Միջնորմի ինքնաբուխ էմֆիզեմա

Միջնորմի ինքնաբուխ էմֆիզեմա (սպոնտան պնևմոմեդիաստինում, Համանի համախտանշ), հազվադեպ հանդիպող, առանց որոշակի հստակեցված պատճառի ինքնուրույն հիվանդություն, որի ժամանակ դիտվում է միջնորմի բջջանքի օդով ինֆիլտրացիա, բնութագրվում է բարորակ ընթացքով։ Հիվանդությունն առավել հաճախ դրսևորվում է ախտանշանների հետևյալ եռյակով՝ հետկրծոսկրային ցավ, դժվարաշնչություն և պարանոցի փքվածություն, ինչը պայմանավորված է փափուկ հյուսավածքների էմֆիզեմայով։ Միջնորմի ինքնաբուխ էմֆիզեման բնութագրվում է բարենպաստ ելքով․ որպես կանոն, պահպանողական թերապիայի արդյունքում բավականին արագ տեղի է ունենում ախտանիշների աստիճանական և անհետք վերացում։ Ինքնաբուխ պնևմոմեդիաստինումի յուրահատկությունն է հանդիսանում այն, որ կրծքային վիրաբույժները, բախվեով այս բարորոակ ընթացք ունեցող հիվանդության հետ, հարկադրված են բացառել այլ, կյանքին վտանգ սպառնացող հիվանդությունները, ինչպիսիք են՝ կերակրափողի ինքնաբուխ պատռվածքը կամ թափածակումը, շնչափողի վնասումը, մեռուկացնող միջնորմաբորբը և այլն[1][2][3][4][5][6]։

Միջնոորմի ինքնաբուխ էմֆիզեմա
Spontaneous Pneumomediastinum
ԿՏ–պատկեր։ Ինքնաբուխ պնևմոմեդիաստինումով հիվանդի մոտ միջնորմի ինքնաբուխ էմֆիզեմա
Տեսակհիվանդություն
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն
ՀՄԴ-9518.1
ՀՄԴ-10J98.2

Պատմություն խմբագրել

 
Ֆրանսիացի բժիշկ և անատոմ Ռենե Լաեննեկը (Rene Laennec, 1781—1826), որը 1819 թ․ առաջին անգամ նկարագրել է միջնորմի էմֆիզեման
 
Ամերիկացի բժիշկ Լուի Համանը (Louis Virgil Hamman, 1877—1946), որը իքնաբուխ պնևմոմեդիաստինումը 1939 թ․ նկարագրեց որպես ինքնուրույն հիվանդություն

Միջնորմի ինքնաբուխ էմֆիզեմայի առաջին հիշատակումը վերաբերվում է 1617 թ․, երբ Ֆրանսիայի թագուհու մանկաբարձ Լուիզա Բուրժուան իր մեմուարներում նկարագրեց ծննդաբերության ժամանակ հանկարծակի առաջացող պարանոցի փքվածություն։ Միջնորմի էմֆիզեմայի կլինիկական պատկերը, որն առաջացել է վնասող գործոնի ազդեցության հետևանքով, առաջին անգամ, բավականին հանգամանորեն նկարագրել է ֆրանսիացի բժիշկ և անատոմ Ռենե Լաեննեկի կողմից (René-Théophile-Hyacinthe Laënnec, 1781—1826)[7] 1819թ, «Ստետոսկոպով լսելու մասին» գիտական շարադրության մեջ[8][9]

