Չմշկածագ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։ Կենտրոնը Չմշկածագ գյուղաքաղաքն էր։

Գավառակ
Չմշկածագ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԴերսիմի գավառ
Այլ անվանումներՉիմիշգեզեք. Չիմիշկեզեկ, Չմսկագավառ, Չմշկածագուց երկիր, Չմսկածագք, Չմշկածակ, Չմշկաձագ, Չմշկեծեգ, Չմշկեզեկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
ՏեղաբնականունՉմշկածագցի
Ժամային գոտիUTC+3

Տարածքով համապատասխանում է Հայք աշխարհի Փոքր Ծոփք գավառին։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Չմշկածագ անվանումը կապված է Հովհաննես Չմշկիկ կայսեր անվան հետ։

Աշխարհագրություն խմբագրել

Գտնվում է Խոզաթ և Արաբկիր գավառակների միջև, Դերսիմի գավառի արևմտյան մասում։

Գավառակի տարածքը բավականին հարթ է և ջրառատ։

Պատմություն խմբագրել

Հայաբնակ գյուղերից էին Ագրակը, Բրադին, Բրեխին, Խաչտունը, Խնդրիկը, Կապանմադենը, Հաղթուկը, Մանկուճակը, Վասականը և այլն։

Գավառակի հայության մեծ մասը թուրքական յաթաղանի զոհ է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբերին հայության թիվը կազմում էր 17 000։ Նրանք բնակվում էին 30 գյուղերում։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

XX դարի սկզբին գավառակն ուներ 5 վանք և 89 եկեղեցի[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 257

Աղբյուրներ խմբագրել