուցազներգությունից պահպանվել է միայն առաջին նախադասությունը. «Ես ծնվել եմ Կոռնեուլների դքսությունում 1792 թվականի հոկտեմբերի 11-ին, իմ ծնողները եղել են հարուստ, բայց ազնիվ մարդիկ»։ Ինչպես նշվեց հետո, «բայցի» կիրառումը արդեն շատ բան էր ասում[12]։

1930 թվականին, մեծ ուշադրություն հատկացնելով լատիներենին, Վիլյամ Գոլդինգը ընդունվեց Օքսֆորդի համալսարանի Բռեյզնոուզ քոլեջ (անգլ.՝ Brasenose College), որտեղ հետևելով ծնողների կամքին, որոշեց զբաղվել բնական գիտություններով։ Նրան պահանջվեց 2 տարի, որպեսզի հասկանա ընտրության սխալ լինելը և 1932 թվականին, փոխելով ուսուցման ծրագիրը, կենտրոնացավ անգլերեն լեզվի և գրականության ուսումնասիրման վրա[12]։ Դրա հետ մեկտեղ Գոլդինգը ոչ միայն պահպանեց, այլև զարգացրեց իր մեջ հնության նկատմամբ հետաքրքրություն, հիմնականում նախնադարյան հասարակության պատմության նկատմամբ։ Հենց այդ հետաքրքրությունը (քննադատ Բերնարդ Ս. Օլդսի կարծիքով) իր առաջին լուրջ ստեղծագործությունների գաղափարական հիմքի նախապայման է հանդիսացել։ 1934 թվականին նա երկրորդ աստիճանի դիպլոմով ավարտել է քոլեջը[11]։

Գրական առաջնելույթ խմբագրել

Գոլդինգը բանաստեղծություններ սկսեց գրել այն ժամանակ, երբ ուսանում էր Օքսֆորդում. սկզբում այդ հրապուրանքը ծառայում էր որպես ճշգրիտ գիտություններում խորանալու անհրաժեշտության յուրօրինակ հակակշիռ։ Ինչպես գրել է Բերնարդ Ֆ. Դիկը, սկսնակ գրականագետը պարզապես սկսեց «գրառել իր դիտարկումները բնության, անպատասխան սիրո, ծովերի կանչի և ռացիոնալիզմի գայթակղությունների մասին»[12]։ Նրա ուսանող ընկերներից մեկը ինքնույույն հավաքագրեց այդ հատվածները մի ժողովածուի մեջ և ուղարկեց Macmillan հրատարակչություն, որը պատրաստվում էր թողարկել երիտասարդ հեղինակների պոեզիաների հատուկ շարք։ 1934 թվականի աշնան մի առավոտ Գոլդինգը անսպասելիորեն ստացավ հինգ ֆունտ ստերլինգի կտրոն՝ Poems by W. G. Golding ժողովածուի համար, ինչով և իրազեկվեց իր գրական կարիերայի սկզբի մասին[11][12]։

Հետագայում Գոլդինգը մեկ անգամ չէ, որ ափսոսանք է հայտնում այդ ժողովածուի լույս ընծայման հետ կապված, անգամ ձեռք է բերում դրա օգտագործված տարբերակներից մեկը՝ զուտ պատռելու և դեն նետելու համար (միայն ավելի ուշ իմանալով, որ ոչնչացրել է հավաքածուական հազվադեպ օրինակ)։ Սակայն հետագայում 23-ամյա պոետի բանաստեղծությունները քննադատների կողմից սկսեցին դիտարկվել որպես միանգամայն «հասուն և ինքնատիպ»[13], բացի այդ, նշվում էր, որ դրանք վառ կերպով արտահայտում են հեղինակի հետաքրքրությունների սպեկտորը, որոնցում կենտրոնական տեղ էր գրավում հասարակության տրոհվածութունն ու ռացիոնալիզմի քննադատությունը[14]։ Հետազոտողների ուշադրությանն արժանացած ստեղծագործություններից էին «Non-Philosopher’s Song» սոնետը, որը «խելքի և սրտի» կոնֆլիկտի մասին էր, ինչպես նաև հակառացիոնալիստական «Mr. Pope» գործը։ 1935 թվականին ժողովածուն վաճառվում էր մեկ շիլինգով, իսկ երբ հեղինակը դարձավ հանրաճանաչ, դրանց գինը հասնում էր մի քանի հազար դոլարի[12]։