Ինքնաբուխ պնևմոմեդիաստինումի մասին, որպես ինքնուրույն հիվանդություն, առաջին անգամ նկարագրվել է ամերիկացի բժիշկ, Ջոնս Հոփկինսի համալսարանական կլինիկայի աշխատակից Լուի Համանը (Louis Virgil Hamman, 1877—1946)[10], ով 1939թ․ նկարագրեց կոպիտ կրեպիտացիա, սրտի կծկումների հետ միաժամանակ ընթացող և աուսկուլտատիվ կրծոսկրի ձախ եզրով, III—VI միջկողային տարածությունում լսվող (Համանի ախտանիշ)[11][12][13][14]։ Կապված դրա հետ, արտասահմանյան բժշկական գրականության մեջ ինքնաբուխ պնևմոմեդիաստիումը հաճախ անվանում են Համանի համախտանիշ (կամ Համանի հիվանդություն)[6][15]։ Ինքնաբուխ պնևմոմեդիաստինումի պաթոֆիզիոլոգիական մեխանիզմներ, հիմնված լաբորատոր կենդանիների վրա կատարված փորձերի, 1944թ․ նկարագրել են M. Т. Macklin և С. C. Macklin[2][16][17][18].

Համաճարակաբանություն խմբագրել

Հիմնականում հանդիպում է երիտասարդ տղամարդկանց շնջանում (մինչև 30 տարեկան), մոտ 3 անգամ ավելի հաճախ (74 %), քան կանանց մոտ (26 %)[19]։ Միջնորմի ինքնաբուխ էմֆիզեմայի հաճախությունը հոսպիտալացված հիվանդերի մոտ, ըստ տարբեր հեղինակների, տատանվում է 1:3578 մինչև 1:44511[6]։ Վերջին տարիներին դիտվում է միջնորմի ինքնաբուխ էմֆիզեմայի հիվանդացության որոշակի աճ, ինչը, սակայն, կարող է կապված լինել բժիշկների առավել տեղեկացված լինելու և հիվանդներին առավել ադեկվատ գործիքային հետազոտություն կատարելու հետ[2][16][17][20][21] կամ էլ երիտասարդների շնջանում բավականին տարածված ինհալյացիոն թմրամիջոցների սիստեմանիկ ընդունման հետ[8]։

Միջնորմի ինքնաբուխ էմֆիզեմայի հաճախությունը երեխաների մոտ, ովքեր դիմում են անհետաձգելի բուժօգնության բաժանմունք, կազմում է 1:800 մինչև 1:15150[9]։

Պատճառներ խմբագրել

Նախատրամադրող գործոններ խմբագրել

Թոքերի և այլ օրգանների նախատրադրող հիվանդությունները, որոնց ֆոնին առավել հաճախ է հանդիպում միջնորմի ինքնաբուխ էմֆիզեման, հանդիսանում են ՝

Հրահրող գործոններ խմբագրել

Այս համախտանշի առաջացման անմիջական պատճառն է հանդիսանում ֆիզիկական լարումը հետևյալ իրավիճակների ժամանակ՝

Ախտածագում խմբագրել

Ներկայումս ավելի տարածված է այն կարծիքը, որ միջնորմի ինքնաբուխ էմֆիզեման առաջանում է ծայրամասային ավեոլների պատռման հետևանքով, որոնք տեղակայված են թոքի սեգմենտի արմատում՝ կից սեգմենտար անոթներին և բրոնխների փուխր բջջանքին[18]։ Ալվեոլի պատի պատռմանը նպաստում են ներալվեոլյար ճնշման բարձրացումը, ինչը դիտվում է բրոնխոսպազմի, ինչպես նաև՝ ռեֆլեկտոր հազի, դեգեկացիայի, ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ։ Բացի այդ, ալվեոլյար պատի պատռմանը կարող են նպաստել այնպիսի փոփոխություններ, որոնք առաջանում են թոքերի ինտերստիցիալ հիվանդությունների ժամանակ[6]։ Վնասված ալվեոլից եկող օդը ճնշման գրադիենտով անոթների և բրոնխների երկարությամբ տարածվում է դեպքի թոքի դրունք, իսկ հետո՝ միջնորմ[23]։ Օդի տարածումը վնասված ալվեոլից դեպի թոքի դրունք (Macklin–ի էֆեկտ) տարածվում է այն պատճառով, որ միջնորմում ճնշումն ավելի ցածր է, քան թոքերի ծայրամասում։ Միջնորմ ներթափանցած օդը կարող է տարածվել պարանոցի բջջանքային տարածություն, կրքավանդակի փափուկ հյուսվածքներ, պերիկարդի խոռոչ, իսկ որոշ դեպքերում, կախված օդի ծավալից՝ նույնիսկ հետորովայնամզային բջջանքային տարածություն։ Կապված օդով հետըմպանային բջջանքային տարածության շերտազատման և ըմպանի հետին պատի լորձաթաղանթի տակ օդի կուտակման հետ, հնարավոր է ռնգախոսության առաջացում[1][2][3][16][21]։

