Պորտալ:Հայոց ցեղասպանություն

Վիքիպորտալներ

Արվեստ · Կենսագրություն · Գրականություն · Պատմություն · Դիզայն · Մշակույթ · Աշխարհագրություն · Գիտություն · Տեխնոլոգիա · Մաթեմատիկա

Պորտալ:Հայոց ցեղասպանություն/Աղյուսակ













Հայոց Ցեղասպանություն կամ Մեծ եղեռն (թուրքերեն՝ Ermeni Soykırımı, անգլ.՝ Armenian Genocide), Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։

Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկ զտումները, հայկական ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։

Հայերի ցեղասպանությունն իրականացվում էր մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տարհանում սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն շարունակել...

Խմբագրել

Ընտրված հոդված

1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներից ոմանք՝ առաջին շարք Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Արտաշես Հարությունյան, Սիամանթո երկրորդ շարք Ռուբեն Սևակ, Տիգրան Չոկուրջյան, Տիրան Քելեկյան, Թլկատինցի, Երուխան
1915 թվականի ապրիլի 24-ին ձերբակալված հայ մտավորականներից ոմանք՝ առաջին շարք Գրիգոր Զոհրապ, Դանիել Վարուժան, Ռուբեն Զարդարյան, Արտաշես Հարությունյան, Սիամանթո
երկրորդ շարք Ռուբեն Սևակ, Տիգրան Չոկուրջյան, Տիրան Քելեկյան, Թլկատինցի, Երուխան

Հայ մտավորականների տեղահանություն, երբեմն անվանում են Կարմիր կիրակի, Հայոց Ցեղասպանության ժամանակ կազմակերպված գործողություն, որի ընթացքում Օսմանյան կայսրության մայրաքաղաքի հայ համայնքի առաջնորդները, իսկ հետագայում նաև կայսրության այլ համայնքների հայտնի ներկայացուցիչները ձերբակալվեցին և տեղափոխվեցին երկու համակենտրոնացման վայրեր Անկարայի մոտ, ղեկավարվելով Ներքին գործերի մինիստր Թալեաթ փաշայի արձակած հրամանով 1915 թվականի ապրիլի 24-ին։

Այդ գիշերը հայ մտավորականների առաջին հոսքը, թվով 235 մարդ, ձերբակալվեց Կոստանդնուպոլիսում։ Ձերբակալվածների ընդհանուր քանակը այս գործողության արդյունքում կազմեց 2345 մարդ։ Տեղահանության մասին օրենքի ընդունումից հետո, 1915 թվականի մայիսի 29-ին, ձերբակալվածները տեղաբաշխվեցին ամբողջ կայսրության տարածքում և նրանց մեծամասնությունը սպանվեցին։ Շատ քչերը, այդ թվում Վրթանես Փափազյանը և Կոմիտասը փրկվեցին առանձնահատուկ միջամտության արդյուքում։

Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը նշվում է ամբողջ աշխարհում ամեն տարվա ապրիլի 24-ին ի հիշատակ Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության բոլոր զոհերի շարունակել...

Խմբագրել

Ընտրված անձ

Կոմիտաս
Կոմիտաս

Կոմիտաս (Սողոմոն Գևորգի Սողոմոնյան, սեպտեմբեր 26, 1869, Քյոթահիա - հոկտեմբեր 22, 1935, Փարիզ), հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և դասատու։

Որբանալով վաղ տարիքում՝ 1881 թվականին 12-ամյա Սողոմոնը Քյոթահիայի հոգևոր առաջնորդ Գևորգ վարդապետ Դերձակյանի հետ մեկնում է Սուրբ Էջմիածին և սկսում ուսանել Գևորգյան ճեմարանում։ 1895 թվականին Կոմիտասը ձեռնադրվում է վարդապետ, որից հետո մեկնում է Թիֆլիս և վեց ամիս Մակար Եկմալյանի մոտ հարմոնիա է ուսանում։

Կոմիտասը համարվում է ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիրը։ 2015 թվականի հունվարի 29-ին Երևանում Կոմիտասի անվան զբոսայգում տեղի ունեցավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի բացումը շարունակել...

