Պիերինո Ռոնալդ «Պերի» Կոմո (անգլ.՝ Pierino Ronald «Perry» Como, մայիսի 18, 1912(1912-05-18)[1][2], Canonsburg, Փենսիլվանիա - մայիսի 12, 2001(2001-05-12)[1], Jupiter Inlet Colony, Ֆլորիդա), իտալական ծագմամբ ամերիկացի երգիչ և 1940-1950-ական թվականների հեռուստաաստղ, «Գրեմմի»-ի 1958 թվականի հաղթող։ Մեծ համբավ է ձեռք բերել շնորհիվ իր փափուկ և խորաթափանց բարիտոնըի[3]։ 1943-1958 թվականներին նրա երգերը 42 անգամ հայտնվել են ամերիկյան «լավագույն 10» հիթ-շքերթներում։ Ավելի քան կես դար տևողությամբ իր կարիերայի ընթացքում Կոմոն ձայնագրություններ է թողարկել բացառապես «RCA Records» լեյբլի ներքո, 1943 թվականին նրանց հետ պայմանագիր ստորագրելուց հետո։ Հեռուստատեսությունում և երաժշտության մեջ երգչի ընդհանուր հաջողությանը մինչ այժմ ոչ ոք չի հասել։

Պերի Կոմո
Բնօրինակ անունանգլ.՝ Perry Como
Ի ծնե անունանգլ.՝ Pierino Ronald Como
Ծնվել էմայիսի 18, 1912(1912-05-18)[1][2]
Canonsburg, Փենսիլվանիա
Երկիր ԱՄՆ
Մահացել էմայիսի 12, 2001(2001-05-12)[1] (88 տարեկան)
Jupiter Inlet Colony, Ֆլորիդա
ԳերեզմանՖլորիդա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, ջազ երաժիշտ, ռադիոհաղորդավար, հեռուստատեսային դեմք, դերասան և ստուդիական երաժիշտ
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ
ԼեյբլԴեկա Ռեկորդս
Պարգևներ
Կայքperrycomo.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Perry Como Վիքիպահեստում

Պերրի Կոմոն միշտ ավելի շատ շեշտը դրել է ոչ թե վստահելի զրույցի վրա, այլ հեգնանքի ու ծաղրանքի վրա, երգելիս նա օգտագործել է թատերական ժեստեր և ինտոնացիաներ, և իր երգեցողությունը ուղեկցվել է իր պատրաստած զվարճալի նեկայացումներով։ Պերիի Կոմոյի յուրաքանչյուր ներկայացում վերածվել է մինի-ներկայացման։ Սա նպաստել է նրան, որ շուտով երգիչը ավելի ու ավելի շատ ժամանակ հատկացնի շոումենի իր կարիերային և շատ հաջող հանդես գա այս ոլորտում։ Ավելին, ինչպես նշում են քննադատները, Պերրիի շոուն հատկապես սիրված է եղել Սուրբ Ծննդյան տոների ժամանակ, երբ ամբողջ Ամերիկան ընտանեկան պայմաններում վայելում էր Պերրիի շոուները, և բոլոր հեռուստաալիքները գովերգում էին ընտանեկան արժեքները[4]։ Երգիչը լայնորեն հարգված էր իր բարձր մասնագիտական չափանիշների և անձնական վարքի համար։ «RCA Records»«Billboard» պաշտոնական ամսագրում երգչի կյանքը մի քանի բառով ներկայացվել է հետևյալ կերպ` «50 տարի երաժշտությանը և կյանքին տրամադրելով, լավ կյանք է ունեցել։ Օրինակ բոլորի համար»

Նրա մասին ամերիկացի հայտնի կոմպոզիտոր Էրվին Դրեյքն ասել է` «... երբեմն ինչ-որ մեկը գալիս է, ինչպես Պերրին, ոչ թե «հոսանքին հակառակ գնալու», այլ հաղթելու համար, ուշադրություն չդարձնելով այն բոլոր չկայացածներին, ովքեր իրեն անհանգստացնում են և չափում իրենց արժեքներով։ Միայն երբեմն»։

