«Նեմեսիս», գործողություն, որի նպատակն էր պատժել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող Երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին, 1918 թվականի Բաքվի հայկական ջարդի կազմակերպիչներին և թուրքերի հետ համագործած հայ դավաճաններին։ Կազմակերպել է Հայ Հեղափոխական Դաշնակցությունը։ Նեմեսիս (հունարեն՝ Νέμεσις) է կոչվել հին հունական վրեժխնդրության աստվածուհու անունով։

Նախնապատմություն խմբագրել

Մուդրոսի զինադադարից հետո, 1919 թվականին, գումարվեց Թուրքիայի զինվորական դատարանի նիստ, որտեղ ի բացակայության մահվան դատապարտվեցին Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչները։ Մեծ Բրիտանիան նույնպես կալանք սահմանեց Մալթա աքսորված մի քանի անձանց նկատմամբ։

Գործողության ծրագրում խմբագրել

Գործողության կատարման որոշումը կայացվել է 1919 թվականին Երևանում Հայ Հեղափոխական Դաշնակցության IX ընդհանուր ժողովում։ Մասնավորապես, որոշում է ընդունվել ի կատար ածել երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխների նկատմամբ դատավճիռը։ Նշվել է ցեղասպանության հանցագործների 650 անուն, որոնցից առանձնացվել են 41 գլխավոր հանցագործները։ «Նեմեսիս» գործողությունն իրականացնելու համար ստեղծվել են պատասխանատու մարմին (ղեկավար՝ ԱՄՆ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Արմեն Գարո) և հատուկ Ֆոնդ (ղեկավար՝ Ահարոն Սաչագլյան)։ Գործողության օպերատիվ ղեկավարությունն ու նյութական ապահովումը իրագործում էին Շահան Նաթալին և Գրիգոր Մերջանովը.

Հիմնական գործողություններ խմբագրել

Ամսաթիվ Սպանված Վայր Իրագործող Նկարագրություն
Դեկտեմբեր, 1918 Վլադիմիր Դիմիտրև   Կոստանդնուպոլիս, Թուրքիա Արշակ Եզդանյան Օսմանյան գաղտնի գործակալ, որն աջակցել է հայերի ձերբակալությունների ընթացքում
1920 Մուսավաթ կուսակցության անդամ Ղասիմբեկով ու բուլղարացի գործակալ Սառաֆով Երևանսկու հրապարակ,   Թիֆլիս, Վրաստան Արամ Երկանյան 1920 թվականին Թիֆլիսի Երևանսկու հրապարակում Արամ Երկանյանը սպանել է Մուսավաթ կուսակցության անդամ Ղասիմբեկովին։ Նա սպանել է նաև բուլղարացի գործակալ Սաֆարովին։
Մայիսի 31, 1920
 
Նասիբ Յուսիֆբեյլի
Բաքվի ճանապարհ Անհայտ Սպանվեց 1918 թվականի Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից մեկը Ադրբեջանական հանրապետության կրթության ու կրոնական հարցերով նախարար Նասիբ Յուսիֆբեյլին[1]։
Հունիսի 19, 1920
 
Ֆաթալի խան Խոյսկի
  Թիֆլիս, Վրաստան Արամ Երկանյան 1920 թվականի հունիսի 19-ին Արամ Երկանյանը գնդակահարել է Ադրբեջանի նախկին վարչապետ Ֆաթալի Խան Խոյսկուն և վիրավորել նրա ընկեր Խալիլ բեկ Խասմամեդովին՝ Բաքվի խորհրդարանի «Մուսսավաթ» կուսակցության հիմնադրին։ Արամ Երկանյանի գործակիցը եղել է Միսակ Կիրակոսյանը։
Հուլիսի 19, 1920
 
Հասան Բեկ Ագաև
  Թիֆլիս, Վրաստան Արամ Երկանյան Սպանվեց Ադրբեջանական հանրապետության խորհրդարանի խոսնակի օգնական Հասան Բեկ Ագաևը՝ Շուշիի հայերի ջարդի ու Բաքվի հայերի ջարդի հիմնական պատասխանատուներից մեկը։
Մարտի 15, 1921
 
Թալեաթ փաշա
  Բեռլին, Գերմանիա
 
Սողոմոն Թեհլերյան
1921 թվականի մարտի 15-ին Սողոմոն Թեհլիրյանը Բեռլինում սպանել է Օսմանյան կայսրության երբեմնի ներքին գործերի նախարար և մեծ վեզիր, Հայոց Ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթին։ 1921 թվականի հունիսին Բեռլինում կայացել է Սողոմոն Թեհլիրյանի դատավարությունը, և դատարանը արդարացրել է նրան։
Հուլիսի 18, 1921
 