1935 թվականին Գոլդինգը ստացավ արվեստների բակալավրի աստիճան և աշնանն անցավ ուսուցչական աշխատանքի՝ Լոնդոնի հարավում ընկած Սթրիթեմի Մայքլ Հոլ դպրոցում[11]։ Այդ տարիներին, լրացուցիչ աշխատելով հաշվարկային պալատում և սոցիալական ծառայություններում (մասնավորապես անտունների լոնդոնյան կացարանում), նա սկսեց գրել պիեսներ, որոնք ինքն էլ բեմադրում էր լոնդոնյան ոչ մեծ մի թատրոնում։ 1938 թվականի աշնանը Գոլդինգը վերադառնում է Օքսֆորդ՝ համալսարանի ավարտական դիպլոմը ստանալու համար, հաջորդ տարվա հունվարից սկսում է նախապատրաստական ուսուցչական պրակտիկան Ուորդսվորտ եպիսկոպոսի սոլբերյան դպրոցում[11], սկզբում՝ Մեյդսթունի միջնակարգ դպրոցում (անգլ.՝ Maidstone Grammar School), որտեղ և ծանոթանում է Էնն Բրուկֆիլդի՝ վերլուծական քիմիայի մասնագետի հետ։ 1939 թվականի սեպտեմբերին նրանք ամուսնացան և տեղափոխվեցին Սոլսբերի. այստեղ սկսնակ գրականագետը ձեռնամուխ եղավ անգլերեն լեզվի և փիլիսոփայության դասավանդմանը՝ արդեն իսկ Ուորդստվորյան դպրոցում[15]։ Նույն տարվա դեկտեմբերին, առաջնեկի ծնունդից հետո, Գոլդինգն անցավ ծառայության նավատորմում։

1941-1945 թվականներ․ պատերազմ խմբագրել

Գոլդինգի առաջին ռազմանավը եղել է HMS Galatea-ն, որը գործում էր Ատլանտյան օվկիանոսի հյուսիսում։ 1942 թվականի սկզբին Գոլդինգին տեղափոխում են Լիվերպուլ, որտեղ ծովային պարեկային ստորաբաժանման անձնակազմում նա կատարում է երկարատև հերթապահություններ Գլադստոնյան դոկում։ 1942 թվականի գարնանը նա ուղարկվում է MD1՝ ռազմական հետազոտական կենտրոն Բուկինգեմշիրում, իսկ 1943 թվականի սկզբին, համաձայն տրված ներման, նա վերադառնում է գործող նավատորմ։ Շուտով Գոլդինգը հայտնվում է Նյու Յորքում, որտեղ զբաղվում է ականակիրների տեղափոխման կազմակերպմամբ Նյու Ջերսիի դոկեր արտադրողից Մեծ Բրիտանիա։ Անցնելով հատուկ պատրաստում դեսանտ հրթիռային նավերի վրա, որպես այսպիսի նավերի հրամանատար նա մասնակցել է D Day-ի իրադարձություններին՝ Նորմանդիայի դաշնակիցների ափհանմանը և Վալկերեն կղզի ներխուժմանը[11]։

Զինվորական տարիների կյանքի փորձը, ինչպես գրողն ինքն է խոստովանել հետագայում, ազատել է նրան բոլոր տեսակի պատրանքներից մարդկային բնության հատկանիշների վերաբերյալ։ «Ես սկսել եմ հասկանալ, թե ինչի են ընդունակ մարդիկ։ Յուրաքանչյուրը, ով անցել է պատերազմի միջով և չի հասկացել, որ մարդիկ չարիք են գործում ճիշտ այնպես, ինչպես մեղուն է մեղր ստեղծում, կամ կույր է, կամ խելքը գլխին չէ»,― ասել է նա[15],: «Երիտասարդ ժամանակ՝ պատերազմից առաջ, ես ունեի պարզամիտ պատկերացումներ մարդու մասին։ Սակայն ես անցա պատերազմի միջով, և այն փոխեց ինձ[12]։ Պատերազմը սովորեցրեց ինձ նաև շատ այլ բաներ՝ լրիվ տարբեր», ― ասել է գրողը Դուգլասի Ա. Դևիսին տրված New Republic-ին տված հարցազրույցի ժամանակ։