Խմբագրել

Ընտրված վայր

Հայոց ցեղասպանության թանգարանը Սիրիայի Դեյր-էլ-Զոր քաղաքում
Հայոց ցեղասպանության թանգարանը Սիրիայի Դեյր-էլ-Զոր քաղաքում

Դեյր-էլ-Զոր կամ Դերզոր (արաբ․՝ دير الزور‎‎), (արևմտահայերեն՝ Տայր ազ-Զաուր, Տեյր ալ-Զոր կամ ուղղակի Տեր-Զոր), քաղաք Սիրիայի արևելքում, Եփրատ գետի աջ ափին, ալ-Ռակկա-Բաղդադ գետային ճանապարհին և Պալմիրա-Ֆաջամի ավտոմայրուղու վրա։ Համանուն Դեյր-էլ-Զորի մարզի վարչական կենտրոնն է։ Հեռավորությունը Դերզորից մինչև Դամասկոս կազմում է 432 կմ, Հալեպից՝ 320 կմ։ Քաղաքի բնակչությունը ըստ 2004 թվականի մարդահամարի տվյալներով կազմում է 211,857 մարդ։

Անվանումը կազմված է արաբերեն դեյր «վանք» և զոր «անտառ» բառերից, քանի որ քաղաքի դիմաց գետի մեջ գտնվող կղզին հնում անտառապատ է եղել, իսկ քաղաքը՝ մինչմահմեդական շրջանում եղել է նեստորական եկեղեցու թեմ։

Դերզորը և նրա շրջակա անապատը երիտթուրքական կառավարության ընտրությամբ դարձան Արևմտյան Հայաստանի և Թուրքիայի հայաբնակ շրջաններից տեղահանված հայ գաղթականների համակենտրոնացման վայր շարունակել...

Խմբագրել

Ուրիշ նախագծեր

Պորտալ:Հայոց ցեղասպանություն/Ուրիշ նախագծեր

Խմբագրել

Գիտե՞ք դուք արդյոք…

  • ... 1894-1923 թթ. Թուրքական կառավարության կողմից կատարվել է Հայոց ցեղասպանություն, զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը, արդյունքում սպանվել է մոտ 1 500 000 հայ։
  • ... 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը, ովքեր սպանվեցին թուրք ոճրագործների կողմից և հենց այդ օրը Հայաստանում և աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր։
  • ... Հայկական ջարդերի ժամանակ Արևմտյան Հայաստանում կազմակերպվել են մի շարք ինքնապաշտպանական հերոսամարտեր և ապստամբություններ՝ Մուս լեռան, Վանի, Սասունի, Զեյթունի։
  • ... Հայոց Մեծ Եղեռնի գրեթե բոլոր կազմակերպիչներն ու երիտթուրքական կառավարության պարագլուխները սպանվել են հայ վրիժառուների կողմից կազմակերպված «Նեմեսիս գործողության» շրջանակներում։
  • ... Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, բացի հայերի ցեղասպանությունից, երիտթուրքական կառավարությունը կազմակերպել է մյուս քրիստոնյա ազգերի զանգվածային սպանություններ, մասնավորապես ասորիների ցեղասպանությանը զոհ է գնացել 500 000 - 750 000 ասորի, իսկ Պոնտոսի հույների ցեղասպանության արդյունքում զոհվել է 350 000-ից մինչև 1 200 000 հույն։
  • ... Հայերի ցեղասպանության մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, դրանցից ամենանշանավորներն են՝ «Հոգիների աճուրդ», «Մայրիկ», «Արարատ», «Արտույտների ագարակը», «Արամ», «Ճչացողներ», «Նահապետ», «Ձորի Միրոն» և այլն։
Խմբագրել

Թեմաներ…

Պորտալ:Հայոց ցեղասպանություն/Թեմաներ

Խմբագրել

Կատեգորիաներ

Խմբագրել

Հոդվածներ

Պորտալ:Հայոց ցեղասպանություն/Հոդվածներ

Խմբագրել

Նոր հոդվածներ

Պորտալ:Հայոց ցեղասպանություն/Նոր հոդվածներ

Խմբագրել

Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Պորտալ:Հայոց ցեղասպանություն/Ինչպե՞ս կարող եմ ես օգնել

Խմբագրել

Ընտրված պատկեր

Թալեաթ փաշայի 16.09.1915 թվականի հեռագիրը
Խմբագրել


Ճամբարների տեղակայում

Հայ բնակչության ոչնչացման հիմնական շրջանների քարտեզը: Ճամբարների տեղակայում

Ցեղասպանության քարտեզը
Ցեղասպանության քարտեզը
Խմբագրել

Եղբայրական պորտալներ

Խմբագրել