Բեհբուդ խան Ջավանշիր
  Կոստանդնուպոլիս, Թուրքիա
 
Միսաք Թորլաքյան
1921 թվականի հուլիսի 18-ին Միսակ Թոռլակյանը Կոստանդնուպոլսում սպանել է Ադրբեջանի ներքին գործերի նախկին նախարար Բեհբութ Ջիվանշիր Խանին։ Թոռլակյանի գործակիցներն էին Երվանդ Ֆունդուկյանն ու Հարություն Հարությունյանը։ Անգլիական Ռազմական Դատարանը դատել է Թոռլակյանին և արդարացրել՝ որպես անմեղսունակ։
Դեկտեմբերի 5, 1921
 
Սայիդ Հալիմ փաշա
  Հռոմ, Իտալիա
 
Արշավիր Շիրակյան
1921 թվականի դեկտեմբերի 5-ին Արշավիր Շիրակյանը Հռոմում սպանել է Օսմանյան կայսրության երբեմնի մեծ վեզիր Սայիդ Հալիմին։
Ապրիլի 17, 1922
 
Ջեմալ Ազմի
  Բեռլին, Գերմանիա
 
Արշավիր Շիրակյան, Արամ Երկանյան
1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են Տրապիզոնի վիլայեթի նախկին նահանգապետ Ջեմալ Ազմիին (հրամայել էր Տրապիզոնում 15․000 հայ երեխաների ծովում խեղդել)[Ն 1]։
Ապրիլի 17, 1922
 
Բեհաեդդին Շաքիր
  Բեռլին, Գերմանիա
 
Արշավիր Շիրակյան, Արամ Երկանյան
1922 թվականի ապրիլի 17-ին Արշավիր Շիրակյանն ու Արամ Երկանյանը Բեռլինում վերացրել են «Թեշքիլաթ-ը մահսուսե» կազմակերպության հիմնադիր Բեհաեդդին Շաքիրին (սպանվել է նաև նրա թիկնապահներից մեկը)։
Հուլիսի 22, 1922
 
Ջեմալ փաշա
 Թիֆլիս, Վրաստան Պետրոս Տեր-Պողոսյան, Արտաշես Գևորգյան, Ստեփան Ծաղիկյան և Զարեհ Մելիք-Շահնազարյանց 1922 թվականի հուլիսի 22-ին Թիֆլիսում Պետրոս Տեր-Պողոսյանը և Արտաշես Գևորգյանը սպանել են Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին նախարար Ջեմալին, որին դաժանության համար «մսագործ» էին անվանում։»[2] Այդ գործողությանը մասնակցել են նաև Ստեփան Ծաղիկյանը և Զարեհ Մելիք-Շահնազարյանցը։

Դավաճանների սպանություն խմբագրել

Ամսաթիվ Սպանված Վայր Իրագործող Նկարագրություն
1920 Հարություն Մկրտչյան Կոստանդնուպոլիս Սողոմոն Թեհլիրյան 1920 թվականին Սողոմոն Թեհլիրյանը սպանել է Կոստանդնուպոլսում Օսմանյան կայսրության գաղտնի ոստիկանության քաղաքական ղեկավար Հարություն Մկրտչյանին։
Մարտի 27, 1920 Վահե Իհսան (Եսայան) Կոստանդնուպոլիս Արշավիր Շիրակյան 1920 թվականի մարտի 27-ին Արշավիր Շիրակյանը գնդակահարել է Կոստանդնուպոլսում Վահե Իհսանին (Եսայան)։ Իհսանը թուրքերի համար կազմել էր Կոստանդնուպոլսի հայ մտավորականների ցուցակ, ովքեր սպանվեցին 1915 թվականին։
1920 Արշավիր (Արթուր) Յասյան Սիրիա[3] Արշակ Եզդանյան[փա՞ստ] Հայտնի է «Սեւհակեան», «monsieur Շարլ» ծածկանուններով[3]։1914 թվականին Հնչակյան կուսակցությունը կազմակերպել էր ընդհանուր համագումար Ռումինիայում, Թալեաթին մահափորձ կազմակերպելու համար։ Արշավիր (Արթուր) Յասյանը դավաճանել է հայերին, ինչի արդյունքում մահափորձը կասեցվել է, իսկ Հնչակյան կուսակցության 21 անդամներ ենթարկվել մահապատժի։ Գնդակահարվել է Արշակ Եզդանյանի կողմից 1920 թվականին Կոնստանդնուպոլսում։
1920 Հմայակ Արամեանց Կոստանդնուպոլիս Արշակ Եզդանյան Թուրք պետութեան գործակից։ Իր տրամադրած տեղեկությունների արդյունքում կախաղան են բարձրացել հնչակյան կուսակցության անդամներ, ովքեր նախատեսում էին Թալեաթ փաշայի մահափորձ[3]։
Անհայտ Փոլիս Կարապետ[3] Կոստանդնուպոլիս Անհայտ
Անհայտ Զեյթունցի Կարապետ Սիրիա[3] Անհայտ