Ոչ մեծ մաս դեպքերում տեղի է ունենում միջնորմում օդի ծավալի պրոգրեսիվ կուտակում, ինչը հանգեցնում է լարված պնևմոմեդիաստինումի զարգացման, ինչը բացասաբար ազդեցություն է ունենում կենսական կարևոր օրգանների ֆունկցիաների վրա, քանի որ այն կարող է առաջացնել սեղմել բարակ պատ ունեցղ մագիստրալ երակները, նվազեցնել դեպի սիրտ երակային հետհոսքը՝ առաջացնելով սրտի նորմալ գործունեության խանգարում։ Առպատային թոքամզով դեպի թոքամզի խոռոչ օդի ներթափանցման դեպքում զարգանում է լարված պնևմոթորաքս, որոշ դեպքերում նույնիսկ երկկողմանի[2][12][16][26]։

Կլինիկական պատկեր խմբագրել

Կլինիկական պատկերում առավել հաճախ նկատվում է ախտանիշների եռյակ․ հետկրծոսկրային ծակող կամ սեղմող բնույթի մշտական ցավ (ամենահաաճխ հանդիպող գանգատ, հանդիպում է 54-80% դեպքերում), որոշ դեպքերում դեպի պարանոց կամ մեջք ճառագայթող[6][17], դժվարաշնչություն (ներշնչական հևոց) և պարանոցի փքվածություն՝ փափուկ հյուսվածքների էմֆիզեմայով պայմանավորված (96,2 %)[1]։ Ինքնաբուխ պնևմոմեդիաստինումի ժամանակ դիտվող ենթամաշկային էմֆիզեման կարող է տարածվել դեպի կրծքավանդակ, հիմնականում նրա վերին հատվածներ, ինչը դիտվում է հիվանդների 29—37,5%–ի մոտ։ Առավել հազվադեպ դիտվում է տարածուն էմֆիզեմա մի քանի անատոմիակն հատվածների ընդգրկմամբ (որովայնի պատ, վերին և ստորին վերջույթներ, դեմք)[2][16][19].

Կարող են նշվել նաև ցավ կոկորդում, ինչպես նաև մեջքի, ուսերի, գոտկատեղի շնջանում, ընդհանուր թուլություն, հազ, դիսֆագիա, օդինոֆագիա, ռինոֆոնիա, ձայնի փոխվածություն (ռնգախոսությունկամ ձայնի խռպոտում)[1][6][9][27].

Դրա հետ մեկտեղ, ինքնաբուխ պնևմոմեդիաստինումի դեպքում կենսական կարևոր օրգանների ֆունկցիան, որպես կանոն, չի տուժում, իսկ հիվանդի ընդհանուր վիճակը մնում է համեմատաբար բավարար, ինչն արտացոլում է այս հիվանդության բարորակ բնույթը[6][17]։

Գործիքային հետազոտություն խմբագրել

Ախտորոշման հիմնական մեթոդն է հանդիսանում կրծքավանդակի ռենտգենոգրաֆիան, կրծքավանդակի համակարգչային շերտագրությունը։ Ախտորոշման այլ մեթդնոր, այդ թվում՝ կերակրափողի ռենտգեն–կոնտրաստ հետազոտություն, Ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, Ֆիբրոբրոնխոսկոպիան, էլեկտրասրտագրությունը, կիրառվում են այլ, նման կլինիկական և ռենտգեն պատկեր ունեցող հիվանդությունների ճխտման նպատակով[1][8][22]։

