Յոսեմիթե ազգային պարկ, գտնվում է ԱՄՆ-ի հարավարևմտյան հատվածում, ներգրաված է Կալիֆոռնիա նահանգի մեջ, իշխանությունների հրամանով պարկը 1864 համարվեց պաշտպանված տարածք[1]։

Յոսեմիթե ազգային պարկ
Yosemite National Park*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Յոսեմիթե ազգային պարկի համայնապատկերը
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Տիպ մշակութային
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1864  (անհայտ նստաշրջան)
Համար 414
Յոսեմիթե ազգային պարկ (ԱՄՆ)##
Յոսեմիթե ազգային պարկ (ԱՄՆ)
Յոսեմիթե ազգային պարկ (Հյուսիսային Ամերիկա)##
Յոսեմիթե ազգային պարկ (Հյուսիսային Ամերիկա)
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Պուրակներ խմբագրել

Իր հրաշագեղ ջրվեժներով և լեռնագոյացություններով հայտնի ԱՄՆ-ի Յոսեմիթե ազգային պարկը նշանավոր է նաև նրանով, որ ներառում է աշխարհի ամենախոշոր և առավել երկարակյաց ծառերի՝ հսկայական սեկվոյաների (Սիեռա ռեդվուդ) երեք պուրակներ։

Հսկայական սեկվոյան կարող է ապրել 3000 տարուց ավելի և հասնել 225-270 ոտնաչափ (75-90մ)`Ազատության արձանի բարձրության կրկնակին՝ չհաշված պատվանդանը։ Նրանց բնի տրամագիծը կարող է հասնել 33 ոտնաչափի (11մ)։ Այդ մասին է վկայում Վավոնայի ծառ-թունելը Յոսեմիթեի ամենամեծ «Մարիապոզա» պուրակում։ Թունելը ծառի մեջ հատվել է 1881, և հետագա 88 տարիներին ավտոմեքնաներն ու փոստակարքերը երթևեկել են բացվածքով, մինչև որ 1969 թվականին ծառը տապալվեց։ «Մարիապոզա» պուրակի այլ հրաշքներից են Հսկա գրիզլին, որը, շուրջ 2700 տարեկան լինելով, համարվում է այժմ կենդանի ամենամեծահասակ սեկվոյան, և Կալիֆորնիա ծառ-թունելը, որի բնի միջոցով մարդիկ զբոսնում են՝ սկսած 1895-ից։ Ընդհանուր առմամբ «Մարիպոզա» պուրակում աճում է շուրջ 500 սեկվոյա, և հսկա աշտարակները տարեկան հյուրընկալում են ավելի քան 3 մլն այցելու։

Չնայած հսկա չափերին՝ սեկվեյանների արմատները բավականին մակերեսային են, սակայն դրանք կարող են հորիզոնական տարածվել ավելի քան 75 մ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Մարկ Տրուման, Աշխարհի հրաշալիքները. 100 ամենատեսարժան վայրերն աշխարհում, րատարակչություն 2012, էջ 11
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսեմիթե ազգային պարկ» հոդվածին։