Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ագուլիս (այլ կիրառումներ)

Ներքին Ագուլիս, (նաև՝ Ստորին Ագուլիս[1], Դաշտ Ագուլիս[2], Ագուլիսի դաշտ[1], Ներքին Ագուլիք[1], Ներքին Ակուլիս[1], Աշաղը Այլիս[1], Դաշտ[1], Դեշտ[1], Տաշտ[1], այժմ կոչվում է՝ ադրբ.՝ Aşağı Əylis - Աշաղի Այլիս), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում։

Գյուղ
Ներքին Ագուլիս
ադրբ.՝ Aşağı Əylis
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքն․ Հանր․Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՈրդուարի շրջան
ԲԾՄ932 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն992 մարդ (2010)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Ներքին Ագուլիս (Ադրբեջան)##
Ներքին Ագուլիս (Ադրբեջան)

Պատմություն խմբագրել

Ներքին Ագուլիս գյուղը նախկինում գտնվում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Գողթն գավառում[1], երբեմն հիշատակվում է ավան[1]։ Ներքին Ագուլիս գյուղը գտնվում է Օրդուբադ քաղաքից մոտ 4 կմ արևմուտք, Ագուլիս գետի ափին, Վերին Ագուլիսից 2 կմ հարավ, նախկին պատմական Դաշտ գյուղի տեղում, որը վերին ագուլեցիները 1820 թվականին գնել էին Պարսից գահաժառանգ Աբբաս-Միրզայից և կոչել՝ Ներքին Ագուլիս[1]։ Նախկինում եղել է հայկական մշակութային մեծ քաղաքի մի մասը, որը հայաթափվել և ավերվել է 1919 թվականի Ագուլիսի ջարդերից հետո[1]։

Խորհդային կարգերի ժամանակ մտնում էր Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանի մեջ[1]։

Բնակչությունը խմբագրել

 
Հայ ընտանիք Ագուլիսից:

1829-1832 թվականներին ուներ 459, 1897 թվականին՝ 990, 1906 թվականին՝ 1254 բնակիչ[1]։ 1986 թվականին գյուղում բնակվում էր ադրբեջանական մի քանի ընտանիք[1]։

Կրոնական կառույցներ խմբագրել

 
Սուրբ Երրորդություն եկեղեցին (Սուրբ Ստեփանոս):

Ներքին Ագուլիսը ուներ 4 եկեղեցի՝ Սուրբ Երրորդություն (Սուրբ Ստեփանոս), Սուրբ Սարգիս, Սուրբ Մինաս[1] և Սուրբ Հովհաննես Մկրտիչ։

Ճարտարապետություն խմբագրել

Ներքին Ագուլիսն ուներ դպրոց և խանութներ[1]։

Տնտեսություն խմբագրել

Բնակիչները զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և մասամբ առևտրով ու արհեստագործությամբ[1]։

Հայտնի մարդիկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 27 — 1008 էջ։
  2. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 61