Թոքերի ուղիղ և կողմանյին ռենտգեն պատկեր խմբագրել

Ռենտգեն հետազոտության արդյունքում հայտնաբերվում են միջնորմի ստվերը շրջապատող գազի պղպջակներ, որոնք բարձրացնում են միջնորմային թոքամիզը, և հաճախ վերոնշյալ փոփոխություննրը տարածվում են դեպի պարանոց և կրծքավանդակ։ Ուղիղ դիրքով կատարված ռենգենոգրաֆիայի ժամանակ միջնորմում գազը հաճախ հայտնաբերվում է սրտի ձախ սահմանին մոտ և ծածկում է միջնորմային թոքամզի ներքին մակերեսը, ընդ որում ստեղծվում է լավ տեսանելի թոքամզային գիծ՝ մոտ թոքի դրունքին և աորտային։ Կողմանյաին ռենտգեն դիրքով կատարված հետազոտության ժամանակ գազի պղպջակնրը նշմարվում են վերել աորտայի, աորտայի աղեղի և նրանից դուրս եկող ճյուղերի, թոքային զարկերակների և շնչափողի հատվածում։ Ազատ գազը տեղակայվում է ստոծանու և կրծքավանդակի միացման, թիմուսի և բազկագլխային երակների շնջանում[2][6][27][28]։

Մի շարք դեպքերում լայնապատկեր ռենտգեն հետազոտությամբ պնևմոմեդիաստինումի ախտորոշումը դժվարացած է՝ կապված հիվանդի մոտ կրծքավանդակի փափուկ հյուսվածքների արտահայտված էմֆիզեմայի, "էկրանավորող" միջնորմի հետ։ Այդ դեպքերում նպատակահարմար է կատարել կրծքավանդակի օրգանների համակարգչային շերտագրություն[2][19]։

 
Կրծքավդանդակի փափուկ հյուսվածքների էմֆիզեմա և պնևմոմեդիաստինում ունեցող հիվանդի կրծքավանդակի օրգանների համակարգչային շերտագրություն

Կրծքավանդակի օրգանների համակարգչային շերտագրություն խմբագրել

Համակարգչային շերտագրությունը հանդիսանում է միջնորմի էմֆիզեմայի առավել հավաստի ախտորոշման մեթոդ, քանի որ վերջինիս օգնությամբ ավելի հեշտ է միջնորմում պարզել ազատ գազի առկայությունը, լայնական կտրվածքներով լավ որոշվում է էմֆիզեմայի տեղակայումը և տարածվածությունը։ Ռենտգենոգրաֆիայի նկատմամբ առավելությունը կայանում է պնևմոմեդիաստինումի ախտորոշման հնարավորությունը նույնիսկ այն դեպքերում, երբ առկա է կրծքավանդակի պատի փափուկ հյուսվածքների արտահայտված էմֆիզեմա, ինչը ռենտգենոգրաֆիայի օգտավետությունն այս դեպքում իջեցնում է նվազագույնի։ Բացի այդ, համակարգչային շերտագրությունը թույլ է տալիս տարբերակիչ ախտորոշում անցկացնել ինքնաբուխ պնևմոմեդիաստինումի և այլ, նման կլինիկական պատկեր ունեցող հիվանդությունների միջև, ինչպես նաև կարևոր է հիվանդության պատճառի հաստատման համար[2][21]։

Կերակրափողի ռենտգեն–կոնտրաստ հետազոտություն խմբագրել

Կիրառվում է կերակրափողի պատռվածքի բացառման նպատակով, որը զուգորդվում է պնևմոմեդիաստինումի հետ, հատկապես այն դեպքերում, երբ միջնորմի ինքնաբուխ էմֆիզմայի առաջացմանը նախորդել է փսխումը։ հետազոտության ժամանակ կիրառվում է ջրալույծ կոնտրաստ նյութ[1][8][19][21]։

Ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա խմբագրել

Ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիան կիրառվում է նաև կերակրափողի և ըմպանի վնասման նպատակով, ինչը արդի է այն դեպքերում, երբ ինքնաբուխ պնևմոմեդիաստինումի առաջացումից առաջ կատարվել են էնդոսկոպիկ միջամտություններ կամ հիվանդը բժշկի է դիմել կերակրափողում օտար մարմնի առկայության պատճառով[19]։

