Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ազատության արձան (այլ կիրառումներ)

Ազատության արձան (անգլերեն՝Statue of Liberty, լրիվ անունն է՝ Ազատությունը, որ լուսավորում է աշխարհը անգլերեն՝ Liberty Enlightening the World, ֆրանսերեն՝ La Liberté éclairant le monde), ԱՄՆ-ում և աշխարհում քանդակագործության ամենահայտնի կոթողներից է, որին հաճախ ասում են «Նյու-Յորքի և ԱՄՆ-ի խորհրդանիշ», «Ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ»։ Արձանը տեղակայված է Նյու-Յորքի Մանհեթեն թաղամասից 3 կմ դեպի հարավ-արևմուտք գտնվող Լիբերթի Այլենդ կղզում։

Ազատության արձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակարձան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս և տեսարժան վայր
ՔանդակագործՖրեդերիկ Օգյուստ Բարտոլդի[1][2][3][…], Գուստավ Էյֆել[3][4][5] և Richard Morris Hunt?[3][4][5]
ՃարտարապետԷժեն Էմանուել Վիոլե լը Դյուկ
Ստեղծում1886[1]
Բարձրություն46 մետր[2][6] և 47 մետր
Ստեղծման երկիրԱզատության կղզի[7][4] և Փարիզ[4][3]
Երկիր ԱՄՆ[8]
ՔաղաքԱզատության կղզի
ԲնակավայրՆյու Յորք
Ոճնեոդասական ճարտարապետություն
Նյութպղինձ[5], պողպատ, բետոն[5], գրանիտ[5] և նրբաթերթ ոսկի
Պատկանում էԱՄՆ ազգային պարկերի ծառայություն[9]
ՊատվիրատուԷդուարդ Ռենե Լաբուլե[5]
Հիմնական թեմաազատություն
Մասն էStatue of Liberty National Monument?
ՄակագրությունJULY IV MDCCLXXVI
կայք
 Statue of Liberty Վիքիպահեստում

Ազատության արձանը, որի հեղինակն է Ֆրեդերիկ Օգյուստ Բարտոլդին, 1886 թվականի հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ն նվեր է ստացել Ֆրանսիայի ժողովրդից։ Արձանը ներկայացնում է պատմուճանով կնոջ, ով խորհրդանշում է հռոմեական դիցարանի ազատության աստվածուհի Լիբերտասին։ Կինն աջ ձեռքով բարձրացրել է ջահը, իսկ ձախով բռնել է սալիկ, որի վրա փորագրված է ԱՄՆ-ի անկախության հռչակագրի ընդունման ամսաթիվը՝ 1776 թվականի հուլիսի 4։ Ոտքերին ընկած է փշրված շղթա։ Արձանը համարվում է Միացյալ Նահանգների և ազատության խորհրդանիշ։

Քանդակագործ Բարթոլդին ոգեշնչված էր ֆրանսիացի իրավագիտության պրոֆեսոր Էդուարդ Ռենե դը Լաբուլայեից։ Վերջինս, ասում են, 1865 թվականին կարծիք է հայտնել, որ լավ կլիներ ամերիկյան անկախությանը նվիրված որևէ հուշարձան ստեղծեր որպես Ֆրանսիայի և Ամերիկայի ժողովուրդների համատեղ նախագիծ։ Ֆրանսիայում ստեղծված ծանր քաղաքական իրավիճակի պատճառով արձանի ստեղծման աշխատանքները չսկսվեցին մինչև 1870-ական թվականները։ 1875 թվականին Լաբուլայեն առաջարկեց, որ Ֆրանսիայի կառավարությունը ֆինանսավորի արձանի ստեղծման աշխատանքները, իսկ ամերիկացիները հատկացնեն վայր արձանի տեղադրման համար, ինչպես նաև կառուցեն պատվանդանը։ Բարթոլդին ավարտեց արձանի՝ ջահով ձեռքի և գլխի հատվածների ձուլումը՝ այն ժամանակ, երբ արձանի տեսքը լիովին պլանավորված չէր, և այդ հատվածները սկսեցին ցուցադրվել հասարակության և միջազգային ցուցահանդեսների շրջանակներում։

