Որսորդագիտություն, որսագիտության, գիտություն որսորդական տնտեսության կազմակերպչական-տնտեսական, կենսաբանական մեթոդների ու հիմունքների, որսի ֆաունայի պահպանության, արդյունավետ օգտագործման և հարստացման մասին։ Ձևավորվել է XX դարի սկզբներին։ Ժամանակակից որսորդագիտությունը մշակում է․ որսորդական տնտեսության կենսաբանական հիմունքները, որսորդական տնտեսության տեխնիկան և որսորդական տնտեսության էկոնոմիկան և կազմակերպումը։

Որսորդը որս անելիս

Որսորդական տնտեսության կենսաբանական հիմունքներ խմբագրել

Որսորդական տնտեսության կենսաբանական հիմունքները(որսահանդակների դասակարգում, տիպաբանություն և բոնիտում, որսարդյունագործական կենդանիների և թռչունների հաշվառում, կենսատեխնիկական միջոցառումներով որսահանդակների տարողության և գազանների ու թռչունների տարբեր տեսակների պոպուլյացիաների մթերատվության բարձրացում, վայրի կենդանիների արժեքավոր տեսակների կլիմայավարժում և ապա՝ վերակլիմայավարժում, բնության մեշ դրանց սելեկցիան, որսաթռչունների բուծում՝ փետրատու որսաթռչնաբուծություն)։

Որսորդական տնտեսության տեխնիկա խմբագրել

Որսորդական տնտեսության տեխնիկան (որսորդական գործիքների և միջոցների կատարելագործում), որսորդական ապրանքագիտությունը (որսամսի, մորթոլ և այլնի որակական գնահատում)։

Որսորդական տնտեսության էկոնոմիկան և կազմակերպում խմբագրել

Որսորդական տնտեսության էկոնոմիկան և կազմակերպումը (կազմակերպման ձևերը, ըստ երկրի առանձին շրջանների բնատնտեսական պայմանների ու ազգային ավանդույթների՝ կառավարման և վարման մեթոդները)։ Նշված պրոբլեմներով լուծվում են ֆաունայի պահպանման, որսի կենդանիների ու թռչունների պոպուլյացիաների մթերատվության ավելացման, որսորդական մթերքների որակի բարելավման հարցերը։

Որսագիտական հետազոտություններ խմբագրել

Որսագիտական հետազոտությունների կարևորագույն մեթոդներն են՝ դիտումները բնության մեջ, փորձը, գազանների ու թռչունների նշագրումը և այլն։ Որսորդագիտությունը սերտորեն առնչվում է կենսաբանության, էկոլոգիայի, բուսաբանության, կենսաերկրաբանության, տնտեսագիտության և այլ գիտությունների հետ, օգտագործում դրանց նվաճումները և առաջավոր փորձը։ Որսորդագիտության զարգացման գործում մեծ է ռուս (Ս․ Ա․ Սիլանտև, Ա․ Ֆ․ Միդենդորֆ, Լ․ Պ․ Մաբանեև) և խորհրդային (Ս․ Ի. Օգնև, Վ․ Յա․ Գեներոզով, Բ․ Մ․ ժիտկով, Ս․ Ա․ Բատուրլին, Մ․ Պ․ Նաումով, Բ․ U․ Կուզնեցով և ուրիշներ) գիտնականների ներդրումները։ Որսորդագիտության գիտահետազոտական աշխատանքներով զբաղվում են որսորդական տնտեսության և գազանաբուծության համամիութենական ԳՀԻ-ում, ԽՍՀՄ ԳԱ կենսաբանության և կենդանաբանության ինստիտուտներում, ՌԽՖՍՀ որսորդական տնտեսության և արգելանոցների կենտրոնական լաբորատորիայում։ Որսագետներ պատրաստվում են Իրկուտսկի և Կիրովի գյուղատնտեսական ինստիտուտներում։ Որպես կիրառական գիտություն որսորդագիտությունը զարգացած է նաև Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում։ Որսորդագետների միշազգային խոշորագույն ներկայացուցչական ժողովը կենսաբան-որսորդագետների միշազգային կոնգրեսն է։ Կազմակերպվել է 1953 թ-ին, հրավիրվում է 2 տարին մեկ անգամ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 653