Լևոն Մանվելյան

հայ բանասեր, դրամատուրգ, պատմաբան, բանաստեղծ, գրող
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լևոն Մանվելյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մանվելյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Լևոն Գևորգի Մանվելյան (դեկտեմբերի 3, 1864(1864-12-03)[1], Ներքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1] - փետրվարի 21, 1919(1919-02-21)[2][1], Թիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[2][1][3]), հայ գրող։

Լևոն Մանվելյան
Ծնվել էդեկտեմբերի 3, 1864(1864-12-03)[1]
ԾննդավայրՆերքին Ագուլիս, Օրդուբադի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[2][1]
Վախճանվել էփետրվարի 21, 1919(1919-02-21)[2][1] (54 տարեկան)
Վախճանի վայրԹիֆլիս, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն[2][1]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, դրամատուրգ, լեզվաբան և պատմաբան
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունԹիֆլիսի գիմնազիա և Մոսկվայի կայսերական համալսարան (1889)[2]
ԱշխատավայրԳևորգյան Հոգևոր Ճեմարան[2], Ներսիսյան դպրոց[2] և Բաքվի Հայոց մարդասիրական ընկերություն[2]
Լևոն Մանվելյան Վիքիդարանում

Կենսագրություն խմբագրել

Լևոն Գևորգի Մանվելյանը ծնվել է 1864 թ. դեկտեմբերի 3ին Ներքին Ագուլիսում, հարուստ վաճառականի ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, որտեղ աշակերտել է Րաֆֆուն։ Այնուհետև սովորել և ավարտել է Թիֆլիսի գիմնազիան։ Բարձրագույն կրթությունը ստացել է Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետում, ավարտելով այն 1889 թվականին։ Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, պաշտոնավարել Բաքվի Հայոց մարդասիրական ընկերությունում։ Մանվելյանի ստեղծագործությունը, որ ամփոփված է «Բանաստեղծություններ և պոեմներ» խորագրով ժողովածուներում (գիրք 1-2, 1899-1907 թթ.), կապված է անցյալի առաջավոր-դեմոկրատական գրականության ավանդույթների հետ։ Մանվելյանը հայ գրականության մեջ դրամատիկական պոեմի սկզբնավորողն է («Գալիլե և Միլտոն», «Փոթորիկ», «Դեպի վեր», «Սասունցի Դավիթ և Մսրա Մելիք», հրատարակված 1940 թվականին)։ Նրա պիեսները նկատելի դեր են կատարել հայ ռեալիստական-հոգեբանական դրամայի զարգացման գործում («Նկարիչ Թաշճյան», «Դոկտոր Երվանդ Բոշայան», «Վերածնվածը», «Մագդա»)։ 1892 թվականին լույս է տեսել «Տիգրանուհի» պատմա-դիցաբանական ողբերգությունը։ «Խորտակված կյանք» վեպում ներկայացված է կապիտալիստական իրականության հետ անհատի բախումն ու կործանումը։ Մանվելյանն զբաղվել է թատերական և գրականագիտական հարցերով, գրել է «Ռուսահայ գրականության պատմություն» (1909-1912 թթ.) աշխատությունը։

Ստեղծագործություններ խմբագրել

  • «Միակ ճանապարհ» - բանաստեղծություն
  • «Ասում են» - բանաստեղծություն
  • «Մեր բանաստեղծներին» - բանաստեղծություն
  • «Հելլադայի երգիչներին» - բանաստեղծություն
  • «Մուսան և պոետը» - բանաստեղծություն
  • «Իմ թշնամիներին» - բանաստեղծություն
  • «Ցանկալի երգ» - բանաստեղծություն
  • «Փոթորիկը» - դրամատիկական պոեմ
  • «Գալիլե և Միլտոն» - դրամատիկական պոեմ
  • «Սողոմոնի աղբյուրը» - դրամատիկական պոեմ
  • «Դեպի վեր» - դրամատիկական պոեմ - 1902 թ.
  • «Սասունցի Դավիթ և Մսրամելիք» - դրամատիկական պոեմ
  • «Խորտակված կյանք» - վեպ - 1897 թ.
  • «Չալաբինների արշավանքը» - պատմվածք
  • «Օտարության մեջ» - պատմվածք
  • «Տիգրանուհի» - պատմական դրամա
  • «Նկարիչ Թաշճյան» - դրամա - 1903 թ.
  • «Վերածնվածը» - դրամա - 1906 թ.
  • «Մագդա» - դրամա - 1913 թ.
  • «Դոկտոր Երվանդ Բոշայան» - դրամա - 1900 թ.
  • «Ռուսահայ գրականության պատմություն» - պատմագիտական աշխատություն - 1909-1912 թթ.
  • Ընտիր երկեր, Երևան, 1955 թ.

Երկերի մատենագիտություն խմբագրել

  • Խորտակուած կեանք, Թիֆլիս, 1899, 396 էջ։
  • Դօկտօր Երուանդ Բօշայեան (կոմեդիա), Բագու, 1900, 84 էջ։
  • Նկարիչ Թաշճեան, Թիֆլիս, 1903, 60 էջ։
  • Սասունցի Դավիթ եւ Մսրա Մելիք (դրամատիկական պոեմ), Թիֆլիս, 1905։
  • Բանաստեղծութիւններ եւ պոէմներ, Ալէքսանդրապօլ, 1907, 109 էջ։
  • Ռուսահայ գրականութեան պատմութիւն, գիրք Ա, Ալէքսանդրապօլ, 1909, 96 էջ։
  • Ռուսահայ գրականութեան պատմութիւն, գիրք Բ, Ալէքսանդրապօլ, 1910, 126 էջ։
  • Ռուսահայ գրականութեան պատմութիւն, գիրք Գ, Ալէքսանդրապօլ, 1910, 192 էջ։
  • Ռուսահայ գրականութեան պատմութիւն, գիրք Դ, Թիֆլիս, 1911, 140 էջ։
  • Գրական նմուշներ, Թիֆլիս, 1912, 382 էջ։
  • Սասունցի Դավիթ և Մսրա Մելիք, Երևան, 1940, 88 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, 1955, 612 էջ։

Գրականություն խմբագրել

  • Հայ գրականության պատմություն, երկրորդ գիրք, Երևան, 1950 թ., էջ 318-320։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատ. 4, Երևան, 1972, էջ 651-667։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 241.
  3. Ա․ Ա․ Այվազյան, ՆԱԽԻՋԵՎԱՆ․ պատկերազարդ բնաշխարհիկ հանրագիտակ, Երևան, «Հուշարձան», 1995, էջ 291 — 368 էջ. — 2700 հատ, ISBN 5-8079-0911-9։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Մանվելյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 241