Ֆիբրոտրախեոբրոնխոսկոպիան խմբագրել

Ախտորոշիչ Ֆիբրոտրախեոբրոնխոսկոպիան ցուցված է շնչափողի վնասման կասկածի դեպքում, որը որպես կանոն լինում է միջնորմի էմֆիզեմայի դեպքում, շնչափողի ինտուբացիայից հետո, ինչպես նաև կոկորդի և բրոնխների վնասումը բացառելու նպատակով[6][8][19]։

Էլեկտրսրտագրություն խմբագրել

Էլեկտրսրտագրությունը կատարվում է կրծքավանդակում ցավի առկայության դեպքում՝ սրտային պաթոլոգիան ժխտելեւ նպատակով[22][29]։

Տարբերակիչ ախտորոշում խմբագրել

Միջնորմի ինքնաբուխ էմֆիզեման հարկ է լինում տարբերակել այլ, կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններիц և ախտաբանական վիճակներից, որոնք ուղեկցվում են պնևմոմեդիաստինումի առաջացմամբ․ դիվերտիկուլների թափածակում, կերակրափողի և շնչափողի խոց, քաղցկեղ, շնչափողի, բրոնխների, թոքերի, շնչափողի վրա տեղադրված կարերի թուլություն, կերակրափողի ինքնաբուխ պատվածք կամ վնասվածք, այդ թվում՝ յաթրոգեն (օրինակ՝ ֆիբրոգաստրոդուոդենոսպոպիայի ժամանակ), շնչափողի վնասում վերջինիս ինտուբացիայի ժամանակ, հետորովայնամզային տարածության վնասում, տասներկումատնյա աղիքի և այլ օրգանների դեպի հոտորովայնամզային տարածության պատռման դեպքում։ Ճիշտ ախտորոշման հարցում մեծ դեր է խախում հիվանդության մանրակրկիտ անամնեզի հավաքումը․ կրծքավանդակի կամ որովայնի վնասվածքի առկայություն կամ բացակայություն, միջնորմի էմֆիզեմայից առաջ իրականացված բժշկական միջամտություններ (ֆիբրոգաստրոդուոդենոսպոպիա, շնչափողի ինտուբացիա) կամ պարանոցի, կրծքավանդակի, որովայնի խոռոչի վրա կատարված վիրահատական միջամտություններ։ Կասկածելի դեպքերում անցկացվում են հավեյալ գործիքային հետազոտություններ (կերակրափողի ռենտգեն–կոնտրաստ հետազոտություն, ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա, Ֆիբրոտրախեոբրոնխոսկոպիան), որոնք թույլ են տալիս ժխտել այլ պաթոլոգիան[1][5][8][27]։

Բուժում խմբագրել

Պնևմոմեդիաստինումի պահպանողակն թերապինա բավական արդյունավետ է[25][30] և իր մեջ է ներառում անկողնային ռեճիմ, ցավազրկում և օքսիգենոթերապիա[9]։ Կանխարգելիչ նպատակով ցուցված է նաև կոմպլեքս հակաբիոտիկային թերապիա, հատկապես այն դեպքերում, երբ հնարավոր չէ բացառել կեփակրափողի կամ շնչափողի պատռումը[1][2][8][20]։ Բացի այդ, նպատակահարմար է նշանակել հակաբորբոքային դեղամիջոցներ, շտկել բրոնխոօբստրուկտիվ համախտանիշը, ընկճել հազային ռեֆլեքսը[6][21]։

Լարված պնևմոմեդիաստինումի զարգացման դեպքում, միջնորմի դեկոմպրեսիայի համար ցուցված է վիրահատական միջամտություն․ կատարվում է վերին միջնորմահատում՝ նախաշնչափողային բջջանքի բացում մինչև շնչափողի երկատման հատված, միջնորմի դրենավորում և ակտիվ ասպիրացիայի իրականացում։ Վերոնշյալ միջոցառումների անարդյունավետության և լարված պնևմոմեդիաստինումի հետագա հարաճման դեպքում անհրաժեշտ է անհետաձգելի լայնածավալ միջնորմահատում[19][22][27]։