Պերրի Կոմոն հեղինակավոր «Kennedy Center Honors»-ի դափնեկիր է։ 2006 թվականին երգիչն ընդգրկվել է հանրահայտ Long Island Music Hall of Fame երաժշտության փառքի սրահում։

Անձնական կյանք խմբագրել

Իտալա-ամերիկացի Պերրի Կոմոն ծնվել է 1912 թվականի մայիսի 18-ին Կանոնսբուրգում (Փենսիլվանիա), Փիթսբուրգից 20 մղոն հարավ։ Նա յոթերորդ երեխան էր տասներեքից, ընտանիքը կաթոլիկ էր։ Պերրիի ծնողները Իտալիայից արտագաղթել էին Միացյալ Նահանգներ։ Չնայած Կոմոն վաղ տարիքից սիրել է երգել, բայց նրա առաջին մեծ հավակնությունը Կանոնսբուրգի լավագույն վարսահարդար լինելն էր։ Ավագ դպրոցն ավարտելուց հետո նա բացել է իր սեփական վարսավիրանոցը։

1933 թվականին նա ամուսնացել է Ռոզել Բելինի հետ, ում հանդիպել է 1929 թվականին՝ իր տասնյոթամյակի կապակցությամբ կազմակերպված խնջույքի ժամանակ։ Նրանք երեք երեխա ունեն։ Պերրին և Ռոզելը միասին են եղել մինչ Ռոզելի մահը՝ 1998 թվականի օգոստոսին, 84 տարեկան հասակում։ Դա տեղի է ունեցել զույգի ամուսնության 65-ամյակը նշելուց երկու շաբաթ անց։

Պրոֆեսիոնալ երգչի կարիերան խմբագրել

Որպես երգիիչ առաջին մեծ հաջողությունը գրանցել է 1936 թվականին, երբ միացել է տրոմբոնիստ Թեդ Ուեմսի նվագախմբին և մասնակցել նրա «Beat The Band» ռադիոհաղորդմանը։ Կոմոյի առաջին համագործակցությունը Ուեմսի նվագախմբի հետ կրել է «You Can’t Pull the Wool OverMy Eyes» խորագիրը, ձայնագրվել է «Decca Records»-ում։ Երբ նվագախումբը ցրվել է 1942 թվականին, սկսվել է մենակատարի իր կարիերան, և շուտով նրա «Long Ago And Far Away», «I'm Gonna Love That Gal» և «If I Loved You» երգերը լցրել են ամբողջ ոչ ռազմական ռադիոհեռարձակումը[4]։ Այնուհետև Կոմոն առանց նկատելի հաջողության մի քանի տարի աշխատել է «CBS» հեռուստաընկերության համար։ Այդ ժամանակ նախկին վարսավիրը որոշել է վերադառնալ հայրենիք` Կանոնսբուրգ, իր ընտանիքին և նախկին աշխատանքին։ Պրոֆեսիոնալ երգչի կարիերան թողնելու որոշումը չի իրականացվել միայն «NBC» հեռուստաընկերության պրոդյուսերների շնորհիվ, ովքեր առաջարկել են Կոմոյին մասնակցել` «Chesterfield Supper Club» ռադիոհաղորդմանը։ Երաժշտական ռադիոհաղորդման աշխատանքը, որը շուտով հատկապես հայտնի է դարձել ունկնդիրների շրջանում, Կոմոյին համբավ է բերել թատերական շրջանակներում և գիշերային ակումբներում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականին, Կոմոն ձայնագրել է «Till the End of Time» բալլադը (Ֆրեդերիկ Շոպենի պոլոնեզի հիման վրա)։ Շուտով բալլադը դարձել է հիթ՝ հասնելով ամերիկյան հիթ-շքերթների առաջին հորիզոնականներ, ինչը սկիզբ է դրել երգչի հետագա կարիերային` որպես մենակատար։ Երգչի հետագա ձայնագրությունները դարձել են գերհիթեր և շատ առումներով նույնիսկ գերազանցել են «Till The End Of Time» բալլադի հաջողությանը՝ 14 անգամ հասնելով ԱՄՆ երաժշտական հիթ-շքերթների առաջին հորիզոնականին։ Հայտնի երգերն են «Till The End Of Time» (1945), Prisoner of Love» (1946) ), «Surrender» (1946), «Chi-Baba, Chi-Baba» (1947), «A-You’re Adorable» (1949), «Some Enchanted Evening» (1949), «Hoop-De-Dоо» (1950), «If» (1951), «Don’t Let The Stars Get In Your Eyes» (1952), «No Other Love» (1953), «Wanted» (1954), Hot Diggity (Dog Ziggity Boom) (1956), «Round And Round» (1957) և «Catch A Falling Star» (1957):

