Վիքիպորտալներ

Արվեստ · Կենսագրություն · Գրականություն · Պատմություն · Դիզայն · Մշակույթ · Աշխարհագրություն · Գիտություն · Տեխնոլոգիա · Մաթեմատիկա

Նորեկներին · Հանրություն · Պորտալներ · Պարգևներ · Նախագծեր · Պահանջմունքներ · Գնահատում
 
 
Պորտալ:Մշակույթ
 
 
  Ընտրված հոդվածներ   Պորտալ:Մշակույթ   Նախագծի քննարկում   Նախագծի մասնակիցներ


ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊՈՐՏԱԼ
 
 
Ներածություն արխիվ  խմբագրելՆերածություն
Մշակույթ, կուլտուրա (< լատ. cultura - մշակում, դաստիարակում) - հասարակության և մարդու զարգացման որոշակի մակարդակ, որն արտահայտվում է մարդկանց գործունեության և կյանքի կազմակերպման ձևերով և տիպերով: «Մշակույթ» հասկացությունը օգտագործվում է որոշակի պատմական դարաշրջանների, հասարակական-տնտեսական ֆորմացիաների, կոնկրետ հասարակարգերի, ազգությունների, ազգերի, ինչպես նաև կյանքի ու գործունեության առանձնահատուկ եղանակների զարգացման մակարդակը բնութագրելու համար: Երբեմն «մշակույթ» տերմինը վերագրում են մարդու հոգևոր կյանքին ու ներաշխարհին: Մշակույթը ընդգրկում է ոչ միայն գործունեության առարկայական արդյունքները (արվեստի ստեղծագործություններ, մեքենաներ, տեխնիկա, կացարաններ, իրավունքի և բարոյականության նորմեր և այլն) այլև սուբյեկտիվ՝ մարդկային ուժերն ու ընդունակությունները, որոնք իրականացվում են գործունեության մեջ (գիտելիքներ, ունակություններ, արտադրական և մասնագիտական հմտություններ, աշխարհայայացք և այլն): Մշակույթը բաժանվում է նյութական և հոգևորի: Նյութականը ընդգրկում է ողջ նյութական գործունեությունը և նրա արդյունքները, հոգևոր մշակույթը ընդգրկում է գիտակցությունը, հոգևոր արտադրության ոլորտը (ճանաչողություն, բարոյականություն, դաստիարակություն,հասարակության գիտակցության ձևերը): (մանրամասն...)
 
 
Ընտրված հոդված արխիվ  հոդված&action=edit խմբագրելԸնտրված հոդված
Սանտա Մարիա դել Ֆիորե, Ֆլորենցիա
Սանտա Մարիա դել Ֆիորե, Ֆլորենցիա

Վերածնունդը կամ Ռենեսանսը (ֆր.՝ Renaissance, իտալ.՝ Rinascimento) Արևմտյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների մշակույթային և գաղափարական զարգացման մի դարաշրջան է, երբ միջնադարյան մշակույթից անցում է կատարվել նոր ժամանակի մշակույթին, (Իտալիայում՝ 14-16-րդ դարերում, մյուս երկրներում ՝ 15-16-րդ դարերում)։

Վերածննդի մշակույթի հիմնական գծերն են աշխարհիկ բնույթը, հումանիստական աշխարհահայացքը, անտիկ մշակույթային ժառանգությանը դիմելը, այն վերածնելը, այստեղից էլ Վերածնունդ անվանումը (շրջանառության մեջ է դրել Ջորջո Վազարին)։ Վերածննդի մշակույթի նախակարապետը միջնադարյան քաղաքային մշակույթն է, որի վերելքը առաջացնում էր անտիկ մշակույթի նկատմամբ հետաքրքրություն (Կարոլինգյան արվեստ)։ Եվրոպայի տնտեսապես առավել զարգացած երկրներում ու շրջաններում գործարար ակտիվության պայմաններում առաջ է մղվում գործուն անձնավորությունը, որի դիրքն ու հաջոշությունները պայմանավորվում էին ոչ թե տոհմական ծագումով, այլ՝ սեփական ձեռներեցությամբ և գիտելիքներով։ Ֆեոդալական հարաբերությունները, դասային մեկուսացումը, կրոնական բարոյախոսությունը, միջնադարյան ավանդույթները մարդու համար նեշ են դառնում։ Նոր աշխարհայացքի կրողներ դարձան գրականության, բանասիրության, իմաստասիրության, արվեստի ներկայացուցիչները։ Մարդը հռչակվեց տիեզերքի կենտրոն, բնության մաս և բնության առավել կատարյալ ստեղծագործություն։ Մարդը, նրա ապրումները, ներաշխարհը, երկրային կյանքը դարձան Վերածննդի գրականության և արվեստի գլխավոր թեմաները։ Անտիկ ժառանգության և հումանիստական գաղափարների տարածմանը գործնականում մեծապես նպաստեց տպագրության գյուտը (Յոհան Գուտենբերգ)։ Ծագելով Իտալիայում՝ Վերածնունդը հենց այդ երկրում էլ ստացավ առավել ավարտուն դասական տեսք։ Վերածնունդը որպես ամբողջական դարաշրջան գոյություն է ունեցել միայն Իտալիայում։ (մանրամասն...)
 
 
Ընտրված անձ արխիվ  անձ&action=edit խմբագրելԸնտրված անձ
Պոլ Գոգենը
Պոլ Գոգենը

էժեն Անրի Պոլ Գոգենը (հունիսի 7, 1848մայիսի 8, 1903) աշխարհահռչակ ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ է։ Գոգենը ինչպես ընդունված է ասել մի նոր նկարչության տեսակ է ներդրել արվեստի մեջ։ Այս նկարչի մասին քիչ չէին գրված տարբեր գրքեր ու հոդվածներ, այն մասին, թե ինչպես է նա ստեղծել իր հրաշալի բնապատկերները, կերամիկան և քանդակները։ Կյանքի ընթացքում Գոգենը ճանապարհորդել է շատ երկրներ և ծանոթացել հայտնի նկարիչների հետ։

Պոլ Գոգենը ծնվել է հունիսի 7-ին, 1848 թվին, խմբագիր Կլովիս Գոգենի և Ալին Տրիստանի ընտանիքում։ Այն բանից հետո երբ Կլովիսի աշխատանքի տեղում անախորժություններ նա որպես միակ ելք որոշում է տեղափոխվել բնակության Հարավային Ամերիկա ։ Երկար ճանապարհը դեպի Պերու դարձավ վերջինը Կլովիսի համար, որը վախճանվեց հենց ծովում։ Նա թաղված է Մագելանի նեղուցի փոքրիկ նավահանգիստներից մեկում։ Գոգենի ընտանիքը ապրում է Պերույում, Լիմում Պիա Տրիստանի և Մոսկոզի տանը։ Տղայի մոտ բացվում են նոր տեսողության տպավորությունները, որոնք հետք են թողնում նրա հետագա կյանքի վրա։ (մանրամասն...)
 
 
Ընտրված պատկեր արխիվ  պատկեր&action=edit խմբագրելԸնտրված պատկեր
 
 
Նախագծեր արխիվ  խմբագրելՆախագծեր
 
 
Նոր հոդվածներ արխիվ  հոդվածներ&action=edit խմբագրելՆոր հոդվածներ
 
 
Գիտե՞ք դուք արդյոք... արխիվ  դուք արդյոք&action=edit խմբագրելԳիտե՞ք դուք արդյոք...
 
 
Կատեգորիաներ արխիվ  խմբագրելԿատեգորիաներ