Կրծքահասակ երեխաների մոտ միջնորմի լարված ինքնաբուխ էմֆիզեմայի առաջացման դեպքում անցկացվում է միջնորմի դրենավորում կրծոսկրի թրաձև ելունից ներքև կատարված մուտքով[21]։

Միջնորմի ինքնաբուխ էմֆիզեմային պնևմոթորաքսի միացման դեպքում ցուցված է համապատասխան թոքամզային խոռոչի դրենավորում[16][19][22]։

Կանխատեսում խմբագրել

Հիվանդության ելքը բարենպաստ է։ Որպես կանոն, պահպանողական թերապիայի արդյունքում բավական արագ կատարվում է ախտանիշների աստիճանական վերացում[6][25] և հիվանդերի մեծամասնության մոտ դիտվում է պնևմմեդիաստինումի լրիվ վերացում վերջինիս առաջացման պահից սկսած 8–րդ օրը։ Միայն փոքր մաս դեպքերում միջնորմի էմֆիզեման հարաճում է և զարգանում է լարված պնևմոմեդիաստինում, ինչը վտանգ է ներկայացնում այն պատճառով, որ տեղի է ունենում բարակ պատ ունեցող մագիստրալ երակների պատի սեղմում՝ ուղեկցվելով սրտի նորմալ գործունեության, շնչառության խանգարմամբ, որի դեպքում առանց անհետաձգելի վիրաբուժական միջամտության, հնարավոր է մահացու ելք[2][27]։