«Գրեմմի» մրցանակ խմբագրել

1958 թվականի մարտի 14-ին RIAA-ն առաջին անգամ Կոմոյի «Catch A Falling Star» հիթին է շնորհել «Ոսկե սկավառակ»-ը։ Նույն թվականին Պերրի Կոմոն ստացել է Գրեմմի մրցանակ` «տղամարդու լավագույն վոկալ կատարում» անվանակարգում «Catch A Falling Star» երգի համար։ Մրցանակաբաշխության ժամանակ երգիչն ասել է.

  «Զարմանալի է, որ այսօր ինձ ծափահարում են մարդիկ, որոնցից ես ամաչում եմ ինքնագիր խնդրել»։  

Պերրի Կոմոն 1952-1987 թվականներին ձայնագրել է բազմաթիվ ալբոմներ «RCA Victor» լեյբլում։ Ձայնագրություններից շատերը առաջադրվելլ են «Ոսկե սկավառակ» մրցանակի, բայց երգիչը հրաժարվել է իր ձայնագրությունների համար ոսկե վկայականներ ստանալ։ Հենց նրա բնավորության առանձնահատկությանն միջոցով նա տարբերվել է արվեստի մյուս երաժիշտներից և վայելել միլիոնավոր երկրպագուների սերն ամբողջ աշխարհում։ Տասնամյակներ շարունակ վաճառվում են Պերրի Կոմոյի միլիոնավոր ձայնասկավառակներ, բայց երգիչը, իր սովորական համեստությամբ, հաճախ նսեմացրել է իր հաջողությունները։

Ուշ կյանք խմբագրել

Հետագա տարիներին Կոմոյի ձայնագրման նիստերը անցել են հումորով։ Օրինակ՝ 1959 թվականի «Santa Claus is Comin' to Town» Սուրբ Ծննդյան երգի ձայնագրության ժամանակ ունկնդիրները կարող են լսել նվագախմբի նվագին ուղեկցող ծիծաղը։ Կարիերայի վերջին տարիներին երգերի ձայնագրությունների վրա աշխատելիս նրա տրամադրությունն այնքան զվարթ չի եղել, որքան առաջ էր, և 1980-ականներից ի վեր երգիչը դադարել է նոր երգերի ձայնագրումը` վերադառնալով «RCA Records» ստուդիա, 1987 թվականին իր մտերիմ ընկեր և գործընկեր Նիկ Պերիտոնի հետ միասին ձայնագրել է վերջին ալբոմը։ «The Wind BeneathThe Wind Beneath My Wings» երգը Պերրիի համար դարձել է գրեթե ինքնակենսագրական։ Երգը պատմում է տարիների ընթացքում որպես երաժիշտ երկար ու հաջող կարիերայի մասին։ Կոմոն երգը կատարել է միայն մեկ անգամ՝ 1994 թվականին, Իռլանդիայում իր հայտնի Սուրբ Ծննդյան համերգին։ 2002 թվականին Պերրի Կոմոն հետմահու արժանացել է «Grammy Lifetime Achievement Award» մրցանակին։ Պերրի Կոմոն ընդգրկվել է Փառքի սրահի 2007 թվականի հիթ-շերթում։

Հրաժեշտի համերգը Իռլանդիայում խմբագրել

1994 թվականի հունվարին Պերրի Կոմոն շրջագայել է Իռլանդիայի Դուբլին քաղաքում։ Դրանից մեկ տարի առաջ երգիչը տոնել է «RCA Records»-ի հետ իր համագործակցության 50-ամյակը, ինչպես նաև հեռուստատեսությունում 45 տարվա աշխատանքը` ներառյալ Սուրբ Ծննդյան տոներին բոլոր դավանանքի մարդկանց համար հեռարձակվող հեռուստածրագրերը։ Պերրի Կոմոյի Սուրբ Ծննդյան համերգը Իռլանդիայում պատրաստել էր ամերիկյան «PBS» հանրային հեռուստատեսությունը։ Հայտնի է, որ այս համերգից հետո Կոմոն ներողություն է խնդրել Դուբլինի հանդիսատեսից այն ներկայացման համար, որը, նրա կարծիքով, չի համապատասխանել իրենց սովորական չափանիշներին։