Չկայացած դատավճիռներ խմբագրել

Դատավճռի ցուցակում էին նաև Օսմանյան կայսրության նախկին ռազմական նախարար Էնվերը և «Միություն և Առաջադիմություն կուսակցության» կոմիտեի գերագույն քարտուղար Նազիմը։ Նրանց հետապնդում էին, բայց մահապատիժը չիրականացավ։

Գործողության մասնակիցներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Թուրքիան պետք է հաշտվի ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև իր ողջ 700 ամյա պատմության հետ
  2. Cleveland, William: A History of the Modern Middle East. Boulder: Westview Press, 2004. «World War I and the End of the Ottoman Order», 146-167. (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Փամպուքեան, Երուանդ (2017). Մեծ Եղեռնի Առաջին Վաւերագրողը. Շաւարշ Միսաքեան. Անթիլիաս, Լիբանան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Նշումներ խմբագրել

  1. 1919 թվականի թուրքական դատարանի մեղադրականում նշված է. «Կա Տրապիզոնի նախկին երեսփոխան Հաֆիզ Մահմեդ-Բեյի ցուցմունքը, կապված Սև ծովում հայերին ջրախեղդ անելուն, երբ մանրամասները հայտնում են Թալեաթին, նա ոչինչ չի ձեռնարկում գեներալ-նահանգապետ Ջեմալ Ազմիի դեմ, որը և մեծացնում է Թալեաթի հանցանքը»

