Արաբկիր, գավառակ Փոքր Հայքում, իսկ ապա Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթում։ Կենտրոնը Արաբկիր քաղաքն էր։

Գավառակ
Արաբկիր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Այլ անվանումներԱրաբկեր, Արապկիր, Արեպքիր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)[1]
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1]
ՏեղաբնականունԱրաբկիրցի
Ժամային գոտիUTC+3

Պատմություն խմբագրել

XVII դարից գավառակը հերթականությամբ պատկանել է Սեբաստիայի, Մալաթիայի, իսկ ապա Խարբերդի նահանգներին։

Հայերը քաջ և կորովի մարդիկ էին։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ հայերը տարագրվեցին և կոտորվեցին։

Բնակչություն խմբագրել

Մինչև 1915 թվականի Մեծ եղեռնը գավառակում բնակվում էին 35 000 հայեր։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, երկրագործություն, արհեստագործություն, շերամապահությունն ու առևտուրն էր։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Արաբկիրն ուներ 19 եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Գավառակում գործում էր 18 դպրոց։

Վարչական բաժանում խմբագրել

XIX դարի վերջերին բաժանվում էր 4 ենթաշրջանների և ուներ 84, ըստ որոշ աղբյուրների էլ 300 գյուղ։

Զուտ հայաբնակ գյուղերից էին Վաշխեն, Ծագ, Հասկնի, Էհնե, Կրանի, Անջրդի, Սաղմկա, Աղն, Օճախ, Ամպրկա, Վանք, Խոռոչ, Մաշկերտ, Օվա, Ծապլվար, Շիփիկ և Քուշնա գյուղերը[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 375-376

Աղբյուրներ խմբագրել