Հեռուստատեսություն խմբագրել

Պերրիի հեռուստատեսային կարիերան սկսվել է «NBC»-ի «Chesterfield Supper Club» ռադիոհաղորդման հաջողությունից հետո, որի պրեմիերան կայացել է 1948 թվականի դեկտեմբերի 24-ին։ 1950 թվականին Պերրին շարունակել է աշխատել CBS հեռուստատեսությունում, որտեղ նրան համբավ բերող ռադիոհաղորդումն արդեն դարձել էր «The Perry Como Show»-ն։

Պերրի Կոմոի 15-րոպեանոց հեռուստաշոուն սկսել է հեռարձակվել 1950-ականներին, մինչ 1955 թվականին երգիչը տեղափոխվել է NBC հեռուստաընկերություն։ 1956 թվականի սեպտեմբերի 15-ին Նյու Յորքի նորաբաց «Ziegfeld Theatre» թատրոնում NBC-ի նոր գունավոր հեռուստատեսությունից հեռարձակվել է The Perry Como շոուի սեզոնային պրեմիերան։ Perry Como Show-ն դարձել է առաջին գունավոր հեռուստաներկայացումներից մեկը։

Պերրի Կոմոն հեռուստատեսության պատմության մեջ ամենաբարձր վարձատրվող կատարողն է եղել այն ժամանակ, և նրա մասին գրվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Մինչև այս պահը Կոմոն մրցակցության մեջ է եղել երաժիշտ Ջեքի Գլիսոնի հետ, այսպես կոչված «Battle of the Giants»-ում։ Այս փաստը այժմ հազվադեպ է նշվում, մասամբ այն պատճառով, որ Կոմոն սովորաբար թերագնահատել է իր նվաճումները։

Հեռուստատեսությունում իր կարիերայի ընթացքում Կոմոն մասնակցել է բազմաթիվ Սուրբ Ծննդյան հեռուստատեսային շոուների՝ 1948 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեից մինչև 1994 թվականը (Սուրբ Ծննդյան վերջին կատարումը` համերգ Իռլանդիայում)։ 1963 թվականին շաբաթական հեռուստասերիալի եթերաշրջանից հետո Պերրի Կոմոյի հեռուստաշոուն սկսել է հեռարձակվել ամսական երկու անգամ, և շուտով սեզոնային թողարկումներ է ունեցել Զատիկի, Բարեկեդանի և Սուրբ Ծննդյան տոների ընթացքում, մինչև 1987 թվականը։ Տոնի առթիվ Կոմոյի հեռուստատեսային ողջույնների ձայնագրությունները հեռարձակվել են աշխարհի շատ մասերում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Հռոմում, Ավստրիայում, Ֆրանսիայում և Հյուսիսային Ամերիկայում։ Պերրի Կոմոյի Սուրբ Ծննդյան վերջին համերգը տեղի է ունեցել Իռլանդիայում։

Մահ խմբագրել

Պերրի Կոմոն կյանքից հեռացել է 2001 թվականի մայիսի 12-ին Ֆլորիդայի իր տանը՝ ութսունիններորդ տարեդարձից վեց օր առաջ։ Հաղորդվում է, որ երգիչը մահացել է Ալցհայմերի հիվանդությունից, որով նա տառապել է կյանքի վերջին տարիներին։

Երաժշտի դուստր Թերի Դիբադուն ասում է, որ իր հայրը մահացել է քնած ժամանակ։ «Ես և որդիս՝ Հոլդենը Պերրիի հետ, ուրբաթ օրը ժամը 11-ին երկու հիանալի և հաճելի ժամ ենք անցկացրել հայրիկիս հետ։ Բոլորը զվարճանում էին և պաղպաղակ ուտում, և դա պարզապես հիանալի էր։ Իսկ հետո Պերրին մահացավ»։