Վաղ կյանք խմբագրել

Վիլյամը ծնվել է իր տատիկի տանը՝ Կորնվոլում[16]։ Նա մեծացել է Մալբորոյում։ 1930 թվականին Գոլդինգը գնում է Բրասենոս քոլեջ (Օքսֆորդ), որտեղ երկու տարի ուսումնասիրում է բնական գիտություններ, այնուհետև ուսումնասիրում է անգլիական գրականություն[17]։

Ամուսնություն և ընտանիք խմբագրել

Գոլդինգը ամուսնացել է Էնն Բրուքֆիլդի հետ (վերլուծաբան, քիմիկոս) 1939 թվականի սեպտեմբերի 30-ին։ Նրանք ունեցել են երկու երեխա[16][18]։

Մահ խմբագրել

1985 թվականին Գոլդինգը և կինը տեղափոխվում են Թուլիմարի տուն, որտեղ էլ Գոլդինգը մահանում է սրտի անբավարարությունից 1993 թվականի հունիսի 19-ին։ Նրա որդին՝ Դավիդը դեռ ապրում է հայրական տանը։

Կարիերա խմբագրել

1979 թվականին Գոլդինգը ստանում է "Ջեյմս Թեյթ Մեմորիալ" մրցանակը, իսկ 1980 թվականին՝ "Բուքըր" մրցանակը։ 1983 թվականին Գոլդինգը արժանանում է Նոբելյան մրցանակի գրականության ոլորտում։

Գրականություն խմբագրել

Գոլդինգը "Ճանճերի տերը" վեպում նկարագրում է մի խումբ տղաների, որոնք խրվել են արևադարձային կղզու ծանծաղուտի մեջ և փորձում են վերդառանալ վայրենի ժամանակներ։ 1956 թվականին լույս տեսած "Պինչեր Մարտին" վեպը պատմում է խեղդվող նավագնացի վերջին րոպեին ունեցած պատրանքների մասին։ "Ժառանգները" -ում(1955 թվական) նոր մարդիկ դաժանությամբ և խորամանկությամբ հաղթանակում են ազնվատոհմ ցեղին։ 1967 թվականին գրված "Բուրգ" նովելում գրողը իրար է կապում երեք տարբեր պատմություններ։ Ավելի ուշ գրված նովելներից են "Ակնհայտ խավար"-ը (1979), "Թղթե մարդը" (1984) և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. http://web.archive.org/web/20170324040659/http://jeugdliteratuur.org/auteurs/william-golding
  6. https://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1983/
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  8. https://thebookerprizes.com/fiction/backlist/1980
  9. 9,0 9,1 The London Gazette 51558 (բրիտ․ անգլ.) — Iss. 51558. — P. 13986.
  10. 10,0 10,1 թարգմանվել է հայերեն. Գոլդինգ Վ., Ճանճերի տերը; Քրիսթըֆըր Մարտինի երկու մահը։ Վիպակներ։ Երևան, 1990. 384 էջ։
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 «The Life of William Golding. Chronology» (PDF). www.william-golding.co.uk. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 «William Golding». www.edupaperback.org. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 13-ին.
  13. «William Golding. Poems». www.william-golding.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.
  14. Jacqueline Vigilanti. «The Sea is Roaring in My Blood: The Poetry of William Golding» (PDF). University of Exeter, Cornwall Campus. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 13-ին.
  15. 15,0 15,1 Голдинг (Golding), Уильям // Лауреаты Нобелевской премии: Энциклопедия = Nobel Prize Winners. — М․: Прогресс, 1992.
  16. 16,0 16,1 Kevin McCarron, ‘Golding, Sir William Gerald (1911–1993)’, Oxford Dictionary of National Biography, Oxford University Press, Sept 2004; online edn, May 2006 accessed 13 Nov 2007
  17. Carey, pp. 41, 49
  18. Harold Bloom (2008). William Golding's Lord of the Flies; Bloom's modern critical interpretations. Infobase Publishing. էջեր 161–165. ISBN 0-7910-9826-5.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամ Գոլդինգ» հոդվածին։