Գրականություն խմբագրել

  • Ազվին «Ջեմալ փաշայի սպանությունը», Մոսկվա–Երևան, 1991, 92 էջ։
  • Աշոտ Արծրունի «Ճեմալ փաշայի ահաբեկումը», «Հայրենիք» ամսագիր, 1960, թիւ 5, էջ 98–99:
  • Աւօ «Միսաք Թորլաքեան», «Յեղափոխական ալպոմ», հատ. 8, Թեհրան, 1970, էջ 7-109։
  • Երկանեան Արամ «Այսպես սպաննեցինք», Լոս Անջելոս, 1949, 87 էջ։
  • Երկանեան Արամ «Գիրք մատուցման եւ հատուցման», Պոսթըն, 1949, 160 էջ, Պէյրութ, 1954, 104 էջ։
  • Երկանեան Արամ «Վրէժագիրք (Պերլինի աքթին 60–ամեակին առթիւ), Պէյրութ, 1982, 110 էջ։
  • Թեհլերյան Սողոմոն «Վերյիշումներ», գրի առաւ Վ. Մինախորյան, Գահիրէ, 1953, 1956, 474 էջ, Երևան, 1993, 288 էջ, 2008։
  • Թեհլիրեան արդարահատոյցը, Պէյրութ, 1981, 422 էջ։
  • Թոռլաքեան Միսաք «Օրերուս հետ», Պոսթըն, 1953, 568 էջ, Պէյրութ, 1963, Թեհրան, 1982, 588 էջ, Պէյրութ, 2001, 624 էջ։
  • Հակոբյան Արարատ «ՀՅԴ 9–րդ ընդհանուր ժողովը», Երևան, 1994, 45 էջ։
  • Մերճանօֆ Գրիգոր «Իմ կտակը», Պէյրութ, 1972, 108 էջ։
  • Մերճանօֆ Գրիգոր «Քանի մը յուշեր եւ պատասխան Արշաւիր Շիրակեանի», Փարիզ, 1957, 29 էջ։
  • Միսաք Թոռլաքյանի դատավարությունը, խմբ. Վ. Եղիայան, Ա. Արաբյան, 2008, 248 էջ։
  • Միքայել Այվազյան «Ովքեր են սպանել Ջեմալ փաշային», 2016, 136 էջ։
  • Նաթալի Շահան «Վրէժի աւետարան», գիրք Ա. (1916–1917 թթ.), Նիւ Եորք, 1918, 39 էջ։
  • Նաթալի Շահան «Վրէժի աւետարան», գիրք Բ. (1916–1917 թթ.), Նիւ Եորք, 1918, 46 էջ։
  • Շիրակեան Արշաւիր «Կտակն էր նահատակներուն», Պէյրութ, 1965, 344 էջ, Թեհրան, 1982, 344 էջ, Պէյրութ, 1986, 2010, 367 էջ, Երևան, 1991, 368 էջ։
  • Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը (սղագրական նյութեր), Վենետիկ, 1921, Երևան, 1990, 224 էջ, 2008։
  • Քիւրքճեան Յարութիւն «Հայկական ցեղասպանութեան արդարահատոյցը», Փարիզ, 1981։
  • Շահան Նաթալի, (2002) [1928]. The Turks and Us. Nagorno-Karabakh: Punik Publishing.
  • Արշավիր Շիրակյան, (1976). The Legacy. Sonia Shiragian. Boston, Massachusetts: Hairenik Press. LCC 76-49796.
  • Ավաքիան Լինդի, (1989). The Cross and the Crescent. USC Press. ISBN 0-943247-06-3.
  • Դեորգի Ջեքուս, (1990). Resistance & Revenge. Transaction Publishers. ISBN 0-88738-338-6.
  • Էդվարդ Ալեքսանդր, (2000). A Crime of Vengeance. Backinprint.com. ISBN 0-595-08885-6.
  • Եղիայան Վարդգես, (2006). The Case of Soghomon Tehlirian. Center for Armenian Remembrance. ISBN 0-9777153-1-0.
  • Եղիայան Վարդգես, (2006). The Case of Misak Torlakian. Center for Armenian Remembrance. ISBN 0-9777153-0-2.
  • Jacques Derogy, Resistance and Revenge: The Armenian Assassination of Turkish Leaders Responsible for the 1915 Massacres and Deportations, Trans. A. M. Barret, Tansaction Publishers 1990, p. xiv
  • Houshamadian of Armenian Revolutionary Federation (ARF) Dashnaktsutiun Album - Atlas Volume 2, Jacob Manjikian Editor, Next Day Color Printing Inc. (2000), p. 214
  • Jacques Derogy, Resistance and Revenge, p. 61
  • Lindy V. Avakian, The Cross and the Crescent, Golden West Publishers Unlimited 1998, pp. 114–115
  • Jacques Derogy, Resistance and Revenge, pp. 84–85
  • Ibid., pp. 117–119
  • Arshavir Shiragian, The Legacy memoirs of an Armenian Patriot, Hairenik Press 1976, p. 108
  • Ibid., pp. 176–177
  • Jacques Derogy, Resistance and Revenge, pp. 171–173
  • Zaven Der Yeghiayan, My Patriarchal Memories Trans. Ared Misirliyan, Mayreni Publishing 2002, p. 273
  • Lindy V. Avakian, The Cross and the Crescent, Golden West Publishers Unlimited 1998, p. 60
  • Vahan Minakhorian. Verhisumner, Hoosaber, Cairo 1956 p. 204-206
  • Arshavir Shiragian, The Legacy memoirs of an Armenian Patriot, Hairenik Press 1976, pp. 46–48
  • Ibid., P. 46
  • Zaven Der Yeghiayan, My Patriarchal Memories, pp. 58–59
  • Houshamadian of Armenian Revolutionary Federation ..., p. 215
  • Lindy V. Avakian, The Cross and the Crescent, Golden West Publishers Unlimited 1998, pp. 246–247
  • Arshavir Shiragian, The Legacy memoirs of an Armenian Patriot, Hairenik Press 1976, p. ix
  • Bio provided by Ms. Graciela Kevorkian
  • Երկանեան Արամ, Գիրք մատուցման եւ հատուցման, Պոսթըն, 1949, 160 էջ, Պէյրութ, 1954, 104 էջ։
  • Երկանեան Արամ, Վրէժագիրք (Պերլինի աքթին 60–ամեակին առթիւ), Պէյրութ, 1982, 110 էջ։
  • Թեհլերյան Սողոմոն, Վերյիշումներ, գրի առաւ Վ. Մինախորյան, Գահիրէ, 1953, 1956, Երևան, 1993, 288 էջ, 2008։
  • Թոռլաքեան Միսաք, Օրերուս հետ, Պոսթըն, 1953, Թեհրան, 1982, 588 էջ, Պէյրութ, 1963, 2001, 624 էջ։
  • Մերճանօֆ Գրիգոր, Իմ կտակը, Պէյրութ, 1972, 108 էջ։
  • Մերճանօֆ Գրիգոր, Քանի մը յուշեր եւ պատասխան Արշաւիր Շիրակեանի, Փարիզ, 1957, 29 էջ։
  • Միսաք Թոռլաքյանի դատավարությունը, խմբ. Վ. Եղիայան, Ա. Արաբյան, 2008, 248 էջ։
  • Միքայել Այվազյան, Ովքեր են սպանել Ջեմալ փաշային, 2016, 136 էջ։
  • Շիրակեան Արշաւիր, Կտակն էր նահատակներուն, Պէյրութ, 1965, 1986, 2010, Թեհրան, 1982, Երևան, 1991։ Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը (սղագրական նյութեր), Վենետիկ, 1921, Երևան, 1990, 2008։

Արտաքին հղումներ խմբագրել