Նրա հուղարկավորության արարողությունը տեղի է ունեցել Ֆլորիդա նահանգի Պալմ Բիչ քաղաքում գտնվող Սուրբ Էդուարդ կաթոլիկ եկեղեցում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Հայտնի երգիչ Բոբի Ուինթոնը նույնպես ծնվել է Կանոնսբերգում։ Այնտեղ նրա անունով մի այգի է կոչվում. բնակիչներն ուզել են այգում կանգնեցնել նրա հուշարձանը, բայց հենց ինքը` երգիչը հրաժարվել է այդ գաղափարից։
  • Կանոնսբերգի կենտրոնում է Պերի Կոմոյի հուշարձանը, որի վրա կարելի է տեսնել մակագրություն. «Աստված ինձ այստեղ բերեց»։ Արձանն ունի եզակի առանձնահատկություն՝ այն «երգում է»։ Պերրի Կոմոյի արձանը մեխանիկորեն երգում է նրա երգերը։ Երգիչը չի տեսել իր հայրենի քաղաքում տեղադրված այս ճարտարապետական ստեղծագործությունը։
  • Կանադական հեռուստատեսային կատակերգական SCTV շոուում (հաղորդավար Եվգենի Լեվիի) կարելի է լսել «Պերրի Կոմոն դեռ կենդանի է» արտահայտությունը։
  • Պերրի Կոմոն յոթերորդ որդու յոթերորդ որդին է։
  • «The Odessa File» ֆիլմում օգտագործվել է 1974 թվականի «Christmas Dream» (RCA Records) ձայնագրությունը ՝ «The London Boy Singers»-ի ուղեկցող վոկալի գործիքավորմամբ՝ ֆիլմին հաղորդելով դառը, բայց երգիծական բացում։
  • Կոմոն հիշատակվում է Սայնֆիլդի վերջին դրվագներում, երբ Ջերի Սայնֆիլդը, Կոսմո Քրեյմերը, Ջորջ Կոստանզան և Էլայն Բենեսը` Ջեքի Կոստանզայի փաստաբանը, ասում են. «Ես ուզում եմ Պերրի Կոմոյին տեսնել ժյուրիի կազմում։ Ոչ ոք չի կարող մեղադրել Պերրի Կոմոյին»։ Չիլես Կոստանզան ցանկանում է ընկերասեր մարդու, այլ ոչ թե հանցագործի տպավորություն թողնել՝ դատարանում ներկայանալու համար։
  • Կոմոյի մասին հիշատակվում է նաև ամերիկյան «Cool Beavers» անիմացիոն շարքում։ «The Mom from U.N.C.L.E.» դրվագում Նորբերտի և Դեգետի մայրը նրանց ասում է, որ նրանք «ուժեղ և գեղեցիկ տեսք ունեն, ինչպես Պերրի Կոմոն է»։
  • Ծննդյան տոների հանրաճանաչ երգի` Jingle Bells-ի Պերրի Կոմոյի հայտնվել է «Billboard Hot Ringtone Chart»-ում 2006 թվականի դեկտեմբերի 16-ին։ (Այսպիսով, Պերրի Կոմոն 61 տարի գլխավորել է հիթ-շքերթը)
  • Ամերիկյան «The Twilight Zone» հեռուստածրագրում «Լավ կյանք» դրվագում Դեն Հոլիսը ծննդյան օրվա նվեր է ստանում Պերրի Կոմոյից։
  • Պերրի Կոմոյի անհատականությունը 1999 թվականին «Պայթյուն անցյալից» ռոմանտիկ կատակերգության առանցքային դեմքն է։ Ֆիլմի գլխավոր հերոսը Ադամն է, ում մարմնավորել է Բրենդեն Ֆրեյզերը, ով մանկուց լսել է Կոմոյի երգերը` «Ես պատրաստ եմ տալ իմ հոգին, նույնիսկ հիմա»,- ասում է Ադամը մեքենայով իր առաջին ուղևորության դրվագներից մեկում, երբ Եվան (Ալիսիա Սիլվերստոուն) պատահաբար գտնում է Կոմոյի երգը ավտոմեքենայի ռադիոյի ալիքները փոխելիս։
  • Կոմոն հիշատակվում է «Ռոքիի և Բուլվինկի արկածները» ֆիլմի երկրորդ սեզոնի 48-րդ էպիզոդի երրորդ ուրվագծում (նաև 5-րդ և 6-րդ դրվագներում), որն առաջին անգամ ցուցադրվել է 1961 թվականի մայիսի 13-ին։
  • Կոմոն հիշատակվում է «Hairspray» մյուզիքլի «Առանց սիրո» երգի մեջ, որտեղ հերոսները պնդում են, որ «առանց սիրո կյանքը կյանք կարող է լինել միայն Պերրի Կոմոյի հետ» (անգլ. «Without love/Life’s like making out with Perry Como»):
  • Պերրի Կոմոյի ամենահայտնի երգերից մեկը` «It's Impossible»-ը, հիմք է հանդիսացել սովետական «Կապիտան Վրունգելի արկածները» մուլտֆիլմի գանգստերների («Մենք գանգստեր-բանդիտո ենք... ») երգի համար։ Այս փաստը կրեդիտներում նշված չէ։
  • Պերրի Կոմոյի անունը հեգնանքով հիշատակվում է Ուիլի Տոկարևի «Քաղաքականություն» երգի մեջ (Over the Hudson, 1983):

