Չումակային ճանապարհ Մարիուպոլում

Արխիպ Կուինջիի նկար

«Չումակային ճանապարհ Մարիուպոլում» (ռուս.՝ «Чумацкий тракт в Мариуполе»), ռուս նկարիչ Արխիպ Կուինջիի (1841/1842—1910) նկարը, որն ստեղծվել է 1875 թվականին։ Ներկայում Տրետյակովյան պատկերասրահի հավաքածուի մաս է (ինվ. 876)։ Նկարի չափերն են՝ 106 × 213 սմ[1][2]։

Չումակային ճանապարհ Մարիուպոլում
տեսակգեղանկար
նկարիչԱրխիպ Կուինջի
տարի1875
ժանրբնանկար
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Նկարագրություն խմբագրել

Նկարի սյուժեն աշխարհագրորեն կապված է Մարիուպոլի հետ, որտեղ ծնվել և մեծացել է նկարիչը[3]։ Նրա գործողությունը տեղի է ունենում հարավային տափաստաններում, որոնցով երիտասարդ Կուինջին անցել է դեպի Թեոդոսիա իր ճանապարհին[4]։ Չումակ այն ժամանակ անվանել են առևտրականների կամ բեռ տեղափոխողներին, որոնք եզներով գնում էին Սև և Ազովի ծովերի մոտ՝ ձուկ ու աղ վերցնելու և դրանք տեղափոխել դեպի տոնավաճառներ, ինչպես նաև զբաղվել են այլ ապրանքների առաքմամբ. «...Անանցանելի ցեխ, ճանապարհ, թաց եզներ և ոչ պակաս թաց խոխոլներ, թաց շուն, որը ճանապարհի մոտ ջանասիրաբար ոռնում է վատ եղանակի մասին։ Այս ամենը ասես սիրտ է մղկտացնում»,- գրել է Վսեվոլոդ Գարշինը[4]։

Պատմություն խմբագրել

«Չումկային ճանապարհ Մարիուպոլում» կտավը ցուցադրվել է 1875 թվականին Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության (պերեդվիժնիկների) 4-րդ ցուցահանդեսում[5]։ Նկարչի՝ 1870-ականների սկզբի այլ ռեալիստական նկարների հետ միասին, ինչպիսիք են «Աշնանային ճամփախափանք» (1872) և «Մոռացված գյուղ» (1874), «Չումակային ճանապարհ Մարիուպոլում» նկարը հավանության է արժանացել դեմոկրատական հրատարակությունների կողմից։ Դա եղել է Կուինջիի՝ պերեդվիժնիկներին մոտենալու շրջանի ավարտը, և 1875 թվականին նա դարձել է ընկերության լիիրավ անդամ[6]։

Պավել Տրետյակովը «Չումակային ճանապարհ Մարիուպոլում» կտավը ձեռք է բերել հենց 1875 թվականի ցուցահանդեսից։ 1878 թվականին այդ կտավի և «Վալաամ կղզում» (ռուս.՝ «На острове Валааме», 1873, Տրետյակովյան պատկերասրահ), «Ուկրաինական գիշեր» (ռուս.՝ «Украинская ночь», 1876, Տրետյակովյան պատկերասրահ) և «Տափաստան» (ռուս.՝ «Степь», 1875, Յարոսլավլի գեղարվեստի թանագարան) նկարների համար Կուինջիին շնորհվել է 1-ին աստիճանի դասական նկարչի կոչում[1]։

Արձագանքներ խմբագրել

Արվեստաբան Վլադիմիր Պետրովն Արխիպ Կուինջիի ծննդյան 150-ամյակին նվիրված իր հոդվածում, համեմատելով «Չումակային ճանապարհ Մարիուպոլում» և «Մոռացված գյուղ» նկարները, գրել է[7]

  Նման ինտոնացիաներ են առկա նաև «Չումակային ճանապարհ Մարիուպոլում» (1875, ՏՊՊ) նկարում, որտեղ Կուինջին պատկերել է կիզիչ ամառային արևից այրվա և աշնանային անվերջ անձրևներից խոնավացած գործ տափաստանի չումակային բեռնասայլերի շարանը, որոնք քարշ են տալիս թաց ճանապարհի մինչև ծնկները հասնող ջրիկ կավի մեջ քայլող եզները։ Արտահայտիչ են կտավի մանրամասները՝ թաց եղջյուրների տակ սառած չումակների ֆիգուրները, ճանապարհի եզրին ոռնացող շունը։ Բայց սխալ կլիներ որոշ քննադատների պես Կուինջիի այդ «մռայլ» աշխատանքներում տեսնել միայն «բողոք՝ ուղարկված տարածության մեջ»։
 

Գրող Միխայիլ Նևեդոմսկին՝ Կուինջիի կենսագրության հեղինակը, «Չումակային ճանապարհ Մարիուպոլում» կտավի մասին գրել է[5]

  Բայց իմպրեսիոնիզմի, ընդհանրացված մեկնաբանության նկատմամբ հակումն այստեղ արդեն շատ վճռական է անդրադառնում։ Նկարչին զբաղեցնում է ոչ թե առանձին սայլեր կամ չումակների ֆիգուրներ, այլ ամբողջ սայլախումբ, այս մութ կենդանի ժապավենի ընդհանուր շարժումը, որը գալարվում է լայն տափաստանով։ Բոլոր դետալները խեղդվում են, ենթակա են տափաստանային անձրևային մթնշաղի ընդհանուր տպավորությանը...
 

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 328—329. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Куинджи Архип Иванович — Чумацкий тракт в Мариуполе, 1875». www.art-catalog.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2014 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 05.08.2012-ին.
  3. «Куинджи — Чумацкий тракт в Мариуполе». www.artprojekt.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 05.08.2012-ին.
  4. 4,0 4,1 Ольга Порфирьевна Воронова. «Куинджи в Петербурге (часть 13)». www.kuinje.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 05.08.2012-ին.
  5. 5,0 5,1 М. П. Неведомский. «Архип Иванович Куинджи. Биография-характеристика, Куинджи и ТПХВ (часть 1)». www.kuinje.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 05.08.2012-ին.
  6. Виталий Манин. «Биография Архипа Куинджи — С передвижниками». www.kuinje.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 05.08.2012-ին.
  7. Владимир Петров. «Статья к 150-летию Куинджи (часть 2)». www.kuinje.ru. Արխիվացված է օրիգինալից (HTML) 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 05.08.2012-ին.