Արձանի ջահով հատվածը 1876 թվականին ցուցադրվել է Ֆիլադելֆիայի Հարյուրամյա Ցուցահանդեսին, իսկ 1876-1882 թվականներին՝ Նյու Յորքի Մեդիսոն Սքուեր այգում։ Դրամահավաքը բավարար արդյունք չունեցավ, նամանավանդ ամերիկացիների համար, և 1885 թվականին պատվանդանի կառուցման աշխատանքները դադարեցին ֆինանսական միջոցների սղության պատճառով։ «Նյու Յորք Ուորլդ»-ի հրատարակիչ Ժոզեֆ Պուլիցերը փորձեց խնդիրը լուծեց նվիրատուներ հայթայթելով։ Շարժումը համախմբեց 120.000 հովանավորների, որոնց մեծամասնությունը նվիրաբերեց մեկ դոլլարից քիչ գումար։ Արձանը ձուլվեց Ֆրանսիայում, այնուհետև տեղափոխվեց փայտե մեծ արկղի մեջ՝ կտրել անցնելով ծովեր, և հավաքվեց ավարտուն պատվանդանի վրա, որն այնուհետև կոչվեց Բեդլոյի կղզի։ Արձանի բացման արարողությունը նշանավորվեց հատուկ արարողությամբ, որին ներկա էր ԱՄՆ նախագահ Գրովեր Կլևելանդը։

Մինչև 1901 թվականն արձանն ԱՄՆ «Լայթհաուս Բորդ»-ի հսկողության տակ էր, այնուհետև՝ «Department of War»-ի։ Մինչ 1933 թվականն այն Ազգային Պարկ ծառայության հսկողության տակ էր։ 1938 թվականին արձանը փակվեց վերանորոգման համար։ 1980 թվականների սկզբներին ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ արձանն այն կարգի վնասված վիճակում է, որ անհրաժեշտ է ընդհանուր վերանորոգում։ Մինչ արձանը փակ էր 1984-1986 թվականներին, արձանի ներքին կառուցվածքի մեծ մասը, ինչպես նաև լապտերային հատվածը փոխվեցին։ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո արձանը կրկին փակվեց անվտանգության նկատառումներով. պատվանդանի շրջանը վերաբացվեց 2004, իսկ արձանը՝ 2009 թվականին, սակայն միայն սահմանափակ քանակով մարդիկ կարող էին բարձրանալ մինչև թագի հատվածը։ Արձանը, ներառյալ պատվանդանը և հիմքը, փակվեց մեկ տարով մինչև 2012 թվականի հոկտեմբերի 28-ը, որպեսզի երկրորդային սանդուղքներ և այլ անվտանգության սարքավորումներ կառուցվեին. Ազատության կղզին մնաց բաց։ Այնուամենայնիվ, վերաբացումից մեկ օր հետո Ազատության կղզին փակվեց Սենդի փոթորիկի պատճառով. Արձանն ու կղզին կրկին բացվեցին 2013 թվականի հուլիսի 4-ին։ Մարդկանց ելումուտը դեպի ջահը շրջապատող օթյակ, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելված էր 1916 թվականից սկսած։

Նկարագրություն խմբագրել

Աստվածուհին մի ոտքով կանգնած է փշրված շղթաների վրա, աջ ձեռքում վեր պարզած ջահ է, ձախում՝ լատիներեն JULY IV MDCCLXXVI գրությամբ տախտակ, որը համապատասխանում է ԱՄՆ անկախության հռչակագիրը ստորագրելու տարեթվին (1776 թ. հուլիսի 4)։
Սովորաբար լաստանավով ժամանող այցելուները բարձրանում են 356 աստիճան մինչև արձանի պսակը կամ 192 աստիճան մինչև պատվանդանի բարձրակետը։ Պսակում տեղակայված են 25 պատուհաններ, որոնք խորհրդանշում են աշխարհը լուսավորող երկրի թանկագին քարերն ու երկնային շողերը։ Յոթ շողերը խորհրդանշում են յոթ ծովերն ու յոթ մայրցամանքները ըստ ժամանակակից արևմտյան աշխարհագրության ավանդության։
Արձանի պողպատե կարկասը կշռում է 125 տոննա, 2.57 մմ հաստության երեսպատման պղնձե թիթեղների ընդհանուր քաշն է՝ 31 տոննա։ Պատվանդանի հիմքից մինչև ջահի ծայրը հեռավորությունը կազմում է 93 մետր, բուն արձանի բարձրությունը 46 մետր է։
Արձանի պսակի և ջահի վրայի հարթակներից բացվում է Նյու Յորքի ծովածոցի համայնապատկերը։ Պատվանդանում գտնվում է արձանի պատմության ցուցահանդես-թանգարանը։

Ծանոթագրություններ խմբագրել