Արիստակես Հայրապետի Զարգարյան (1864, Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն, 1935), հայ բժիշկ[1]։

Զարգարյան Արիստակես Հայրապետի
Զարգարյան Արիստակես Հայրապետի
Ծնվել է1864(1864)
ԾննդավայրԱգուլիս
Մահացել է1935(1935)
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի համալսարան
Երկեր«Ադաթ չի»
«Փրշտա կատու»
«Աստված թակի զոկի խասիաթ»
Մասնագիտությունբժիշկ

Կենսագրություն խմբագրել

Արիստակես Զարգարյանը ծնվել է 1864 թվականին Գողթնի Ստորին կամ Դաշտ Ագուլիսում։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Մինչև 1905 թվականին եղել է Պետերբուրգի պալատական բժիշկ, որին հրավիրել է Միխայիլ Նիկոլաևիչը[1]։

Գործունեություն խմբագրել

Թավրիզում եղել է խորհրդային հյուպատոսարանի գրական-գիտական ընկերության փոխնախագահ։ Թիֆլիսում եղել է հայոց հրատարակչական ընկերության նախագահ։ 1919 թվականին խմբագրել է Թիֆլիսում լույս տեսնող «Զոկի ճրոյգ» թերթը։ Գրել է 16 գրական երկ, որոնցից 4-ը գրական լեզվով, 12-ը զոկական բարբառով։ 1992 թվականին Թավրիզում Հրաչյա Աճառյանին օգնել է Ագուլիսի բարբառին նվիրված նրա աշխատանքներին։ Զբաղվել է նաև նկարչությամբ․ իր կտավներում պատկերել է հիմնականում Ագուլիսի ու Գողթնի բնապատկերները[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 244 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։