Կիրովի մարզ (ռուս.՝ Ки́ровская о́бласть,, ՌՍՖՍՀ կազմում։ 1934-ի դեկտեմբերի 7-ին կազմվել է որպես Կիրովի երկրամաս, 1936-ի դեկտեմբերի 5-ին՝ դարձել մարզ։ Տարածությունը 120,8 հզ. կմ² է, բնակչությունը՝ 1662 հզ. (1979)։ Ունի 39 շրջան, 19 քաղաք, 55 քտա։ Կենտրոնը՝ Կիրով։ Կիրովի մարզը 1959 թ. դեկտեմբերի 25-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Բնակավայր
Կիրովի մարզ
Դրոշ Զինանշան

ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ներքին բաժանումԱրբաժսկի շրջան[1], Աֆանասևսկի շրջան[1], Բելոխոլունիցկի շրջան[1], Բոգորոդսկի շրջան[1], Վերխնեկամսկի շրջան[1], Վերխոշիժմենսկի շրջան[1], Վյատկոպոլյանսկի շրջան[1], Դարովսկի շրջան[1], Զուևսկի շրջան[1], Կիկնուրսկի շրջան[1], Կիլմեզսկի շրջան[1], Կիրովո-Չեպեցկի շրջան[1], Կոտելնիչսկի շրջան[1], Կումյոնսկի շրջան[1], Լեբյաժինսկի շրջան[1], Լուզսկի շրջան[1], Մալմիժսկի շրջան[1], Մուրաշինսկի շրջան[1], Նագորսկի շրջան[1], Նեմսկի շրջան[1], Նոլինսկի շրջան[1], Օմուտինսկի շրջան[1], Օպարինսկի շրջան[1], Օրիչևսկի շրջան[1], Օռլովսկի շրջան[1], Պիժանսկի շրջան[1], Պոդոսինովսկի շրջան[1], Սանչուրսկի շրջան[1], Սվեչինսկի շրջան[1], Սլոբոդսկոյ շրջան[1], Սովետսկի շրջան[1], Սունսկի շրջան[1], Տուժինսկի շրջան[1], Ունինսկի շրջան[1], Ուրժումսկի շրջան[1], Ֆալյոնսկի շրջան[1], Շաբալինսկի շրջան[1], Յուրյանսկի շրջան[1], Յարանսկի շրջան[1], Q27566277?[1], Q27566279?[1], Q27566282?[1], Municipal Formation of the City of Slobodskoy?[1], Municipal Formation of the City of Kirov?[1] և Պերվոմայսկիյ (քաղաքատիպ ավան, Պերվոմայսկի քաղաքային օկրուգ)[1]
Հիմնադրված էդեկտեմբերի 7, 1936 թ.
Մակերես120 800 կմ²
Բնակչություն1 250 173 մարդ (հունվարի 1, 2021)
Ժամային գոտիMSD?
Ավտոմոբիլային կոդ43
Պաշտոնական կայքkirovreg.ru(ռուս.)
Կիրովի մարզ (Ռուսաստան)##
Կիրովի մարզ (Ռուսաստան)

Բնություն խմբագրել

Կիրովի մարզը գտնվում է ԽՍՀՄ եվրոպական մասի արիալում։ Բլրա-ալիքվոր մակերևույթով, հյուսիսից հարավ թեքված հարթավայր է։ Կենտրոնով անցնում է Վյատկայի Ուվալը (մինչև 284մ բարձրության Կաման, Վեալուգան)։ Հողաբուսական ծածկույթում գերակշռում են պոդզոլային հողերն ու անտառները։ Կենդանիներից կան սկյուռ, կզաքիս, աղվես, ջրասամույր, լուսան, արջ, որմզդեղն և այլն, թռչուններից՝ աքար, ցախաքլոր, խլահավ, սագ։

Բնակչություն խմբագրել

91% -ը ռուսներ են, բնակվում են նաև մարիներ, թաթարներ, ուդմուրտներ, կոմիներ և այլն։ Միջին խտությունը 1 կմ² վրա 13,8 մարդ է։ Քաղաքային բնակչությունը 64% է (1979)։ Խոշոր քաղաքներն են Կիրովը, Կիրովո-Չեպեցկը, Կոտելնիչը, Սլոբոդսկոյը։

Տնտեսություն խմբագրել

Զարգացած են մեքենաշինությունն ու մետաղամշակությունը, վառելիքային, էլեկտրաէներգետիկ, քիմիական, անտառային, կաշվի, կոշիկի, մորթեղենի արդյունաբերությունը։ Գյուղատնտեսությունը մասնագիտանում է մսակաթնատու անասնապահության, հացահատիկի, վուշի արտադրության ուղղությամբ։ 1972-ին կար 314 կոլտնտեսություն, 234 խորհրդային տնտեսույթուն, 11 թռչնաֆաբրիկա։ Երկաթուղիների երկարությունը 1049 կմ է, կոշտ ծածկով ավտոճանապարհներինը՝ 6438 կմ, նավարկելի գետերի երկարությունը՝ 2125 կմ։

Լուսավորությունը և առողջապահություն խմբագրել

1972 թ. Կիրովի մարզում կար 3 բուհ, 1190 մասսայական գրադարան, 1543 ակումբ, 9 թանգարան, 3 թատրոն, 1563 կինոկայանք, 212 հիվանդանոց, 3, 4 հզ. բժիշկ։ Հրատարակվում է մարզային 2 թերթ։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրովի մարզ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 468