Համաշխարհային բժշկական գրականության մեջ նկարագրված են միջնորմի ինքնաբուխ էմֆիզեմայի ռեցիդիվի միայն եզակի դեպքեր[1][2][6][26]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Gerazounis M., Athanassiadi K., Kalantzi N., Moustardas M. Spontaneous pneumomediastinum: A rare benign entity(անգլ.) // The Journal of Thoracic and Cardiovascular Surgery. — Соединенные Штаты Америки: Mosby, 2003. — Т. 126. — № 3. — С. 774—776. — ISSN 0022-5223. — doi:10.1016/S0022-5223(03)00124-7 — PMID 14502153.(չաշխատող հղում)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 Абакумов М. М., Шамба Х. Л., Даниелян Ш. Н. Спонтанная эмфизема средостения(ռուս.) // Хирургия. Журнал им. Н. И. Пирогова. — М.: Медиа Сфера, 2010. — № 2. — С. 47—50. — ISSN 0023-1207.(չաշխատող հղում)
  3. 3,0 3,1 3,2 Моисеев В. С., Платов И. И. Спонтанный пневмомедиастинум(ռուս.) // Проблемы туберкулёза. — М.: Медицина, 1998. — № 5. — С. 61—62. — ISSN 0032-9533.
  4. 4,0 4,1 4,2 Filosso P. L., Garabello D., Lyberis P., Ruffini E., Oliaro A. Spontaneous pneumomediastinum: A rare complication of anorexia nervosa(անգլ.) // The Journal of Thoracic and Cardiovascular Surgery. — Соединенные Штаты Америки: Mosby, 2010. — Т. 139. — № 4. — С. 79—80. — ISSN 0022-5223. — doi:10.1016/j.jtcvs.2008.04.037 — PMID 19660386.(չաշխատող հղում)
  5. 5,0 5,1 5,2 5,3 Kelly S., Hughes S., Nixon S., Paterson-Brown S. Spontaneous pneumomediastinum (Hamman's syndrome)(անգլ.) // The Surgeon. — Великобритания: Elsevier Science Publishing Company, Inc., 2010. — Т. 8. — № 2. — С. 63—66. — ISSN 1479-666X. — doi:10.1016/j.surge.2009.10.007 — PMID 20303884.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 Macia I., Moya J., Ramos R., Morera R., Escobar I., Saumench J., Perna V., Rivas F. Spontaneous pneumomediastinum: 41 cases(անգլ.) // European Journal of Cardio-Thoracic Surgery. — Нидерланды: Elsevier Science Publishing Company, Inc., 2007. — Т. 31. — № 6. — С. 1110—1114. — ISSN 1010-7940. — doi:10.1016/j.ejcts.2007.03.008 — PMID 17420139.
  7. «René-Théophile-Hyacinthe Laënnec». Whonamedit?. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 12-ին.
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 Koullias G. J., Korkolis D. P., Wang X. J., Hammond G. L. Current assessment and management of spontaneous pneumomediastinum: experience in 24 adult patients(անգլ.) // European Journal of Cardio-Thoracic Surgery. — Нидерланды: Elsevier Science Publishing Company, Inc., 2004. — Т. 25. — № 5. — С. 852—855. — ISSN 1010-7940. — doi:10.1016/j.ejcts.2004.01.042 — PMID 15082293.
  9. 9,0 9,1 9,2 9,3 Huon L. K., Chang Y. L., Wang P. C., Chen P. Y. Head and neck manifestations of spontaneous pneumomediastinum(անգլ.) // Otolaryngology — Head and Neck Surgery. — Соединенные Штаты Америки: Mosby, 2012. — Т. 146. — № 1. — С. 53—57. — ISSN 0194-5998. — doi:10.1177/0194599811421870 — PMID 21920953.
  10. «Louis Virgil Hamman». Whonamedit?. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  11. Покровский В. И. Энциклопедический словарь медицинских терминов. — М.: Медицина, 2005. — 960 с. — 10 000 экз. — ISBN 5-225-04645-2
  12. 12,0 12,1 Patrick L. Carolan. (2012 թ․ մարտի 28). «Pneumomediastinum». Medscape. WebMD LLC. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 29-ին.
  13. Hamman L. V. Spontaneous mediastinal emphysema(անգլ.) // Bulletin of the Johns Hopkins Hospital. —Соединенные Штаты Америки, 1939. — В. 64. — С. 1—21.
  14. 14,0 14,1 14,2 14,3 Крофтон Дж., Дуглас А. Медистинальная эмфизема // Заболевания органов дыхания (перевод с английского). — М.: Медицина, 1974. — С. 492—494. — 728 с. — 10 000 экз.
  15. «Hamman's syndrome». Whonamedit?. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 9-ին.
  16. 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 Newcomb A. E., Clarke C. P. Spontaneous pneumomediastinum: a benign curiosity or a significant problem?(անգլ.) // Chest. — Соединенные Штаты Америки: American College of Chest Physicians, 2005. — Т. 128. — № 5. — С. 3298—3302. — ISSN 0012-3692. — doi:10.1378/chest.128.5.3298 — PMID 16304275.(չաշխատող հղում)