Սկավառակագրություն խմբագրել

RCA Victor 10" խմբագրել

Թողարկման ամսաթիվ Անուն Լեյբլ
1951 Perry Como Sings Merry Christmas Music RCA Records
1952 TV Favorites RCA Records
1952 A Sentimental Date with Perry RCA Records
1952 Supper Club Favorites RCA Records
1953 Hits from Broadway Shows RCA Records
1953 Around the Christmas Tree RCA Records
1953 I Believe ~ Songs of All Faiths Sung by Perry Como RCA Records
1954 Como's Golden Records RCA Records

RCA Victor 12" խմբագրել

Թողարկման ամսաթիվ Անուն Լեյբլ
1955 So Smooth RCA Records
1956 I Believe RCA Records
1956 Relaxing with Perry Como RCA Records
1956 Perry Como Sings Hits from Broadway Shows RCA Records
1956 A Sentimental Date with Perry Como RCA Records
1956 Perry Como Sings Merry Christmas Music RCA Records
1957 We Get Letters RCA Records
1958 Saturday Night With Mr. C RCA Records
1958 When You Come To The End Of The Day RCA Records
1958 Como's Golden Records RCA Records
1959 Como Swings RCA Records
1959 Season's Greetings From Perry Como RCA Records
1961 For The Young At Heart RCA Records
1961 Sing to Me, Mr. C RCA Records
1962 By Request RCA Records
1962 The Best Of Irving Berlin's Songs From Mr. President RCA Records
1963 Perry at His Best RCA Records
1963 The Songs I Love RCA Records
1965 The Scene Changes ~ Perry Goes to Nashville RCA Records
1966 Lightly Latin RCA Records
1966 Perry Como In Italy RCA Records
1968 The Perry Como Christmas Album RCA Records
1968 Look to Your Heart RCA Records
1969 Seattle RCA Records
1970 Perry Como In Person at the International Hotel, Las Vegas RCA Records
1970 This is Perry Como RCA Records
1970 It's Impossible RCA Records
1973 And I Love You So RCA Records
1974 Perry ~ The Way We Were RCA Records
1975 Just Out Of Reach RCA Records
1976 Perry Como: A Legendary Performer RCA Records
1977 The Best Of British RCA Records
1978 Where You're Concerned RCA Records
1980 Perry Como ~ The Colors of My Life RCA Records
1981 Perry Como: Live On Tour RCA Records
1982 I Wish It Could Be Christmas Forever RCA Records
1983 So It Goes ~ Goodbye For Now RCA Records
1987 Perry Como Today ~ The Wind Beneath My Wings RCA Records
1993 Yesterday & Today: A Celebration In Song
(RCA Victor Box Set)
RCA Records

RCA Camden 12" խմբագրել

Թողարկման ամսաթիվ Անուն Լեյբլ
1957 Dream Along With Me RCA Camden
1958 Perry Como Sings Just For You RCA Camden
1959 Perry Como's Wednesday Night Music Hall RCA Camden
1960 Dreamer's Holiday RCA Camden
1961 Perry Como Sings Merry Christmas Music RCA Camden
1962 Make Someone Happy RCA Camden
1963 An Evening With Perry Como RCA Camden
1964 Love Makes The World Go 'Round RCA Camden
1965 Somebody Loves Me RCA Camden
1966 No Other Love RCA Camden
1967 Hello Young Lovers RCA Camden
1968 You Are Never Far Away RCA Camden
1969 The Lord's Prayer RCA Camden
1970 Easy Listening RCA Camden
1971 Door Of Dreams RCA Camden
1972 The Shadow Of Your Smile RCA Camden
1973 Dream On Little Dreamer RCA Camden
1974 The Sweetest Sounds RCA Camden

Ալբոմներ խմբագրել

Վերջին ձայնագրություններ խմբագրել

Ռադիո խմբագրել

  • Columbia Presents Como (1943)
  • The Perry Como Chesterfield Supper Club (1944—1950)
  • The Perry Como Chesterfield Show (1950—1955)

Հեռուստատեսությունում խմբագրել

  • The Perry Como Chesterfield Supper Club (1948—1950)
  • The Perry Como Chesterfield Show (1950—1955)
  • The Perry Como Show (1955—1959)
  • Perry Como’s Kraft Music Hall (1959—1967)
  • Perry Como Comes To London (1960)
  • The Perry Como Holiday Special (1967)
  • Perry Como Special — In Hollywood (1968)
  • Christmas At The Hollywood Palace (1969)
  • The Many Moods Of Perry Como (1970)
  • Perry Como — In Person (1971)
  • Perry Como’s Winter Show (1971)
  • The Perry Como Winter Show (1972)
  • Cole Porter In Paris (1973)
  • The Perry Como Winter Show (1973)
  • The Perry Como Sunshine Show (1974)
  • Perry Como’s Summer of '74 (1974)
  • Perry Como’s Christmas Show (1974)
  • Como Country: Perry And His Nashville Friends (1975)
  • Perry Como’s Springtime Special (1975)
  • Perry Como’s Lake Tahoe Holiday (1975)
  • Perry Como’s Christmas In Mexico (1975)
  • Perry Como’s Hawaiian Holiday (1976)
  • Perry Como’s Spring In New Orleans (1976)
  • Perry Como: Las Vegas Style (1976)
  • Perry Como’s Christmas In Austria (1976)
  • Perry Como’s Music From Hollywood (1977)
  • Perry Como’s Olde Englishe Christmas (1977)
  • Perry Como’s Easter By The Sea (1978)
  • Perry Como’s Early American Christmas (1978)
  • Perry Como’s Springtime Special (1979)
  • Perry Como’s Christmas In New Mexico (1979)
  • Perry Como’s Bahamas Holiday (1980)
  • Perry Como’s Christmas In The Holy Land (1980)
  • Perry Como’s Spring In San Francisco (1981)
  • Perry Como’s French-Canadian Christmas (1981)
  • Perry Como’s Easter In Guadalajara (1982)
  • Perry Como’s Christmas In Paris (1982)
  • Perry Como’s Christmas In New York (1983)
  • Perry Como’s Christmas In England (1984)
  • Perry Como’s Christmas In Hawaii (1985)
  • The Perry Como Christmas Special (1986)
  • Perry Como’s Irish Christmas (1994)

Հեռուստահաղորդում — հյուր — Կամեո — Վավերագրական ֆիլմեր խմբագրել

Ֆիլմագրություն խմբագրել

  • Something To Shout About (1943) ~ հավանաբար, Կամեո
  • Something for the Boys (1944)
  • Doll Face (1945)
  • March of Time (1945)
  • If I’m Lucky (1946)
  • Words and music ([1948)
  • Tobaccoland on Parade (1950)
  • Fifth freedom (1951)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  3. «Умер певец Перри Комо». news.mp3s.ru. 2001. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 26-ին.
  4. 4,0 4,1 «О жизни и творчестве Перри Комо». muslib.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերի Կոմո» հոդվածին։