Խոզաթ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Դերսիմի գավառում։ Գտնվում էր Դեսրիմի գավառի կենտրոնում, Խարբերդից հյուսիս։ Կենտրոնը Խոզաթ գյուղաքաղաքն էր։

Գավառակ
Խոզաթ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԴերսիմի գավառ
Այլ անվանումներԳյուզաթ, Գոզաթ, Խոզադ, Ղոզատ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
ՏեղաբնականունԽոզաթցի
Ժամային գոտիUTC+3

Աշխարհագրություն խմբագրել

Ուներ լեռնային տարածք։

Պատմություն խմբագրել

Մինչև 1890 թվականները, երբ դեռ Դերսիմը վիլայեթ էր, Խոզաթը եղել է գավառ և բաղկացած է եղել 4 գավառակներից և 3 գյուղախմբերից։

Խոզաթը Չմշկածագի, Մեծկերտի և Փերի (Բերրի) գավառակների հետ համապատասխանում էր Չորրորդ Հայքի Փոքր Ծոփք գավառին։

Բնակչություն խմբագրել

Ուներ 5070 տուն` 38 284 բնակչով, որից հայերը կազմում էին 1966 տուն` 19 660 բնակչով, իսկ քրդերը` 3104 տուն` 18 264 բնակչով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործություն և անասնապահությունն էր։

Վարչական բաժանում խմբագրել

XX դարի սկզբին ուներ 30 բնակավայր, որից 15-ը քրդաբնակ էին, իսկ մյուս 15-ը հայ և քուրդ բնակչով էին[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 758

Աղբյուրներ խմբագրել