  17. 17,0 17,1 17,2 17,3 Esayag Y., Furer V., Izbicki G. Spontaneous pneumomediastinum: is a chest X-ray enough? A single-center case series(անգլ.) // Israel Medical Association Journal. — Израиль: Israel Medical Association, 2008. — Т. 10. — № 9. — С. 575—578. — ISSN 1565-1088. — PMID 18847153.
  18. 18,0 18,1 Gray J. M., Hanson G. C. Mediastinal emphysema: aetiology, diagnosis, and treatment(անգլ.) // Thorax. — Великобритания: BMJ Publishing Group, 1966. — Т. 21. — № 4. — С. 325—332. — ISSN 0040-6376. — doi:10.1136/thx.21.4.325 — PMID 5968120.
  19. 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 Абакумов М. М., Шамба Х. Л., Даниелян Ш. Н. Клиника, диагностика и лечение спонтанной эмфиземы средостения(ռուս.) // Хирургия. Журнал им. Н. И. Пирогова. — М.: Медиа Сфера, 2010. — № 10. — С. 17—21. — ISSN 0023-1207.(չաշխատող հղում)
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 Flatman S., Morrison E., Elahi M. Spontaneous Pneumomediastinum Associated with Sex(անգլ.) // Journal of Radiology Case Reports. — Соединенные Штаты Америки: EduRad Publishing, 2010. — Т. 4. — № 4. — С. 25—29. — ISSN 1943-0922. — doi:10.3941/jrcr.v4i4.401 — PMID 22470723.
  21. 21,00 21,01 21,02 21,03 21,04 21,05 21,06 21,07 21,08 21,09 21,10 21,11 21,12 21,13 Погодина А. Н., Воскресенский О. В., Николаева Е. Б., Бармина Т. Г., Паршин В. В. Современные подходы к лечению спонтанного пневмоторакса и спонтанной эмфиземы средостения(ռուս.) // Атмосфера. Пульмонология и аллергология : статья в журнале — научная статья. — М.: Атмосфера, 2011. — № 1. — С. 45—51. — ISSN 2071-8306.
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 22,5 22,6 Perna V., Vilà E., Guelbenzu J. J., Amat I. Pneumomediastinum: is this really a benign entity? When it can be considered as spontaneous? Our experience in 47 adult patients(անգլ.) // European Journal of Cardio-Thoracic Surgery. — Нидерланды: Elsevier Science Publishing Company, Inc., 2010. — Т. 37. — № 3. — С. 573—575. — ISSN 1010-7940. — doi:10.1016/j.ejcts.2009.08.002 — PMID 19748792.
  23. 23,0 23,1 23,2 Островский В. М. (1890–1907). «Эмфизема кожи». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  24. Bonin M. M. Hamman's syndrome (spontaneous pneumomediastinum) in a parturient: a case report(անգլ.) // Journal of obstetrics and gynaecology Canada. — Канада: Healthcare & Financial Pub., 2006. — Т. 28. — № 2. — С. 128—131. — ISSN 1701-2163. — PMID 16643714.(չաշխատող հղում)
  25. 25,0 25,1 25,2 Panacek E. A., Singer A. J., Sherman B. W., Prescott A., Rutherford W. F. Spontaneous pneumomediastinum: clinical and natural history(անգլ.) // Annals of Emergency Medicine. — Соединенные Штаты Америки: Mosby, 1992. — Т. 21. — № 10. — С. 1222—1227. — ISSN 0196-0644. — PMID 1416301.
  26. 26,0 26,1 Natale C., D'Journo X. B., Duconseil P., Thomas P. A. Recurrent spontaneous pneumomediastinum in an adult(անգլ.) // European Journal of Cardio-Thoracic Surgery. — Нидерланды: Elsevier Science Publishing Company, Inc., 2012. — Т. 41. — № 5. — С. 1199—1201. — ISSN 1010-7940. — doi:10.1093/ejcts/ezr135 — PMID 22290930.
  27. 27,0 27,1 27,2 27,3 27,4 Перельман М. И., Криворак С. М. Пневмомедиастинум // Большая медицинская энциклопедия: В 30 томах / Главный редактор Б. В. Петровский. — 3-е издание. — М.: Советская энциклопедия, 1982. — Т. 19. Перельман — Пневмопатии. — С. 494—495. — 536 с. — 150 800 экз.
  28. Хофер М. Эмфизема средостения // Рентгенологическое исследование грудной клетки. Практическое руководство. — М.: Медицинская литература, 2008. — С. 99. — 224 с. — 2000 экз. — ISBN 978-5-89677-113-5
  29. Barge-Caballero E., Bouzas-Mosquera A., Gulias-Soidan D., Castro-Beiras A. Hamman’s syndrome: an atypical cause of chest pain(անգլ.) // European Heart Journal. — Великобритания: Oxford University Press, 2008. — Т. 29. — № 5. — С. 578. — ISSN 0195-668X. — doi:10.1093/eurheartj/ehm410
  30. Barge-Caballero E., Bouzas-Mosquera A., Gulias-Soidan D., Castro-Beiras A. Hamman’s syndrome: an atypical cause of chest pain(անգլ.) // European Heart Journal. — Великобритания: Oxford University Press, 2008. — Т. 29. — № 5. — С. 578. — ISSN 0195-668X. — doi:10.1093/eurheartj/ehm410

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել